13:31 28.08.2019
Սեպտեմբերի 1-13-ը Հայաստանում մանսուրյանական օրեր են: Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մանսուրյան-80» համերգաշարը տեղի է ունենալու Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում: Համերգաշարի ընթացքում հանդիսատեսին են ներկայացվելու կոմպոզիտորի կինոերաժշտությունը, դասական և կամերային ստեղծագործությունները: Հնչելու են ստեղծագործություններ, որոնք Հայաստանում նախկինում դեռ երբեք չեն հնչել:
13:16 28.08.2019
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: 1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել […]
13:15 28.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին է մոտենում Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը: Նախավերջին՝ 10 -րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատարներից Դինգ Լի Ժենի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Մյուս պարտիաներից երկուսն են ավարտվել հաղթանակով: Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոին, իսկ Վաշյե-Լագրավը` Յան Նեպոմնյաշչիին: Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր […]
13:06 28.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյաննը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվել է աշխատանքային քննարկումը, որի արդյունքում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի […]
12:58 28.08.2019
Սեպտեմբերի 1-ից Երևանի նախադպրոցական հաստատություններում արդեն կգործի երկարօրյա ծառայություն, ինչը մեծապես կթեթևացնի աշխատող ծնողների հոգսը: Պետական մանկապարտեզներում երեխային պետք է վերցնել գոնե 17.00-17.30-ին, իսկ աշխատանքային ժամն ավարտվում է 18.00-ին: «Սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ, խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի […]
12:47 28.08.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։
12:35 28.08.2019
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: «Ենթադրվում Է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել […]
12:16 28.08.2019
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել կովկասյան ընձառյուծի հերթական «զբոսանքից»: «Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսնելիս: Հիշեցնենք, որ ընձառյուծը հայտնվել էր արգելոցում 21 հունվարի 2018թ. և մինչ օրս գտնվում Է պետական արգելոցի տարածքում…»,- տեղեկացնում է ֆեյսբուքյան էջը:
11:44 28.08.2019
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը և իր պատվիրակության մյուս անդամները Հայաստանից մեկնում են վստահ համոզմամբ, որ Հայաստանն անշեղորեն ընտրել է ժողովրդավարության շատ բարդ ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Ու 100 տարվա ժողովրդավարություն նշող Շվեդիան պատրաստ է համագործակցել մեզ հետ այդ հարցում։ Բարի ճանապարհ ու մինչ նոր հանդիպում»,- […]
09:46 28.08.2019
Առաջիկա 3 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 28-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը […]
09:27 28.08.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամները կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի գնման համար։ Կոնգրեսականներն ընդգծել են, որ Անկարայի շահերից առավելապես բխում է գործընկերությունը Սպիտակ տան, քան Կրեմլի հետ։ С-400-ների առաջին մատակարարումները Թուրքիա սկսվել են հուլիսի 12-ին, առաջին փուլն ավարտվել է հուլիսի 25-ին։ Այդ ընթացքում Թուրքիա […]
09:18 28.08.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելը՝ նոր սառը պատերազմի թավուտում հայտնվելուց խուսափելու համար։ Այս մասին Մակրոնն ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական հարցերին նվիրված ելույթի ժամանակ, փոխանցում է The New York Times-ը։ Նա չի հստակեցրել՝ ցանկանո՞ւմ է է արդյոք չեղարկել ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ՌԴ-ի դեմ Ղրիմի բռնակցման պատճառով, սակայն […]
09:09 28.08.2019
Ներքին Սաքսոնիայի Սերենգետի ազգային պարկում ռնգեղջյուրը հարձակվել է կին զբոսաշրջիկի մեքենայի վրա և շրջել այն։ Մեքենան հարվածից 3 պտույտ է կատարել։ Կինը ստացել է ուղեղի ցնցում, վնասվածքներ։ Այս մասին գրում է Bild պարբերականը։ Ռնգեղջյուր Կուզինին 30 տարեկան է, այգում ապրում է արդեն 1․5 տարի, սակայն դեռևս չի կարողանում հարմարվել տեղանքին։ Այն կարող է տեղափոխվել կենդանաբանական […]
09:05 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ»:
08:29 28.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից, ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված, ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս […]
23:10 27.08.2019
ԱԱԾ-ն առավոտից հետախուզական գործողություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի բնակության հասցեներում։ Փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ այնպիսի իրեր չեն հայտնաբերվել, որոնք գործի համար էական նշանակություն ունենային, հայտնաբերվել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր։ «Գործին առնչվող փաստաթղթեր էին փնտրում, չկային, հետևաբար՝ առգրավում չի եղել, խոշոր գումարներ չեն հայտնաբերվել»։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, 2015 […]
22:41 27.08.2019
Օգոստոսի 27-ին` ժամը 07:49-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:38-ին, մարվել՝ 09:21-ին: Հրդեհի հետևանքով այրվել են երկու հարակից տների տանիքները (մոտ 55 քմ և 15 քմ):
22:22 27.08.2019
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբն այսօր ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց հրավիրել է հրատապ ճեպազրույց՝ փաստաբան Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։ Փաստաբանն անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը՝ նշելով, որ ձերբակալությունը կատարվում է հանցագործությունը կանխելու կամ դրանից անմիջապես հետո փախուստը կանխելու նպատակով․ այդ դեպքում այդ նպատակը բացակայում է։ «Չի կարող ձերբակալություն լինել 2010 թվականի դեպքի հետ […]
21:14 27.08.2019
Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ: «Սա կլինի առաջին փորձնական ծրագիրը: Այստեղ մեծ անելիք ունեն ուսուցիչները: Աշակերտներին դասաժամերի ընթացքում պետք է բացատրել աղբի տեսակավորման կարևորությունը քաղաքի ու նաև երկրի համար: Պետք է խրախուսենք, որ երեխաները նաև տնից թուղթը բերեն: […]
20:53 27.08.2019
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է […]
20:42 27.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է մի մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, կենտրոնի տնօրենն օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հափշտակություն կատարելու դիտավորությամբ օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կնոջը 2016-ից 2019 թվականներին հրամանագրել […]
20:01 27.08.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ […]
20:00 27.08.2019
Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Ամազոնի մասշտաբային հրդեհը պատկերող լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արված են տիեզերքից: Պարմիտանոն դրանք հրապարակել է Twitter-ի իր էջում: «Ծուխ, որը երևում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, տասնյակ վառվող օջախներ կան Ամազոնի անտառներում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոշոր հրդեհ է բռնկվել Ամազոնի անտառներում, որոնք […]
19:30 27.08.2019
Սա Արթիկի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վիրահատարաններից մեկի արխիվային լուսանկարներից է: Հիմա սև, բորբոսնած պատերը չկան: Կոսմետիկ հարդարումը փակել է հետքերը, բայց դրանից չի փոխվել վիրահատարանի կահավորումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նույն խափանումներով աշխատող լուսային ապարատը, բուժգործիքներն ու վիրահատական սեղանն են: Նույն վիճակն է մյուս վիրահատարանում, որտեղ մտնելն արգելվեց. վիրահատություն էր կատարվում: Երկրորդ վիրահատարանում […]
19:18 27.08.2019
Օգոստոսի 27-ին՝ ժամը 11:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Ժամը 17:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 4 մարտական հաշվարկ երկու օպերատիվ խումբ, 31 փրկարար ծառայող, փրկարարական ուժերի […]
19:00 27.08.2019
Ռուսական «РБК»-ն կազմել է խորհրդային մոդեռնիզմի 10 լավագույն շինությունների ցանկը, որոնք «արժե տեսնել»: Այդ ցուցակում է ընդգրկվել երևանյան նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքը: «80-ականներին կինոթատրոնը Հայաստանում ամենաակտիվն էր: Բացի դրանից՝ այստեղ գործել են ցուցասրաներ, պարահրապարակներ և սրճարան: Կինոթատրոնի 2 մասնաշենքերի հատման կետում ճարտարապետները ստեղծել են թափանցիկ առաստաղ, ինչի միջով հանդիսատեսը հնարավորություն ուներ տեսնելու աստղազարդ երկինքը երեկոյան […]
17:56 27.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով՝ հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,- գրել է նա:
17:50 27.08.2019
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Անապահով պայմաններում ապրող, բայց թղթե նպատակներին հասնող երեխայի ու մյուս հերոսների մասին պատմող մոտիվացիոն ֆիլմի առաջին ցուցադրությանը մասնակցելու համար ժամանել են հայտնի դեմքեր՝ դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ներկաները կտեսնեն ու կկիսվեն տպավորություններով մի ֆիլմի մասին, որը աշխատասիրության, համառության և ազնվության շնորհիվ երազանքներն իրագործելու մասին […]