TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

ՍԴ նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր. Հրայր Թովմասյան

12:00 24.04.2019

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից փորձեցին ճշտել նաև ՍԴ դատավորի թափուր հաստիքի մասին: Հրայր Թովմասյանը նշեց, որ օրվա խորհուրդն այլ է նման հարցադրումների համար, բայց, այնուամենայնիվ, նշեց. «Առիթ ունեցել եմ ասելու, որ Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր: Դա որոշում է Ազգային ժողովը, որոշում է ՀՀ նախագահը»: […]

̰
Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն մեր արդարությունը վերականգնելու, այլև ցեղասպանություններ կանխարգելելու քայլ է․ ԱԳՆ ղեկավար

11:57 24.04.2019

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորություններին, Մնացականյանն ասել է, որ, ցավոք, դա քիչ հավանական է, քանի որ Անկարայից եկող […]

̰
ԱՄՆ-ը չի ժխտում պատմական իրողությունները՝ 1915-ի դեպքերը վատթարագույն վայրագություններից մեկն է․ ԱՄՆ դեսպան

11:52 24.04.2019

Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, սակայն լրագրողների հարցերին պատասխանելիս խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։ Լին Թրեյսին, սակայն, ասել է, որ Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական փաստերը։ «ԱՄՆ-ն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում, և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել […]

̰
Ուզում եք մուռ հանեք, ուրեմն այստեղ ստեղծեք հզոր, ուժեղ, կայուն պետություն. ՍԴ նախագահը Ծիծեռնակաբերդում է

11:35 24.04.2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն օրվա խորհուրդը մեկնաբանեց Պերճ Զեյթունցյանին մեջբերելով. «Ուզում եք մուռ հանեք, ուրեմն այստեղ ստեղծեք հզոր, ուժեղ, կայուն պետություն: Եվ մեզանից յուրաքանչյուրի անելիքը, ըստ էության, դա է»: ՍԴ նախագահը նաև կիսվեց անձնական հիշողություններով: «Մի քանի օր առաջ ուղղակի հաշվեցի իմ պապիկի հոր սերունդները: Նա փրկվել էր Ցեղասպանությունից: Սերնդում  մոտավորապես 140 հոգի կա: Եվ, […]

̰
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ի՞նչ հուշարձաններ կան աշխարհում

11:34 24.04.2019

SHANTNEWS.am-ը ներկայացնում է աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների շարք: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ կան աշխարհի տարբեր երկրներում: Դրանք դրվել են տվյալ երկրում հայ համայնքի ջանքերով: Ներկայացնենք դրանցից առավել հետաքրքիրները: Թուրքիա, Ստամբուլ  Հուշարձանը տեղադրվել էր 1919թ., սակայն 1922թ. Աթաթուրքի իշխանություն գալուց հետո այն հանվել է և անհայտ պայմաններում կորսվել: Հնդկաստան, Արևմտյան Բենգալ, […]

̰
Ես այսօր այստեղ եմ իմ ամբողջ ընտանիքի անունից. Նիկոլա Ազնավուրը Ծիծեռնակաբերդում է

11:22 24.04.2019

Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: «Ինձ համար կրկնակի տխուր է այսօր այստեղ գտնվելը, քանի որ սա առաջին տարին է, որ այս օրն իմ հայրը չկա: Իմ մորական կողմը Ցեղասպանության ընթացքում ամբողջովին զոհվեց: Եվ այդ ցավը մեր ընտանիքում միշտ է եղել, ինչպես շատ ընտանիքներում կա: Շատ կարևոր […]

̰
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չեղարկել հօգուտ թուրքական կազմակերպության կայացված ապրիլքսանչորսյան որոշումը

11:22 24.04.2019

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն իր պաշտոնական թվիթերյան էջում գրառում է կատարել ամերիկյան իշխանությունների որոշման վերաբերյալ, համաձայն որի՝ Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլի 24-ին տեղի ունեցող ավանդական ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել: Կոնգրեսականը կոչ է արել չեղարկել որոշումը և այն «շոկային» է որակել: «Սա շոկային է, կոչ եմ անում անհապաղ չեղարկել թույլտվությունը»,- […]

̰
Մեզ համար սա մեծ սգի ու նաև վերածննդի օր է. նախագահը Ծիծեռնակաբերդում է

11:00 24.04.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո խոսեց նաև օրվա խորհրդի մասին: «Մեզ համար սա մեծ սգի ու նաև վերածննդի օր է»,- ասաց նախագահը:    

̰
Ցանկանում ենք սփյուռքի հետ համահայկական օրակարգ մշակել. Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը

10:26 24.04.2019

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ […]

̰
ԱՄՆ, Եվրոպա, Լատինական Ամերիկա. այսօր աշխարհում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված մի շարք միջոցառումների կանցկացվեն

09:39 24.04.2019

Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր տեղի կունենան մի շարք միջոցառումներ, հայտնում  է Rusarminfo-ն: Ապրիլի 23-ին Նիդերլանդներում` Հաագայի կենտրոնական հրապարակում, հայ համայնքի կողմից անցկացվել է միջոցառում, որի ընթացքում կոչ է արվել Թուրքիային ճանաչել այդ ոճրագործությունը: Ֆրանսիայում երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այսօր […]

̰
Շրի Լանկայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 359-ի

09:33 24.04.2019

Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Այս մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին: Իրավապահները հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 18 մարդու: Այդ գործողության ընթացքում Վարակապոլա շրջանում առգրավվել է ռադիոկապի 4 միջոց, մոտոցիկլետ: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 40 ձերբակալվածի մասին:

̰
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կգործի Կարմիր խաչի առաջին օգնության տաղավարը

09:07 24.04.2019

Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) առաջին օգնության տաղավարը, որտեղ հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։ ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և […]

̰
Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին. ՀՀ նախագահի ուղերձը

08:59 24.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության […]

̰
Սիրիայում մեծ շուքով են հարգում անմեղ նահատակների հիշատակը. սիրիահայ Հակոբ Պալյանի հարցազրույցը SHANTNEWS.am-ի հետ

08:54 24.04.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խմբերն առավոտից աշխատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ մարդկանց հոսքը ժամ առ ժամ ավելանում է: Զրուցել ենք  Ծիծեռնակաբերդ այցելած սիրիահայ Հակոբ Պալյանի հետ, ով պատմել է իր հոր պատմությունը. «Հայրն Ուրֆայից էր, նրանք Դերձորի անապատներով, դժվար պայմաններով հասան Սիրիա: Պատմում էին, որ կոտորածներ էին, պտտվեցան, տեսան գյուղ չկա: Կային մարդիկ, որոնցից տեղեկություն […]

̰
4-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Պյոտր Սվիդլերին. GRENKE Chess Classic 2019

08:41 24.04.2019

Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր առաջատար շախմատիստները: Մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է մինչ այդ մրցաշարի առաջատարներից մեկը հանդիսացող Պյոտր Սվիդլերին: Տուրի մյուս պարտիաներում Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է Գեորգ Մեյերին, Արկադի Նայդիչը՝ Վինսենտ Կեյմերին, իսկ Վիշվանաթան Անանդը՝  Ֆրանցիսկո Վալյեխոյին: Կարուանա-Կարլսեն պարտիան ավարտվել է […]

̰
Մարսի վրա առաջին անգամ երկրաշարժ է գրանցվել

07:26 24.04.2019

Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական տիեզերական CNES գործակալությունն իր թվիթերյան էջում։ Նշվում է, որ ամերիկյան InSight սարքի վրա տեղադրված SEIS սեյսմաչափը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ի՝ առաքելության 128-րդ օրը, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա։ Գրանցվել է թույլ, սակայն ակնհայտ սեյսմիկ ազդանշան։ Նշվում է, որ սեյսմաչափը […]

̰
Պուտինի հետ հարաբերությունների, Քոչարյանի գործի, հեղափոխական օրերի հուշերի մասին. Փաշինյանի հարցազրույցը CIVILNET-ին

00:36 24.04.2019

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին։ Վարչապետը խոսել է մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականի, Պուտինի հետ հարաբերությունների, Քոչարյանի գործի, հեղափոխական օրերի հուշերի մասին: Անդրադառնալով իր և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․  «Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների […]

̰
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդ

00:07 24.04.2019

Քիչ առաջ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդ, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է մի քանի կտրած-ծակած վերքեր, իսկ մյուսի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: «Երիտասարդներից մեկին այս պահին վիրահատում են, մոտ մեկ ժամ կլինի, որ փորձում ենք պարզել՝ վերքը թափանցո՞ղ է, թե՞ ոչ, և ի՞նչ օրգաններ են վնասվել»,- փոխանցել է […]

̰
Հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը

23:17 23.04.2019

Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Sydney Morning Herald-ը հայտնում է, որ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Իսկ հայտարարությունում Մորիսոնն ասում […]

̰
Խոշոր հրդեհ Վերսալում

22:30 23.04.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում: Նախկին արքայական պալատ Վերսալից ոչ հեռու խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների խանութում: Հարակից տարածքներից մարդիկ տարահանվել են, դեպքի վայրում աշխատում է ավելի քան 80 հրշեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ փողոցներ փակ են: Ֆրանսիական լրատվամիջոցներն էլ հայտնում են մեկ տուժածի մասին: […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարություններին

21:11 23.04.2019

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում է բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չէ, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Իսկ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարության վերաբերյալ

21:06 23.04.2019

Հարցին՝ Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն […]

̰
Ջահերով երթի մասնակիցները Ազատության հրապարակից քայլերթով ուղղվել են Ծիծեռնակաբերդ

20:55 23.04.2019

Ազատության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: «Մենք, անմար պահելով մեր ջահերը, պահանջել ենք արդարություն»,- երթի մեկնարկից առաջ ասել է կազմակերպիչներից մեկը: Մեր երթը շարունակվելու է այնքան ժամանակ քանի դեռ Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ: Երթը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մարդկության դեմ ծանր […]

̰
Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել, թե ինչպես կառուցել հարաբերությունները Պուտինի հետ

20:41 23.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Չեմ կարծում, որ նրան դժվար կլինի: Այստեղ կան պայմաններ՝ եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդավանքի՝ դժվար չի լինի: Ուղղակի պետք է ազնիվ և ուղիղ շփվել»,- ասել է վարչապետը: […]

̰
ՌԴ դատարանի որոշմամբ Միհրան Պողոսյանը 40 օրով կկալանավորվի

20:28 23.04.2019

ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին […]

̰
«10 րոպեից դիմումդ սեղանիս լինի»․ ավագանու անդամը և թաղապետը տարբեր կերպ պատմեցին եղելությունը

19:59 23.04.2019

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը խոսեց մի միջադեպի մասին, երբ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը 32-ամյա կին աշխատակցին հեռացնելու համար նրան նախ` նշանակել է մասնագիտությանը (իրավաբան) անհամապատասխան պաշտոնի (առևտրի բաժնում), ապա որոշ ժամանակ անց կանչել է, կեղծ պատրվակով պահանջել դիմում գրել ու ազատվել աշխատանքից։ Ավագանու անդամը մեջբերեց վարչական շրջանի ղեկավարի խոսքերը, երբ […]

̰
Ի՞նչ է այս պահին կատարվում Ծիծեռնակաբերդում. հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը

19:55 23.04.2019

Ապրիլ 24-ին ընդառաջ  SHANTNEWS.am-ի թղթակիցը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ներկայացրել այդ պահին տիրող իրավիճակը: Նրա փոխանցմամբ` դատելով խոնարհված սյունաշարերի մոտ տեղադրված պսակներից, այսօր ողջ օրը տարածքում եղել են այցելուներ: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ այսօր բավական շատ ծաղիկներ կան անմար կրակի մոտ, գալիս են դպրոցականներ մոմերով, պաստառներով: Հուշահամալիր են այցելում կոլեկտիվներ, զբոսաշրջիկներ: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է […]

̰
Ֆրանսիայի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

19:28 23.04.2019

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում՝ տեղի ժամանակով 18:00-ին, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին գրում է armenews.com-ը: Նշվում է, որ առաջին անգամ պատմության մեջ Ֆրանսիան պաշտոնապես կոգեկոչի Հայոց ցեղասպանության տարելիցը: Միջոցառումները տեղի կունենան երկրի տարբեր վայրերում: Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, վարչապետը ելույթ կունենա կառավարության անունից: Ապրիլի 24-ը ներառվել է հանրապետական […]

̰
Ֆրանսիայի Կլիշի քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

19:03 23.04.2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունից՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Բյուջեի թերակատարման մասին հարցն ի՞նչ կապ ունի «Նորիկ-70»-ի հետ. բարձր տրամադրություն ավագանիում

18:57 23.04.2019

Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը հարց հնչեցրեց, որը կապ չուներ տվյալ պահին քննարկվող հարցի հետ: Նա, դիմելով փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, մասնավորապես հարցրեց. «Նիստը սկսվելուց առաջ պարոն Խաժակյանն արտահերթ ելույթով հանդես եկավ և հայտարարեց բյուջեի հավաքագրման թերակատարումների վերաբերյալ: Հարցս ուղղում եմ պարոն Հայկ Սարգսյանին, եթե այս պահին ունենք 50 մլն դրամի […]

̰
BACK_TO_TOP