16:42 31.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Գևորգ Բաբայանը նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1. Գևորգ Բաբայանին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։ 2. […]
14:36 31.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը վերջերս դուրս է եկել «Բարգաված Հայաստան» կուսակցությունից, այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իր այդ որոշմանը՝ նշելով, որ որոշ տարաձայնությունների պատճառով է գնացել այդ քայլին: «Քաղաքապետի ընտրությունների գնալուց մեր մեջ տարաձայնություններ առաջացան, որն էլ դեմ էր իմ սկզբունքներին, ես կայացրեցի այդպիսի որոշում»,- ասել է Կարապետյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ […]
14:01 31.10.2018
Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]
14:00 31.10.2018
Մեղրի մաքսային սահմանակետում ուժեղացվել է հսկողությունը: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նրա խոսքերով՝ վարչապետի ելույթից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից ստացվել է հանձնարարական և հաջորդ առավոտյան կազմվել է օպերատիվ խումբ: Օպերատիվ հետախուզության բաժնից ներգրավվել են աշխատակիցներ, շնագիտական կենտրոնի բաժնի պետը կինոլոգների և […]
13:48 31.10.2018
Հայաստանում համաներում անցկացնելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց բոլոր խմբակցությունների պատգամավորների միաձայն քվեարկությամբ՝ 72 կողմ ձայներով։ Այս համաներման արդյունքում նախատեսվում է միանգամից ազատել 270 դատապարտյալի, սակայն նրանց թիվն ավելի մեծ կլինի, քանի որ մի մասն էլ դուրս կգա պատժաչափի կրճատման արդյունքում։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, թե որ դատապարտյալների խմբերը կազատվեն պատժից և որոնց […]
13:40 31.10.2018
Արցախում ԱԺ 8-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք, նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը թափուր պաշտոնի համար ներկայացրել էր Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: «Նախորդ երկու պաշտպանների օրոք բավականին մեծ աշխատանք է կատարվել և՛ մարդու իրավունքների մշակույթի բարելավման, […]
13:32 31.10.2018
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում, թե ինչ ցուցակով են մասնակցելու առաջիկա ընտրություններին: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ իսկ արդեն որոշվե՞լ է, թե ով է գլխավորելու ՀՅԴ ցուցակը, Ռուստամյանը պատասխանել է՝ ոչ: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ՀՅԴ ցուցակում կարո՞ղ են այնպիսի մարդիկ լինել, որոնք կապ չունեն […]
13:22 31.10.2018
Համաներման մասին նախագծի՝ Ազգային ժողովում քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և հայտարարեց, որ համաներման օրենքի ընդունման պահին անմիջապես կազատվի 270 անձ, սակայն ազատվողների թիվը ավելի ու ավելի կավելանա հաջորդիվ։ «Ինչո՞ւ։ Որովհետև համաներման մյուս կետերով, երբ պատժի կրման ժամկետները կրճատվում են, օրինակ՝ 6 ամսով, այդ հաշվառմամբ ևս […]
12:56 31.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը համաներման մասին քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին առաջարկել է որոշակի պարբերականությամբ ներկայացնել համաներման ընթացքի և արդյունքների մասին, ինչին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձագանքել է, որ առնվազն շաբաթական մեկ անգամ ինքը հաշվետվություն կտա: Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե նախորդ համաներումների ժամանակ եղե՞լ են արդյոք չարաշահումներ կամ հանցագործության կրկնություններ:
12:54 31.10.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն ԱԺ-ում համաներում հայտարարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց պարզաբանել, թե ինչով է աննախադեպ այս համաներումը: ««Աննախադեպ» եզրույթը, հավանաբար, վերնագրերից եք ընթերցել: Դա իմ հայտարարությունների տված գնահատականն է: Սակայն Դուք դա կարող եք արտահայտել: Առկա է տեղեկանք, համեմատական վերլուծություն՝ 2009, 2011, 2013 թվականների համաներման […]
12:26 31.10.2018
«Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել […]
12:20 31.10.2018
Համաներման արդյունքում պատժից ազատվողների շեմը 3 տարվա ազատազրկում ունեցողներից բարձրացվել է մինչև 4 տարվա, 5 տարվանը՝ 6 տարվա։ Այս մասին ասաց Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում ազատվողների թիվը կլինի ավելի շատ, քան իր հնչեցրած թվերն են: «Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2888 անձանցից պատժից կազատվի շուրջ 270-ը՝ դատապարտյալների շուրջ […]
12:12 31.10.2018
ԱԺ-ում ընթացող համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը հարց է տվել հիմնական զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, թե ինչպե՞ս պետք է հատուցվեն համաներման ենթարկվող անձանց կողմից տուժածների վնասները: Արտակ Զեյնալյանն ասել է, որ եթե չկա վնասի հատուցման հայց, ապա դա կատարման ենթակա չէ: Այն դեպքում, երբ անձը պատիժը կրել է, […]
12:07 31.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում համաներման մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ ցմահ ազատազրկվածների վրա չի տարածվելու համաներումը։ Նա նշեց նաև այն մյուս խմբերը, որոնց նկատմամբ չի գործի համաներման որևէ կետ։ Համաներումը, ըստ Զեյնալյանի, չի տարածվի նաև մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն […]
12:05 31.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը տրամաբանական չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ, ըստ նրա, դրա համար հիմքեր չկային: Գեղամյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլիներ, երբ խորհրդարանը խոչընդոտեր կառավարության աշխատանքները, ինչը, ըստ նրա, չի եղել: «Մենք այստեղ ունենք ճիշտ հակառակ պատկերը. միահամուռ ուժերով ցանկացած օրինագիծ խորհրդարանի կողմից ընդունվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գեղամյանը: […]
11:48 31.10.2018
GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերին արված հետազոտության տվյալները: 1106 հարցում է արվել, հարցումն արվել է սեպտեմբերի երեքից տասնմեկը: Հարցվածների տարիքը 18-ից բարձր է: Ըստ այդ հետազոտության` հարցին՝ ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսն ասել է՝ ՌԴ-ի, 30 տոկոսը կարծում է, որ պետք չէ […]
11:42 31.10.2018
Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում կորցրել է իր ազդեցությունը, պատգամավորներին, ու առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: «Դուք պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը ընտրությունների ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»,- ասաց Բաղդասարյանը: Լրագրողի հարցին՝ […]
11:36 31.10.2018
Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանը ներկայացնում է, թե անձանց որ խմբերն են համաներվելու ու ազատվելու պատժից։ Հրապարակվող այս նախագիծը տարբերվում է նախկինում հրապարակված տարբերակից․ Առաջին խումբ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված […]
11:34 31.10.2018
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը դարձել էր չեմպիոն: Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել են հայ մարզիկին: Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ (13 […]
11:28 31.10.2018
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անիմաստ է համարում Նիկոլ Փաշինյանին կրկին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրելը: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է այդպես կարծում, Բաղդասարյանը պատասխանել է՝ քանի որ Սահմանադրությունն այդպիսի պահանջ չունի: «Պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ էինք հորդորել՝ առաջադրվել պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա մենք դրա կարիքը […]
11:22 31.10.2018
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին վերցրած կա 2888 դատապարտյալ, իսկ մահճակալների տեղերը 5306 են։ Առանձին վերցրած «Նուբարաշեն» հիմնարկում կա 644 կալանավոր և դատապարտյալ, մինչդեռ տեղերի քանակը 780 է։ «Վարդաշենում» էլ կա 155 դատապարտյալ ու կալանավոր, իսկ տեղերի քանակը 339 է։ Այս մասին տվյալներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Սա ներկայացնում […]
11:17 31.10.2018
Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք, փաստացի, ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության […]
11:08 31.10.2018
61 պատգամավորների մասնակցությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։ Մասնակցում են բոլոր խմբակցությունների պատգամավորները, և օրակարգի հաստատումն իրականացվեց միաձայն։ Երկու ընթերցումների միջև ժամանակը շատ չի լինի, նախատեսվում է առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այս մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս որոշումը […]
10:33 31.10.2018
Այսօր դարձյալ ԱԺ-ի մոտ են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները՝ պահանջով, որ համաներում տարածվի ցմահ ազատազրկվածների վրա։ Ինչպես հայտնի է, անցած նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, խոսելով բողոքի ակցիայի մասնակիցների հետ, խոստացել էր, որ հարցը կքննարկի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Պատասխանի համար խոստացված 10 օրը դեռ չի լրացել: Ցմահ դատապարտյալների հարազատներն ու […]
08:16 31.10.2018
Վենետիկում ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի խճահատակը, սյուները, իսպանացի նկարիչ Խուան Միրոյի երկու գոբելենները և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Նշվում է, որ Վենետիկում առավելագույն բարձրությունը, որին հասել է ջուրը, 156 սմ է։ Երեկ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ տեղատարափ անձրևների պատճառով Վենետիկի տարածքի 75 տոկոսը ջրի տակ է անցել։
07:57 31.10.2018
Հրդեհը, որը բռնկվել էր տեղատարափ անձրևներից առաջացած կարճ միացման հետևանքով, ոչնչացրել է Maserati մեքենաների խոշոր խմբաքանակը։ Հրդեհը բռնկվել էր իտալական Սավոնա քաղաքի նավահանգստում՝ ոչնչացնելով հարյուրավոր մեքենաներ։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Նշվում է, որ ջրի հոսքերը հեղեղել են ավտոմոբիլային երկու կայանատեղիները՝ առաջացնելով կարճ միացում։ Դա հանգեցրել է մարտկոցների պայթյունի և հրդեհի, որի դեմ պայքարել […]
07:30 31.10.2018
«Առաջին փուլում առաջին տեղu՝ հաղթանակ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ սեփական ընտրական շտաբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն: «Հնարավոր է որևէ մեկը մտածի, որ սա այն հաղթանակը չէ, հնարավոր է սպասում էին ավելիին, սակայն առաջին փուլում առաջին տեղը հաղթանակ է: ««Ռուսթավի 2»-ը մտածում է, թե հավատացնում է […]
00:01 31.10.2018
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով: Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդութիւնը մաղթեց ԳՀԽ անդամներին եւ արդիւնաւոր ընթացք ժողովի աշխատանքներին: […]
22:32 30.10.2018
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։ Բելառուսի ազգային […]
21:37 30.10.2018
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։ «Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի […]