12:28 27.10.2018
Եվս մեկ հեղափոխական առաջարկ հայկական արմատներով BetConstruct ընկերության կողմից: BetConstruct-ի հոսքային տվյալների մատակարար FeedConstruct-ը ներկայացրել է լայվ սկաութինգի համար նախատեսված էլ ավելի ճշգրիտ լուծում: Աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, ընկերությունը մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018թ. հոկտեմբերի 22-ին Մոնակոյի «Սպորտել» ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի […]
12:27 27.10.2018
Ս. թ. հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն […]
12:16 27.10.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին` իբրև նոր իշխանության ներկայացուցիչ` կարծո՞ւմ է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները կբացահայտվեն: «Ես հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է, անկախ նրանից` ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է, և եթե իրականում եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են»,- ասաց նա:
12:08 27.10.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ երևույթին, եղանակային հանգամանքներով պայմանավորված` երեկ Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, այն դեպքում, երբ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում: Ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճով պայմանավորվեած` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի […]
11:44 27.10.2018
Ոստիկանության կոլեգիայի մեծ դահլիճում ընթանում է օրենքների նախագծերի շուրջ քննարկում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում բալային համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը ներկա են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները, շահագրգիռ կազմակերպությունները: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով` բալային համակարգը կարող է շտկել խցանումների խնդիրը, ապահովել երթևեկության անվտանգությունը: «Ըստ […]
11:39 27.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1. Դավիթ Կարապետյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ 2. […]
10:29 27.10.2018
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 19 տարին: 1999 թ.-ին այս օրը Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին: Նրանց կրակոցներից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, […]
10:19 27.10.2018
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր […]
10:08 27.10.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք-Գեղհովիտ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:27 26.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 4:1 հաշվով առավելության հասավ իրանցի մարզիկ Սաիդ Աբդվալիի նկատմամբ՝ Հայաստանի հավաքականին այս առաջնությունում բերելով առաջին մեդալը։ Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը նախորդ տարի աշխարհի չեմպիոն էր դարձել:
23:16 26.10.2018
ԵՊՀ-ն հայտարարությամբ դատապարտել է այսօրվա ասուլիսիս իրենց վերաբերվող մասը ու ինձ մեղադրել քաղաքական անփորձության մեջ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է ԵՊՀ-ի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն․ «Բան չեմ ասում, շուտով հրապարակային ներողություն են խնդրելու, ու էն խայտառակ ապօրինությունների համար դատարանի առաջ պատասխան չեն կարողանալու տալ։ […]
23:01 26.10.2018
Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մինչև 20 տարեկանների 105 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 366 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց։ Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի Իրակլի Չխեիձեն, որը ցույց տվեց 386 կգ արդյունք: Արսեն Մարտիրոսյանն պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզ:
22:01 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ) փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Չայնիի ոլորանները և Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ): Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, […]
21:41 26.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի […]
19:44 26.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասմունքում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Տեսանյութին կից գրառման մեջ վարչապետի պաշտոնակատարը գրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար: «Հավատում եմ, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության և ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ […]
19:07 26.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հաստատել է այդ տեղեկությունը: «Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը հոկտեմբերի 17-ին նամակ է հղել կառավարությանը, սակայն մեզ երեկ է հասել այն: Հիմա հարկավոր է համապատասխան […]
18:52 26.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հերթական անգամ ցույց է տալիս, որ եթե մինչև վերջերս ԱՄՆ-ն և ՌԴ-ն գոնե մեր տարածաշրջանում ունեին հավասարակշռության ու խաղաղության պահպանման պայմանավորվածություն, ապա այժմ դա ևս գոյություն չունի: Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն սկսել է մեր տարածաշրջանում կոնկրետ տնտեսական, նաև […]
18:44 26.10.2018
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրի ներքաղաքական իրավիճակին, դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Հարցեր, թե արդյո՞ք պատրաստվում է վերադառնալ խորհրդարան և հնարավո՞ր է՝ իր անունը հայտնվի «Իմ քայլը» դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակներում, նախարարի պաշտոնակատարն ասել է, թե այդ հարցերին […]
18:34 26.10.2018
Լիբանանում տեղի ունեցած ուժգին փոթորիկի հետևանքով Բուրջ Համուդում դժբախտ պատահարի զոհ է դարձել լիբանանահայ երիտասարդ՝ 1991թ. ծնված Հարութ Հուսիկյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնել է, որ երիտասարդը, որը մասնագիտությամբ վարսավիր էր, բարձրացել է իր պատշգամբի վարագույրը ծածկելու, սակայն սայթաքել, ընկել է 9-րդ հարկից և տեղում մահացել:
18:20 26.10.2018
«Միգրացիոն ծառայությունը քաղաքացիներից դիմումներ ամենաշատը ստացել է 2015թ., իսկ դիմումներ սկսել ենք ընդունել 2014-ից, և դրանից հետո միտումը նվազող է եղել»,–SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքերով՝ 2017-ին ստացվել է 349 դիմում, այս տարի դեռևս 153 դիմում է ստացվել, որոնք ուղարկվել են Ռուսաստանի միգրացիոն ծառայություն վերանայելու համար: «12-ի մասով […]
18:04 26.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պետությանը պատճառված վնասը փոխհատուցվում է: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ […]
17:52 26.10.2018
«Հայկական բնապահպանական ճակատ»-ը Ամուլսարի պահպանության համար սկսել է սոցիալական հոլովակների շարք, որոնցում հայտնիները խոսում են Ամուլսարի պահպանության անհրաժեշտության մասին: #SaveAmulsar արշավի շրջանակում տեսաուղերձով է հանդես եկել հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը: «Ամուլսարը ուզում են պայթեցնել, բայց ջերմուկցիները չեն թողնում: Ես իրենց կողմն եմ որովհետև, երբ բնության հետ խաղ ես անում, ապա քո առողջության հետ ես խաղ […]
17:34 26.10.2018
Օրերս իրավապահներն առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք են բացահայտել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Հոկտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ: 2017-2018 թթ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների հետ նա կազմել […]
17:24 26.10.2018
«Այս պահին քննարկումներն ընթացքում են, դրանք բաժանված են երկու մասի՝ սահմանին գազի գնի նվազեցման և ներքին՝ սահմանից մինչև սպառող սակագինը նվազեցնելու հնարավորությունները: Շատ շուտով, հենց լինեն արդյունքներ, տեղյակ կպահենք»,- խոսելով գազի գնի նվազեցման հնարավորության մասին՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր […]
17:18 26.10.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցում կատարվել են չարաշահումներ: Աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրեն Յաշա Եղիազարյանը 6 հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն վերջիններս իրականում աշխատանքի չեն հաճախել և 2013 թվականից մինչ այսօր նրանց […]
17:09 26.10.2018
Երևանի ավագանու՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերի թվում է քաղաքապետի տեղակալների նշանակումը: Առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Տիգրան Վիրաբյանին, Սերգեյ Հարությունյանին, Հայկ Սարգսյանին` Երևանի քաղաքապետի տեղակալներ:
16:51 26.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրեական գործով: Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր` Մարտի 1-ի քրեական գործն ամբողջ ծավալով նորից քննվում է: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում ելույթի ժամանակ խոստացավ՝ Մարտի 1-ի գործը հիմնովին բացահայտվելու է:
15:48 26.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանն (82 կգ) ու Նորայր Հախոյանը (55 կգ) սփոփիչ գոտեմարտերում հաղթանակներ տարան և կպայքարեն բրոնզե մեդալների համար: Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 4-2 հաշվով առավելության հասավ վենեսուելացի Լուիս Էդուարդո Ռոխասի նկատմամբ և բրոնզե մեդալի համար կմենամարտի Իրանի ներկայացուցիչ Սեիդ Մորադ Աբդվալիի հետ: Մինչև 55 […]
15:36 26.10.2018
Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել քննիչ հանձնաժողովի նիստ՝ աշխատակարգային քննարկմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նա հավատացրել է, որ հնարավոր է՝ այդ նիստերը գումարվեն ամենօրյա ռեժիմով, որպեսզի ճիշտ հետևություններ անեն: Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր հրավիրվածից հետո պարզ կլինի, թե ում կլսեն հաջորդիվ, ասել […]
15:35 26.10.2018
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար […]