08:29 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի […]
07:45 06.06.2019
Ֆրանսիայում 97-ամյա վետերանը պարաշյուտով թռել է՝ ի հիշատակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 75-ամյակի։ Ամերիկացի վետերան Թոմ Ռիսն այդ կերպ ցանկացել է հարգել «Օվերլորդ» գործողության մասնակիցների հիշատակը։ Այս մասին հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը։ Վետերանը վայրէջք է կատարել Կարանտան քաղաքում, որտեղ իջել էր 75 տարի առաջ։ Նա ցատկել է 14 երկրների ավելի քան 200 պարաշյուտիստների հետ։
07:33 06.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ամերիկացի հանրապետական սենատոր (Օհայո նահանգից) Ռոբերտ Փորթմանի հետ հանդիպման ժամանակ խոսել է սպառազինությունների նոր համակարգերում ուկրաինական բանակի կարիքների մասին։ Այս մասին Սենատում ելույթ ունենալիս հայտնել է Փորթմանը, փոխանցում է C-SPAN հեռուստաալիքը։ Սենատորի խոսքով՝ իրենք քննարկել են գաղափարներ, որոնք կօգնեն դիմակայել «արևելյան սահմանի երկայնքով ռուսական քարոզչությանը»։ Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […]
07:18 06.06.2019
Արևմտյան 16 երկրների առաջնորդները հունիսի 5-ին ստորագրել են հռչակագիր՝ մոլորակի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու մասին։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Փաստաթղթին հավանություն են տվել Պորտսմութում՝ դաշնակիցներին Նորմանդիայում ափհանման 75-ամյակին նվիրված արարողությունների ժամանակ։ Ղեկավարները հաստատել են պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու ընդհանուր պատասխանատվությունը։ […]
00:38 06.06.2019
Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տարածված խոզի աֆրիկյան ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզեր են սատկել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդության համաճարակի պատճառով խոզերի մեծ անկում է գրանցվել: Դեռ մարտ ամսից գյուղացիները նկատել էին, որ աղբանոցներում սատկած խոզեր են գցած, սակայն հարցին՝ ումն են և ինչից են սատկել, ոչ մի պատասխան չեն ստացել: […]
00:06 06.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց […]
23:28 05.06.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը զբոսնել է Ստեփանակերտում, լուսանկարվել երեխաների հետ և զրուցել քաղաքացիների հետ։
22:07 05.06.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: «Հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-ասված է որոշման տեքստում: Վարույթը հարուցվել […]
19:30 05.06.2019
Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքներն ավարտական փուլում են: Շիրազ, Ջիվանի, Վարպետաց և դրանց հարակից մյուս փողոցներում հիմնանորոգման վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, հավանաբար չի խախտվի, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է: «Կումայրի» արգելոցի տարածքի փողոցների շինարարությունն անցած տարվանից ընդհատումներով էր կատարվում, պատճառը ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղաբաշխման մասին հստակ սխեմաների բացակայությունն է: Շիրազի փողոցը երեկվանից ասֆալտապատում են, ասֆալտի ներքին […]
19:17 05.06.2019
Մոսկվայում կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցը: «Մոսկվա-Բաքու» ադրբեջանական հրատարակչության լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանի ԱԳՆ-ում տեսնում են հնարավորություն, որ հայկական և ադրբեջանական կողմերը կհասնեն համաձայնության անցած շաբաթ երկու երկրների զինված ուժերի շարքերում տեղի ունեցած կորուստների ֆոնին: Ի պատասխան` Զախարովան նշել է. «Մենք ամեն ինչ […]
19:05 05.06.2019
Անապայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնեցվել է մինչև 2025 թվականը համագործակցելու պլանը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ավանդական դարձած համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, չխախտելով «ավանդույթը», այս անգամ էլ բավականին մեծ հեռավորության վրա է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններով են […]
19:00 05.06.2019
Ֆրանսահայ մտավորական, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը, խոսելով Հայաստանի առաջին հանրապետության դասերի մասին, ասում է, որ առաջին հանրապետության հռչակման թվականը՝ մայիս 28-ը, զուտ թվական չէ, այլ մեր ժողովրդի ճակատագրի կերտման օր: Նա SHANTNEWS.am-ին պատմում է, թե ինչ պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ անկախություն հռչակել և պահել՝ ժողովուրդների պատմության մեջ դա համարելով «աննախադեպ»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:42 05.06.2019
Եթե կան կասկածներ, անվստահություն, կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ստորև ներկայացնենք հարցազրույցից հատված. – Պարո՛ն նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ […]
18:15 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը: Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի […]
18:04 05.06.2019
ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հրդեհները շատացել են: «Հունիսի 3-ին հանրապետությունում հրդեհի 69 դեպք ենք ունեցել, հունիսի 4-ին՝ էլի 60-ից ավելի: Դրանք զոնաներով են գնում: Հիմա հրդեհները ակտիվ են Արարատյան դաշտում: Հետո այն կտեղափոխվի նախալեռնային, ապա լեռնային շրջաններ: Առայժմ կարող ենք դիմագրավել»: Նրա խոսքերով` անտառներում առաջացող հրդեհների հետ կապված […]
17:58 05.06.2019
«Երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +38․․․+39 աստիճանի, որը համարվում է հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակի համար ամենաբարձր ջերմաստիճանը մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
17:56 05.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանի ծեծի պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու՝ մի խումբ քաղաքացիների՝ հիմնականում ՀՅԴ անդամների նախաձեռնությանն է այսօր անդրադարձել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա ասել է, որ այդ ակցիան կուսակցության հետ որևէ կապ չունի, ինքնաբուխ է եղել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն անհասցե են և ուղղված չեն դաշնակցությանը: Ինչ վերաբերում է հանրության շրջանում […]
17:36 05.06.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը համաձայնություն է տվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագրի էսքիզային նախագծին: Կարևորելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ այս նախաձեռնությունը՝ Վահագն Վերմիշյանը նշել է, որ «Շիրակ»-ը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: Այս ծրագրով օդանավակայանի մասնաշենքի ժամանման սրահը կընդլայնվի: Ուղևորահոսքի ավելացման նպատակով նախատեսվում է կառուցել նոր հատված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» […]
17:24 05.06.2019
ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց իր կարծիքն անցումային արդարադատության մասին. «Էս ճանապարհը, որով գնում են, հավանաբար օգուտ կտա»: Ֆելիքս Ցոլակյանը նաև ասաց, որ պատրաստ է վեթինգի ենթարկվելուն. «Ինչի ասես՝ ենթարկվել եմ, վեթինգի էղածն ինչ ա, որ չենթարկվեմ»: Ցոլակյանից նաև փորձեցին ճշտել` արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց որպես առանձին նախարարություն՝ որպես շնորհակալություն մատուցած […]
17:02 05.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցում հարցրել են ոստիկանապետի վերաբերմունքն առ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա կասկածվում է մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորյալ սպանելու մեջ: «Նախաքննությամբ դեռ կպարզի, և եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պիտի […]
16:56 05.06.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում որոշում է կայացրել 10 մլն դրամով տուգանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար: Հանձնաժողովի նիստում հայտարարվել է, որ 2019թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով իրականացվել է […]
16:50 05.06.2019
Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է սիգի որսը թույլատրելու նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ նախարարը, մեր հարցին ի պատասխան, դեռ մայիսի 10-ին ասել է, որ նման ծրագիր կա: Ըստ Գրիգորյանի` խոսքը 150 տոննա տրամադրելու մասին է: Ըստ պաշտոնական տվյալների՝ լճում սիգի արդյունագործական պաշարը 740 տոննա է, իսկ ընդհանուր պաշարը […]
16:00 05.06.2019
Հայկական արտադրության հագուստները սկսել են վաճառվել Եվրոպայում և ԱՄՆ-ում: «Արտադրված է Հայաստանում» պիտակով բաճկոններ «հայտնաբերվել» են Մոնակոյի էլիտար խանութներից մեկում: Հայկական արտադրության բաճկոնների լուսանկարները ֆեյսբուքյան օգտատեր Վրույր Փենեսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: «Շատ հաճելի է տեսնել «Made in Armenia» գրությունը Մոնակոյի էլիտար խանութներում»,- լուսանկարին կից գրել է օգտատերը: https://www.facebook.com/vruyr.penesyan/posts/2277666035605691 Այլ օգտատերեր լուսանկարի մեկնաբանություններում գրել […]
15:58 05.06.2019
«Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որ կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի ու անօրինական գործողության արդյունքում կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, և ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր, եթե լինեն, կստանան համապատասխան հակազդեցություն»,- հունիսի 5-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, […]
15:57 05.06.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից խորհրդարանում այսօր ընթացող լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացահայտված են Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի արտահոսքի աղբյուրները: «Հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի արտահոսք տեղի ունեցել: Այն, որ երևույթն անընդունելի է, փաստ է, բայց արդյո՞ք […]
15:01 05.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: Նա նշեց. «Ուղիղ, բաց կապից էինք օգտվում: Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով»:
14:39 05.06.2019
Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո 150 հազար մարդ օգտվել է կառավարության նախաձեռնած և բանկերի օգնությամբ իրականացված փոփոխություններից, որոնց արդյունքում մաքրվել են վատ վարկային պատմություններ, տույժեր և այլն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Մոտ 21 հազար մարդ ազատվել է բանկերում կուտակված տույժերից ու տուգանքներից, Մոտ 126 հազար մարդ, որ ուներ մինչև 50 […]
14:27 05.06.2019
ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է Մերձմոսկվայում զանգվածային ծեծկռտուքում ներգրավված ևս 2 կասկածյալի, գրում է Meduza-ն: Հիշեցնենք, որ կռվի ընթացքում սպանվել է ՌԴ հատուկջոկատային վետերան Նիկիտա Բելյանկինը: Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը մահացու վիրավորում է հասցրել Բելյանկինին: Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել: Այս պահին ՌԴ քննչական կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել գործի բոլոր ֆիգուրանտներին: Այս գործով արդեն բերման […]