13:54 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
13:26 05.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ:
11:09 05.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտում են ԱԺ-ից։ «Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի եւ Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի […]
10:16 05.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
10:03 05.04.2025
Ապրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
22:02 04.04.2025
Ապրիլի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն […]
21:40 04.04.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ «Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով […]
20:48 04.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել և ըստ էության, […]
19:30 04.04.2025
Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն […]
19:16 04.04.2025
«Հայաստան-Իրան. հազարամյա հարևանություն» հանրային համաժողովին երկու երկրների առաջատար փորձագետները քննարկել են հայ-իրանական պատմական կապերը։ Քաղաքագետների համոզմամբ՝ այս համաժողովը կարող է լինել շարունակական և նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:38 04.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
17:55 04.04.2025
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ սատարելու Վարդան Ղուկասյանին: «Ե՛վ Գյումրու, ե՛ւ գյումրեցիների համար եք պատասխանատու։ Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։ Իսկ եղավ այն, […]
16:15 04.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկվել են սահմանազատման գործընթացի ընթացքը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները:
15:50 04.04.2025
Մարտուն Գրիգորյանը որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և […]
14:07 04.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան և ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման […]
13:52 04.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:
13:21 04.04.2025
Երևանում ապրիլի 4-ի և 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում […]
13:07 04.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:
09:41 04.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ճանապարհը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։
09:28 04.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին բացման խոսքով է հանդես եկել Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի 8-րդ մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է, կարևորում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքների […]
23:56 03.04.2025
Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարության առնչությամբ Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ միջազգային վերջին զարգացումներին նվիրված նիստի ընթացքում, պատասխանելով նախագահական մեծամասնությունը ներկայացնող «Միասին» խմբակցության պատգամավոր Մոդ Պետիի հարցին, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան առաջիններից է, ով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
23:35 03.04.2025
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։ Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ […]
23:15 03.04.2025
Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը: Դավիթ Կարապետյանը և Յան […]
22:29 03.04.2025
Վերջին օրերին մեր երկրում ամենաթեժ ու ամենաքննարկված ներքաղաքական թեման Գյումրիի ընտրություններն են։ Միևնույն ժամանակ դրանք ամենաինտրիգայինն ու ամենաքաղաքականացվածն էին։ Թեմայի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Արդյո՞ք այս ընտրությունները ձախողում էին իշխանությունների համար, սա հետընթաց էր, թե՞ առաջընթաց, իսկ հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս […]
19:21 03.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված […]
18:30 03.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության […]
17:54 03.04.2025
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների […]
16:23 03.04.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին: […]
13:18 03.04.2025
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, 4-8-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 3-ին և 6-8-ին առանձին […]