«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի՛ փնտրեք․ Սիմոնյանը՝ Շարմազանովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+27.09 oC

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի՛ փնտրեք․ Սիմոնյանը՝ Շարմազանովին

14:54 19.08.2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը՝ ուղղված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին․
«Ժպիտով կարդացի պ-ն Շարմազանովի արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ: Տպավորություն էր, որ պ-ն Շարմազանովն ամբողջ տեքստի ընթացքում փորձում էր ի ցույց դնել իր գիտելիքները՝ պատմական օրինակներ բերեց, անուններ թվարկեց, կարծես ցանկանում էր տեքստը գեղեցիկ դարձնել, որպեսզի բովանդակությունը չերևա:
Բայց ամեն ինչ հերթականությամբ: 

Պ-ն Շարմազանովը վարչապետ Փաշինյանին անվանում է ամբոխավար, կարծես թե ոչ մի վատ բան չի ասում՝ միևնույն ժամանակ այս բառով փորձ անելով նսեմացնել ՀՀ հարյուր հազարավոր մարդկանց: Նման հնարքի դիմում էր ժամանակին Ռոբերտ Քոչարյանը՝ Ազատության հրապարակն անվանելով թատերական հրապարակ:
Եվ ընդարապես, պ-ն Շարմազանով, ով խոսի հրապարակից ու ամբոխից, դուք Հունաստանի պատմությունից խոսեք, մեկ անգամ եք այդ հրապարակում մարդ տեսել, մեկ անգամ, երբ այդ մարդիկ գնացին ու միացան ընդդիմությանը:
Խոսում եք Լյուդովիկոս 14-ից, Սահմանադրությունից՝ մոռանալով ձեր կուսակցության հոր համար կարած Սահմանադրությունը, խոսում եք սպառնալիքներից և մոռանում մարտի մեկը ու հետագայում դրանով սպառնալը, խոսում իրավունքներից, անմեղության կանխավարկածից՝ քաղբանտարկյալներ ունենալով կառավարման տարիներին, այլակարծություն եք ուզում մի ձեռքով, մյուս ձեռքով կայքեր ու հեռուստաընկերություններ վաճառում Քոչարյանին:
Խոսում եք սպարտացիների մասին, բայց դուք ո՛չ սպարտացի եք, ո՛չ էլ 300 հոգի մարդ ունեք: 100 օր է անցել՝ 3 ամիս, իսկ դուք դեռ չեք հասկացել՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում: Այդքան Տրոցկին, Յակոբինացիները, Հունաստանը …
Ձերը Մարտի 1, Տուշոնկա, Սաքուլիկն են:
Հոգ չէ, պարո՛ն Շարմազանով, կարևորը հիշեք, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», սա է ձեր վերջին կարգախոսը և նորը մի՛ փնտրեք: Ձեր վրա մատ չեն թափ տվել, դա ուրիշ բան էր, ձեր կյանքում դա նոր բան է, ժամանակի ընթացքում կսովորեք`«Օրենք» է կոչվում:

Հ.Գ. Իսկ եթե չեք կարողանում մարսել՝ պ-ն Աշոտյանը մեզիմ ֆորտեի տեղը գիտի: Իրեն էլ շուտով կանդրադառնամ»,-ասված է գրառման մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկությունները

09:11 06.08.2025

Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկությունները

Քաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 06.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

08:54 06.08.2025

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

08:45 06.08.2025

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP