Ղրիմում պատրաստ են հավերժացնել ֆաշիզմի հայ զոհերի հիշատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Ղրիմում պատրաստ են հավերժացնել ֆաշիզմի հայ զոհերի հիշատակը

12:06 24.12.2018

Ղրիմում մեծ ուշադրություն է դարձվում Երկրորդ աշխարհամարտին վերաբերող պատմական իրադարձություններին։ Քանի որ Երրորդ ռայխի համար Ղրիմի թերակղզին առանձնակի նշանակություն ուներ, այն իրեն ենթարկելու համար նացիստական ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայել՝ վերածելով այդ հողակտորը ռազմական թատերաբեմի։ Պատերազմական թեժ գործողություններն ու Ղրիմի եռամյա օկուպացիան խլեցին ոչ միայն բազմաթիվ զինվորների, այլև խաղաղ բնակիչների կյանքեր։

Մինչ օրս էլ պատմաբանները շարունակում են հայտնաբերել նորանոր փաստեր այստեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ցուցաբերված վայրագությունների մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ 2015թ. մայիսի 9-ին Սիմֆերոպոլի հարևանությամբ քտնվող Միրնոե գյուղում՝ նախկին «Красный» («Կարմիր») համակենտրոնացման ճամբարի տեղում բացվել է նոր հուշակոթող։

Այստեղ մինչ պատերազմը եղել է «Красный» կոլտնտեսությունը։ Ղրիմի գրավումից հետո ֆաշիստական զորքերը կոլտնտեսության տարածքում ստեղծել են նույնանուն համակենտրոնացման ճամբարը, որտեղ կտտանքների են ենթարկել խաղաղ բնակիչներին ու գերեվարված զինվորներին։

Իր չափերով «Կարմիրը», եթե զիջում էր հայտնի «Օսվենցեմին», «Բուխենվալդին» կամ «Սոբիբորին», ապա իր դաժանությամբ այս ճամբարը հավասարը չուներ։

Այստեղ կալանավորված մարդկանց առավոտից երեկո ստիպել են կատարել դժոխային ծանր աշխատանքներ՝ անընդհատ ի ցույց դնելով, որ նրանց չարչարանքն անիմաստ ու անօգուտ է և միմիայն գերիներին հոգեբանորեն ճնշելու, հյուծելու ու տանջամահ անելուն է միտված։ Նրանք առավոտից երեկո ծանր քարեր էին տեղափոխում կամ փոս փորում, որոնց մեջ արդյունքում հենց իրենք էին կենդանի հայտնվելու ու հրկիզվելու։

«Կարմիր» համակենտրոնացման ճամբարում խոշտանգվել ու սպանվել են Խորհրդային Միության ավելի քան 15000 քաղաքացիներ։ Նրանց մեջ եղել են բազմաթիվ հայազգի զոհեր։

Հուշահամալիրի աշխատակիցները շարունակում են ուսումնասիրել արխիվները և անուն առ անուն վերականգնում են զոհերի ինքնությունը։ Բոլոր հայտնաբերված անունները հայտնվում են հուշատախտակի վրա։ Անվանացանկում կարելի է տեսնել մոտ երկու տասնյակ հայերի անուններ։

Հուշահամալիրի տնօրեն Սերգեյ Ժուչենկոն SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պատրաստ են այստեղ առանձին արձան կանգնեցնել հայ զոհերի հիշատակին։ Նա հավաստիացնում է, որ Ղրիմում շատ լավ են հիշում, թե ինչպես են թերակղզու համար մարտնչել ինչպես տեղաբնակ հայերը, այնպես էլ Հայաստանից օգնության հասած զինվորները, որոնք մի ամբողջ հայկական դիվիզիա են այստեղ ձևավորել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

15:47 18.08.2025

490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Մեկնել են Քրական ոստիկանության […] ...

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

15:32 18.08.2025

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստան և Բելառուս իր առաջիկա այցերի ընթացքում կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես համատեղ  ներդրումային նախագծերի առաջխաղացման վրա։   ...

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

15:27 18.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են երկու տների տանիքներում բռնկված հրդեհը

Օգոստոսի 18-ին, ժամը 10։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի ակումբի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:35-ին: […] ...

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:15 18.08.2025

Ծովակի բնակչի հողամասում կանեփի 200-ից ավելի թուփ է հայտնաբերվել․ Վարդենիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 11-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ բնակավայրի 70-ամյա բնակիչը տան հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քնչական կոմիտեի ծառայողները հողամասը զննել են՝ հայտնաբերելով կանեփի 202 թուփ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

15:05 18.08.2025

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...

SHANTNEWS

15:00 18.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP