19:02 21.12.2018
Այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվել նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները: Հիշեցնենք, որ […]
18:44 21.12.2018
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերին, թե հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը. «Հարգելի՛ հայրենակիցներ Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի […]
18:31 21.12.2018
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի […]
18:26 21.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի բյուջեի քննադատություններին: Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմախոսները պնդում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, քաղաքապետը չի համաձայնել: «Վստահեցնում եմ՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական կողմին, սա մեկ: Երկրորդ՝ ես ուզում եմ կարճ անդրադառնալ այն հայտարարություններին, թե քչացել են տրանսպորտի ծախսերը. դա շատ պարզ բացատրվել է: Արդեն պրն Սարգսյանը […]
18:03 21.12.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ կազմակերպության անդամ բոլոր 6 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Իսկ Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշման վերաբերյալ որևէ պետության ղեկավարի ստորագրության մասին ՀԱՊԿ քարտուղարությանը առայժմ պաշտոնապես հայտնի չէ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնետդինովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։ Նրա խոսքերով՝ սահմանված չէ նաև որևէ ժամկետ, որի ընթացքում 6 […]
18:00 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Հարցին` արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տվեց: «Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ […]
17:53 21.12.2018
Քաղաքապետարանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է՝ քաղաքային տրանսպորտային ցանցի փոփոխման համար առնվազն 2 տարի ժամանակ է հարկավոր: Նա բացատրել է նաև, թե ինչու է այդքան ժամանակ հարկավոր փոփոխությունների համար: Ըստ Մարությանի՝ քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը կատարել է քաղաքային տրանսպորտի ցանցի մշակումը, որը տարիներ է տևել և դեռ չի ավարտվել: «Այժմ […]
17:22 21.12.2018
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 23 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն […]
17:20 21.12.2018
«Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները, այն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի կողմից «Հայաստանի Հանրապետությունում […]
17:14 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել […]
16:58 21.12.2018
2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը: Համաձայն 2018թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ […]
16:54 21.12.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ քաղաքապետարանը պետք է պահպանի օրինականությունը՝ անդրադառնալով փողոցային առևտրի հարցին: Նա նշել է՝ հունվարի 1-ից ավելի է խիստ մոտեցում է լինելու փողոցային առևտրի նկատմամբ: «Խստացվելու է ամեն ինչ, և բերելու ենք, մինիմումի հասցնենք, այն ինչ հնարավոր է անել ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցների ուժերի միջոցով»,- ասել է […]
16:42 21.12.2018
Ռուսաստանից Հյուսիսային Օսիայի տարածքով դեպի Վրաստան և Հայաստան անցնող Ռազմավիրական ճանապարհի մի հատված լայնացրել են։ Ռուսաստանում այդ հատվածն ուներ երկու գիծ՝ գնացող և եկող։ Այժմ այն լայնացվել ու հասցվել է 6 գծի՝ 3 գնացող, 3 եկող։ Այս մասին հայտնել է տեղական լրատվամիջոցներից մեկը։ Ճանապարհի այդ հատվածը մոտ է հայտնի Վերին Լարսի անցակետին, ու ճանապարհի մեկ […]
16:36 21.12.2018
Այս ամենը մենք ստացել ենք ժառանգություն նախկին իշխանություններից և այժմ փորձում ենք շտկել թե՛ աղբահանության և թե՛ ձմռան աշխատանքների մասով: Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել էր՝ եթե ձյուն գա Երևանում, կրկին լինելո՞ւ են սառած մայթեր, փողոցներ, թե՞ քաղաքացիները կարող են առանց կոտրվածքներ ստանալու քայլել փողոցներում: […]
16:27 21.12.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շնորհավորական համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք ստորև. «Ձերդ գերազանցություն, Ցանկանում ենք շնորհավորել ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում և վայելում են հանրային լայն վստահություն: […]
15:46 21.12.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է Ամստերդամից առաջնորդել նախագահական ընտրություններում պարտություն կրած իր նախկին կուսակիցներին: Իր ֆեյսբուքյան հերթական ուղերձներից մեկում նա կրկին օրինակ է բերել Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հերթական ուղերձներից մեկի ժամանակ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկը տրտնջացել է, թե՝ առանց փողի հնարավոր չէ ինչ-որ […]
15:12 21.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությունը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությանը համակողմանիորեն և բարեխղճորեն լուսաբանելու համար մրցանակի է արժանացել հիմնադրամի կողմից: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) արդեն երրորդ տարին է՝ անցկացնում է լրատվամիջոցների համար նախատեսված մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգևատրվում են հիմնադրամի գործունեությունը համակողմանիորեն լուսաբանած լրատվամիջոցներն ու լրագրողները: «Շնորհակալություն ենք հայտնում, որովհետև գնահատում ենք Ձեր աշխատանքը և շատ ուրախ ենք, որ մեր […]
15:01 21.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Բելտա» կայքը: «Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան: Այդ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Բելառուսի թեկնածուին: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հավանության է արժանացրել Ստանիսլավ […]
14:57 21.12.2018
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ահազանգում է, որ Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները: Ներկայացնենք գրասենյակի հետազոտությունը ամբողջությամբ. «Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ […]
14:50 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքի տրանսպորտային համակարգի վերանայման ու բարեփոխման համար շարունակվում են բանակցություններ անգլիական ընկերություններից մեկի հետ։ Ծրագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն իրականացումը չի սկսվում, որովհետև հայկական կողմի համար դեռևս անընդունելի կետեր կան, որոնց վերաբերյալ բանակցություններ են տարվում։ Այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս այս մասին ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Վերջին հանդիպումը ընկերության ներկայացուցիչների […]
14:45 21.12.2018
Առանց Ամուլսարի, ավելի քան 10%-ով նախորդ տարվա ցուցանիշն արդեն գերակատարել ենք: Այս մասին այսօր կազմակերպված տնտեսական թեմայով ասուլիսի ընթացքում հատարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տնտեսական գծով խորհրդակական Արտակ Մանուկյանը: Նա ասել է՝ այդ տվյալները ցույց են տալիս, որ արդեն ներդրողներ ու բիզնես նախագծեր կան: «Դրանք մեծապես տեքստիլ բնագավառի են, այսինքն՝ այդ տրանսֆորմացիան կա: Բայց ինչքանով […]
14:36 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին: Հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է՝ երազում է Երևանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան և ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ […]
14:22 21.12.2018
Երևանի հաջորդ տարվա բյուջեով վերելակների սպասարկման համար նախատեսված գումարը նվազել է։ Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե դա չի արվել կատարվելիք աշխատանքը նվազեցնելու հաշվին։ Փոխքաղաքապետը բացատրեց, որ իրենք կարծում են, որ նույն սպասարկման աշխատանքները հնարավոր է իրականացնել ավելի քիչ ծախսերով։ Տրանսպորտի բյուջեի նվազեցման մասին տեղեկություններն էլ, ըստ փոխքաղաքապետի, մոլորեցնող ձևով […]
14:12 21.12.2018
Ավագանու ընդդիմադիր անդամների կողմից հրապարակված տեղեկություններին, որոնք վերաբերում էին քաղաքապետարանի աշխատողների «վերապատրաստումների ուռճացված ծախսերին», այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Փոխքաղաքապետն ասաց, որ այդ տեղեկությունները եղել են կցկտուր և ներկայացվել են ոչ ճշգրիտ։ Մասնավորապես նա նշեց, որ վերապատրաստումների ամբողջ բյուջեն ներկայացրել են որպես անգլերենի ուսուցման ծախսեր, մինչդեռ դա այդպես չէ։ «Երբ մենք պլանավորում ենք 159 […]
13:48 21.12.2018
Երևանի բյուջեի պլանում արդեն 4,5 միլիարդ դրամի օպտիմիզացիա կա, և այս պայմաններում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը համաձայն չէ ավագանու «Լույս» դաշինքի անդամներից մեկի այն կարծիքին, թե բյուջեն կրկնում է նախորդ տարվանը։ Այս մասին Սարգսյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Երևանի բյուջեն հետընթաց անվանելը վարակիչ մոլորություն է, որովհետև մեկ անգամ ևս ֆիքսենք, որ 2019 թվականի բյուջեն 2018 թվականի […]
13:47 21.12.2018
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին տարած հաղթանակի առթիվ: «Նախորդ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն գրանցեցին […]
13:43 21.12.2018
Արդյոք պատահակա՞ն էին գազի գնի 30 տոկոսով թանկացման վերաբերյալ երեկվա լուրերը: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ գազի գինը բավականին ակտիվ քննարկվող թեմա է և, այդուհանդերձ, գազի գնի փոփոխություն տեղի է ունենալու: Բանախոսը նաև հիշեցրել է, թե նախկինում գազի գնի թանկացումից առաջ ինչ էր տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում՝ ընդգծելով, որ սովորաբար փոփոխությունը լինում էր ձմռան […]
13:42 21.12.2018
Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պատասխանել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի մեղադրանքին, թե քաղաքապետը չի կատարում խոստումները և քայլեր չի անում մայրաքաղաքում աղբահանության երկրորդ օպերատոր բերելու առումով: Անի Սամսոնյանը հարց է ուղղել քաղաքապետին, թե գուցե նրան վախեցնո՞ւմ են: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է, որ ինքը որևէ մեկից չի վախենում, ոչ […]
13:34 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Ռուսաստանից նոր տոնածառ գնելու հարցը: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում հայտարարել է, թե ինքը պետք է այլ թեմայով խոսի: «Պարո՛ն քաղաքապետ, եկել եմ Ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»,- ասել է Անի Սամսոնյանը՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններն ու գործողությունները միմյանց չեն համապատասխանում: Ավագանու […]
13:10 21.12.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ՝ 20/12/2018թ․ ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով այն մտել է կատարման փուլ և, այդու, շուտով կփոխանցվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին Հայաստանի նկատմամբ այս վճռի կատարման ընթացքում ԵԽՄԿ վերահսկողությունն ապահովվելու համար։ «Ճիշտ ժամանակին՝ երեկ, արդարադատության նախարարությունը հրապարակել […]