TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.62 oC

Գլխավոր

Հայտնի թավջութակահար Յան Մաքսինը Երևանի մետրոյում Կոմիտաս է նվագել

17:56 29.10.2018

Հայտնի թավջութակահար Յան Մաքսինը Երևանի մետրոյում բոլորի համար անակնկալ սկսել է նվագել: Ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել համացանցում և գրել, որ Յանին մետրոյի աշխատակիցներից մեկը ճանաչել է և ասել, որ շատ ուրախ է երաժշտին տեսնել: Մաքսինը «Գարեգին Նժդեհ» կայարանում կատարել է Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» երգը: https://www.facebook.com/markhovhannis/videos/254242595185141/?__xts__[0]=68.ARCx2j9wiaggh4drf8Bsqa3jPZgRNwfjM27IY2FNj1Ro2Gl0AiPfG8ABaFz_s8kIApeFUrUkZSIOEhXORGR7CnJ52sWE-PtXYEV13twh1or5RCkKt4FKXRUPxJNpUgiclECxj2s1Rz0FAyJqXhnwJMwWsYzt-0CipFq2dPyKD5o_aGmpl_r_duvPnqpgGD_mCCGS5E0lJEcJrqIoIw4kP5zQwaSNoZLgItuXpuwErYqfmkt5B6lYALuwR0VPMpiHjY2ESg&__tn__=H-R  

̰
Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում առերևույթ շուրջ 10 մլն դրամի հափշտակության դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ

17:42 29.10.2018

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Մարզադպրոցի երկու աշխատակից հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդումներ և նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ մարզադպրոցի նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում մարզադպրոցի 6 հաստիքներում […]

̰
«Ես մտածում եմ դրա մասին»․ Քոչարյանը՝ ապագա ընդդիմության առաջնորդը լինելու մասին

17:35 29.10.2018

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք միակուսակցական իշխանությունը մի կողմից` պատասխանատվությունը միայն այդ ուժի վրա է դնելու, և հակահեղափոխության ու սաբոտաժի վրա մեղադրանքներ բարդելն այլևս չի ստացվելու։ Մյուս կողմից` այդ մենիշխանությունը բերելու է նաև լճացման և այլ բացասական հետևանքների։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե կա՞ն Հայաստանում այնպիսի […]

̰
Հայաստանում կստեղծվի միակուսակցական խորհրդարան, և այդ ուժը կղեկավարի մեկ մարդ․ Քոչարյան

17:23 29.10.2018

Հայաստանում ոչ իշխանական ուժերը կամք չեն դրսևորում միավորվելու և միասնականորեն դեմ դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և զարմանալի չէ, որ դրանք կանցկացվեն։ Այս մասին այսօր հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սա, ըստ Քոչարյանի, բեկումնային պահ է։ «Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում ձևավորվելու է, ըստ էության, միակուսակցական խորհրդարան՝  միակ քաղաքական […]

̰
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսի նորածին եղբայրն ու մայրը դեռ կմնան բժիշկների հսկողության ներքո

17:15 29.10.2018

Նորածին Վիտյա Յուզիխովիչը և նրա մայրը՝ Աննան, դեռ բժիշկների հսկողության տակ են մնալու, թեև երկուսի առողջական վիճակն էլ նորմալ է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր տեղեկություններով՝ բժիշկները նրանց դուրս կգրեն մեկ օր անց։ Հիշեցնենք՝ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հոկտեմբերի 27-ի երեկոյան ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը: Երկու օրական Վիտյայի […]

̰
Եթե Կամո Արեյանը համաձայնի խորհրդականի պաշտոնը ստանձնել, այդ օգնությունը կցանկանամ. Հայկ Մարության

16:53 29.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա տեղեկացրել է, որ այս պահին ունի մեկ խորհրդական, որն աշխատում էր հասարակական հիմունքներով, սակայն արդեն իսկ ընդունվեց աշխատանքի: Ինչ վերաբերում է խորհրդականներին, Մարությանը նշեց, որ ինքը պետք է որոշում կայացնի և արդեն կներկայացնի` ովքեր են լինելու: Լրագրողները հետաքրքրվեցին` համաձա՞յն է նիստում հնչեցված մտքի հետ, […]

̰
Այսօր դատավորներն ավելի անկախ են, քան նախկինում. Գագիկ Հարությունյան

16:40 29.10.2018

«Այսօր դատավորներն ավելի անկախ են, քան նախկինում, բայց ես շատ կցանկանայի, որ ցանկացած պաշտոնյա նման հայտարարություն անելիս նաև օրենքի պահանջը հաշվի առնի: Եթե որևէ մեկը զանգում է կամ իրենք են զանգում, ապա ԲԴԽ-ին պետք է տեղեկացվի, որպեսզի օրենքով նախատեսված իր գործառույթը կարողանա իրականացնել և՛ նրանց նկատմամբ, ովքեր զանգել են, և՛ նրանց նկատմամբ, ում զանգել են»,- […]

̰
Ջրագծի վթարի պատճառով զգալիորեն վնասվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը

16:34 29.10.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը, քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով  միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։ Այս մասին հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Համապատասխան […]

̰
Ինչո՞ւ Երևանի քաղաքապետի տեղակալների թվում կանայք չկան

16:17 29.10.2018

ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու` հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվել է, թե ինչու չորս փոխքաղաքապետների թվում կանայք չկան: «Գենդերային խնդիրը նաև հաշվի չեք առել, կանանց ընդգրկվածության տոկոսներն ԱԺ-ում ավելի են ավելացվել, սակայն մեր ՏԻՄ-երում, ցավոք, այս պարագայում նաև Ձեր դեպքում, մենք չտեսանք»,- ասել է նա: Մարությանը նշել է, որ […]

̰
«Լույս» դաշինքն ու «Իմ քայլը» վիճաբանեցին «Սանիթեք»-ի պատճառով

16:12 29.10.2018

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց` Երևանում աղբահանության ծառայություն մատուցող «Սանիթեք» ընկերությունը տապալել է այդ ծառայությունը: «Քաոսային վիճակ է, քաղաքը չի մաքրվում, որևէ բանակցություն, պայմաններ, խոստումներ արդեն արժեք չունեն: Երկու պայմանագիր է կնքվել, մեկը` մրցույթով, մեկն առանց մրցույթի: Ձեր մոտեցումն ու պատկերացումը, այս խնդրի լուծումը ո՞րն է լինելու, ե՞րբ […]

̰
ԱԺ-ի վրա կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց. Արմեն Աշոտյան

16:08 29.10.2018

«Խնդիրը սուբյեկտիվ զգացողությունների մեջ չէ, քանի որ խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Սա ամենակարևոր եզրակացությունն է, որ կարող եմ անել այսօրվա քվեարկության մասին: ԱԺ-ի վրա կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց»,- այս մասին ԱԺ-ում ԸՕ-ի փոփոխության նախագծի քվեարկության տապալումից հետո ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Աշոտյանը նաև […]

̰
Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակվել Հայկ Սարգսյանը

15:29 29.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է Հայկ Սարգսյանին նշանակել քաղաքապետի տեղակալ: «Ծրագրում եմ բերել նոր լուծումներ, ֆինանսական և ծրագրային մոդելավորման, մունիցիպալ կառավարման համակարգում: Տրամադրված եմ վճռական աշխատանքի: Հարգելի՛ ավագանիներ, ուզում եմ վայելել նաև վստահությունը: Առաջին քայլերը շատ են, մասնավորապես փոխարինել նախկին փոխքաղաքապետին ընթացիկ աշխատանքների գծով: Պլանավորված եկամուտների շեշտադրումն է հաջորդը, որը կբերի քաղաքի կառավարման մոդելների […]

̰
Երևանի առաջին փոխքաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է

15:09 29.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարել է, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկում է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Սարգսյանն իր աշխատաոճի մասին խոսելիս ասել է հետևյալը. «Առաջնորդվելում եմ ՄԱԿ-ի զարգացման փաստաթղթերում ներառված լավ կառավարման սկզբունքներով, խոսքը 9 փոփոխությունների մասին է»: «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի հարցին, թե որ ոլորտներն է իր աշխատանքով կարգավորելու […]

̰
Ովքե՞ր տապալեցին նոր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը

14:40 29.10.2018

Խորհրդարանում այսօր ձայների անհրաժեշտ քանակից ընդամենը մեկ ձայն պակասելու պատճառով չընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ կայքում արդեն տեղադրված է անհատական քվեարկությունների պատկերը: Դրանից պարզ է դառնում` նախագծին դեմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի քվեարկել: Նիստին ներկա չի եղել […]

̰
Այն պայմանները, որոնք ՀՀԿ-ի համար ռեյտինգայինով ձայներ պետք է բերեին, այլևս գոյություն չունեն. Միքայել Մելքումյան

14:32 29.10.2018

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքական ուժը ցանկացած ընտրակարգով կարող է գնալ ընտրության, ապա կոչ արեց սպասել դեպքերի զարգացմանը: Մելքումյանը չցանկացավ առաջ անցնել, կանխատեսումներ անել: «Ընտրական օրենսգրքի» քվեարկությունը երկրորդ անգամ տապալողների մասին խոսելով` նա նշեց. «Գուցե այսպիսով ընդամենը քաղաքական դիրքորոշում էին հայտնում հակադրվելու: Այն հին պայմանները, […]

̰
Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների անունները հայտնի են

14:20 29.10.2018

Ավագանու 54 անդամների մասնակցությամբ այսօր Երևանի ավագանին սկսել է արտահերթ նիստը: Նիստի սկզբում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաստատվել են խմբակցությունների ղեկավարների անունները: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Սուրեն Էրամջյանը, ԲՀԿ խմբակցությունը՝ Արման Աբովյանը, իսկ «Լույս» խմբակցությունը՝ Դավիթ Խաժակյանը: Նիստի ժամանակ ասվել է նաև, որ ավագանու որոշ անդամներ հրաժարվել են մանդատներից:

̰
Ռեյտինգային տարբերակով քաղաքական վիճակը կլարվի. Սասուն Միքայելյան

14:20 29.10.2018

«Էս հանրության պահանջն է, որը ուզում էինք՝ լիներ»,- այսօր ԱԺ-ում ԸՕ-ի նախագծի մասին ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Միքայելյանը նաև նշել է, որ թաղային հեղինակությունների ժամանակն անցել է, և ռեյտինգային ընտրակարգը նախկինի պես չի լինի: «ԸՕ-ի չընդունման վնասն այն է, որ ժողովուրդն է տուժելու: Ռեյտինգային տարբերակով քաղաքական վիճակը կլարվի՝ բարեկամ, հարազատ, սրան […]

̰
Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրել է ԱԺ-ի կողմից 2-րդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը

14:14 29.10.2018

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում նկարագրված է Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։ «Հանրապետության վարչապետի հրաժարականով կառավարության հրաժարականից հետո Հանրապետության վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել 24/10/2018թ․-ին։ Քանի որ քվեարկությամբ Հանրապետության վարչապետ չի ընտրվել, վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար վարչապետի թեկնածու(ներ) կարող է (են) առաջադրվել քվեարկությունից […]

̰
Այն մարդիկ, ովքեր բացակայել են այսօր և այն ուժը, որ իրենք ներկայացնում են, չեն լինելու գալիք ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

14:05 29.10.2018

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի»՝ երկրորդ անգամ չընդունվելուց հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց` դա արվում էր ՀՀ քաղաքական դաշտը առողջացնելու համար: «Տեսաք` ով էր բացակա, ով ինչպես քվեարկեց»,- ասաց նա: Սիմոնյանը նշեց, որ ՀՅԴ-ից երկու բացակա պատգամավոր է եղել նիստին: Այս նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելը Սիմոնյանն անիմաստ է համարում: […]

̰
Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը ըմբշամարտի ԱԱ-ում դարձել են բրոնզե մեդալակիրներ

13:45 29.10.2018

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի  աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականը առաջնությանը մասնակցել է Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Մաքսիմ Մանուկյան (82 կգ), Արթուր […]

̰
Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Ազգային ժողովում կրկին չընդունվեց

13:26 29.10.2018

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դրվեցին քվեարկության։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «ձգեց» քվեարկության պահը, որպեսզի բոլոր պատգամավորները կարողանան մասնակցել քվեարկությանը։ 62 կողմ ձայներով քվեարկությունը կրկին տապալվեց, քանի որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ են ավելի շատ ձայներ։ Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը պակասեց ընդամենը 1 ձայն:

̰
Ես կողմնակից եմ ռեյտինգայինին իմ ապրած ձևով. Վարդան Ղուկասյան

13:23 29.10.2018

«Մենք գնում ենք, քվեարկելու ենք կողմ, հիմա ինչ ասես «Ծառուկյան» դաշինքի շուրջ պպտվում է, խնդիրներ կան իրար մեջ, ես Ծառուկյանի հետ խնդիր չունեմ, մենք իրար սիրում, հարգում ենք: Ես ռեյտինգայինին կողմ եմ: Դեմ լինելով (Ընտրական օրենսգրքին-խմբ.) կողմ եմ քվերակելու»,- այսօր ԱԺ-ում ասել է Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներով […]

̰
Կարո՞ղ է ԸՕ-ն բերում ենք, որ Ալենը կամ Լենա Նազարյանը, կամ մյուսը անցնեն ԱԺ․ Սիմոնյանը հակադարձում է Աշոտյանին

13:21 29.10.2018

«Օրենքը այդքան քննադատում եք, ասում եք՝ բերել ենք, պարտադրել ենք։ Իսկ ինչի՞ համար ենք բերում այս օրենքը։ Կարո՞ղ է բերում ենք, որ Ալենը կամ Լենա Նազարյանը, կամ մյուսը անցնեն Ազգային ժողով։ Բերում ենք, որ քաղաքական դաշտում, այն քաղաքական դաշտը, որը Դուք, Ձեր գործընկերների հետ ձեր ցինիկ ելույթներով, ձեր հաղորդումներով, ձեր հարցազրույցներով ոչնչացրել եք, նորից հնարավորություն […]

̰
Ժողովրդավարությունից խոսելիս հիշե՛ք ձեր արածները․ Սիմոնյանը հակադարձեց Աշոտյանին

13:18 29.10.2018

«Պարո՛ն Աշոտյան, ժամկետներից և ընտրություններից առաջ օրենք փոխելուց Դուք պետք է չխոսեք, որովհետև Սերժ Սարգսյանի ժամկետը ավարտվելուց առաջ դուք ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ նաև Սահմանադրության փոփոխությամբ հանդես եկաք, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա, այնուամենայնիվ, շարունակել։ Եվ այստեղ-այնտեղ ժողովրդավարությունից խոսելիս, ժողովրդավարություն բառը, ժողովրդավար երկրներին դիմելիս հիշե՛ք ձեր արածները»,- Ազգային ժողովի ամբիոնից այսօր ՀՀԿ պատգամավոր Արմեն […]

̰
Այսինքն՝ ես, Արփինեն, Շարմազանովը կո՞ղմ ենք ռեյտինգային համակարգին․ Աշոտյան

13:16 29.10.2018

Գործադիրը փորձում է խորհրդարանի ձեռքերով շագանակներ հանել խարույկից։ Պետք չէ Հանրապետական կուսակցությանը վկայակոչելով փոխել Ընտրական օրենսգիրքը։ Նույնիսկ ընդդիմախոսների ծիծաղն է գալիս այն փաստարկից այն դեպքում, թե ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգային ընտրակարգը հանելուն այն դեպքում, երբ ռեյտինգային ընտրված պատգամավորների մի մասը կողմ է օրենսգիրքը փոխելուն։ Այս խոսքերով Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմախոսներին այսօր պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Արմեն […]

̰
Ծառուկյանը սեփականատեր ա, հերիք ա մուտիլովկաներ անեք, այ ձեր ցավը տանեմ. ԲՀԿ առաջնորդ

12:55 29.10.2018

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց` իր հիմնական ցանկությունը ժողովրդին օգտակար լինելն է: «Ես նորից ասեմ բոլոր լրագրողներին, Ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը մտադրություն, ինչ-որ եսիմ ինչ… ես նորից եմ ասում, հիմնական իմ ցանկությունն ա, որ կարողանամ օգտակար լինեմ, ես խորհրդարանով, քաղաքականությամբ չեմ ապրում: Ես, գիտեք, ամեն […]

̰
Քաղաքական կոնսենսուս չկա, Հանրապետականը դեմ է քվեարկելու․ Աշոտյան

12:50 29.10.2018

«Քաղաքական կոնսենսուս չկա, Հանրապետականը դեմ է քվեարկելու։ Բոլոր այն կարծիքները, որ «կոնսենսուսը մինուս մեկ է», թերի քաղաքական արժեք են ստանում հատկապես երկրում հանդուրժողականության և քաղաքական կոնսոլիդացիայի տեսանկյունից»,- Ազգային ժողովում իր այսօրվա ելույթում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքերով՝ սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է։ Ինչքան էլ խորհրդարանում փորձեն իրար համոզել, Աշոտյանի խոսքով, որևէ […]

̰
Օրենսգիրքը փոփոխվում է, որ բիզնեսն անջատվի քաղաքականությունից և հակառակը. Մարուքյան

12:36 29.10.2018

Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստի ընթացքում հնչած խոսքերը ստվերեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամենակարևոր գրավականը՝ բիզնեսմենների անջատումը քաղաքականությունից։ Այս մասին իր դիրքորոշումն ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչի՞ համար է այս օրենսգիրքը փոփոխության ենթարկվում։ Ընդհանրապես ինչի՞ համար է հեղափոխություն եղել Հայաստանում։ Կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, և […]

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

12:26 29.10.2018

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի, ում մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով առանց […]

̰
Նախորդ անգամ կնոպկեն շշկռվեցի, ոչ մի անգամ չեմ ուզեցել Փաշինյանին վնաս տամ. Սամվել Ալեքսանյան

12:12 29.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը ներկա էր խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հարցը: Լրագրողներն Ալեքսանյանին հիշեցրին` նախորդ անգամ նա միակ պատգամավորն էր, որը դեմ քվեարկեց այս նախագծին, ինչին նա արձագանքեց. «Ես կնոպկեն շշկռվեցի, կնոպկեն: Դեմ չեմ ըլե, ձեռնպահ պետք ա սեղմեի, կնոպկեն պռոստը սխալվա, […]

̰
BACK_TO_TOP