TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Անցումային արդարադատությունը հաշտության պրոցես է, ոչ թե վրեժխնդրության. Նիկոլայ Բաղդասարյան

15:58 21.05.2019

«Ես ինքս կարևորում եմ հասարակության ներգրավվածությունը գործընթացին, թե ինչ ձևաչափով պետք է արվեր, վարչապետն է որոշում, կարծում եմ` գործընթացին պետք է մասնակցեն և´ հասարակության ներկայացուցիչները, և´ ժողովուրդը»,- այսօր ԱԺ-ում` SHANTNEWS.am-ի հեզ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա կարծում է, որ մի քանի ժամ տևած ակցիան չէր կարող խոչընդոտել դատական պրոցեսին: «Դա […]

̰
Ինձ մեծ ցավ է պատճառում եզրափակիչ խաղը բաց թողնելը. Հենրիխ Մխիթարյան

15:52 21.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում […]

̰
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը. «Արսենալ»

15:35 21.05.2019

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» ղեկավարությունը: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք խորապես վշտացած ենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, սակայն Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել, […]

̰
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում խախտումներ են հայտնաբերվել

15:26 21.05.2019

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Սյունիքի մարզի դատախազության կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը […]

̰
Փարիզի Մըսյո լը Պրինս փողոցում տեղադրվել է Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

15:22 21.05.2019

Այսօր Փարիզի rue Monsieur le Prince փողոցում տեղադրել են Շառլ Ազնավուրի  (1924-2018թթ.) հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: «Փարիզի Մըսյո լը Պրինս (rue Monsieur le Prince) փողոցում այսօրվանից կարելի է տեսնել Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Հենց այս փողոցում է գտնվել Ազնավուրի մանկության տարիների տունը …»,- գրել է Աբգարյանը: […]

̰
Հայաստանի միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված էր. Զոհրաբյանը՝ դատարանների շրջափակման մասին

14:08 21.05.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է երեկ տեղի ունեցած դատարանների շրջափակման դեպքին և Նիկոլ Փաշինյանի ելույթին: Զոհրաբյանը համակարծիք է Փաշինյանի հետ այն հարցում, որ ՀՀ դատաիրավական համակարգը լուրջ հեղափոխական փոփոխությունների կարիք ունի, բայց դատարանները շրջափակելու կոչն անընդունելի իր և ԲՀԿ-ի համար. «Բայց այն հակասահմանադրական կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, […]

̰
Գավառում ուժեղ կարկուտ է տեղացել

14:07 21.05.2019

Գավառում ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի էջից: «Գավառում ուժեղ կարկուտը հողին հավասարեցրեց մարդկանց բերքն ու բարիքը: Բնությունը դաժան է վարվում: Հ.Գ. Երևի մարդկանց պատասխանում է ճիշտ այնպես, ինչպես հաճախ իրենք են վերաբերվում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը: https://www.facebook.com/tigran.hovakimyan.3/posts/2223838514397803

̰
Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը. ԿԳ նախարարը դժգոհեց

13:55 21.05.2019

Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժգոհություն հայտնեց, որ 2 բուհերի ղեկավար կազմից ոչ մեկը ներկա չէ: «Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ […]

̰
ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

13:47 21.05.2019

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վերջին օրերին երկրում ընթացող զարգացումներին, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «- Տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումները, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական […]

̰
Ի՞նչ է Հայաստանը տալիս ԵԱՏՄ-ին, և ԵԱՏՄ-ն` մեզ

13:35 21.05.2019

Մայիսի 29-ին կայանալու է Եվրասիական տնտեսական միության հինգերորդ հոբելյանական նիստը: SHANTNEWS.am-ն այդ նիստին ընդառաջ փորձեց որոշ տվյալներ ներկայացնել ԵԱՏՄ երկրներ արտահանվող և ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքային կառուցվածքի վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ տրամադրեցին տվյալներ՝ ըստ երկրների: 2017-2018թթ. ԵԱՏՄ-երկրներ հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները. ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ կամ պաղեցրած լոլիկ, լոլիկի մածուկ, […]

̰
Անցած տարի այս օրը Գեղամա լեռներում ձնծաղիկները ծաղկել էին. Գագիկ Սուրենյան

13:12 21.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Անցած տարի այս օրը Գեղամա լեռների 3000 մ բարձրությունների վրա ձյան ծածկը ամբողջությամբ վերացել էր, և ձնծաղիկները ծաղկել էին։ Այս տարի, չնայած վերջին օրերին գրանցված բավականին բարձր ջերմաստիճանին, այս օրվա դրությամբ այդ հատվածում ձյան […]

̰
Մենք պատրաստ ենք աջակցել դատաիրավական համակարգի փոփոխություններին. Թանդիլյան

13:06 21.05.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատաիրավական համակարգը բարեփոխման պետք է ենթարկվի, և իրենց խմբակցությունը պատրաստ է աջակցել այդ պրոցեսներին: «Մեր խմբակցությունը պատրաստ է իր ամբողջ գիտելիքներով աջակցել, սատարել և դա իրողություն դարձնել: Փաստացի մեկ տարի ոչինչ չի արվել: Մենք մտավախություն ինչում էինք հայտնում, որ այն, ինչ […]

̰
Ի՞նչ կապ ունի գրավատների, փոխանակման կետերի տուրքերի բարձրացումը Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ. Ներսես Երիցյան

12:54 21.05.2019

Այսօր ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը գնաճի միտումների մասին: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ցուցանիշները: Պատգամավորները նրան հարցեր են ուղղել ոչ միայն օրակարգի թեմայի, այլև ֆինանսական կազմակերպությունների վրա հարկային փոփոխությունների ազդեցության մասին: Մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է. «Հարկային օրենսգրքի փաթեթի […]

̰
ԼՀԿ-ն արտահերթ նիստ հրավիրելու համաձայնություն չունի «Իմ քայլի» հետ. Մակունց

12:46 21.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ նիստ անցկացնելու համաձայնություն ձեռք չի բերել: «Լուսավոր Հայաստանը չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաև […]

̰
Վարչապետը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» գիտաժողովին

12:36 21.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովին, որը մեկնարկեց րոպեներ առաջ: Մինչ գիտաժողովի օրակարգին անցնելը, վարչապետը ողջունեց գիտաժողովի կազմակերպման ու անցկացման որոշումը՝ նշելով, որ շատ կարևոր է Հայաստանի փորձագիտական հանրության ներգրավվածությունը Հայաստանում կատարվող պրոցեսներում: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած, և կառավարությունը պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական […]

̰
Վեթթինգը պետք է իրականացվեր առաջին իսկ օրը, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն. Թանդիլյան

12:22 21.05.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախաձեռնության նպատակների մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Կարծում եմ` մենք արձանագրում ենք, որ արտառոց իրավիճակ է և բազմաթիվ հարցեր կան, որ ԱԺ տիրույթում կարող են քննարկվել, եթե չասեմ, որ հենց […]

̰
Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան

11:31 21.05.2019

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այժմ դիվանագիտական խողովակներով բանակցություններ են տարվում՝ համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգը հստակեցնելու առումով:

̰
ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում

11:15 21.05.2019

2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։ Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնած ստորագրահավաքն ավարտվեց. ԱԺ արտահերթ նիստ կլինի

11:04 21.05.2019

«Լուսավոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է: «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված համաձայնության՝  նիստը […]

̰
Ո՞ւմ է ձեռնտու, որ Բայդենը դառնա ԱՄՆ նախագահ

08:16 21.05.2019

Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որպեսզի հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը։ Նման պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիա նահանգի Մոնտուրսվիլ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Նա (Բայդենը) հայտարարեց, որ առաջադրվում է նախագահի պաշտոնում, և ասաց, որ դա այն պատճառով է, որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են […]

̰
«Գահերի խաղի» վերջին սերիան ռեկորդային թվով դիտում է ունեցել

07:44 21.05.2019

«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին սերիան դիտել է ռեկորդային թվով մարդ։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, 8-րդ եթերաշրջանի 6-րդ սերիան 19․3 մլն դիտում է ունեցել եթերային ցուցադրությամբ և BO GO ու HBO NOW հարթակներում։ Դա ռեկորդային ցուցանիշ է ոչ միայն սերիալի, այլև HBO հեռուստաալիքի ամբողջ պատմության մեջ։ Նախկին ռեկորդը սահմանել էր նույն եթերաշրջանի 5-րդ […]

̰
ԱՄՆ-ն Իրանին 8 անգամ առաջարկել է բանակցել

07:32 21.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ կանցկացնի Իրանի իշխանությունների հետ, հենց նրանք պատրաստ լինեն երկխոսության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ Փենսիլվանիա թռիչքը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ նախազգուշացում է արել Իրանի կառավարությանը՝ ԱՄՆ-ի հանդեպ սպառնալիքների և սադրիչ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մատնացույց արել Թեհրանի թշնամությունը Վաշինգտոնի հանդեպ։ Չնայած Վաշինգտոնի […]

̰
Վրաստանում թուրք կողոպտիչները դաժան ծեծի են ենթարկել տարեց հային

00:51 21.05.2019

Թուրքիային աահմանակից Ախալքալաքի շրջանի Կարծախի հայաբնակ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Պահակի խոսքերով՝ նա խոսելիս է եղել հեռախոսով, երբ կողոպտիչները ներխուժել են նրա վագոն-տնակ։ «Կրակեցին շանը, իսկ ինձ հարվածեցին ինքնաձիգի կոթով, ինչ-որ բան ցողեցին վրաս և սկսեցին ձեռքերս կապել, այնուհետև […]

̰
ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իրանը ո՛չ Սիրիա է, ո՛չ Լիբիա, ոչ էլ Իրաք. արևելագետ

00:24 21.05.2019

Ամերիկյան ուժերի տեղաշարժը դեպի Արաբական Ծոց նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում: Այս տեղաշարժով արդյո՞ք ԱՄՆ-ը մոտ է Իրանին հարվածելու քայլին: Արևելագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը SHANTNEWS.am-ին ասել է՝ իրավիճակը, այո, նոր է, բայց ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իրանը ո՛չ Սիրիա է, ո՛չ Լիբիա, ոչ էլ Իրաք, այն տարածաշրջանային գերտերություն է, որն ունի իր սեփական պաշտպանական […]

̰
«Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ»․ Կարո Փայլան

23:32 20.05.2019

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ տղա Արթուրի հետ, ով դարձել էր թուրք հաղորդվարար, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։ Փայլանը հայ տղայի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է գրառում։  «Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի իր կողքը լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ իրեն […]

̰
Գուրգեն Յանիկյանի ետմահու «վերադարձը» Հայաստան աղմուկ  է բարձրացրել Թուրքիայում. մասնագետի պարզաբանումները

22:42 20.05.2019

Եռաբլուր պանթեոնում Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը զայրացրել է թուրքական իշխանություններին: Թե ո՞վ է Գուրգեն Յանիկյանը, և ինչո՞ւ է նրա ետմահու «վերադարձը» Հայաստան աղմուկ բարձրացրել Թուրքիայում, SHANTNEWS.am-ին ներկայացնում է հայ նորագույն պայքարի մարտիկների կյանքն ուսումնասիրած գրող, գրականագետ Կարո Վարդանյանը: Նա ասում է, որ իրականում Թուրքիան ոչ թե զայրացել է, այլ ձևացրել, թե զայրացել է: Կարո Վարդանյանը […]

̰
«Վեթինգ»-ի դեպքում նուրբ սահման կա, որն անցնելու դեպքում կարող են խախտվել անձի իրավունքները. փաստաբան

22:21 20.05.2019

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ո՞րն է «վեթինգ»-ը, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանն ասաց, որ դա նոր տերմին չէ, պարզապես վարչապետի վերջին հայտարարությունից հետո առնչվեցինք այդ տերմինի հետ: «Դա իրավաբանության մեջ օգտագործվող տերմին է, որը կիրառելի է անցումային արդարադատության համատեքստում: Մի հետաքրքիր բան ասեմ, սա շատ նուրբ իրականացվող իրավական […]

̰
ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրգործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին

22:01 20.05.2019

Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է […]

̰
Ինչ են խոսել պատգամավորները Բակո Սահակյանի հետ

21:45 20.05.2019

Խորհրդարևանում այսօր  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի  ու մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Հանդիպման նախաձեռնողը եղել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Մոտ 2 ու կես ժամ տևած հանդիպումից հետո Բակո Սահակյանը լրագրողներին մանրամասնել է, թե ինչ հարցերի շուրջ են ընթացել քննարկումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղն է զբաղեցրել

21:22 20.05.2019

Իսպանիայում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում  Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել: Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) […]

̰
BACK_TO_TOP