16:01 16.08.2019
Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհու՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը՝ ծնված 1961 թվականին, ով […]
15:58 16.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, […]
15:52 16.08.2019
«Ես դատավորի թեկնածու դարձել եմ 24 տարեկանում, նշանակվել 25-ում: Դատավորների տարիքային շեմը իջեցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում և գտնում եմ, որ վերջնական արդյունքը, դատավորի հատկանիշներին տիրապետելու առումով, պետք է գնահատի ԲԴԽ-ն»,- օգոստոսի 16-ին` լրագրողների հետ հանդիպմանն, ասաց դատավորների ժողովին ներկայացած երիտասարդ դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, որով առաջարկվում է դատավորների […]
14:25 16.08.2019
2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, […]
14:11 16.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, […]
13:45 16.08.2019
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Տավուշի և Լոռու մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմված մոտ 50 ոստիկանական խմբեր, Տավուշի մարզի տարբեր համայնքների փայտամշակման արտադրամասերում ստուգայցեր են կատարել: Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով, Իջևանի Երևանյան, Մետաղագործների, Բլբուլյան փողոցներում գործող փայտամշակման արտադրամասերում կատարված զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 39 խ/մ […]
13:32 16.08.2019
«Արևիկ» ազգային պարկում հրշեջները շարունակում են հերթապահել և անվտանգության նկատառումներից ելնելով` վերացնել հրդեհների հավական օջախները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ԱԻՆ-ից: «Արմատների մեջ կայծեր են մնում, և հավանականություն կա, որ դրանք քամու պատճառով դուրս են գալիս և տարածքում հրդեհավտանգ իրավիճակ ստեղծում: Դրա համար մերոնք այնտեղ անվտանգության նկատառումներով հերթապահում են, որ հանկարծ քամին այս […]
12:53 16.08.2019
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վերջիններս հաղորդում են, թե հայ զինծառայողը պահման պայմաններից ու իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհություններ չի ունեցել: Արայիկ Ղազարյանը թարգմանչի օգնությամբ հաղորդակցվել է օմբուդսմենի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ անցել է բուժզննություն, առողջական վիճակը նորմալ է, գոհ է պահման պայմաններից, վերաբերմունքից ու սնունդից: […]
12:23 16.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության […]
11:31 16.08.2019
«Կանեփ-կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 15-ին` ժամը 23:30-ին, Երկաթուղայինների փողոցի մի հասցեից ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 13 քաղաքացու: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ կաթոցիչ` դեղնականաչավուն զանգվածով, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու ատրճանակ՝ պահունակներով, […]
09:00 16.08.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը սպասվում է +40 աստիճան տաքություն։
08:52 16.08.2019
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի» խաչմերուկի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»: Shamshyan-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու […]
08:12 16.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհրաժեշտ է համարում երկրում հոգեբուժական հիվանդանոցներ վերաբացելը կամ կառուցելը՝ կապված հրաձգության դեպքերի ինտենսիվության հետ։ Երկրում շատ կլինիկաներ փակվել են դեռևս նախորդ տասնամյակներում։ Այս մասին նա հայտնել է Նյու Հեմփշիր նահանգ կատարելիք թռիչքից առաջ, որտեղ կողմնակիցների առջև հանդես կգա ելույթով։ Նա հիշեցրել է, որ 60-70-ականներին մեծ թվով կլինիկաներ են փակվել, մարդկանց պարզապես […]
00:00 16.08.2019
Աշխարհի 9 ամենահարուստ գործարարները օգոստոսի 14-ին ընդհանուր առմամբ 18 մլրդ դոլար են կորցրել, հաղորդում է Forbes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց կարողության կտրուկ կրճատումը պայմանավորված է ամերիկյան ֆոնդային ինդեքսների անկմամբ։ Forbes-ի ցուցակի առաջատարը՝ Ջեֆ Բեզոսը, կորցրել է 3.5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3.2 մլրդ, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնարա Առնոն՝ շուրջ 3 մլրդ։ Forbes-ի […]
23:37 15.08.2019
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել է, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը: «Շատերն ասում են, որ հերոս եմ, սակայն ինձ հերոս չեմ համարում, ես կատարել եմ իմ պարտքը՝ փրկել եմ ինքնաթիռը, ուղևորներին, անձնակազմի անդամներին»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յուսուպովը: Յուսուպովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, […]
21:24 15.08.2019
Ամերիկյան Financial Times պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել ռուս-թուրքական ռազմական համագործակցությանը՝ նշելով, որ թեև ԱՄՆ նախագահ Թրամփը մի քանի հակասական հայտարարություններ է արել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, սակայն կա մի օրենք, որը կատարելու պարտավորությունից ԱՄՆ նախագահը չի կարող խուսափել: Թեև ԱՄՆ նախագահը մի քանի անգամ սպառնաց տնտեսական, քաղաքական ու ռազմական պատժամիջոցներ կիրառել, արդեն ավելի […]
20:26 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ևս մեկ փոքր զորամաս անցել է սննդի նոր համակարգին։ «Եվս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի: Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը», թողնել […]
19:58 15.08.2019
«Շանթ» ՀԸ «Հորիզոն» հաղորդման տաղավարում անտառագետ Վահե Մարտիրոսյանը խոսել է անտառների խնդիրներից, հրդեհներից, Իջևանի վերջին դեպքերից: Մանրամասները` տեսանյութում:
19:45 15.08.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
19:20 15.08.2019
Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքները Գերցենի փողոցում հասել են արդեն ասֆալտապատմանը: Մոտ մեկ կիլոմետր երկարության և 7 մ լայնության փողոցը համարվում է երկրորդական, բայց քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է: Գերցենն էլ անմասն չմնաց նախագծային թերություններից ու աշխատանքային սխալներից: Հիմա էլ փողոցում նախագծային փոփոխություններ են կատարվում, դրանք առնչվում են […]
18:31 15.08.2019
Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՃՈ-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից […]
18:21 15.08.2019
Բերքահավաք՝ ժամանակից շուտ ու ոչ հողատիրոջ կողմից: Այսպես կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունեցել Հացիկ գյուղում: Ավելի պարզ՝ կարտոֆիլի դաշտում գողություն է եղել: Դաշտի մի հատվածն անհայտ անձը կամ անձինք քանդել են, գողոնը տարել: Հողի սեփականատերն ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ դաշտում հայտնաբերել են այն պարագաները, որոնք նախատեսված են եղել գիշերային բերքահավաքի համար: […]
18:04 15.08.2019
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նիդեռլանդներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց է կատարել Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։ Երկու տասնյակից ավելի […]
17:51 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանն ու Արամ Ղարիբյանը: Ներկա դրությամբ՝ վարչապետը գլխավոր խորհրդական չունի: Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել 2018թ. հունիսի 8-ին: Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվել էր 2018թ. հուլիսի 30-ին: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել է նաև վարչապետի […]
17:42 15.08.2019
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի գլխավոր խորհրդականների՝ պաշտոնից ազատմանը, նշեց. «Չեմ կարողանում ճշտել: Երբ ճշտեմ՝ կխոսեմ ձեզ հետ»: Հարցին՝ տեղեկություններ ունի՞՝ վարչապետը դժգո՞հ էր նրանց աշխատանքից, Կարապետյանն ասաց. «Ես պատասխանեցի արդեն»:
17:12 15.08.2019
Օգոստոսի 15-ին` ժամը 06:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են «Արևիկ» ազգային պարկ. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
16:38 15.08.2019
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում են եղել Հայաստանի քաղաքացիներ՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն: Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց: Վթարի վայրում աշխատում են Վրաստանի […]