TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

«Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը

10:37 07.06.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

10:33 07.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում […]

̰
Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա

09:52 07.06.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես այդ մասին հայտնել էր շաբաթներ առաջ: Նա նշել էր, թե ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի  փաստաթղթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը: Թերեզա […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

09:30 07.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 7-11-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Հունիսի 7-11-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև […]

̰
Լրագրողի հետ տհաճ խոսակցությունից հետո Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է

09:15 07.06.2019

«Ռոսիա սևոդնյա» գործակալության և RT հեռուսաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Դա տեղի է ունեցել «Ապագայի Ռուսաստան» կուսակցության անդամ, լրագրող Լյուբով Սոբոլի հետ «Эхо Москвы» ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպից հետո: Սիմոնյանն իր Telegram-ի ալիքում տեղեկացրել է, որ Սոբոլն իրեն սպասել է մուտքի մոտ՝ միացրած […]

̰
Սաակաշվիլին հրաժարվել է գլխավորել Կլիչկոյի կուսակցությունը

07:42 07.06.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի «Ուդառ» կուսակցության կազմում։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Հունիսի 4-ին Կլիչկոն առաջակել էր Սաակաշվիլիին առաջիկա ընտրություններին գլխավորել իր քաղաքական ուժը։ Ֆեյսբուքյան տեսաուղերձում Կլիչկոն վստահեցրել էր, որ պատրաստ է «քաղաքական […]

̰
Դուբայում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել․ կան զոհեր

07:27 07.06.2019

Դուբայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Նշվում է, որ ավտոբուսը վերադառնում էր Օմանից։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ Եվս 9 ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Ուղևորների ազգությունն ու դեպքի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Օմանի պետհամարանիշով ավտոբուսի վարորդն անտեսել է կանոններն ու վարել ավտոբուսը շեյխ Մուհամմադ բին Զայեդի մայրուղով, որը նախատեսված չի […]

̰
Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց. «Ազատություն»

00:54 07.06.2019

Օրերս ձերբակալված, հունիսի 6-ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ […]

̰
Վանաձորի բանտում կալանավորը կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց

23:52 06.06.2019

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը: Մինչ ինքնասպանության փորձ կատարելը Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որևէ մեկին չմեղադրել: Քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության […]

̰
Հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանում. Փաշինյանը` Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին

23:44 06.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները: «Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս […]

̰
ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ պետական գործչի սպանությունը նախապատրաստողի նկատմամբ

23:04 06.06.2019

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի և 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, Ստեփան Ս.-ի նկատմամբ, ով 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ձեռք է բերել ստեղծված խմբի անդամների հետ […]

̰
Փաշինյանը Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո խոսել է ներդրումների մասին

22:57 06.06.2019

Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ քննարկումների քանի տոկոսն էր բիզնես ծրագրերին վերաբերում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Գործնականում բոլորը։ Այստեղ մի քանի գործարարներ կային, որ արդեն Հայաստանում ներդրումներ են արել։ Շատ ուրախացա։ Մի քանի կոնկրետ առաջարկներ հնչեցին մշակութային ոլորտի հետ կապված»։ […]

̰
Արոնյանը հաղթեց Մամեդյարովին. Altibox Norway Chess 2019

22:45 06.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է մրցաշարի միանձնյա առաջատար Շահրիյար Մամեդյարովի հետ և փայլուն հաղթանակ տարել: Ադրբեջանցին ստիպված է եղել հանձնվել 31-րդ քայլին: Արոնյանն այս հաղթանակից հետո ունի 4 միավոր և առայժմ ստանձնել է  մրցաշարի առաջատարի դերը: Տուրի մյուս պարտիաները դեռ […]

̰
Հունաստանում հայ գործարար է սպանվել

22:01 06.06.2019

Հունաստանում ազգությամբ հայ Հունաստանի քաղաքացի է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Աթենքում՝ զոհի առանձնատան ավտոտնակում:  Նրա վրա կրակել են երկու անծանոթներ: Այս մասին հաղորդել է  Greek City Times պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ սպանվածը 41-ամյա գործարար էր և զբաղվում էր խոշոր ֆինանսական գործարքներով: Սպանության փաստով հետաքննություն է տարվում:    

̰
26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը. Պուտինը՝ Փաշինյանին

21:46 06.06.2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, ընկերներ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: […]

̰
Ով Հայաստանում հարստանալու ցանկություն ունենա, պետք է դրա հնարավորությունն ունենա․ Փաշինյան

21:32 06.06.2019

Հայաստանում ներդրումներ կատարելու, հարստանալու և դրանով Հայաստանը հարստացնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր հայ կամ օտարերկրյա ներդրող պետք է դրա համար ունենա հնարավորություն։ Եվ դրա ուղղությամբ հիմա աշխատում է կառավարությունը։ Այս մասին այսօր Պետերբուրգի հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը պատմականորեն զերծ չի եղել լոգիստիկական, տարածաշրջանային խնդիրներից, բայց հիմա Հայաստանը փորձում է […]

̰
Վարչապետ Փաշինյանը հայ համայնքում հանդիպեց նաև Տիգրան Սարգսյանին

21:13 06.06.2019

Պետերբուրգ այցի ընթացքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանահայ գործարար և այլ շրջանակների ներկայացուցիչները մոտենում են վարչապետին ու «ոտքի վրա» զրույց-քննարկումներ ունենում նրա հետ։ Քիչ առաջ նման կերպ վարչապետի հետ հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ ներկայում ղեկավարում է ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և փաստացի իրականացնում […]

̰
Լուրջ պրոցես չկա, քաղաքական դաշտը լցվում է անիմաստ խոսակցություններով. Մանվել Սարգսյան

21:00 06.06.2019

ՀՀ և Արցախի իշխանությունների միջև վերջին օրերին սկսված բանավեճն ու հակասությունները՝ բանակցային գործընթացի մանրամասներին Արցախին իրազեկելու և այլնի շուրջ, դավադիրների փնտրտուքը կարո՞ղ են արդյոք անկանխատեսելի հետևանքներ ունենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում հարցին՝ ո՞ւր կարող է տանել այս վիճակը, քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի կարող տանել: Ընդամենը ստեղծված ընդհանուր իրավիճակից է, որ Հայաստանում […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը

20:48 06.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Գալա համերգին […]

̰
Փաշինյանը Պետերբուրգում հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

20:36 06.06.2019

Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստան մեկնելուց, այնտեղ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ հանդիպում է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա իր ելույթում նշեց, որ Հայաստանը պետք է գրավիչ լինի, հպարտության առարկա լինի սփյուռքի համար։ Դա, ըստ Փաշինյանի, թույլ կտա սփյուռքահայերին իրենց քայլն անել և ներդրումներ անել Հայաստանում։ Ընդ […]

̰
Գերմանացի կին դիրիժորը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ պատրաստվում է գալա համերգի

19:51 06.06.2019

Գերմանացի կին դիրիժոր Լին Կաոյի մշակութային համագործակցության կանգառը Գյումրին է: Լին Կաոն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, երկրորդով` դիրիժոր։ Դիրիժորը մեծ ոգևորությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է սկսել դիրիժորական ուղին: «Մի շատ գեղեցիկ համերգային երեկոյից սկսվեց իմ դիրիժորական ուղին, գնացել էի օպերա լսելու, պարզվեց` դիրիժորի ինքնազգացողությունը համերգից րոպեներ առաջ վատացել էր ու […]

̰
Միջադեպ Ախալքալաքում. ինչպես են ոստիկանները ծեծում բնակիչներին

19:41 06.06.2019

Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է՝ ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում են երկու բնակչի, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ սպասում են Վրաստանի ՆԳՆ-ի մեկնաբանությանը: Ականատեսների խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչ խնդիր կա: […]

̰
Գյումրիի «Սաստեքս» գործարանի տնօրինությունը խոստացած նոր աշխատանքային պայմանագիրը բանվորուհիներին չի ներկայացրել

19:30 06.06.2019

Գյումրիի «Սաստեքսի» կարող բանվորուհիների առջև այսօր՝ հունիսի 6-ին, դարձյալ գործարանի դռները փակվել են, նրանց չեն թողել ներս մտնել, այնինչ, այսօր պետք է վերանայվեին աշխատանքային պայմանագրերը, և նոր պայմաններով նորերն էին կնքվելու: Սա գործարանի տեխնոլոգները խոստացել էին հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։     Այսօր աշխատողներն իրենց սովորական աշխատանքային ժամին եկել էին, բայց […]

̰
Կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ․ Փաշինյանը՝ Պուտինին

19:26 06.06.2019

«Առաջին անգամ մենք հանդիպել ենք մեկ տարի առաջ, և դրանից հետո բազմիցս հանդիպել ենք ու փաստացի խոսել ենք մեր համատեղ օրակարգի հնարավոր բոլոր հարցերի մասին։ Եվ ուզում եմ ասել, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ»,- այս մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական ու […]

̰
Մեր հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դա անում ենք պարբերաբար․ Պուտին

19:11 06.06.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հուսով է՝  Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը հետաքրքիր կլինի հայկական կողմի համար, քանի որ այն նաև առիթ է գործընկերների հետ հանդիպելու համար։ Պուտինը հայտարարեց, որ կարիք չկա նույնիսկ բնորոշել հարաբերությունները, քանի որ դա պարբերաբար արվում է ու նույնկերպ հիշատակվել է Պուտին-Փաշինյան նախորդ հանդիպման […]

̰
Սկզբում թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել. այսօր ծնվել է Քըրք Քըրքորյանը

18:59 06.06.2019

Բոլորին անհայտ Գրիգոր Գրիգորյան և աշխարհին հայտնի Քըրք Քըրքորյան՝ Լաս Վեգասի «արծիվը»: Ծնունդը Ամեն ինչ սկսվեց 1917թ.  հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների 4 երեխաներից Գրիգորը վերջինն էր: «Ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն դեռ չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում: Հայրս մի հսկա, […]

̰
Մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

18:58 06.06.2019

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնյաներ։ Ռուսական կողմից հանդիպմանը ներկա է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

̰
Լեգենդար ռոք երաժիշտներ Իէն Գիլանը և Թոնի Այոմին այցելել են Գյումրի

18:25 06.06.2019

«Ռոքը օգնում է Հայաստանին» բարեգործական նախաձեռնությունը կշարունակի իր ծրագրերը Գյումրիում: Նախաձեռնության հեղինակներն այսօր Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց են այցելել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք` այն կառուցվել է 2013թ. «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախաձեռնության և ռոք երաժշտության աստղեր Իէն Գիլանի և Թոնի Այոմիի բարեգործական համերգներից ստացված միջոցներով: Թիվ 6 երաժշտական դպրոցը 6 […]

̰
Conifa 2019-ի մասնակիցները ծանոթացել են Արցախի հյուրընկալությանն ու խոհանոցին

18:17 06.06.2019

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի եվրոպական խաղերը առիթ են Արցախը ճանաչելու և ընկալելու համար: Այս օրերին ֆուտբոլիստները նաև տեսարժան վայրեր են այցելել, եղել են Շուշիում ու խոստովանել, որ Արցախում իրենց լավ են զգում: Conifa 2019-ի մասնակիցներին առաջինը հյուրընկալում են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Ազգային նվագարանների հնչյունների ներքո հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդին: Աբխազիայի հավաքականի ներկայացուցիչները տպավորված […]

̰
Պատերազմ պետք է հայտարարել թշնամանք տարածողին. Արցախի մշտական ներկայացուցիչը Հայաստանում

18:00 06.06.2019

«Ես կխնդրեի պատերազմ հայտարարել այդ թշնամանք տարածողներին, հայհոյողներին, զրպարտողներին, դա կլինի իշխանության պաշտպանության դիրքերից, կլինի ընդդիմության դիրքերից՝ ընդդեմ իշխանության, երկուսն էլ մեծ թշնամիներ են, անկախ նրանից, թե ում են վիրավորում, ես չեմ պատկերացնում, որ հայը հայի մասին նման կերպ արտահայտվի»,- այսօր՝ հունիսի 6-ին, «Այլընտրանք» ՀԿ ներկայացուցիչներին, ովքեր ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Արցախի և արցախցու, […]

̰
BACK_TO_TOP