09:18 08.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի […]
08:12 08.04.2025
Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։ «Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար։ Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։ Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, […]
01:11 08.04.2025
Սույն թվականի ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
23:32 07.04.2025
Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […]
22:18 07.04.2025
Ամենայն հավանականությամբ Գյումրիում քաղաքապետ կընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Խոսքը կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի մասին է: Ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց մեծությամբ երկրորդ քաղաքում ունենալ քաղաքապետ, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը ընդհանուր քաղաքական գործընթացների վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Արամ Սարգսյանը խոսել է նաև սահմանային կրակոցներից ու կարծիք […]
21:04 07.04.2025
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ […]
16:51 07.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի […]
16:35 07.04.2025
Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
16:27 07.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […]
14:46 07.04.2025
Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։
13:47 07.04.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […]
09:25 07.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության […]
08:00 07.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
22:38 06.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […]
18:00 06.04.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են ԻԻՀ կառավարության ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
13:46 06.04.2025
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ «Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, […]
13:30 06.04.2025
Հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները։ Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում հայտարարվել է […]
13:22 06.04.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։ […]
12:29 06.04.2025
Ապրիլի 6-ին, ժամը 10:23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
12:09 06.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ, Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության […]
11:28 06.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «50 կմ՝ 2 ժամում, առանց կանգառի»:
10:00 06.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
22:35 05.04.2025
Միացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […]
22:12 05.04.2025
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը […]
18:40 05.04.2025
Արմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
17:40 05.04.2025
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ […]
17:25 05.04.2025
Գյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […]
14:38 05.04.2025
Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […]
14:12 05.04.2025
Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […]