TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

ԼՂ իշխանությունները տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ. վարչապետ

14:13 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում կրկին խոսել է այն ուժերի մասին, որոնք, ըստ վարչապետի, փորձում են դավադրության միջոցով պատերազմ հրահրել և հողեր հանձնել: Վարչապետը նշել է, որ այդ մասին արդեն բարձրաձայնել է Գորիսում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։ «Դա աննախադեպ երևույթ է եղել, և´ ԼՂՀ, և´ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի […]

̰
Օդանավակայանից հրահանգել եմ, որ ճանապարհները բացեն, որ հասնեմ ԱԺ, բայց չհասցրի. վարչապետ

14:03 05.06.2019

«Ես սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, այդ օրը օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ հարցուպատասխանին և հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են, չգիտեմ ինչու, մնացել է մեկ հարց ու պատասխան, ձեր գալը անիմաստ է, էնպես որ չհասցրի»,- հունիսի 5-ին լրագրողների […]

̰
Ինչո՞ւ է «Իմ քայլը» մերժել ՍԴ երկու թեկնածուներին. պարզաբանում է վարչապետը

13:56 05.06.2019

«Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր այլ մեծամասնություն, և այդ մեծամասնությունը ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է նախագահի կողմից առաջադրված թեկնածուին»,- հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողները նկատեցին, որ «Իմ քայլն» էլ մերժել է նախագահի կողմից առաջադրված նախորդ երկու […]

̰
Հայաստանը ստեղծում է բանկային փոխանցումների համակարգ սանկցիոն երկրների հետ առևտուրն ապահովելու համար

13:49 05.06.2019

Հայաստանում հարավկորեացի մասնագետների օգնությամբ ստեղծվում է բանկերի միջև փողի փոխանցման համակարգ, որն առաջին փուլում թույլ կտա փոխանցումներ իրականացնել Հայաստանում գործող բոլոր բանկերի միջև։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա խոսքերով՝ հայկական կողմն այսպիսի համակարգ ստեղծելու հարցում իր հերթին օգնում է Ղրղըզստանին ու Ղազախստանին, իսկ զուգահեռ նույն ուղղությամբ աշխատում են […]

̰
Ազգային արժեքների համար մարդ ծեծել. սա անում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար երկիրը 25-30 տարի թալանել են. վարչապետ

13:23 05.06.2019

«Դատապարտելի է ակցիան, որն իրականացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ն, և Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է և ձեռնարկում է դրա հետ կապված բոլոր միջոցները»,- հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Shantnews-ի՝ սահմանին կրկին արձանագրված զոհի և իրավիճակի մասին հարցին: Լրագրողները հետաքրքրվեցին նաև բռնության դեպքերի մասին վարչապետի գնահատականով` հիշեցնելով, որ ՀՅԴ-ն ասում է, […]

̰
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով

13:17 05.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Հունիսի 5-ին, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]

̰
Սյունիքի մարզում կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունն է բացահայտվել

13:10 05.06.2019

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա գլխավոր վարչության ծառայողները Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2006 թվականի հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության […]

̰
Թունյանն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը

12:52 05.06.2019

Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ գործընկեր պատգամավորներից մեկի հետ նախագիծ են մշակում, որով բարձրացվելու է նվազագույն աշխատավարձի շեմը։ Հիմա այն ամսական 55 հազար դրամ է, իսկ պատգամավորներն առաջարկում են հասցնել 63 հազար դրամի։

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումը կկայանա հունիսի 6-ին. Ուշակով

12:42 05.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է TASS-ը: Պուտինը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, «ՌԴ նախագահը հունիսի 6-ին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ում առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ

12:32 05.06.2019

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին, հայտնում է «Ալիք Մեդիան»: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկության: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է […]

̰
Լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել. վարչապետը՝ Մարտի 1-ի գործով ձերբակալության մասին

12:26 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Լրագրողները նախ` ցանկացել են լսել վարչապետի գնահատականը և հետո հետաքրքրվել են` արդյո՞ք 11 տարի անց սպանության համար նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կարող է շղթայաձև բերել նաև մյուս սպանությունների բացահայտմանը: «Սա նախ` ցույց է տալիս ՀՔԾ հետևողական աշխատանքը և բոլորս ենք հասկանում, […]

̰
Շիրակի մարզում տեղացած կարկուտն աննախադեպ վնասներ է հասցրել գյուղացիներին

11:58 05.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուժգին քամին ու կարկուտը վնասել են Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր: Մոտ կես ժամ տևած կարկուտի հետևանքով ամբողջությամբ վնասվել են  մարզի մի շարք պտղատու ծառեր ու բանջարաբոստանային կուլտուրաներ: Ամասիա խոշորացված համայնքի Բյուրակն, Արեգնադեմ, Գտաշեն, Ջրաձոր, Բանդիվան գյուղերում, ինչպես նաև Ախուրյանի Հովիտ և Բասեն գյուղերում կարկուտը հողին է հավասարեցրել աշնանացան ցորենի […]

̰
Թալանել են պատգամավոր Սիփան Փաշինյանի մեքենան

11:53 05.06.2019

Հունիսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարվա հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։ Այս մասին հայտնում […]

̰
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Փաշինյանի ծննդից

11:49 05.06.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ջերմ, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Փաշինյանի ծննդից: «Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հանգստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում: Եղել ենք Ենոքավանի սարերում և Լաստիվերում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում` բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ»,- գրել է Աննա Հակոբյանը:       

̰
Դատավորին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել

11:40 05.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2019թ.  մայիսի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ […]

̰
Դատական համակարգում կա ճգնաժամ, նույնիսկ դատարանները իրար չեն վստահում. վարչապետ

11:38 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ կրկին խոսել է դատական համակարգում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ համակարգն ինքն է վկայում, որ ճգնաժամի մեջ է: «Ո՞ւմ է այսօր ներկայացնում դատական համակարգը՝ չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար, դատաիրավական բարեփոխումների ողջ պրոցեսի գաղափարը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է […]

̰
Սլովակիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը

11:21 05.06.2019

Հունիսի 4-ին Սլովակիան Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացրել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155940252102434 Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են […]

̰
2018 թ. գրանցվել է 5․2 տոկոս տնտեսական աճ՝ գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում. Փաշինյան

10:46 05.06.2019

2018-ը քաղաքական առումով աննախադեպ տարի էր: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի նախագծի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա մասին վկայում են ցուցանիշները՝ նախագահական մեկ ընտրություն, ՀՀ վարչապետի 5, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: «Սա կարևոր է՝ նկարագրելու համար այն […]

̰
Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

09:53 05.06.2019

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես […]

̰
Ո՞վ է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը

08:15 05.06.2019

Երգչուհի Ռիհաննան Forbes-ի վարկածով դարձել է երաժշտական աշխարհի ամենահարուստ կինը։ Պարբերականը նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար։ Նա առաջ է անցել Մադոննայից, որի կարողությունը 30 մլն դոլարով պակաս է, ինչպես նաև Սելին Դիոնից (450 մլն դոլար) և Բեյոնսեից (400 մլն դոլար)։ Ռիհաննայի համար հիմնական եկամուտն ապահովում է համագործակցությունը  LVMH Moet Hennessy Louis Vuitton ընկերությունների […]

̰
Deutsche Bank-ն առգրավել է 20 տոննա վենեսուելական ոսկի․ Bloomberg

08:01 05.06.2019

Գերմանական Deutsche Bank-ը որոշել է իր վերահսկողության տակ վերցնել Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկին՝ կապված 2016 թվականին Վենեսուելային տրամադրված վարկի գծով վճարումների չկատարման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ 2016 թվականին Վենեսուելայի կառավարությունը վերոնշյալ բանկից ստացել է 750 մլն դոլարի չափով վարկ՝ որպես գրավ թողնելով 20 տոննա ոսկի։ Վճարումների չկատարման պատճառով բանկը որոշել […]

̰
Պրահայում անցկացվել է 30 տարում բողոքի ամենախոշոր ակցիան

07:43 05.06.2019

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է վերջին երեք տասնամյակի խոշորագույն ցույցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ արդարադատության նախարար Մարիա Բենեշովայի, վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականի պահանջով փողոց է դուրս եկել մոտ 120 հազար մարդ։ Ցուցարարները պահանջում են նաև  դատական իշխանության անկախության ապահովում, հայտնում է Idnes պորտալը։ Նշենք, որ արդարադատության նախարարի պահանջով ցույցը շարունակվում է ամեն շաբաթ՝  սկսած  ապրիլի վերջից։ Քաղաքացիների […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածուն աջակցել է Ցեղասպանության ճանաչման բանաձևին

07:18 05.06.2019

ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսն աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բոբ Մենենդեսի բանաձևին: Այդ բանաձևին աջակցող օրենսդիրների թիվը հասել է 18-ի: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին։ S.Res.150 բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճանաչել և հիշատակել Ցեղասպանությունը, հետագա վայրագությունները կանխելու նպատակով կարևորել Ցեղասպանության թեմայով իրազեկվածության բարձրացումը։

̰
Լեգենդար ռոք երաժիշտները ժամանել են Հայաստան

01:15 05.06.2019

Լեգենդար ռոք երաժիշտներ Թոնի Այոմին (Black Sabbath) և Իեն Գիլանը ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:

̰
Նիդերլանդներում 17-ամյա աղջիկը դիմել է էվթանազիայի

00:51 05.06.2019

Նիդերլանդներում Նոա Պոտհովեն անունով 17-ամյա աղջիկը դիմել է էվթանազիայի, որն այդ երկրում օրինական է։ Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը։ Դեռահաս տարիքում աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել, որի պատճառով տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ, ընկճախտով և անորեքսիայով։ Նա երկար տարիներ հոգեբուժարանում է անցկացրել։ Բժիշկներն աղջկան մահացու ներարկումն արել են, երբ աղջկա 17 տարին լրացել […]

̰
Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի միջև կայացած եռակողմ նախարարական հանդիպման համատեղ հայտարարություն

00:31 05.06.2019

2019թ․ հունիսի 4-ին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Նիկոս Քրիստոդուլիդեսը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Ջորջ Կատրուգալոսը հանդիպում ունեցան Նիկոսիայում և որոշեցին հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։ Նախարարները համաձայնեցին, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է […]

̰
Թուրքական քարոզչությունը «Medal Of Honor» խաղի դրվագները ներկայացնում է որպես Իրաքում իրականացվող ռազմական իրական օպերացիա

00:15 05.06.2019

Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը թուրքական լրատվամիջոցներին փոխանցում է ոչ թե իրական, այլ համակարգչային խաղերի տեսանյութեր և դրանք ներկայացնում է որպես իրականություն։ Տեսանյութերը վերցվել են այնպիսի հանրահայտ համակարգչային խաղերից, ինչպիսիք են՝ […]

̰
«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման»․ Արծրուն Հովհաննիսյան

00:01 05.06.2019

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է նա:

̰
Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի քանի բնակավայրերի

23:46 04.06.2019

Այսօր երեկոյան ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի։ Ուժեղ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Նալբանդյան 6ա հասցեի տան կտուրն ամբողջությամբ պոկվել ու հայտնվել է փողոցում։ Դրա հետևանքով փողոցի երթևեկությունը կաթվածահար է եղել։ Դեպքի պահին տանը մարդ չի եղել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը […]

̰
Նիկոլ Փաշինյանը վաղը կմասնակցի Աբովյանում կայանալիք քայլերթին

23:32 04.06.2019

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Աբովյան։ Ժամը 19։00-ին նախատեսված է մեծ երթ՝ ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի ՔՊԿ-ի առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանի։ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2019-ի հունիսի 9-ին. համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Նրանցից միայն մեկն է կուսակցական՝ ՔՊ-ն ներկայացնող Գրիգոր Գուլյանը. մյուս 5-ն անկուսակցական են, […]

̰
BACK_TO_TOP