11:48 22.05.2019
Շահնուր Վաղինակ Ազնավուրյան. աշխարհահռչակ շանսոնյեին գերմանական պարբերականներից մեկն այսպես է նկարագրել.
«180 վաճառված ալբոմ, Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի հետ համագործակցություն, Ոսկե սկավառակների անհիշելի քանակ, 1200 երգ` կատարված 8 լեզուներով։ Նրա անունն առաջ է անցել Ֆրենկ Սենատրայից և Էլվիս Փրեսլիից։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկից», մինչև Ատոմ Էգոյանի «Արարատը»: Նա աշխարհի ամենահայտնի հայն է: Նա Շառլ Ազնավուրն է»:
Փոքրիկ Շահնուրը ծնվելուց կարճ ժամանակ անց դարձավ Շառլ: Վերջին հարցազրույցներից մեկում նա պատմել է.
««Շահնուր» անունը կրել եմ ընդամենը մեկ ժամ. ընկերները հորս համոզել են, որ այդ անունը ֆրանսիացիների համար դժվար արտաբերելի է, առաջարկել են ինձ Շառլ անվանել, իսկ Ազնավուրյանն իմ իսկական ազգանունն է: Տանը ինձ երբեմն Վաղինակ են ասում. դա իմ երկրորդ անունն է»:
Նրա ծնողները ներգաղթյալներ էին. Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը` Իզմիրից, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: 1920-ականների սկզբին Ազնավուրյանների երիտասարդ ընտանիքը նորածին դստեր՝ Աիդայի հետ, տեղափոխվեց Բուլղարիա, ապա Փարիզ: Միշան սկսեց աշխատել հոր ռեստորանում, նա հայերեն ու ռուսերեն երգեր էր երգում, թառ նվագում․ այդ ընթացքում ընտանիքի հոգսերը ծանրացել էին կնոջ ուսերին։
Քույրը՝ Աիդան, Ազնավուրի կյանքում առանձնահատուկ դեր ուներ. Իր «Ազնավուրն Ազնավուրի մասին» գրքում շանսոնյեն քրոջ մանկական հոգատարության մասին մի հետաքրքիր դրվագ է հիշում.
«Հեռավոր տարիներիս հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս՝ Աիդայի կերպարն է ուրվագծվում: Թեպետ նա ինձանից քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես: Նրա նվիրական իղձն ինձ չաղացնելն էր:
… Ինձ չաղացնելու նպատակով այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս՝ կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ (Աիդան շատ հարուստ չէր), տաբատի կոճակներ՝ այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի: Անժխտելի է, որ նա դեռ իրազեկ չէր իրերի սնուցիչ արժեքներին: Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը, ու մինչ մայրս լաց էր լինում, նա զարմացած կանգնում էր ջղակծկումներով ցնցվող փոքրիկ մարմնիս առաջ:
– Ի՞նչ է կուլ տվել:
Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «Դուրն եկավ»»:
Ազնավուրի հայրը՝ Միշա Ազնավուրյանը, երգում էր ռեստորաններում՝ մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase: Հարցազրույցներից մեկում Ազնավուրը նշում էր, թե իր երկարակեցության գաղտնիքը կովկասցի լինելն է.
«Ես կովկասցու արյուն ունեմ, իսկ Կովկասում մարդիկ երկարակյաց են, այնպես որ, եթե ուզում եք երկար ապրել, գնացեք Կովկաս, իսկ ընդհանրապես, ես փորձում եմ ապրել առանց խելահեղության, ալկոհոլ չեմ օգտագործում, չեմ ծխում, սուրճը չեմ չարաշահում ու վերջ»:
Ասում են՝ Ազնավուրը որոշեց երգել այն բանից հետո, երբ 9 տարեկանում լսեց Մորիս Շևալյեի երգերից մեկը: Իսկ ինքը՝ շանսոնյեն, խոստովանել է.
«Երգն իմ կյանք է մտել մորս հետ: Նա ֆրանսերեն հազիվ էր խոսում, բայց երգում էր կոմպոզիտոր Ռեյնալդո Հանի հեղինակած «Ծովից երկու քայլ այն կողմ» երգը»,- պատմել է երգիչը:
Ազնավուրի հայրն ինքնակամ մեկնում է պատերազմ, ու Շառլը դառնում է ընտանիքի միակ կերակրողը. նա թերթեր էր վաճառում, հեծանիվ, շոկոլադ ու օծանելիք։ Թատերական դպրոց ընդունվելու երազանքին հոր ընկերը, ում նա դիմել էր գումարով օգնելու համար, արձագանքել էր՝ գժվե՞լ ես, ի՞նչ թատրոն, հայերը ստեղծված են կոմերցիայի համար։
«Առաջին անգամ ես հայերեն բանաստեղծություն արտասանեցի և ծափերից հաճույք ստացա: Ես գիտեի փարիզյան երեք, թե չորս թատրոնների ցուցապաստառները, մի անգամ ինձ առաջարկեցին օպերետում խաղալ: Ես պետք է երգեի, պարեի և կոմեդիա խաղայի: Ինձ տրվել էր մի հատված, որից ամաչում էի. ես ստիպված էի հագնել բալետի պարուհու զգեստ: Դա արվում էր գումար խնայելու համար: Շոուի պրոդյուսերն այդքան ժլատ էր»,- հիշում էր Ազնավուրը:
Փարիզի ակումբներից մեկում առաջին մենահամերգի պայմանագիր ստորագրելու համար Շառլից մեկ տարի պահանջվեց։ Նա նորից դարձավ աղքատ սկսնակ երգիչ: Հանրությունը սուլոցներով էր ճանապարհում Շառլին, նրան հաճախ էին քննադատում։ Նրա ձայնը խռպոտ էր, երգի տեքստերը չափազանց բաց էին, ինքը՝ ցածրահասակ։ Նա նման չէր աստղերին, որոնց սովոր էր տեսնել Փարիզը, սակայն նա համառորեն հավատում էր իր աստեղային ժամին և իր փառքով պատժեց բոլոր չար լեզուներին ու ստիպեց աշխարհին լսել իրեն։ Տարիներ անց նա հիշում էր.
«Առաջ ես անում էի առաջին քայլերը, իսկ հանդիսատեսը աստղի էր սպասում»:
Հարցին՝ դեռ վախենո՞ւմ է բեմից, Ազնավուրը պատասխանել է՝ դա ավարտվեց այն ժամանակ, երբ ինքը հասկացավ, որ հանդիսատեսը ձգվում է դեպի իրեն.
«Ինձ դուր է գալիս մի փոքր «չարչարել» նրան: Հանդիսատեսը վատ սովորություն ունի. ցանկանում է լսել միայն այն երգերը, որոնք ծանոթ են: Եթե մենք հետևենք այդ ցանկությանը, նոր երգեր չենք գրի: Ես նրանց դրդում եմ լսել, քանի որ նորություններ եմ ներկայացնում, ինչպիսիք չեն եղել այն ժամանակ, երբ նոր էի սկսում: Ես հանդիսատեսին վերադարձնում եմ այն բանին, ինչից նրանք ցանկանում են փախչել»:
Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրել էր 20 տարեկանում՝ Էդիթ Պիաֆի և Մորիս Շևալյեի համար: Նա հայտնվեց երաժշտական Պառնասում 40-ական թվականներին, շատ տաղանդավոր և երիտասարդ կոմպոզիտոր Պիեր Ռոշեի հետ դուետում: Նրանց նկատեց ֆրանսուհի մեծ դիվան` Էդիթ Պիաֆը, ով խնդրեց Ազնավուրին երգեր գրել: Շառլը և Պիերը երգչուհու հետ միասին մեկնեցին համերգային շրջագայության Ֆրանսիայով և Ամերիկայով:
Պիաֆի հետ ծանոթությունը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքի գլխավոր դրդապատճառն էր: Նա մեծ երգչուհուց սովորեց այն ամենը, ինչ հնարավոր է սովորել շանսոնի մասին: Պիաֆի պնդմամբ` Ազնավուրը թողեց Ռոշեին և երգեր գրելու հետ մեկտեղ սկսեց երգչի իր անհատական ֆանտաստիկ կարիերան:
«Ես վտանգավոր եմ։ Հալածյալ մարդիկ միշտ վտանգավոր են լինում»,- ասում էր նա։
«Նա փոքրիկ տաղանդավոր հիմարիկ է»,- այսպես էր անվանում նրան Պիաֆը,- «և այդուհանդերձ, ավելի շատ հանճար, քան հիմարիկ»։
Ո՞րն է իր հաջողության բանաձևը. շանսոնյեն այն բացահայտեց հանրության համար.
«Ես «գող» եմ, գողանում եմ ոչ թե իրեր, ոչ թե պատմություններ, այլ մարդկային զգացմունքներ։ Ես երգում եմ ամենատարբեր բաների մասին։ Ոչ մի խնդիր չունեմ։ Հանրությանը պետք է միշտ մի փոքր ցնցես»:
Աշխարհում սեր ու բարություն սփռող երգիչն իր կյանքի սիրուն հանդիպեց երկու ամուսնությունից հետո: Կինը՝ Ուլան, նրա կողքին էր՝ միաժամանակ աննկատ: Նա երբեք ամուսնուն չէր ուղեկցում համերգների ժամանակ, բայց Ազնավուրը գիտեր՝ իրեն տանը սպասում են: Մի անգամ սիրված երգիչը պատմեց.
«Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի։ Երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գույնի աչքերով և մետաքսյա մաշկով շիկահերի հետ»:
Աշխարհը սիրեց Ազնավուրին, ու նրա միջոցով Հայաստանը սիրեց: Միլիոնավոր մարդկանց սերն ու հիացմունքը վայելող Ազնավուրը ոչ մի պահ չդադարեց սիրել ու հոգ տանել իր մայր երկրի՝ Հայաստանի մասին: Ազնավուրն աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը:
17 տարի առաջ` հենց իր արձանի բացմանը, Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու իր մարդասիրական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ 1988-ի աղետի օրերին:
1988 թվականին Շառլ Ազնավուրը ընդհատում է համերգային հյուրախաղերն ու գալիս Հայաստան։ Սպիտակում ու Գյումրիում շանսոնյեի եղած օրերի խրոնիկային աշխարհի բոլոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցներն անդրադարձան: Նրա հանդիպումը աղետյալ քաղաքի բնակիչների հետ կիսավեր Ամենափրկիչ եկեղեցու մոտ էր: Տեսածից հետո Ազնավուրը ուժեղ լինելու, միասին աղետի հետևանքները հաղթահարելու ուղերձ հղեց հայերին: Ու հարցազրույցներից մեկի ժամանակ էլ ասաց.
«Նոստրադամուսը ըսած է՝ վերջին ժողովուրդը, որ կըլլա աշխարհի վրա, հայը բդի ըլլա: Է՛, կհավատամ»:
2018թ. հոկտեմբերի 1-ին աշխարհը ցնցեց Ազնավուրի մահվան լուրը. մեծանուն շանսոնյեն 94 տարեկան էր: Երկրպագուները նրան հրաժեշտ տվեցին Emmenez-moi երգով և ծափերով:
«Հավատացե´ք, ես չեմ ցանկանում բեմի վրա մահանալ: Քանի դեռ կարող եմ երգել և լավ ժամանակ անցկացնել հանդիսատեսի հետ, ես ինձ դրանից չեմ զրկի: Իմ աշխատանքը կենսական ուժ է տալիս ինձ: Թոշակի անցնելը մահվան նախամուտքն է, հատկապես 94 տարեկանում»,- մահվանից ամիսներ առաջ անկեղծորեն խոստովանում էր նա:
23:59 05.05.2024
Գերմանական Hesse ֆրեգատը վերադարձել է Գերմանիա23:06 05.05.2024
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն22:58 05.05.2024
Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն22:48 05.05.2024
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ22:16 05.05.2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է21:34 05.05.2024
Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին20:35 05.05.2024
ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած19:55 05.05.2024
ԱՄՆ-ում սկսվել են նոր հեռահար հրթիռի թռիչքային փորձարկումները19:18 05.05.2024
Հայտնի են դարձել ԵՄ բյուջե ներդրումներ կատարած առաջատար երկրները19:00 05.05.2024
Մոլդովայի նախագահը և պաշտպանության նախարարը կայցելեն Նորվեգիա18:20 05.05.2024
Իսրայելը որոշել է արգելափակել Al Jazeera հեռուստաալիքը18:00 05.05.2024
ՊՍՎ-ն դարձավ Նիդեռլանդների չեմպիոն17:04 05.05.2024
Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում16:25 05.05.2024
Սի Ծինփինը մեկնել է եվրոպական շրջագայության16:05 05.05.2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում15:50 05.05.2024
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադարի ՀԱՄԱՍ-ի հետ. Նեթանյահու15:30 05.05.2024
Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի14:35 05.05.2024
Այդ հատկանիշները մեզ թույլ տվեցին հաղթել առաջնությունը․ Անչելոտի13:57 05.05.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան13:29 05.05.2024
Էլբրուսում մոլորված երկու զբոսաշրջիկները հայտնաբերվել են13:10 05.05.2024
Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի առթիվ12:50 05.05.2024
Մենք պետք է արժանին մատուցենք «Սասուոլոյին»․ Ինձագի12:30 05.05.2024
Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է11:50 05.05.2024
«Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում11:30 05.05.2024
Բալթյան ծովատառեխը անհետացման վտանգի տակ է. Bloomberg10:59 05.05.2024
Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին»․ Չավի10:30 05.05.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:15 05.05.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ23:45 04.05.2024
Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել23:27 04.05.2024
Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել23:13 04.05.2024
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան23:12 04.05.2024
Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ22:58 04.05.2024
Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը22:30 04.05.2024
Ռուսաստանը որոշել է պայքարել ապօրինի զբաղվածության դեմ22:04 04.05.2024
Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց21:36 04.05.2024
Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար20:32 04.05.2024
Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը20:06 04.05.2024
WhatsApp-ը նոր գործառույթ կունենա20:00 04.05.2024
Միրալեմ Պյանիչը ավարտել է միջազգային կարիերան19:31 04.05.2024
Գվարդիոլան հայտնել է, թե ով է հաղթելու Եվրո-2024-ում19:10 04.05.2024
Էրդողանը պաշտամունքի համար կբացի Ստամբուլի Կարիյե մզկիթը19:03 04.05.2024
Սանչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ18:53 04.05.2024
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները18:35 04.05.2024
Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»23:59 05.05.2024
Գերմանական Hesse ֆրեգատը վերադարձել է ԳերմանիաԳերմանական Hesse ֆրեգատը, որը նախկինում մասնակցել է ԵՄ Aspides առաքելությանը Կարմիր ծովում Եմենի հութիների շարժման դեմ, վերադարձել է Գերմանիա, կիրակի օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Հեսսե» ֆրեգատն ուղարկվել էր Կարմիր ծով փետրվարի վերջին՝ որպես ԵՄ ծովային Aspides առաքելության մաս, այն տեղափոխում էր մոտ 240 Բունդեսվերի անձնակազմ, որը պաշտպանում էր առևտրային նավերը», – ասվում է […] ...
23:50 05.05.2024
Ֆինլանդիան նախատեսում է պայթուցիկ նյութերի արտադրության գործարան կառուցելՖինլանդիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին առաջարկել է երկրում պայթուցիկ նյութերի արտադրության ձեռնարկություն կառուցել, որի պակասն այժմ նկատվում է Եվրոպայում։ Այս մասին գրում է Yle-ն։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենի խոսքով՝ անհապաղ պետք է ընդունվի գործարանի կառուցման որոշումը։ Նախարարը տեղեկացրել է, որ շուտով Ֆինլանդիան կքննարկի այդ հարցը սկանդինավյան երկրների հետ։ Հրատարակությունը նշում է, որ Եվրոպան բախվում է […] ...
23:35 05.05.2024
Չեխիան հայտարարել է Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասինՉեխիայում ԱՄՆ-ի մասնակցությամբ «Անմիջական արձագանքման» զորավարժություններ կանցկացվեն։ Այս մասին հայտարարել է Չեխիայի բանակի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Մագդալենա Դվորժակովան, հայտնում է Novinky-ն։ Նշվում է, որ երկշաբաթյա զորավարժություններին կմասնակցեն մոտ 800 ամերիկացի և 350 չեխ զինվորականներ։ Հայտնի է դարձել նաև, որ մայիսի սկզբին Լեհաստանի զինված ուժերը ռազմական տեխնիկա կտեղափոխեն երկրի հյուսիս, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի […] ...
22:35 05.05.2024
ԱՄՆ-ը նշել է Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագրի ստորագրման պայմանըԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիր կստորագրի միայն այն դեպքում, եթե վերջինս համաձայնի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է բրիտանական Financial Times թերթը։ «ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Բայդենի վարչակազմը Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիր չի ստորագրի, քանի […] ...
21:34 05.05.2024
Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատինՎաշինգտոնում ավտոմեքենան մխրճվել է Սպիտակ տան ցանկապատի մեջ, վարորդին գտել են մահացած, կիրակի օրը հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։ Հստակեցվում է, որ ավտոմեքենայի բախումը դարպասին «ոչ մի վտանգ չի ներկայացրել» Սպիտակ տան համար։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ Հունվարին ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել էր, որ մեկ այլ ավտոմեքենա բախվել է Սպիտակ տան ցանկապատին, իսկ վարորդը ձերբակալվել […] ...
21:14 05.05.2024
Մահացել է օդաչուն, ով կատարել է առաջին առանց կանգառ թռիչքը ամբողջ աշխարհում85 տարեկան հասակում մահացել է ամերիկացի օդաչու Դիկ Ռութանը, ով կատարել է առաջին առանց կանգառ թռիչքն ամբողջ աշխարհում, հայտնում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ Ռութանը հայտնի է նրանով, որ երկրորդ օդաչու Ջինա Յեգերի հետ 1986 թվականին ավիացիայի պատմության մեջ կատարել է առաջին առանց կանգառ, առանց վառելիքի թռիչքն ամբողջ աշխարհում։ Թռիչքը տեւել է ինը օր երեք […] ...