18:21 15.08.2019
Բերքահավաք՝ ժամանակից շուտ ու ոչ հողատիրոջ կողմից: Այսպես կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունեցել Հացիկ գյուղում: Ավելի պարզ՝ կարտոֆիլի դաշտում գողություն է եղել: Դաշտի մի հատվածն անհայտ անձը կամ անձինք քանդել են, գողոնը տարել: Հողի սեփականատերն ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ դաշտում հայտնաբերել են այն պարագաները, որոնք նախատեսված են եղել գիշերային բերքահավաքի համար: Հացիկում բնակվող Սիմոնյանների ընտանիքը մշակել է 1 հեկտար կարտոֆիլը գյուղ տանող ճանապարհի եզրին: Հողերն այս հատվածում լավորակ են, սպասվող բերքն էլ՝ բարձր: Հողատերն ամեն երեկո ստուգել է բույսի վիճակը, որ հանկարծ ոռոգումը, պարարտացումը կամ միջատների դեմ պայքարի գործողությունները չուշանան: Երեկ երեկոյան էլ հերթական այցն է կատարել, իսկ այսօր առավոտյան արդեն հայտնաբերել է, որ իրենից առաջ ինչ-որ մեկը ժամանակից շուտ բերքահավաք է արել:
Այն, որ դաշտում հապշտապ են գործել, ըստ գյուղի վարչական ղեկավարի, ակնհայտ է: Գողերն իրենց հետևից թողել են քանդած կարտոֆիլը, դրանք հավաքելու համար նախատեսված 10 դատարկ պարկ ու նաև այն գործիքը, որով կտրել են թփերը, քանդել են կարտոֆիլը:
«Ոստիկանները դանակ հայտնաբերեցին՝ բավական մեծ, խրված էր հողի մեջ: Գուցե փորելու համար էին օգտագործել կամ էլ մտածել էին, թե եթե հանկարծ հողատերը հայտնվի, վնաս տան: 10 պարկերն էլ լավ ծածկված էին խոտով, հավանաբար երկրորդ անգամ գալու նպատակ են ունեցել: Ինչքան որ տարել են, ավելի շատ մասն էլ վնասել են: Կարտոֆիլը դեռ հասունացած չէ, կանաչ է դաշտը: Հասունացման համար ավելի քան 1 ամիս ժամկետ կա: Հասցված վնասը կազմում է մոտ 1 տոննա կարտոֆիլ: Դրա մի մասը տարել են, մյուս մասն էլ թողել են հողի մակերեսին»,- Shantnews-ին ասել է Հացիկի վարչական ղեկավար Հրաչյա Նահապետյանը:
Գյուղերում կարտոֆիլի բերքահավաքից հետո, ընդունված է՝ մարդկանց թույլատրում են հողում մնացած համեմատաբար մանր կարտոֆիլը հավաքել: Բայց սա աշնանը: Իսկ այն, ինչ հիմա է դաշտում տեղի ունեցել, գողություն է: Մի քանի տեղով են դաշտը քանդել ու մի քանի հարյուր կիլոգրամ կարտոֆիլ են տարել: Սա Հացիկում գյուղատնտեսական գողության առաջին դեպքը չէ: Անցած տարի էլ կաղամբի ցանքերում է եղել, գողոնը Գյումրիի շուկայում էին վաճառել: Գյուղացիներն իրենց կաղամբը հայտնաբերել ու վերադարձրել էին:
Իսկ կարտոֆիլը հայտնաբերելու համար ահազանգել են ոստիկաններին: Թեև սևահողի վրա հետքեր գտնել հնարավոր չէ, բայց դաշտում օպերատիվ աշխատանքներ են կատարել: Դրանից հետո միայն գյուղատնտեսին թույլատրել են հավաքել կարտոֆիլի այն մասը, որը քանդողները չեն հասցրել տանել: Ոստիկանները հիմա փնտրում են նրանց:
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...
23:17 31.07.2025
Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահՄիավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո […] ...
23:08 31.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...