12:44 24.12.2018
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ պայքարող էջմիածնեցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ դատախազն ընդունի ակցիա իրականացնողների մի խմբի կամ իջնի և լսի իրենց պահանջը, իր խոսքն ասի: Ակցիայի մասնակիցների համոզմամբ` Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն օրինական չէ, իրավաչափ […]
12:38 24.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
12:28 24.12.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից իրազեկում են, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի […]
12:06 24.12.2018
Ղրիմում մեծ ուշադրություն է դարձվում Երկրորդ աշխարհամարտին վերաբերող պատմական իրադարձություններին։ Քանի որ Երրորդ ռայխի համար Ղրիմի թերակղզին առանձնակի նշանակություն ուներ, այն իրեն ենթարկելու համար նացիստական ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայել՝ վերածելով այդ հողակտորը ռազմական թատերաբեմի։ Պատերազմական թեժ գործողություններն ու Ղրիմի եռամյա օկուպացիան խլեցին ոչ միայն բազմաթիվ զինվորների, այլև խաղաղ բնակիչների կյանքեր։ Մինչ օրս էլ […]
12:05 24.12.2018
«Դիպուկահարների համապետական մրցաշարը մեկնարկեց։ Մասնակիցները վիճակահանությամբ ընտրեցին իրենց համարները և սկսեցին պատրաստվել։ Ուրախալին այն է, որ շուրջ 50 քաղաքացիական և զինվորական մասնակիցներից 7-ը ժամկետային ծառայողներ են»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2052042601498004
11:58 24.12.2018
Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման միջոցով ինքնասպանության փորձ կատարած 86-ամյա կինը մահացել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին` Երևանում: Ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։ Ոստիկանության ծառայողները մարել են բռնկված կրակը, […]
11:13 24.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հարցման արդյունքներին ամբողջությամբ […]
11:10 24.12.2018
Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որպես արդյունք, ասենք, եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում […]
11:02 24.12.2018
Դեկտեմբերի 23-ին` ժամը 21:20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21:15-ին, նշված տան մոտ, 1986 թ. ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված […]
10:01 24.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից […]
07:49 24.12.2018
Ինդոնեզիայում՝ Զոնդյան նեղուցի ափին հարվածած ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի։ Այս մասին հայտնում է Straits Times պարբերականը։ Ավելի վաղ հաղորդվել էր 222 զոհի մասին։ Պարբերականի փոխանցմամբ՝ վիրավորների թիվը հասել է 1016-ի, ևս 57 մարդ համարվում է անհետ կորած։ Ավերվել են հարյուրավոր տներ ու այլ շինություներ։ Ցունամին պայմանավորված էր հրաբխային ակտիվությամբ։ Նշվում է, որ Ինդոնեզիան […]
07:37 24.12.2018
Աշխարհի ամենամեծ ամանորյա գունդը, որի քաշը կազմում է ավելի քան 1 տոննա, հայտնվել է The Dubai Mall առևտրաժամանցային կենտրոնում։ Գունդը պատրաստված է մետաղից, ամերիկյան դիզայներական Venue Arts ընկերության կողմից։ Դրա չափսերը հասնում են 4․7 մետր լայնության և մոտ 6․6 մետր բարձրության։ Այս մասին հայտնում է The National պարբերականը։ Արտասովոր զարդարանքի ստեղծումը 2 օր է պահանջել։ […]
23:31 23.12.2018
ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շենահանը 2019-ի հունվարի մեկից այդ պաշտոնից Ջեյմս Մեթիսի հեռանալուց հետո կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարելու, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ տաղանդավոր Պատրիկ Շենահանը, հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: Պատրիկը փոխնախարարի պաշտոնում մեծ ձեռքբերումներ է ունեցել, […]
21:16 23.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին։ Հայաստանի ներքին հարցերից զատ, անդրադարձ է կատարվել նաև արտաքին հարցերին։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի իրական դաշնակիցն է։ «Դարեր շարունակ մենք Ռուսաստանի հետ լավ դաշնակիցներ ենք։ Մեր հարաբերությունները եղել են, կան և կլինեն կայուն նաև ապագայում», – նշել է նախագահը։ Պատասխանելով […]
20:37 23.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձ է եղել թավշյա հեղափոխությանը, փոփոխություններին։ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Նրա խոսքով՝ նախկին նախագահ, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը նույնպես ներդրում է ունեցել այդ հարցում՝ ընտրելով հրաժարականի ուղին: «21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ […]
19:20 23.12.2018
Դեկտեմբերի 22-ին SU-27 և SU-30 տեսակի մեկ տասնյակից ավելի կործանիչներ վայրէջք են կատարել Սիմֆերոպոլից ոչ հեռու գտնվող «Բելբեկ» ավիաբազայում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսի։ Նշվում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ՌԴ-ն ավելացնում է Ղրիմում իր ավիացիոն ուժերը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ […]
19:05 23.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում […]
18:51 23.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաղեստինցիների հանդեպ վարում է պետական ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ իսրայելական կողմը չպետք է հանդես գա ուրիշներին ուղղված մեղադրանքներով, քանի դեռ անձամբ է պատասխանատվություն կրում չարագործությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ […]
17:43 23.12.2018
Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին հարվածած ցունամիի զոհերի թիվը հասել է 222-ի։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։ Եվս առնվազն 843 մարդ վնասվածքներ է ստացել, 28 մարդ անհետ կորած է համարվում։ Առավել խիստ տուժել են Ճավա և Սումատրա կղզիների միջև ընկած շրջանները։ Ցունամին առաջացել էր Կրակատաու հրաբխի ակտիվացումից։
15:44 23.12.2018
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյնաը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծեց, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարեց՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով […]
13:38 23.12.2018
Էջմիածնում ընթանում է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցը: Ներկաները նշում են, որ Գրիգորյանը «հանցագործ է և երկրից գողացած ամեն մի լուման պետք է հետ վերադարձնի»: Ցուցարարները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից նաև պարզաբանում են պահանջում, թե ինչպես է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվել Արգիշտի Մեխակյանը: «Ինչքանով ես տեղյակ եմ՝ ինքը Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկ բարեկամ […]
12:24 23.12.2018
Ինդոնեզիայի արևմտյան մասում՝ Զոնդյան նեղուցի ափին հարվածած ցունամիի զոհերի թիվը հասել է 168-ի։ Այս մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային վարչության ներկայացուցիչը։ Հաղորդվում է 745 տուժածի և 30 անհետ կորածի մասին, փոխանցում է AFP-ն։ Ցունամին ավերել է հարյուրավոր տներ ու հյուրանոցներ։ Նշվում է, որ ցունամին առաջացել է Կրակատաու հրաբխի ակտիվացումից։
11:39 23.12.2018
Էջմիածնեցիները կրկին դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով կոչ էր արել քաղաքի բնակիչներին դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվել Էջմիածնի հրապարակում: Երեկ ցուցարարները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:
09:31 23.12.2018
Համացանցում հայտնվել է ցնցող տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հրաբխի ակտիվացման հետևանքով Ինդոնեզիային պատուհասած ցունամիի ալիքները քշել ու ծովը տարել բեմի վրա ելույթ ունեցող երաժիշտներին։ Երաժշտական խումբը ելույթ էր ունենում բեմի վրա այն պահին, երբ հարթակի հետևի պատը հսկա ալիքից վեր է բարձրացել։ Ալիքն ակնթարթորեն տարել է ներկաներից շատերին։ Երկու երաժիշտներ և հանգիստը […]
09:16 23.12.2018
Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհվել է 43 մարդ, մոտ 600 մարդ վնասվածքներ է ստացել։ Հաղորդվում է 50 անհետ կորածի մասին։ Տարերային աղետի հարվածը եղել է Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը։ Ցունամիի հարվածի հետևանքով ավերվել են մեծաթիվ տներ ու հյուրանոցներ։ Նախնական վարկածով՝ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա […]
00:05 23.12.2018
Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում Աբու Դաբիի ԶՍՍ մարզադաշտում կայացավ «Ռեալ»-«Ալ Այն» խաղը, որն ավարտվեց 4:1 հաշվով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հաղթանակով։ Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Լուկա Մոդրիչը: Խաղի 60-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լյորենտեն, իսկ թիմի ավագ Սերխիո Ռամոսը 79-րդ րոպեին խփեց երրորդ գոլը: Խաղի 86-րդ րոպեին «Ալ Այնը» կարողացավ կրճատել […]
21:29 22.12.2018
Մանվել Գրիգորյանը Ակնալճի իր առանձնատանն է: Ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, հայտնել է Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանապետը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ: Նա հորդորել է առաջնորդվել միայն օրենքներով: Վալերի Օսիպյանն ասել է, որ նրանք հրապարակներում կարող են հավաքվել հազարավորներով, բայց իրավունք չունեն սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը: Ակցիայի մասնակիցներից մեկը հակադարձել է` եթե նրան առողջական խնդիրների պատճառով […]
18:48 22.12.2018
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքված են 100-ից ավելի ոստիկանները, որոնց հանձնարարված է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին թույլ չտալ մտնել եկեղեցու տարածք, որովհետև այնտեղ ժամերգություն է: Նշենք, որ նախաձեռնությունը մտադիր է այսօր հերթական ակցիան անցկացնել կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Ոստիկանները վախենում են, որ ցուցարարները կարող են խանգարել ժամերգությունը: Նշենք, որ ցուցարարները սկզբում 8-ն էին, […]
18:07 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների, Երևան քաղաքի, մարզային վարչությունների ու ենթակա բաժինների պետերը, ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու կրթահամալիրի ղեկավարությունը: Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության համար, ինչի շնորհիվ Հայաստանը ունեցավ […]