18:16 22.05.2019
Նոր հաշվարկներով զինվորականների աշխատավարձի բարձրացման համար ավելի շատ գումար կծախսենք՝ 6.5 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացի դրանից՝ ևս 10 միլիարդ կտրամադրենք համայնքներին սուբվենցիոն ծրագրերով: Այնպես որ, նոր որոշում պետք է կայացնենք 35 միլիարդ դրամի մասով»,- գրել է նա: Վարչապետը նաև տարածել է բյուջետային հավելյալ միջոցների բաշխման […]
17:46 22.05.2019
Վաղն ԱԺ նիստ գումարելու հետ կապված ԼՀԿ միջնորդությունը մերժվել է: Այս մասին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ խորհրդի նիստի ավարտից հետո, որը մոտ 1 ժամ է տևել: «Ստորագրությունները կային և բավարար էին, բայց ԱԺ խորհուրդը պետք է հաստատեր նիստը գումարելու համար, իսկ ԱԺ խորհուրդը մերժեց»,- ասել է Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ նիստի […]
17:42 22.05.2019
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նոր տեղեկություններ է հաղորդել Սիենա քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա […]
17:39 22.05.2019
Այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
17:25 22.05.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ծավալուն օպերատիվ-հետախուզական […]
17:15 22.05.2019
Հունաստանում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Աշոտ Ադամյանը: Նա 60 քաշային կարգում դարձել է չեմպիոն: Աշոտ Ադամյանը, որն աշխարհի քառակի չեմպիոն է, 6-րդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ փուլում Ադամյանի մրցակիցը եղել է Ուկրաինան ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Բալանդինը: https://www.facebook.com/ashot.adamyan.77/videos/1224119647764903/
16:30 22.05.2019
Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանվում է. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ: […]
16:06 22.05.2019
Իտալիայում հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների թիվը դեռ վերջնականապես հստակեցված չէ: Իտալիայում ՀՀ դեսպանությունից SHANTNEWS.am-ին մանրամասներ հայտնեցին: «Այս պահի դրությամբ տեղյակ ենք, որ ՀՀ մեկ քաղաքացի կա վիրավորների թվում: Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը զոհվել է, 30-31 վիրավոր կա: ՀՀ քաղաքացիներ եղել են ավտոբուսում, այս պահի դրությամբ մենք մեկի մասին ենք […]
16:04 22.05.2019
Քիչ առաջ Երևանի թատրոնի և կինոյի իստիտուտի ռեկտոր ընտրվեց բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բուհի ուսանողները համաձայն չեն այս ընտրության հետ և այժմ փակել են ինստիտուտի մուտքի դուռը: Ուսանողներն արգելում էին ռեժիսոր Ռուբեն Բաբայանին դուրս գալ ինստիտուտից: Ի պատասխան` զայրացած Ռուբեն Բաբայանը հայտարարեց, որ ազատման դիմում կգրի, եթե խոչընդոտեն իր տեղաշարժը: […]
15:50 22.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գևորգ Վաղարշակի Մովսեսյանին նշանակել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գևորգ Վաղարշակի Մովսեսյանին նշանակել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
15:42 22.05.2019
Իտալիայում տուրիստական ավտոբուսի կողաշրջման դեպքի հետ կապված Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով զոհվածներ չկան։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»։ https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2172921629470974?__xts__[0]=68.ARBdyc-hQlTAZjFUi7SgR3nP0Z8dw7SdjKm_U9e1cdFqKlFo7YvooEjBaWzY3BtzK15HLnR__tY0CwA1bzIM18MojKSDSPU2qpZ-10FUk8rCj82Ee21joBH4j9jf8SkREwKBgBE3ZFPzzJhT7m3XepMolL3eD5Q2lG1OJYIXnLEzFb28Az5vCz4U57_SE3G9xf9_9MlQnOzyKHPI-UXHTyV4dNx3QcPId1uwkLIcXFYLTu5otnvFcZxAAEhgi3ghTNTsNrmaZXhvG-Fl5C0mY2fRmDWcUB2wQU4uQguMWJr4k40ki9arerSBqznCVm7lN4KOzzSzWD0RBpTfLhOFLQ&__tn__=-R
15:35 22.05.2019
Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ՌԴ 1 քաղաքացի է զոհվել, ևս 19-ը տուժել է: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան` տեղի ժամանակով 09։00-ի (Երևանի ժամանակով 11։00-ի) սահմաններում` Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին: «Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: […]
15:16 22.05.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 1-ամյա տղա երեխա: Երեխան այնուհետև տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի փոխտնօրեն Կ. Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ, […]
15:01 22.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրություններ են: Առաջադրված է 3 թեկնածու` բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, ստեղծագործական և հեռանկարային գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Ըստ կանոնակարգի՝ թեկնածուն պետք է ունենա կոչում: Առաջադրված թեկնածուներից կոչում ունի միայն Լիլիթ Արզումանյանը, այսինքն՝ փաստացի միայն նրա թեկնածությունն է […]
14:51 22.05.2019
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը: Նախագահ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ […]
14:41 22.05.2019
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների լուսանկարման արարողություն»:
14:23 22.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մասնավորապես․ խմբակցությունների կողմից տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքի վերադարձը, խմբակցությունների՝ քաղաքապետի գործակարգավարական նիստերին մասնակցելու իրավունքի ամրագրումը, ավագանու նիստերի օրակարգի […]
13:46 22.05.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ «Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեքին» վճարվելիք գումարից»,- տեղեկացրել է Հակոբ Կարապետյանը:
13:42 22.05.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստում ներկայացրել է Երևանի Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների անվանափոխության առաջարկները: Նա առաջարկել է այդ անուններին ավելացնել «սուրբ» բնորոշումը, սակայն ձայների մեծամասնությամբ մերժվել են Մովսես Խորենացու, Մաշտոցի փողոցների անվանափոխությունները: Ձայների մեծամասնությամբ որոշվեց Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:
13:40 22.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը, «Պետական տուրքի մասին» նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով, հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը համապատասխան հայտարարությունն արել էր, ասել էին՝ աշխատանքային քննարկմանը ԲՀԿ-ն չի մասնակցի ավելորդ շահարկումներից խուսափելու համար: «Մենք ամեն դեպքում կարող էինք հարցեր տալ, բայց հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, ուզում եմ վերահաստատել՝ ինչ որոշում որ կայացնեք քննարկման […]
13:32 22.05.2019
ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում բուռն քննարկումներից հետո լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե արդյոք որևէ անհամաձայնություն կամ կոնֆլիկտը կա իր և «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև: Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց, որ լավ է, երբ քննարկումներ են լինում, կարծիքների փոխանակություն, և Հայկն էլ իր ընկերն է, իրար դեմ ոչինչ չունեն: ԱԺ փոխխոսնակից լրագրողները […]
13:28 22.05.2019
«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը։ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին ֆուտբոլիստն ասել է մարզման ժամանակ, և թիմակիցները ողջունել են դա, ինչը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։ Henrikh Mkhitaryan tells his Arsenal team-mates he won't be playing in the Europa League final – and every single one applauded. 👏👏👏 pic.twitter.com/uXLxFjQqSe — The […]
13:26 22.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկում է 6 նախագիծ: Դրանցից մեկը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագիծն է: Դրանով առաջարկվում է ՍՊԸ-ների հիմնադիր հանդիսացող անձին երկրորդ ընկերությունը հիմնելու իրավունք տալ:
13:20 22.05.2019
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրություններ են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, առաջադրված է 3 թեկնածու՝ բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, ստեղծագործական և հեռանկարային գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Ըստ կանոնակարգի՝ նախատեսվում է, որ թեկնածուն պետք է ունենա կոչում՝ վաստակավոր արտիստի, ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի կամ ՀՀ մշակույթի […]
12:40 22.05.2019
Ավագանու այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկեց Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու անունը կրող փողոցն անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացու: Նշեց, որ այդ անվանափոխմամբ իրավական ակտերում և Երևանի բյուջեում որևէ լրացուցիչ ծախս կամ փոփոխություն անելու անհրաժեշտություն չի առաջանա: Առաջարկը, սակայն, միանշանակ չընդունվեց: «Իմ քայլը» խմբակցությունից էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց՝ արդյո՞ք հաշվարկվել են ֆինանսական […]
12:36 22.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գրիգոր Մուրադյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»:
12:15 22.05.2019
Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում, հնչելու են նրա ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկանում ենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք` 1922թ. մայիսի 22-ին ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
11:53 22.05.2019
Ժամը 11։00-ից սկսվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում է 39 անդամ, իսկ օրակարգում 14 հարց կա, որոնց մի մասը վերաբերում է Երևանի փողոցներն անվանափոխելուն և հուշատախտակներ տեղադրելուն: Մինչ օրակարգին անցնելը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը մտահոգություն հայտնեց Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշարձանի վերականգնման աշխատանքների դանդաղման վերաբերյալ: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց, թե […]
11:48 22.05.2019
Շահնուր Վաղինակ Ազնավուրյան. աշխարհահռչակ շանսոնյեին գերմանական պարբերականներից մեկն այսպես է նկարագրել. «180 վաճառված ալբոմ, Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի հետ համագործակցություն, Ոսկե սկավառակների անհիշելի քանակ, 1200 երգ` կատարված 8 լեզուներով։ Նրա անունն առաջ է անցել Ֆրենկ Սենատրայից և Էլվիս Փրեսլիից։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկից», մինչև Ատոմ Էգոյանի «Արարատը»: Նա […]
11:08 22.05.2019
ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար` խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով […]