TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը

13:32 20.08.2018

Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՄԵղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու համար: Նշվեց նաև, որ  Ամբիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով […]

̰
Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է. Րաֆֆի Հովհաննիսյան

13:24 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» մեջ քաղաքական վտանգ չկա: «Թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռևանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունն անկատար է, չի ամբողջացել, մտահոգության տեղիք կա դեռ, բայց ինքը չէր ցանկանա […]

̰
Գլխավոր դատախազությունն այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դեմ բողոքը կներկայացնի Վճռաբեկ դատարան

13:07 20.08.2018

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ […]

̰
Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

12:52 20.08.2018

Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Քիչ առաջ  բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, բողոքն ընդունվել է»,- ասաց Զորայր Հարությունյանը: Նշենք, որ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ […]

̰
ՀՀԿ-ն ընդդիմադիր չէ, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է. Րաֆֆի Հովհաննիսյան

12:43 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին Հովհաննիսյանը նշեց օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Նա, ուղղակի, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է, ամեն մեկը կարող է ինքնագնահատական տալ՝ ինքն ով է. շատ լավ է, որ տեղերը փոխվում են, և այս արտասովոր փորձի միջոցով ամեն մեկը կարող է պարկեշտանալ […]

̰
Անցումային արդարադատության նպատակն անցյալի ու ներկայի հաշտեցումն է. Արա Ղազարյան

12:35 20.08.2018

Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]

̰
«Ժառանգություն»-ը քաղաքապետի երեք հավանական թեկնածու ունի. Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց թվում է

12:25 20.08.2018

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամեր անց լիագումար նիստ կհրավիրի, որի ընթացքում կորոշվի, թե ով է զբաղեցնելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս ունեինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը […]

̰
Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է

12:23 20.08.2018

Ժամը 11:46-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989թ.) մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է: Ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ էր հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի […]

̰
Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է

10:23 20.08.2018

Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված  2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) […]

̰
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

10:14 20.08.2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունից: Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Կուսակցության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանն է, որի մահից […]

̰
Թալիբներն Աֆղանստանում առևանգել են 3 ավտոբուսի` մոտ 150 ուղևորի

10:07 20.08.2018

«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում առևանգել են 3 ավտոբուսների ուղևորների։ Դեպքը տեղի է ունեցել Կունդուզ նահանգի Խանաբադ բնակավայրի շրջանում՝ Թահար-Քաբուլ մայրուղու վրա։ Առևանգողները դեռևս որևէ պայման չեն առաջադրել։ Xinhua գործակալության հաղորդմամբ՝ առևանգված ուղևորների թիվը կազմում է մոտ 150։ Օգոստոսի 19-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր Ղուրբան-բայրամ տոնի առթիվ թալիբների հետ հրադադարի ժամանակավոր ռեժիմ […]

̰
Անկարայում անհայտ անձինք կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ

09:35 20.08.2018

Անկարայում այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ կրակոցներ են արձակվել,  հայտնում է CNN Turk-ը։ Հաղորդվում է, որ արձակված փամփուշտներից մեկը դիպել է անցակետի պատուհանին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակոցներ արձակողները գտնվել են առանց պետհամարանիշի սպիտակ մեքենայում, որով էլ հեռացել են դեպքի վայրից։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։  

̰
Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

08:43 20.08.2018

Օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Էլիավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: «Mersedes CLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ.), Արամ Խաչատրյանը (ծնվ. […]

̰
Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել

08:18 20.08.2018

Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից և, ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվել է բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ […]

̰
Առավոտյան վարչապետին եմ դիմելու մի շարք հարցադրումներով. Արմեն Աշոտյան

08:11 20.08.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթ՝ գրելով. «Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. 1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։ 2. Ի՞նչ իրավական հիմքով […]

̰
ԿԳ նախարարը կոչ է արել տնօրեններին և աշակերտներին աջակցել ներգաղթած երեխաների ինտեգրմանը

22:23 19.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրանք-կոչ ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին և աշակերտներին։ Դա վերաբերում է ներգաղթյալ երեխաների աջակցությանը, որպեսզի ինտեգրումը հեշտ լինի։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ։ Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ նրանց համար հիասթափություններ չլինեն: Նախարարը կոչ է արել անհրաժեշտության դեպքում, […]

̰
Արայիկ Հարությունյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հարցեր

18:10 19.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք […]

̰
Հակառակորդի գործողություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում․ Սենոր Հասրաթյան

17:04 19.08.2018

Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին […]

̰
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի՛ փնտրեք․ Սիմոնյանը՝ Շարմազանովին

14:54 19.08.2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը՝ ուղղված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին․ «Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, […]

̰
Մասիսի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է

13:01 19.08.2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 11:45-ին: Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

12:42 19.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին

12:30 19.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին․ «Խորը վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

12:18 19.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ և հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու […]

̰
Երևանում անցկացվեց գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

11:33 19.08.2018

Մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար անցկացվել է արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։ Երեկոյան Երևան՝ գարեջրային հրավառությամբ, հետաքրքիր մրցույթներով, հայկական […]

̰
Իրանը զբոսաշրջիկների անձնագրերում այլևս նշում չի կատարի երկիր մուտքի մասին

10:13 19.08.2018

Օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում այլևս չի դրվի կնիք Իրան կատարած այցի մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի, արհեստների և զբոսաշրջության հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Մունեսանը։ Mehr գործակալության հաղորդմամբ՝ նման միջոցառումները սահմանվում են երկրում զբոսաշրջության զարգացման նպատակով՝ Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին։ Օրենքի նախագիծն արդեն հավանության է արժանացվել Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարության, ԱԳՆ-ի […]

̰
Էրդողանը հայտնել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման պատրաստակամության մասին

09:26 19.08.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրագործման ուղղությամբ տարվող ակտիվ նախապատրաստության մասին։ Թուրքական իշխանությունների մտահղացմամբ՝ այն այլընտրանք կդառնա Բոսֆորին, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Ջրային նոր զարկերակի երկարությունը կկազմի 43 կմ։ Ջրանցքի երկու կողմերում կկառուցվեն երկու նոր քաղաքներ։ Սա Թուրքիայի պատմության մեջ ռազմավարական նշանակության ամենախոշոր նախագիծն է։ Մենք պատրաստ ենք դրա իրականացմանը»,-հայտարարել […]

̰
Չափազանց բարձր են այն չափանիշները, որոնց պարագայում կարելի է գործարկել անցումային արդարադատության համակարգ․ ՄԻՊ

23:01 18.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ 1.Անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական […]

̰
ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

20:37 18.08.2018

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երեւանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի […]

̰
Այդ հողերը ազատագրելու և պահելու գործում ավելի մեծ ներդրում ունեցող չի եղել, քան Սերժ Սարգսյանը. Միհրան Պողոսյան

20:15 18.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում հողեր հանձնել-չհանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նա մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ, թե հողերը ազատագրելու և պահելու գործում ի՞նչ ներդրում ունի Փաշինյան Նիկոլը, բայց աշխարհն էլ փուլ գա, միևնույնն է` փաստը մնում է փաստ, որ այդ հողերը ազատագրելու […]

̰
«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

19:48 18.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ […]

̰
BACK_TO_TOP