17:57 24.04.2019
«Խնդիրը ոչ թե քաղաքականության փոփոխության մեջ է, այլ խնդիր է, թե մենք այսօր ինչ քայլեր կկարողանանք անել, որ ավելի արդյունավետ կլինի: Իմ կարծիքով` այս տեսանկյունից շատ կարևորվում է իրավական խնդիրների լուծումը, որը ունի շատ ծալքեր: Մեկ ամբողջ տարի իրավաբանների խումբն այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարավ, թե ինչպես, ինչ ճանապարհներով կարելի է ցեղասպանության իրավական ասպեկտները բարձրացնել»,- […]
17:55 24.04.2019
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որը հանդես էր գալիս 50+ տարիքային խմբում, վերջին` 9-րդ տուրում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց Իտալիայի հավաքականի հետ և, ի վերջո, գրավեց 4-րդ հորիզոնականը: Մեր թիմի կազմում պարտություն կրեց Ռաֆայել Վահանյանը, հաղթանակ տարավ Արտաշես Մինասյանը, իսկ Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Այսպիսով, […]
17:52 24.04.2019
2016-ից ապրիլի 24-ին Մատենադարանում հայտարարվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հերոսների անունները: Նրանք 3-ն են՝ Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության համահիմնադիրը և տնօրենը, Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, և Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը […]
17:37 24.04.2019
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ցեղասպանությանը հետևողական լինելն ամեն իշխանության պարտականություն է, և մենք պիտի կարողանանք ազգովի համախմբվել, որպեսզի աշխարհում նման բան այլևս չկրկնվի․ «Որքան հիշում եմ, Տիգրան Մեծն է ասել՝ «շտապի՛ր, բայց դանդաղ»։ Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ գնանք։ Ես՝ որպես ԵԿՄ նախագահ, պատկերացնում եմ, որ մենք […]
17:25 24.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին. «Բոլորս էլ տեսնում ենք, որ արդեն ճանաչելու ճանապարհին ենք։ Սա ոչ միայն կառավարության, իշխանության, խորհրդարանի, այլև ողջ աշխարհի հայության պատվի խնդիրն է։ Դուք էլ եք զգում, որ արդեն […]
17:20 24.04.2019
Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցում են Հերհերի կամ Ջարդի ձորում։ Ըստ պատմական տեղեկությունների` 1918-1920 թվականներին այս տարածքում սպանվել է Ալեքպոլի և Ղարաքիլիսայի շրջանների 10-12 հազար բնակիչ: Սա 1915-ից հետո արդեն Հայոց ցեղասպանության հաջորդ փուլն էր, որը, ըստ պատմաբանների, ծրագրել էր քեմալական Թուրքիան, որը գրավել էր Ալեքպոլի գավառը։ Թե […]
17:00 24.04.2019
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում է՝ հարգանքի տուրքը մատուցելու 2015 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում են կուսակից ընկերները՝ Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյանը և այլք: Երրորդ նախագահի հետ է նաև նրա թոռնիկը:
16:52 24.04.2019
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: «Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- «Руна» պարբերականին տված […]
16:36 24.04.2019
Ծիծեռնակաբերդում` լրագրողների հետ զրույցում, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ ժամանակին անհրաժեշտ էր ինչ-որ մի բան նախաձեռնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հենց այդ նկատառումով էլ առաջ եկավ «ֆուտբոլային դիվանագիտությունը», բայց պետք է դիտարկել նաև այն փաստը, որ Թուրքիան նույնպես դրան պատրաստ պետք է լինի: «Հայաստանն անպատրաստ իրավիճակում սկսեց այդ գործընթացը: […]
16:08 24.04.2019
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
15:52 24.04.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի մասին: Ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է նաև տեսանյութ: «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի… Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, […]
15:42 24.04.2019
«Այսօր մեր հայրենակիցներն իրենց հայրենի հողից տեղահանվեցին, ոչնչացվեցին հոգևոր, նյութական արժեքները, կարևոր է, որ դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի ունենա կանխարգելիչ նշանակություն, նաև սթափության խորհրդանշական կոչ լինի»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այս գործում ջանքերը պետք է շարունակական լինեն, կարևորել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]
15:35 24.04.2019
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին այսօր Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել։ Ամեն տարի ապրիլի 24-ը եկեղեցի է բերում տասնյակ մարդկանց, ովքեր իրենց լուռ ներկայությամբ ու աղոթքներով ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերին։ Մեկուկես միլիոն նահատակները 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, սրբադասվեցին։ Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում արդեն 4 տարի է, սուրբ նահատակների հիշատակի ժամերգությունն սկսվում է «Հրաշացան» […]
15:24 24.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդից հետո այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու քաղաքացիների: «Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելեց Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիներին։ Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։ Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր […]
15:12 24.04.2019
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բացի օրվա խորհրդին անդրադառնալուց, լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցեր են ուղղել վերջին աղմկահարույց դեպքերի վերաբերյալ: Առաջին հերթին լրագրողները հետաքրքրվել են Միհրան Պողոսյանի կալանավորմամբ, ինչին նա պատասխանել է. «Մեր համագործակցության արդյունքում Ռուսաստանի դատախազության միջնորդությունը դատարանը բավարարել է, Պողոսյանը կալանավորվել է էքստրադիացիայի հարցը քննարկելու նպատակով»: Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված […]
15:00 24.04.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, հայտնում է Ermenihaber-ը: Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»: Հայտարարել է, որ […]
14:55 24.04.2019
Ծիծեռնակաբերդի բարձունքով քայլելիս կարելի է տեսնել Երևանի ու Երուսաղեմի նմանությունները․ տեսարանը նույնն է, ինչպիսին բացվում է Հոլոքոստի 6 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող Յադ-Վաշեմ համալիրից։ Երևանի ու Երուսաղեմի, Հայաստանի ու Իսրայելի, հայերի ու հրեաների ցեղասպանության ու վրեժի նմանությունները հեղինակավոր Foreign Policy ամսագրում այսօր հրապարակված իր հոդվածում գրել է իսրայելցի լրագրող ու գրող Յոսսի Մելմանը։ Նա ամոթով […]
14:24 24.04.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության […]
14:22 24.04.2019
«Մեր անկախության վերականգնումը, մեր ինքնորոշումը 1991-ի սեպտեմբերի 21-ին մեծագույն գործողություն էր` ուղղված ցեղասպանության դեմ: Դա պետք է գիտակցենք ու փորձենք հետևողականորեն ու վճռականորեն այդ ուղղությամբ աշխատել»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ ասաց Պարույր Հայրիկյանը՝ խոսելով օրվա խորհրդի ու նաև ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության անելիքների մասին. «Տեղի է ունեցել միջազգային ծանր մրցանակաբաշխություն, դա միայն հայերի խնդիրը […]
13:46 24.04.2019
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը ողջ քուրդ ժողովրդի անունից գլուխ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. «Ես այսօր քրդական համայնքի և ողջ քուրդ ժողովրդի անունից գլուխս խոնարհում եմ անմեղ զոհերի հիշատակի առջև և կոչ եմ անում թուրքական իշխանությանը, թուրք ժողովրդին, որպեսզի ուժ գտնեն իրենց մեջ՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը և հրապարակայնորեն […]
13:20 24.04.2019
Որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պետք է շարունակել այսպիսի հիշատակի օրեր նշելը և ընդհանրապես պայքարը ճանաչման համար։ Ծիծեռնակաբերդում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին ասաց Լիոնի հայազգի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը։ 100 տարի անցել է, և ըստ Քեփենեկյանի, այլևս ժամանակ կորցնելու տարբերակ չկա։ Հայազգի գործիչը բացատրում է, որ այլ երկրներ նույնպես կարող են օգնել այս պայքարին, […]
13:16 24.04.2019
Ֆրանսայի նախագահութեան թեկնածու եւ Ազգային Ճակատ կուսակցութեան ղեկավար Մարին Լը Փեն հայկական «Նուվել տ՛Արմէնի» թերթին հետ ունեցած հարցազրոյցի մը ընթացքին յայտարարեց, թէ Արցախի տագնապին լաւագոյն լուծումը կը նկատէ Արցախը Հայաստանին միացնելը։ Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան հարցին, Լը Փեն ըսաւ, որ Թուրքիա պէտք է աւելի լուրջ մօտեցում ցոյց տայ իր պատմութեան այս սարսափազդու էջին։
13:06 24.04.2019
«Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց, որ հեղափոխությունն ու իշխանափոխությունն այս հարցում բան չեն փոխել. «Իշխանության դեմ իրականացված ոճրագործությունը դատապարտելի է միջազգային բոլոր ատյաններով, բոլոր հարթակներով և դրա դեմ այլ ուղի չկա, քան շարունակաբար շարունակել այն, ինչն արդեն մեկնարկած է, գուցե ավելի ուժգին տեմպով: Այդ հարցում այն բոլոր գործիքակազմերը, […]
12:54 24.04.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խմբերը վաղ առավոտից աշխատում են Ծիծեռնակաբերդում: Մեր թղթակիցն այս պահին մանրամասներ է հաղորդում, թե ինչ է կատարվում այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նրա խոսքով՝ մարդկանց հոսքը ժամ առ ժամ ավելանում է, նա հիշեցրեց, որ առավոտյան 10-ին Ծիծեռնակաբերդ է այցելել պաշտոնական պատվիրակությունը` վարչապետի և նախագահի գլխավորությամբ: SHANTNEWS.am-ի նկարaհանող խմբերը նաև հասցրել են զրուցել Ծիծեռնակաբերդ այցելած […]
12:50 24.04.2019
Այս չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին, Բելգիայի դաշնային խորհրդարանը պիտի քննարկի և քվեարկի մի օրինագիծ, որ քրեականացնում է ցեղասպանության ժխտումը, սակայն այս օրինագծում Հայոց ցեղասպանությունն ընդգրկված չէ: Բելգիայի հայերի Կոմիտեի անդամ Հարութ Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ Հայոց ցեղասպանությունն այս օրինագծում չընդգրկելու պատճառը շատ պարզ է. օրինագիծը բխում է ԵՄ-ից եկած առաջարկից, որտեղ նշվում է՝ բոլոր անդամ […]
12:45 24.04.2019
«Զոհի կարգավիճակից վերածվենք պահանջատիրոջ կարգավիճակի, այդ ճանապարհի վրա ենք, հաստատուն քայլերով գնում ենք այդ ճանապարոհվ»,- այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբիրել Բալայանը: Թե ինչ է փոխվել միջազգային հանրության ու Թուրքիայի վերաբերմունքում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ, նա ասել է. «Միջազգային վերաբերմունքում, գիտեք, Հայաստանի դերը բավական բարձրացել է, մեր գործընկերները, […]
12:34 24.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, […]
12:24 24.04.2019
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցին նախորդել է Աթաթուրքի նկարներով «ցուցահանդես», հաղորդում է «Ալիք Մեդիան»: Խորհրդավոր ցուցահանդեսի կազմակերպիչներից ոչ ոք չկա, տեղում միայն ոստիկաններ են: Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14:00-ին, Վրաստանի հայ համայնքի կողմից Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվելու՝ ճանաչման ու հատուցման պահանջով:
12:22 24.04.2019
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է եղել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա խոսել է օրվա խորհրդի մասին. «Սա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է և, ըստ իս, ամենակարևոր դասը, որ մենք պետք է քաղենք, այն է, որ մենք միշտ պետք է լինենք ուժեղ և մեր հույսը դնենք միայն մեզ վրա»:
12:04 24.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար, որում ինքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ են դնում անմար կրակի մոտ և մակագրել. «Հիշում ենք և պահանջում 1915-2019»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, […]