22:13 28.08.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լուսանկար է հրապարակել «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի փոքրիկ հերոսների հետ և կից գրել․ «Հիշեք այս պայծառ դեմքերը»։ Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Այսօր ֆիլմը ցուցադրվել է Գյումրիում։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:
22:00 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր՝ Արփիի, երաժիշտ Վահագն Հայրապետյանի հետ այցելել է Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լիճ։ Վարչապետը նշել է, թե տեսնելով, որ Կարապի լճի կղզու դռնակը, որը նախկինում միշտ բաց է եղել, իսկ այժմ փակ է, դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վարչապետը նշել է, որ Կարապի լիճ այցի նպատակը այդ դարպասը […]
21:57 28.08.2019
ՀՊՏՀ գիտական խորհուրդը Դիանա Գալոյանի նախագահությամբ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով դասավանդման հնարավորությունից և տապալեց մրցույթի արդյունքների քվեարկությունը «Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում գիտական խորհուրդը նախ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով նրան որպես պրոֆեսոր լսարան մտնելու հնարավորությունից, ապա, ակնհայտ պայմանավորվածությամբ քվեաթերթիկները անվավեր դարձնելով, տապալեց մրցութային հանձնաժողովների որոշումը: Որպեսզի հասարակության և ուսանողների դժգոհության […]
21:24 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը՝ Արփին, և Վահագն Հայրապետյանը միասին նվագում են։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նվագում են Արփի Փաշինյանը և Վահագն Հայրապետյանը»:
20:45 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի ակումբներից մեկից և կից գրել․ «Սա Երևանն է»։
20:00 28.08.2019
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի առաջին ցուցադրությանը մասնակցելու համար ժամանել էին հայտնի դեմքեր՝ դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Թղթե համակարգիչ պատրաստած ու երազանքի հետևից գնացած տղայի պատմությունը ներկաներին թե´ հուզել էր, թե´ ոգևորել: Ցուցադրությանը ներկա Հովիկը, ում կերպարը, ըստ էության, հիմք էր դարձել գլխավոր հերոսին կերտելու համար, […]
19:30 28.08.2019
Կառավարությունն այս տարվա բնակապահովման ծրագրով Շիրակի մարզում բնակարանի գնման վկայագիր կտրամադրի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիքների, որոնք բնակարանի շահառու են ճանաչվել 2012 և 2013 թվականներին: Գործադիրն ընտրել է այն գյուղերը, որտեղ անօթևան ընտանիքների թիվը չի գերազանցում 10-ը: Հատկացված 75 մլն դրամով 4 գյուղերում` Ախուրյանում, Գետքում, Հացիկում և Քեթիում, այլևս երկրաշարժից անօթևաններ չեն մնա: Բայց չի […]
19:00 28.08.2019
Հոկտեմբերի 2-ին հանդիսատեսին կներկայացվի «Le regard de Charles» («Շառլի հայացքը») ֆիլմը: Սա մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական ֆիլմն է: Այն կյանքի է կոչվել ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի շնորհիվ: 1948թ. Շառլ Ազնավուրն Էդիթ Պիաֆից նվեր է ստանում իր առաջին տեսախցիկը, որը դառնում է շանսոնյեի կյանքի անբաժան ուղեկիցը: Մինչև 1982թ. Ազնավուրը նկարում է իր կյանքի ու գործունեության […]
18:57 28.08.2019
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ-ում գորգերի լվացմանը 5 մլն դրամ հատկացնելու փաստին: Սիմոնյանը նշեց, որ կխուսափի պոստֆակտում գնահատական տալ կատարվածին՝ քննադատել կամ գովաբանել իր գործընկերներին, ինչ-որ ձևով մտնել խոսակցության մեջ մի թեմայով, որի մասին գրվել ու ասվել է: Նա նշեց՝ ինքը նման բան չի անի, […]
18:42 28.08.2019
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը նպատակ ուներ հանրային ուշադրությունը Ամուլսարից շեղել: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ վարկածին, Սիմոնյանը պատասխանեց. «Ժպիտով, քանի որ նախ և առաջ ինձ համար այսօր շատ ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան Ամուլսարի, որովհետև այնտեղ պետությանը վնաս պատճառելու մասին […]
18:05 28.08.2019
Ինչո՞ւ հետաձգվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Օգոստոսի 28-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: «Ո՞վ ասաց, որ հետաձգվել է: Դուք ԱԺ փոխխոսնակի հետ եք խոսում: ԱԺ-ում նման հարց ո´չ բերվել է, ո´չ հետաձգվել այս պահի դրությամբ»,- արձագանքեց նա: Սիմոնյանը նշեց՝ տարբեր հարցերի շուրջ իր կուսակիցներից տարբեր կարծիքներ են հնչում, քանի […]
17:57 28.08.2019
Սահմանադրական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից: «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգել մինչև […]
17:37 28.08.2019
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խմբակցության այսօրվա նիստից հետո ներկայացրեց, թե որոնք են եղել օրակարգային հարցերը: Սիմոնյանը նշեց, որ քննարկվող հարցերն են եղել՝ ԲԴԽ անդամների, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որոնք սկսվելու են սեպտեմբերի 9-ից՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկի հետ, և, ի վերջո, արձակուրդներ են եղել, ընդհանրապես պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերի շուրջ: […]
17:08 28.08.2019
2019 թվականի սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը: Այն կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս առիթով այսօր Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետ […]
16:56 28.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, խմբակցության՝ ավելի քան երեք ժամ տևած նիստից հետո անդրադարձավ նիստի ժամանակ քննարկված թեմաներին: Նա ասաց, որ անդրադարձ է եղել հանձնաժողովների աշխատանքին՝ նստաշրջանից առաջ և հետո: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամուլսարի վերաբերյալ քննարկում եղե՞լ է: Հովսեփյանը պատասխանեց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան: «Մնացել ենք այն մոտեցմանը, որ այս […]
16:44 28.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից բարձրացվելու են անտառապահների և անտառապետների աշխատավարձերը: «Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաև անտառապահների և անտառապետների աշխատավարձերը»,- գրել է վարչապետը:
16:34 28.08.2019
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգված է: «Սիրելի՛ երևանցիներ, Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում […]
16:10 28.08.2019
Forbes ամսագրի ռուսական խմբագրությունը հրապարակել է 2019 թ. Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը: Դրանում գնահատվում է խոշոր բիզնեսով զբաղվող առանձին ընտանիքների անդամների կարողությունը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, նշված ցուցակում է հայտնվել հայկական ծագմամբ երկու գործարարների՝ եղբայրներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովների ընտանիքը: «Սարկիսովները ՌԵՍՈ խմբի սեփականատերն են: Երկու եղբայրը «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության 60,6 տոկոսի բաժնետերերից են: […]
15:34 28.08.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: «Կարևոր․ Համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր: Ծառայությունը կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամի չափով: 1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,- տեղեկացրել է Վիրաբյանը:
15:25 28.08.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհից տուժած գործարարներից երկուսն այսօր ասուլիս են հրավիրել: Նրանք կառավարությանն ու վարչապետին են դիմել: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք սառնարանայի ընկերության հետ կնքված պայմանագրով չկան պարտավորություններ, որոնք ընկերությունը չի կատարել, մասնավորապես՝ փոխհատուցման մասով: Ինչո՞ւ հենց ընկերությանը չեն դիմում: Գործարարները պատասխանել են, որ իրենց ունեցած պայմանագիրը […]
15:16 28.08.2019
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսներ պահելու կապակցությամբ պետք է կատարվեն ուսումնասիրություններ: «Այս միջոցառումը նախատեսված եղել է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունում: Նախատեսված է եղել, որպեսզի կատարվեն համապատասխան ուսումնասիրություններ, հասկանալ, թե ինչ ռեժիմներում և ինչ հանգամանքներում է հնարավոր է նախատեսել բջջային հեռախոսները»,- ասաց նա: SHANTNEWS.am-ի մեջբերմանը, որ վարչապետն ամիսներ […]
15:07 28.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հարցին՝ նոր փորձաքննության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է: «Շատ նեղ մասնագիտական խնդիր է, նեղ մասնագետները պիտի պատասխանեն այդ հարցին: Ինչ վերաբերում է Ամուլսարին ու եզրակացությանը, ես հայտնել եմ, որ ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի, առանց նոր փորձաքննության»,- ասել […]
15:01 28.08.2019
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու քննիչի որոշման դեմ այսօր բողոք է ներկայացվել, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: ՀԺ-ի հարցին ի պատասխան` այս մասին ասել է Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը: Նա Խաչատրյանին ձերբակալելու որոշումը համարում է ոչ իրավաչափ: Ըստ փաստաբանի` ձերբակալումը կատարվում է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո` փախուստը կանխելու նպատակով, մինչդեռ Գագիկ […]
14:54 28.08.2019
«Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհից տուժած գործարարներից երկուսն այսօր ասուլիս են հրավիրել: «Մոտ 6 ամիս է, ինչ մեր ապրանքները պահպանվում են «Ձյունիկ» սառնարանային պահեստային մասում: Թռչնի միս է, տավարի, բրազիլական մսեղեն է, խոզի սառեցված մսամթերք է: Մոտավորապես 900 տոննա տարբեր տեսակի մսամթերք են պահպանում: Ամենամեծ քանակությունը մերն է եղել: Ամսական մոտ 9 մլն գումար […]
14:44 28.08.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին: Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից […]
14:32 28.08.2019
Թբիլիսիի Պեկինի փողոցում անհայտ անձը սուր առարկայով այլանդակել է 4 տարեկան երեխայի դեմքն ու թաքնվել: Դեպքը տեղի է ունեցել շատ արագ, երեխայի ծնողների աչքի առաջ: Երեխային արդեն վիրահատել են։ Վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ երեխայի մոտ առկա են խոր վնասվածքներ քթի և աջ այտի շրջանում։ Փոքրիկի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Կինը ձերբակալվել է: Նրա նման […]
13:55 28.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նստաշրջանից առաջ նիստ է գումարել: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ արձակուրդից հետո սա առաջին պաշտոնական հանդիպումն է: «Քննարկվելու են այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են իրենց օրակարգում, առանձին հանձնաժողովներ կներկայացնեն կատարված աշխատանքները»,- ասաց նա: Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման պատճառներին անդրադառնալով՝ Մակունցն ասաց. «Առնվազն եթե […]
13:31 28.08.2019
Սեպտեմբերի 1-13-ը Հայաստանում մանսուրյանական օրեր են: Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մանսուրյան-80» համերգաշարը տեղի է ունենալու Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում: Համերգաշարի ընթացքում հանդիսատեսին են ներկայացվելու կոմպոզիտորի կինոերաժշտությունը, դասական և կամերային ստեղծագործությունները: Հնչելու են ստեղծագործություններ, որոնք Հայաստանում նախկինում դեռ երբեք չեն հնչել:
13:16 28.08.2019
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: 1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել […]
13:15 28.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին է մոտենում Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը: Նախավերջին՝ 10 -րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատարներից Դինգ Լի Ժենի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Մյուս պարտիաներից երկուսն են ավարտվել հաղթանակով: Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոին, իսկ Վաշյե-Լագրավը` Յան Նեպոմնյաշչիին: Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր […]