12:50 29.10.2018
«Քաղաքական կոնսենսուս չկա, Հանրապետականը դեմ է քվեարկելու։ Բոլոր այն կարծիքները, որ «կոնսենսուսը մինուս մեկ է», թերի քաղաքական արժեք են ստանում հատկապես երկրում հանդուրժողականության և քաղաքական կոնսոլիդացիայի տեսանկյունից»,- Ազգային ժողովում իր այսօրվա ելույթում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքերով՝ սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է։ Ինչքան էլ խորհրդարանում փորձեն իրար համոզել, Աշոտյանի խոսքով, որևէ […]
12:36 29.10.2018
Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստի ընթացքում հնչած խոսքերը ստվերեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամենակարևոր գրավականը՝ բիզնեսմենների անջատումը քաղաքականությունից։ Այս մասին իր դիրքորոշումն ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչի՞ համար է այս օրենսգիրքը փոփոխության ենթարկվում։ Ընդհանրապես ինչի՞ համար է հեղափոխություն եղել Հայաստանում։ Կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, և […]
12:26 29.10.2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի, ում մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով առանց […]
12:12 29.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը ներկա էր խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հարցը: Լրագրողներն Ալեքսանյանին հիշեցրին` նախորդ անգամ նա միակ պատգամավորն էր, որը դեմ քվեարկեց այս նախագծին, ինչին նա արձագանքեց. «Ես կնոպկեն շշկռվեցի, կնոպկեն: Դեմ չեմ ըլե, ձեռնպահ պետք ա սեղմեի, կնոպկեն պռոստը սխալվա, […]
12:08 29.10.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քաղաքական կոնսենսուս կա, քանի որ խորհրդարանում ներկայացված չորս ուժերից երեքը, միանշանակ, կողմ է այս նախագծին։ Այս մասին Զոհրաբյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից իրենց դիրքորոշումը ներկայացնելիս։ Զոհրաբյանի խոսքերով՝ իրենք կողմ են նոր օրենսգրքով ընտրություններին գնալուն, բայց եթե այն չընդունվի էլ, կարող են գործող […]
12:06 29.10.2018
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր մեկնարկել է «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումը: Ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիայի աջակցությամբ: Գլոբալ ֆորումը համախմբում է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և […]
11:35 29.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր ներկա է խորհրդարանում տեղի ունեցող արտահերթ նիստին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր գլխավորած ուժը հավատարիմ է մնալու իր խոստմանը, ամբողջ թիմով ներկա է ԱԺ նիստին: Մատնացույց անելով «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանին` Ծառուկյանն ասաց. «Նայեք, մարդը անթրաշ, գույնը նայի` սպիտակ, հարգելով թիմին` էսօր եկել ա, ոտի վրա չի […]
11:32 29.10.2018
Ազգային ժողովում այսօրվա արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Ընտրական օրենսգրքի վերաքննարկումը և վերաքվեարկությունը, ինչը նախաձեռնել են ԱԺ պատգամավորները։ Իր խոսքում, նախաձեռնության անունից հանդես եկող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մի քանի հիմնական կետ նշեց, որոնք ներառված են օրենսգրքի թարմ տարբերակում։ Ռեյտինգային ընտրակարգի արդյունավետությունը, ըստ Պետրոսյանի, իրենք չեն հերքել, քանի որ այդ ընտրակարգը բարեհաջող գործում […]
11:27 29.10.2018
Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր գրանցվել հոգեբուժարանում, ՄԻՊ գրասենյակը բացահայտել էր, որ հոգեբուժարանում պահվող անձանցից մեկը գտնվում է տվյալ հաստատությունում ոչ օրինական կերպով: Այնուհետ ՄԻՊ-ի միջնորդությամբ տվյալ անձը դուրս էր բերվել հաստատությունից: Արսեն Թորոսյանը նշեց […]
11:26 29.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 […]
11:25 29.10.2018
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր անցկացվում է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նախագիծը դրվելու է քվեարկության: ԱԺ նիստին գրանցվել է 58 պատգամավոր, ինչը նշանակում է, որ քվորում կա։ Նիստից հիմնականում բացակայում էին Հանրապետական խմբակցության պատգամավորները։ Ընթացիկ առաջին ընթերցումից հետո նախագիծը պետք է քննարկվի 24 ժամվա մեջ, ինչի մասին նիստի նախաձեռնողները ներկայացրել […]
07:56 29.10.2018
Կուբանի կրկեսում (Ուսպենսկի շրջան) ներկայացման ժամանակ առյուծը հանկարծակի հարձակվել է աղջնակի վրա, որը նստած է եղել առաջին շարքում։ Չնայած արենային շուրջ տեղադրված ցանցապատնեշին՝ առյուծը կարողացել է երեխային քաշել-բերել հարթակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի ներկայացուցչին։ Երեխան դեմքի և մարմնի այլ հատվածների վնասվածքներով հոսպիտալացվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]
07:24 29.10.2018
Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից անհետացել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ինքնաթիռը պատկանել է Lion Air ավիաընկերությանը։ Ջակարտայից մեկնող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բանկա կղզու Պանկալպինանգ քաղաքում։ Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ ռադարներից անհետացած ուղևորատար ինքնաթիռն ընկել է ծովը։ Ներկա պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի և […]
01:29 29.10.2018
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ «Այս փուլում ակնհայտ է, որ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն Սալոմե Զուրաբիշվիլին ու Գրիգոլ Վաշաձեն: Դա պարզ դարձավ հազար ընտրատեղամասերի արդյունքների տվյալներից»,- հայտարարել է Կոբախիձեն: Վրաստանում արդեն կայացած նախագահական ընտրություններում առաջին հորիզոնականները զբաղեցրած՝ «Ուժը միասնության մեջ է» և « Եվրոպական Վրաստան» կուսակցությունների էքզիթփոլերն […]
22:15 28.10.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցել: Նա այսօր պետք է մրցեր իրանցի ըմբիշ Ահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադիի հետ։
21:46 28.10.2018
Զուրաբիշվի՞լին, թե՞ Վաշաձեն․ ո՞վ կդառնա Վրաստանի հինգերորդ նախագահը: Ընրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո երեք տարբեր էքզիթփոլերի՝ ծայրահեղ իրարամերժ արդյունքներ են հրապարակվել՝ պատասխան չտալով, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում: Էքզիթփոլերի տվյալները հիմնված են ընտրության օրվա առաջին կեսի արդյունքների վրա և չեն կարող ներկայացնել ամբողջական պատկերը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։ Եվ այսպես, «Ռուսթավի 2» ՀԸ-ի հրավերով […]
18:23 28.10.2018
Վրաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը չի անցել առանց միջադեպերի: Երկրի տարբեր ընտրատեղամասերից ԿԸՀ պարբերաբար տեղեկություներ են ստացվել ընտրական տարբեր խախտումների մասին: Դրանք կրել են լուրջ, երբեմն՝ տարօրինակ, երբեմն նաև ծիծաղաշարժ բնույթ: Թելավի քաղաքի ընտրողներից մեկը, դեռևս չպարզված պատճառներով, որոշել էր դեմ արտահայտվել ընտրաթերթիկում նշված բոլոր թեկնածուներին և ընտրել «ոչխարին»: Արչիլ Մճեդլիշվիլին ընտրաթերթիկում նշված բոլոր թեկնածուների […]
12:34 28.10.2018
Հոկտեմբերի 27-ին՝ 20:40-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության […]
10:21 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:57-ին: Այրվել են մոտ 2000 հակ և 2 տոննա կուտակած անասնակեր, ծխախեղդ են եղել 100 հավ և 20 սագ: Հրդեհաշիջմանը […]
09:45 28.10.2018
Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են։ Ընտրատեղամասերն արդեն բացվել են, քվեարկությունը սկսված է։ Նախագահի պաշտոնին հավակնում է 25 թեկնածու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Սրանք ուղիղ քվեարկությամբ վերջին ընտրություններն են։ 6 տարի անց պետության ղեկավարին կընտրեն 300 պատվիրակներ։ Քաղաքագետները նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ են համարում ԱԳ նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ով վայելում է […]
23:40 27.10.2018
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդում սպասվում է 0…-3, իսկ հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց […]
22:13 27.10.2018
Հոկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 44.740 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գառնի գյուղից 3 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գառնի գյուղում՝ 2-3 […]
22:08 27.10.2018
Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը 87 կգ քաշայինների կարգում բրոնզե մեդալ նվաճեց։ Նա մրցել է Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ՝ հաղթելով 6։1 հաշվով։ Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից արտասվում էր։ Այս մրցաշարում սա Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալն է:
20:49 27.10.2018
ShantNews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք, սակայն Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցներն արագ վնասազերծել են ու տեղափոխել ԱԱԾ: Shantnews.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը տեղեկացրեց՝ տղամարդը ինքնապայթեցման նպատակով է ցանկացել մուտք գործել կառավարության շենք: «1975 թվականին ծնված տղամարդ է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական […]
20:36 27.10.2018
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Կապանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Կապանի պահպանության բաժնի հաշվապահը՝ բաժնի 7 աշխատակիցների և աշխատակից չհանդիսացող 2 քաղաքացու, 2015-2018 թվականների ընթացքում վճարել է ընդհանուր 4․290․556 դրամ։ […]
20:16 27.10.2018
Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։ Նախնական տեղեկություններով՝ նռնակով միջին տարիքի մի տղամարդ է եկել շենքի մուտքի մոտ և սպառնացել, որ կպայթեցնի: Նրան վնասազերծել են: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացին ինչ-որ սոցիալական խնդիրներ է ունեցել և, ըստ ամենայնի, արարքի դրդապատճառը դա է: ԱԻՆ-ի ու ՀՀ ոստիկանության ծառայողները […]
19:58 27.10.2018
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]
19:30 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները մեկնաբանելն անտեղի գործ է, քանի որ այն, ինչ նա ասում է, անիրատեսական է գործնականում։ Այս կարծիքն արտահայտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Բոլթոնի այն հայտարարությունը, թե Հայաստանի վրա ճնշումները կդադարեն, երբ Արցախյան հակամարտությունը լուծվի։ «Բոլթոնը հայտնի է իր տարբեր տիպի, երբեմն բավական էկզոտիկ հայտարարություններով։ Ընդհանրապես այս արտահայտությունների հետ վիճել չարժի», […]
19:27 27.10.2018
Առնվազն 8 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնել է pittsburgh.cbslocal.com-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում: Որոշ մարդկանց հաջողվել է փրկել: Ոստիկանները աշխատում են փրկել մյուսների կյանքը: Ըստ տեղի KDKA հեռուստաալիքի՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից: