TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Գլխավոր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […]

̰
Կարծում եմ այն գլոբալ զարգացումները, որ տեղի են ունենում աշխարհում, ինչ-որ տեղ մեղմացրել են ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները․ Սերգեյ Մինասյան

22:42 10.04.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես Ալիևի հայտարարություններին։ Իլհամ Աիլևը երեկ ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ձևավորելու համար։ Կարելի՞ է ասել, թե որոշակի փափկել է Ալիևի հռետորաբանությունը, եթե հիշենք, որ բոլորովին […]

̰
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գործուղվում է Սանկտ Պետերբուրգ

22:21 10.04.2025

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների աշխատանքներին։ Այս մասին նշվում է ԱԺ նախագահի ստորագրված կարգադրության մեջ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Գեղամ Նազարյանը։

̰
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

20:22 10.04.2025

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […]

̰
Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման

19:44 10.04.2025

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։

̰
Վարչապետը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

18:18 10.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Այն հրապարակվել է Կառավարության կայքում։ Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ «Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից […]

̰
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին․ ՀՀ ԱԳՆ

16:23 10.04.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «1992 թվականի ապրիլի […]

̰
Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

14:08 10.04.2025

Կառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքները։ «Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը շարունակում […]

̰
Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են․ ՊՆ

13:15 10.04.2025

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո: ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես […]

̰
Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել

11:35 10.04.2025

Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել: «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները […]

̰
Օմանում Հայաստանը դեսպանություն կունենա

11:21 10.04.2025

Կառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

22:32 09.04.2025

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, թե Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է: Այս ամենի ֆոնին սահմանին շարունակվում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: Նա նաև խոսել […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

21:33 09.04.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

20:13 09.04.2025

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց մշտական ներկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […]

̰
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

18:06 09.04.2025

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

̰
Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

16:39 09.04.2025

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Հարգելի՛ նախագահող, Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Եվրոպայի […]

̰
Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ը

13:59 09.04.2025

Ռուս հեռուստա-ռադիոհաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին: «Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերելու ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել է նա: Ավելի վաղ Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի […]

̰
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

13:16 09.04.2025

Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Հայտնում են ԱԳՆ-ից։

̰
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

13:03 09.04.2025

Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […]

̰
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

12:14 09.04.2025

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:51 09.04.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

̰
Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

08:50 09.04.2025

Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման […]

̰
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:01 09.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22:23 08.04.2025

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Արման Անդրեասյանը ծանր գոտեմարտում 1:4 հաշվով զիջել է Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բաևին: Ավելի վաղ, SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ […]

̰
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետ

17:27 08.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

13:02 08.04.2025

​Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ ​ ​Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […]

̰
Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ

12:52 08.04.2025

Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

̰
Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել է

10:44 08.04.2025

Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,-գրել է նախարարը:

̰
BACK_TO_TOP