TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Խնդրո´ւմ եմ, դուրս եկեք մանկապարտեզի տարիքից. բանավեճ Երևանի քաղաքապետարանում

18:44 23.04.2019

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետին այն մասին, թե «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, թե՞ ոչ: Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պարտականությունները կատարելու համար ստեղծվում է մարմին, մեր միակ պահանջը մաքուր Երևանն է, եթե ընկերությունը կարող է ապահովել, ուրախ կլինենք, եթե ոչ, մեր պարտականությունն է դա ապահովել»: Ավելի լուրջ էր հարցուպատասխանը նույն խմբակցության […]

̰
Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղին Օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել

18:33 23.04.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորի ճոպանուղին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել։ Այն պատրաստվում է ներկայացնել կառավարություն, սակայն սպասում է, որ դատախազությունը ճոպանուղում ուսումնասիրություններն ավարտի, հայտնում  է Hetq-ը: Պետրոսյանը ճոպանուղու գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Օլիմպիական կոմիտեն 14 տարի իր զբաղեցրած շենք-շինությունների գույքահարկը չի վճարել, օգտվել է «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ամռանը կարող է լքել «Արսենալ»-ը. Football London

18:26 23.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է լքել լոնդոնյան ակումբը։ Football London կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են լքել լոնդոնյան ակումբը: Ըստ պարբերականի` Մխիթարյանը մրցաշրջանի սկզբում ցուցադրած լավ խաղից հետո, հիմա կայուն խաղով աչքի չի ընկնում։ «Զինագործները» լավ առաջարկ ստանալու դեպքում կբաժանվեն ակումբի երկրորդ ամենաբարձր […]

̰
Վրաստանի Պանկիսի կիրճում իրավիճակը շարունակում է լարված մնալ

18:20 23.04.2019

Վրաստանի Պանկիսի կիրճում, որտեղ ՀԷԿ կառուցելու պատճառով բախում էր տեղի ուենեցել ոստիկանության ու տեղացիների միջև, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Վրացական իշխանությունները կիրճում ՀԷԿ-երի կառուցման անվտանգության ու օգուտների մասին բնակչությանը երկխոսության կոչ են արել: Տեղացիները պատրաստ են երկխոսության մեջ մտնել գյուղից բավական հեռու ծրագրված երկրորդ ՀԷԿ-ի շինարարության շուրջ՝ շարունակելով պնդել, որ իրենց գյուղի մոտակայքում ՀԷԿ-ի […]

̰
Դատապարտելով ցեղասպանությունը` միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ վարչության ուղերձը

18:00 23.04.2019

Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Ներկայացնենք ԵԿՄ ուղերձն ամբողջությամբ. «Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու […]

̰
Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր

17:50 23.04.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով […]

̰
«Բարև Ձեզ, Հայաստան». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը սկսել է բլոգ վարել

17:40 23.04.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին սկսել է բլոգ վարել, որը նրան թույլ կտա ուղիղ կապի մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ՝ անդրադարձ կատարելով տարաբնույթ հարցերի, այդ թվում՝ ավանդական դիվանագիտական տիրույթից դուրս: Իր բլոգի անդրանիկ թողարկման մեջ նա խոսում է հայաստանյան իր առաջին տպավորություններից և պատմում Օհայո նահանգում գտնվող իր հայրենի քաղաքի մասին: Դեսպանը բլոգի առաջին հոդվածը վերնագրել […]

̰
Ինչո՞ւ է քաղաքապետարանն առաջարկում Երևանի մարզադպրոցներն ամրացնել ՀՈԱԿ-ներին

16:49 23.04.2019

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն այսօր Երևանի ավագանու նիստում ներկայացրեց Երևանի համայնքի ենթակայության մարզադպրոցների զբաղեցրած շենքերն ու հողատարածքները ՀՈԱԿ-ներին (համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ) ամրացնելու մասին հարցը: «Համայնքային սեփականություն համարվող այս գույքերը կազմակերպություններին ամրացնելու պարագայում հնարավորություն կտան առավել արդյունավետ կառավարել դրանք»,- հայտարարել է նա: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը հարց ուղղեց […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրգործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ

16:42 23.04.2019

2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Ոստիկանությունը և դատախազությունը մերժել էին դիմումը, որի հետևանքով 2018թ. սեպտեմբերի 30-ին Լիդիանը դիմել էր ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ ոստիկանության որոշումը վերանայելու պահանջով: 2018թ. հունվարի 18-ին […]

̰
«Գոլդեն Փելիս»-ը պետությանը հանձնելու գործընթացն արագացվել է. Նարեկ Բաբայան

16:28 23.04.2019

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը փակվել է. «Այո, հյուրանոցի սեփականատերերը դադարեցրել են աշխատանքը, քանի որ լրացուցիչ ծախսեր չեն ուզում անել, որովհետև պարզ է, որ պետք է վերադարձվի: Նոր հյուրեր չեն կարողանում ընդունել, վնասով […]

̰
Երկրապահը Ձեզ Արցախ է թողել, իսկ դուք ղումար եք խաղում ԵԿՄ գրասենյակի վրա. Անի Խաչատրյան

16:20 23.04.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի կողմից բարձրացրած հարցին՝ մանկապարտեզների տարածքները ԵԿՄ-ին որպես գրասենյակ հատկացնելու վերաբերյալ: «Էռնեստ Ավանեսովն իր խոսքի մեջ ասաց, որ օրինակ երկրապահի գրասենյակները, որոնք գտնվում են մանկապարտեզների շենքերում, չի հասկանում, թե ինչ ժառանգություն է դա: Ցավո´ւմ եմ, պարո´ն Ավանեսյան, որ չեք գիտակցում […]

̰
Կձևավորվեն քննիչ նոր հանձնաժողովներ, նախորդ ԱԺ գաղտնալսման հարցերով հանձնաժողովը չի գործի

15:43 23.04.2019

ԱԺ-ում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն աշխատանքային քննարկում են ունեցել, որից հետո լրագրողների հարցերին պատասխանել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա` հանդիպման օրակարգում եղել են մասնավորապես ԱԺ քննիչ հանձնաժողովների ձևավորմանն առնչվող և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Մակունցը նշել է, որ մի շարք հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն են զգացել: […]

̰
Դմիտրի Մեդվեդևը կժամանի Երևան

15:22 23.04.2019

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ եղբայրական, դաշնակից հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Մենք ակնկալում ենք, որ Դմիտրի Մեդվեդևը Երևան կժամանի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական […]

̰
Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք. Երևանի քաղաքապետ

15:10 23.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություններից հնչող դժգոհություններին, թե իրենք Ավագանու որոշումներին, նիստերին կամ մրցույթներին տեղյակ չեն լինում, ինչպես, օրինակ` աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթի ժամանակ էր: «Մրցույթը հայտարարված էր երկու ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ էին, ոչ միայն ավագանու անդամները, ողջ հայությունը տեղյակ էր: Իրենք պետք է իմանան […]

̰
Ազգովի գտնվում ենք չապրված կամ անավարտ վշտի հոգեբանական ազդեցության տակ. հոգեբան

14:59 23.04.2019

Հայոց ցեղասպանության հոգեբանական հետևանքների մասին է լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Խաչատուր Գասպարյանը: Նրա խոսքերով՝ հայերն ունեն տրավմատիկ անցյալ, որի հետևանքներն արտահայտվում են անգամ կենցաղում: Հոգեբանն ընդգծել է, որ ցեղասպանության մասին երեխաներին պատմելիս պետք է շատ զգույշ լինել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխալ մատուցման դեպքում երեխայի մոտ կարող […]

̰
Մի շարք մանկապարտեզների տարածքներ տրամադրված են ԵԿՄ-ին. Էռնեստ Ավանեսով

14:54 23.04.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը ավագանու ապրիլի 23-ի նիստում բարձրացրեց կրթական և առողջապահական հաստատությունները՝ վերջին 5 տարում օտարված, վարձակալական կամ անհատույց հիմքով ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու վերաբերյալ հարցը: Էռնեստ Ավանեսովին տրամադրվել էր այդ հաստատությունների ցանկը և նրա որոշ թվեր հրապարակեց: Առողջապահական հաստատություններից վերջին 5 տարում օտարվել, վարձակալության կամ անհատույց հիմքով տրամադրվել […]

̰
Նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով, սա խայտառակություն է. Դավիթ Խաժակյան

14:22 23.04.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ավագանու նիստերի դահլիճից՝ կից անելով հետևյալ գրառումը. «Ավագանու նիստն ընդմիջումից հետո չվերսկսեց: 57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»:

̰
«Հյուսիս-հարավ»-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրգործի ծավալներն աննախադեպ են. Հարությունյան

14:20 23.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող  քրեական գործի նախաքննությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե «Հյուսիս-հարավ»-ում արձանագրված չարաշահումների գործի քննությունը դանդաղում է: Հարությունյանն արձագանքեց, որ քրեական գործը բազմադրվագ […]

̰
Երևանի ավագանու նիստը հետաձգվեց կես ժամով. քվորում չկար

14:06 23.04.2019

Երևանի ավագանին մեկժամյա ընդմիջումից հետո պետք է շարունակեր աշխատանքը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձանագրեց, որ քվորում չկա: Նա տեղեկացրեց, որ կես ժամից կփորձեն շարունակել օրակարգային հարցերի քննարկումը, եթե քվորում ապահովվի:

̰
Չեխիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

13:54 23.04.2019

Հայաստանում Չեխիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  (CEPA):  

̰
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրգործերի թիվն աճել է 127,4 տոկոսով

13:46 23.04.2019

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: 2018թ. ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1.233 քրեական գործ (2017թ.- 542), որից 1.077-ը վարույթ է ընդունվել 2018թ. ընթացքում (2017թ.- 403), իսկ 156-ը փոխանցվել են 2017-ից: Վերլուծությունները ցույց […]

̰
Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

13:38 23.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով:

̰
ՔԿ պարզաբանումը Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ

13:24 23.04.2019

Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած շահարկումները՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ` հայտնում ենք, որ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը ՀՀ  քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր  փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից  այդ նպատակով հայտարարված մրցույթում […]

̰
Գնալու եմ շփվեմ իմ մարզի ժողովրդի հետ. Հայկ Սարգսյանը՝ Քաղաքացու օրը նշելու մասին

13:16 23.04.2019

«Գնալու եմ մասնակցեմ հանրային քննարկումների, շփվեմ իմ մարզի ժողովրդի հետ ու իրար հետ տոնենք մեր Քաղաքացու օրը: Մեր խմբակցությունում էդպիսի որոշում ենք կայացրել, որ ցանկացած պատգամավոր, որն ընտրվել է մարզից, պետք է Քաղաքացու օրն անցկացնի իր մարզում, ընտրողների, համաքաղաքացիների ու գյուղացիների հետ»,- անդրադառնալով Քաղաքացու օրվա միջոցառումներին` խորհրդարանում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ […]

̰
Երևանի քաղաքապետարանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկ է եղել

13:10 23.04.2019

Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու նիստի ժամանակ էթիկայի հանձնաժողով ձևավորվելու առաջարկ է հնչել: «Ես դեմ չեմ»,- ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը: ԲՀԿ խմբակցության անդամները հայտարարել են, որ իրենք դեմ չեն: «Էթիկայի հանձնաժողովը չի կարողանալու ֆեյսբուքյան ձեր ակտիվիստներին վերահսկել, ինչպե՞ս եք դա անելու»,- ասել է ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ իրենք մեկ անգամ չէ, […]

̰
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Հայաստանի քաղաքացի է մահացել. արտակարգ վայրէջք Դոնի Ռոստովում

13:07 23.04.2019

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջքի որոշում է ընդունել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացուհին մահացել է: Հաղորդվում է նաև, որ օդանավում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

̰
Ո՞վ է հարցերից փախչողը. բանավեճ Երևանի ավագանիում

13:00 23.04.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն արտահերթ ձայնի իրավունք է խնդրել և ասել, որ հեռուստաընկերություններից մեկի եթերում, երբ իրենք խոսել են ձնմաքրման աշխատանքներից, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասել է, որ 9 ձյուն մաքրող ավտոմեքենա է ձեռք բերել, երբ Խաչատրյանը ապացույցներ է պահանջել, քաղաքապետի մամուլի խոսնակը խորհուրդ է տվել «գուգլել» […]

̰
Հայաստանի ռուսական բազան կստանա նոր «Սու-30» կործանիչներ, ինչպիսիք գնում է նաև հայկական բանակը

12:39 23.04.2019

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ավիաբազան կստանա «Սու-30ՍՄ» կործանիչներ, որոնք կփոխարինեն այստեղ տարիներ շարունակ հերթապահություն իրականացնող «ՄիԳ-29» ինքնաթիռներին։ Նախատեսվում է Հայաստան բերել 18 միավոր այդպիսի ինքնաթիռ։ Այս մասին անանուն աղբյուրներից հայտնի է դարձել ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությանը։ Փոխարինումը, ըստ այդ աղբյուրի, նախատեսվում է սկսել հենց հաջորդ տարի ու ավարտին հասցնել 2021 թվականին։ Այս աստիճանական փոխադրումն […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատաքննության օրը հայտնի է

12:32 23.04.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 2-ին` ժամը 12:00-ին: Նիստը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ […]

̰
Լևոն Հովհաննիսյանը՝ Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

12:18 23.04.2019

Երևանի ավագանին ապրիլի 23-ին քննարկման դրեց «Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»: Հանձնաժողովի նախկին նախագահ Աշոտ Մնացականյանը դիմումով հրաժարվել էր պաշտոնավարումը շարունակել, որից հետո հանձնաժողովը քննարկել է և առաջադրել Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց […]

̰
BACK_TO_TOP