18:17 22.11.2018
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ. Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն: Արդյունքում վերջինիս մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 42 գրամ […]
18:10 22.11.2018
Նոյեմբերի 22-ին` ժամը 16:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի մարզկենտրոնում այրվում են պահեստներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 2000 քմ տարածքում այրվում են կուտակած փայտանյութ, քարածուխ և մեկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, […]
18:03 22.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում ըստ կուսակցությունների ու դաշինքների ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 3 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը […]
17:53 22.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ստորագրել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով […]
17:32 22.11.2018
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որով ահազանգում է, որ ծնունդով Իրանից ՀՀ քաղաքացիների համար նոր բարդություններ են առաջ եկել: «ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մի շարք բանկեր պահանջում են […]
17:28 22.11.2018
SHANTENWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 2 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, […]
17:20 22.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպման ավարտին ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդան պատասխանել է լրագրողների հարցերին: «Մեր ցանկությունն է, որ ընտրությունն անցնի հանգիստ, խաղաղ մթնոլորտում՝ օրենքին համապատասխան: Մենք կհետևենք, որ անցկացվեն ազատ ու ժողովրդավար ընտրություններ: Դիտորդների հավատարմագրումներն ավարտված չեն, նրանք մինչև […]
16:44 22.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր կարգախոսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից: ՀՀԿ-ն ընտրության է գնում «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր հանրապետականին» կարգախոսով:
16:42 22.11.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոյեմբերի 22-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` ՀՀ ոստիկանությունը տիրապետում է Հայաստանում տիրող օպերատիվ իրավիճակին: «Միշտ վերահսկել և վերահսկում ենք իրավիճակը, վառ ապացույցը Երևանի ավագանու ընտրություններն են: Վստահեցնում եմ, որ ոստիկանությունն էլ ավելի խիստ է լինելու: Հանձնարարել եմ, մոտեցումը լինելու է խիստ, զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որևէ […]
16:34 22.11.2018
Այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ Անիպեմզա գյուղի երկաթուղային անցման հատվածում, Երևան-Գյումրի ուղերթն իրականացնող էլեկտրագնացքը բախվել է КрАЗ 257 մակնիշի բեռնատարին: Մեքենայի վարորդը Երևանի 46-ամյա բնակիչ Արթուր Խաչատրյանն է: Նա, ըստ նախնական տվյալների, չի նկատել էլեկտրագնացքը և փորձել է անցնել չնախատեսված հատվածով: «Բեռնատարը երկաթգծով է հատել […]
15:51 22.11.2018
Ոստիկանության համակարգում իսպառ վերացել է արատավոր երևույթը, այն է՝ հանցագործությունը թաքցնելը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Լրագրողները խնդրեցին մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: «Քաղաքացին գալիս էր հաղորդում տալու: Ոստիկանները, որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացիներին, ասում էին, գիտեք՝ ինչ կա, լավ կլինի՝ դուք […]
15:30 22.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 22-ի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանին հիշեցրեց` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները պահանջում էին, որ զինգրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին: Կառավարության ղեկավարն ու տղաներն ընդհանուր հայտարարի էին եկել, որ այս հարցը լուծում կստանա: Փաշինյանը Բալայանից հետաքրքրվեց` որոշումը, որ կայացվել է, հենց ա՞յն է, […]
15:14 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է վերջերս ավելացած առևտրային կեղծ կայքէջերի խնդրին։ «Վաղը ամսի 23-ն է, այսինքն՝ «Սև ուրբաթը»: Արդեն երկու շաբաթ է՝ կայքեր են լցված, նույնիսկ Ֆեյսբուքով են իրենց գովազդը դնում որպես բրենդային խանութներ, մի քիչ անունը տարբերվում է և լավ զեղչեր են: Ես մի 5-6 հոգի գիտեմ, որ այս մի քանի […]
14:26 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի […]
13:56 22.11.2018
Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այդ հայտարարությունն արել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհի համաձայնագրի որոշումը քննարկելիս: Նշենք, որ համաձայնագրով՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Փաշինյանը հավելել […]
13:48 22.11.2018
Կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտրամադրի Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Դրանք, ըստ Տերտերյանի, իրականացվում են 23 համայնքում: Նա ասել է, որ կառավարությունն արդեն […]
13:42 22.11.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի՝ 1. 2-րդ մասում լրացնել նոր «ա.1» կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «ա.1) ճանապարհային երթևեկությունը կարգավորող […]
13:22 22.11.2018
Ազգային ժողովում այսօր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի առաջարկ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից: Աշոտյանն առաջարկել է, […]
13:14 22.11.2018
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Դավիթ Վիրաբյանին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու և Վիկտոր Բիյագովին ՀԱԿՊ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու փաստին: «Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականացվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ […]
13:02 22.11.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 22-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ բովանդակային առումով նախագիծը «սակավաջրություն» և «երաշտ» տերմինների հստակեցմանը և հայտարարելու գործընթացին է վերաբերում, դրանք թեպետ սահմանված են, բայց մեխանիզմ չկա՝ ինչպես, որ գործոնների համար են հայտարարվում: Գրիգորյանը հիշեցրեց` […]
13:01 22.11.2018
25 տարի առաջ այս օրը շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության առաջին արժույթը՝ դրամը: 1993թ-ի նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ներդրմամբ արգելվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը: Քառորդ դար առաջ ներդրվեցին 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, իսկ արդեն մեկ տարի անց՝ 1994-ին՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ […]
12:46 22.11.2018
ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբերի 9-ի խորհրդի նիստի թիվ 185-Ն որոշմամբ՝ 2018թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները: Սահմանվել է, որ տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց […]
12:40 22.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի, թե արդյո՞ք Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով հայ համայնքի շրջանում չկան տուժածներ կամ զոհեր, բացասական պատասխան տվեց՝ հավելելով, թե հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: «Ըստ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան»,- ասաց […]
12:03 22.11.2018
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանը: Վերջին նիստը տևել է մոտ կես ժամ: Խորհրդարանը սկզբում քվեարկության է դրել նախորդ օրը քննարկած երկու օրինագծերը, այնուհետ քվեարկության է դրվել 2019 թվականի բյուջեն: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է: Քվեարկությունից առաջ մի քանի հանրապետական պատգամավորներ նշել են, որ դեմ են քվեարկելու, չնայած այն հանգամանքին, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու: […]
11:55 22.11.2018
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Քսանհինգ տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ մտավ հայկական դրամը: Այսօր բոլորիս համար է հպարտության […]
10:40 22.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Աշոցք գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ […]
08:25 22.11.2018
Մոսկովյան շինհրապարակներից մեկում բրիգադիր է մահացել, որը, ինչպես պարզվել է, եղել է ազգությամբ հայ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, հայտնում է riafan.ru-ն։ Մահը վրա է հասել 3 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Պերվոմայսկոյե ավանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նույն օրը համանման ևս մեկ դեպք է արձանագրվել Մինսկի փողոցում։ Մահացած շինարարը եղել […]
07:59 22.11.2018
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ռեփեր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ինչպես նաև Yeezy և Adidas բրենդների ներկայացուցիչները Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածների օգնության հիմնադրամներին նվիրաբերել են 500 հազար դոլար։ Քարդաշյանը Ellen Show հաղորդման եթերում ցուցադրել է Wildfire Relief Fund-ին և California Fire Foundation-ին փոխանցված 200 հազարական դոլարի 2 կտրոն։ Բացի այդ, զույգը 100 հազար դոլար է […]
07:33 22.11.2018
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը տնօրինում է հրթիռներ, որոնք կարող են խոցել Աֆղանստանում, ԱՄԷ-ում, Կատարում ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաև Պարսից ծովում գտնվող ամերիկյան ավիակիրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գեներալը նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունն աճում է, և Իրանի բանակը կկիրառի զենքը, […]
00:49 22.11.2018
Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն […]