TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Բնապահպանները ցանկանում են կառավարությանը ներկայացնել Ամուլսարի իսկական եզրակացությունը

12:16 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիան: Բնապահպանները պնդում են, որ հետազոտության փորձագիտական եզրակացությունը լավ չի ներկայացվել և կառավարությունում էլ դա թերի է քննարկվել: «Քանի որ կառավարության նիստում շատ սխալ ու միակողմանի ներկայացվեց այս եզրակացությունները, մենք որոշեցինք ինքներս մտնել կառավարություն և ներկայացնել նրանց էդ փորձաքննության եզրակացությունը»,- այս մասին նշել է ակցիայի մասնակիցներից […]

̰
Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժօգնությունն իրականացվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից

12:13 15.08.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրել է բանտային բժշկության ոլորտում բարեփոխումներից վերաբերյալ օրենքի նախագիծ: «Նախագծերի փաթեթով ներկայացվում են նախագծերի հետևյալ փոփոխությունները. կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն այսուհետ իրականացվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու […]

̰
ԱԺ աշխատակազմից ազատման բոլոր դեպքերն ապօրինի են․ Արսեն Բաբայան

12:01 15.08.2019

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորությամբ և ամբողջությամբ ուսումնասիրելով ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը վստահաբար արձանագրում եմ. 1. հաստիքների կրճատման հետևանքով օգոստոս ամսին ԱԺ աշխատակազմից պաշտոններից ազատած, պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկած, առանց որևէ բացառության, ԲՈԼՈՐ դեպքերն ապօրինի են: Դրանք ենթակա են անհապաղ վերացման: 2. Փոփոխված կառուցվածքով փոփոխված […]

̰
Համացանցում հրապարակվել է «օրենքով գող» Ռաշիդ Ջամբուլսկու ձերբակալության տեսանյութը

12:00 15.08.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ Կազանում ձերբակալվել է քրեական աշխարհի հեղինակություն Ռաշիդ Խաչատրյանը, որը ավելի հայտնի է Ռաշիդ Ջամբուլսկի անունով։ Նախկինում նա եղել է Օրենբուրգի «զոն նայողը»: Նրան կասկածում են գումար շորթելու մեջ։ Համացանցում հրապարակվել են նրա ձերբակալության կադրերը:

̰
Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարերի հաղթող. Grand Chess Tour St. Louis 2019

11:59 15.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour մրցաշարը: Հիշեցնենք՝ արագ շախմատի մրցումներից հետո Լևոն Արոնյանն առաջատարն էր, սակայն կայծակնային շախմատի առաջին օրվա պարտիաներից հետո շախմատիստը զիջել էր դիրքերը: Կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ օրն Արոնյանն ավելի լավ հանդես եկավ: Նա տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն և 4 խաղ ավարտեց ոչ-ոքի: Վերջնարդյունքում, հաշվի առնելով նաև արագ […]

̰
Բնության միջավայրում գտնվելիս ցուցաբերել պատասխանատվություն. վարչապետի կոչը՝ քաղաքացիներին

11:45 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ հրդեհների վիճակագրությանը: Նա հայտնեց, որ բուսածածկ տարածքների հրդեհներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճել են 83․9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն, առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Դա շատ կարևոր է, այս կուլտուրան ընդհանրապես մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: […]

̰
Մսի պահածո, շաքարավազ և չոր օրապահիկ. ի՞նչ է ուղարկել Հայաստանը Սիրիա

11:19 15.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությանը: Նա զեկուցեց, որ օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 142 տոննա բեռ: Ցոլակյանը նշեց, որ օգնությունն օգոստոսի 22-ին կհասնի Սիրիա, կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով էլ բաշխումը կկատարվի: Նախարարը հայտնեց՝ բեռն ուղարկվել է […]

̰
Ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի

11:06 15.08.2019

ՀՀ կառավարության շենքի առջև ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ակցիայի մասնակիցները բերել են պաստառներ՝ «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ», «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում» և այլ գրություններով: Նրանք նշում են, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվելու է, ապա ընդգծել են՝ կառավարության այսօրվա նիստը կարևոր է: Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության վերջնական […]

̰
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումն աճել է 30.3 տոկոսով. Փաշինյան

09:57 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումն աճել է 30.3 տոկոսով: «Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով: Քաղցր հայրենիք»,- գրել է նա:

̰
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

09:46 15.08.2019

Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և […]

̰
Հրաձգություն Ֆիլադելֆիայում․ տուժել է 6 ոստիկան

08:42 15.08.2019

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի հյուսիսում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Նշվում է, որ կրակոցներից տուժել է 6 ոստիկան, ևս 2-ը վթարի են ենթարկվել դեպքի վայր շտապելիս։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում ոստիկանական զգալի ուժեր են կուտակված։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը շենքում անցկացրել է թմրավաճառների ձերբակալման օպերացիա։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կասկածյալը շարունակում […]

̰
Բոլթոնը ՌԴ-ին մեղադրել է ԱՄՆ-ից տեխնոլոգիաներ գողանալու մեջ

08:24 15.08.2019

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ռուսաստանը նոր հիպերձայնային զենք է ստեղծում՝ հիմնվելով ԱՄՆ-ից գողացած տեխնոլոգիաների վրա։ Այս մասին նա հայտնել է The Voice of America-ին տված հարցազրույցի ժամանակ։ Բոլթոնը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով Սեվերոդվինսկի մոտ տեղի ունեցած միջադեպը։ Բացի այդ, նա հայտարարել է, որ իրեն հայտնի է ավելի, […]

̰
Կրակոցներ Լոռու մարզում. 32-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

00:35 15.08.2019

Օգոստոսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զ․-ն է: Ոստիկաններն ու քննիչները […]

̰
Այս մարդը, խոսելով իր այսօրվա զբոսավար Նիկոլ Փաշինյանի մասին, իրականում նկատել է ամենակարևորը․ Վ․ Կարապետյան

00:19 15.08.2019

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այս մարդը, խոսելով իր այսօրվա զբոսավար Նիկոլ Փաշինյանի մասին, իրականում նկատել է ամենակարևորը»։ Զբոսաշրջիկի խոսքերով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ սիրված է ժողովրդի կողմից։

̰ ̰
«Անկեղծ ասած՝ ես ամաչեցի…»․ Փայլանը Ուրուգվայի նախկին նախագահին է հանդիպել

22:51 14.08.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի  պատգամավոր Կարո  Փայլանը, որ օրերս  այցելել է Ուրուգվայ, այսօր հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ։ Վերջինիս տանը կայացած հանդիպման ավարտին Փայլանը հանդես է եկել հետաքրքրիր գրառմամբ։ Նա, մասնավորապես, գրել է «Այսօր մենք եղանք նախկին նախագահի այն համեստ տանը, որտեղ նա ապրում էր նաև իր նախագահության օրերին։ Համեստ մի նախագահ՝ […]

̰
Կեցցե՛ք տղերք․ Փաշինյանը՝ «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակի մասին

22:41 14.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ««Արարատ-Արմենիա». կեցցե՛ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ՝ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչև 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է նա: Հիշեցնենք, որ քիչ առաջ «Արարատ Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին […]

̰ ̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ

21:57 14.08.2019

Օգոստոսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛ […]

̰
Խոշոր հրդեհ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին

19:38 14.08.2019

Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:00-ին, «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Համընդհանուր ներառական ծրագրում ընդգրկված երեխաների ֆինանսավորման կարգը փոխվել է

19:20 14.08.2019

Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում: Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային […]

̰
̰
Վարչապետն ուղիղ եթերում զբոսաշրջիկներին ներկայացնում է Երևանի հիմնադրման պատմությունը

19:05 14.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դստեր` Շուշանի հետ, անակնկալ բարձրացել է զբոսաշրջիկների տեղափոխող երկհարկանի ավտոբուսը: Վարչապետը զբոսաշրջիկների ուղեկցորդի համար նախատեսված բարձրախոսով սկսել է զբոսաշրջիկներին ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը: Փաշինյանը, հավանաբար, նախատեսում է զբոսաշրջիկների հետ շրջել քաղաքում և ներկայացնել քաղաքի պատմությունը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/485944615536070/?__xts__[0]=68.ARB2TZzYusQMbfGufUs1avaBOhCxVsz_TbORaPtyUivJXwqNFVYDolAIrDyW9rP4hamxFhmH_BvW9qAHtV6Fub5jPT7rn96IfYxsIEguteZGvGnC-jcElwQ1ioY7gQOQpzyUpjBVbrVUs16Z026uTfHyB3JglHiOSmNgUSSiQ5MvRKLNCjqff6dWtaS-gzyGqSOj4aUHaR8cn12q3B_IhGepMwB_4UhTD83uvk2vFm8GNO_MgqZKULVEfrooQAXSQyYP10mwSt6-opr8iRyaTPFZNGV_ats7d1BxZQNPxr9u0fmFZ3qjvW1UXxUuJbrbtIJcULFrF50yzK5BoPQxm7pN5m2_4vWqqxwFQh5RAYBnjlUcynmIOu10X7NQEVuwkHk5&__tn__=-R    

̰
Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա. Յուրա Իվանյան

18:58 14.08.2019

Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները, նշեց Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Նա ընդգծեց՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք: Իվանյանը հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացրած փորձագետներին տրամադրվել են բոլոր ելակետային տվյալները՝ օբյեկտիվ եզրահանգումների հասնելու համար, ապա […]

̰
Քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար. ՔԿ-ն՝ Ամուլսարի գործի մասին

18:51 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն այսօր մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի համալիր փորձաքննության վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախ` ներկայացրեց գործընթացի սկիզբն ու ընթացքը, տեղեկացրեց՝ փորձաքննության վերջնական տարբերակն այսօր արդեն հրապարակվել է: Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար, ապա մասնավորեցրեց՝ խոսքը […]

̰
Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

17:16 14.08.2019

Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոստիկանության ոլորտում համագործակցության հեռանկարները:

̰
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը

17:15 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տարածել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ […]

̰
Ինչո՞ւ են անօրինական մինիվեններով ուղևորափոխադրումները

17:10 14.08.2019

Հայաստանից Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումների մասին ամառային շրջանում հաճախ են հրապարակումներ լինում՝ հատկապես կապված մեծ թվով վթարների և տուժող ուղևորների շահերի պաշտպանության հետ: 2019-ի հուլիսին ՌԴ-ում տեղի ունեցած մի քանի ավտովթարներից հետո պարզ դարձավ, որ հայկական պետհամարանիշներով մինչև 9 տեղանոց մինիվենները չունեն ուղևորափոխադրումների համապատասխան թույլտվություն, ավելին՝ մեքենաները ՌԴ մուտք գործելիս չեն անցնում պարտադիր ապահովագրություն, ինչը […]

̰
Չնայած «Սանիթեք»-ը վերջին ասուլիսին շատ անկեղծ էր, առաջիկայում կրկին հանդես կգա. հայտարարություն

16:41 14.08.2019

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած զրույցին: ««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին: Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, […]

̰
«Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» խաղից առաջ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ

16:40 14.08.2019

Այսօր Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայկական ակումբին աջակցելու համար հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Դեսպանության աշխատակիցը ժամը 18։30-ից սկսած կգտնվի մարզադաշտի մուտքի մոտ և Հայաստանի չեմպիոնին աջակցելու համար ժամանած բոլոր երկրպագուներին անվճար կտրամադրի խաղի տոմսեր և «Արարատ-Արմենիա» գրությամբ վերնաշապիկներ։ Հիշեցնենք, […]

̰
BACK_TO_TOP