Անցումային արդարադատության նպատակն անցյալի ու ներկայի հաշտեցումն է. Արա Ղազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Անցումային արդարադատության նպատակն անցյալի ու ներկայի հաշտեցումն է. Արա Ղազարյան

12:35 20.08.2018

արա ղազարյան անցումային արդարադատություն

Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել փափուկ և առանց ցնցումների անցում:

Ղազարյանը նշեց, որ հիմնականում դա անցում է հնից նորը, այսինքն՝ հիմնական գաղափարն է հաշտեցնել նախկիններին նորերի հետ, իսկ դրա համար պետք է մի շարք միջոցառումներ իրականացնել:

Ղազարյանի խոսքով՝ նախ պետք է բացահայտել՝ ինչ է կատարվել, մեղավորներին ներկայացնել պատժի, իսկ պատժողը բոլոր դեպքերում դատարանն է, եթե ասում են՝ պետք է ստեղծվեն նոր ինստիտուտներ, դա չի նշանակում, որ հները պետք  է վերանան: Փաստաբանը նշեց՝ նոր ինստիտուտները կոչված են խաղաղ գոյակցել հների հետ, նրանց սնել, բացատրել, իսկ ընդհանուր գաղափարն է խախտված իրավունքների վերականգնումը:

Փաստաբանն ասաց, որ անցումային արդարադատությունն օգնության է գալիս, երբ դասական արդարադատությունը փակուղում է:

«Երբ լսեցի վարչապետի հայտարարությունը, առաջին միտքը, որ անցավ, այն էր, որ ես ունեմ տասնյակ գործեր, որոնցով արդեն տասը տարուց ավելի է զբաղվում եմ. այդ մարդիկ կարծես իմ ընտանիքի անդամն են, և ես լուծումը չեմ տեսնում, գործեր կան, որ ես ամեն տեղ շահել եմ, բայց այդ մարդու խախտված իրավունքը չի վերականգնվում, որովհետև իրավաբանությունը սպառել է իրեն: Իրավաբանության ներկա մեխանիզմները, եթե իրենց սպառել են, պետք է փնտրել անցումային արտադատական մեխանիզմներ, որոնք ոչ թե ցնցումներ կառաջացնեն, այլ կապահովեն այդ մարդկանց արդար փոխհատուցումը: Պետք է հաշտեցնել անցյալը ներկայի հետ, որպեսզի մենք կարողանանք առաջ անցնել դեպի ժողովրդավարություն»,- ասաց նա:

Ղազարյանը նշեց, որ անցումային արդարադատության չորս ուղղություն կա՝ քրեական դատավարություն, քրեական հետապնդում, ճշմարտության, վստահության կամ հաշտեցման հանձնաժողովներ, արդարացի փոխհատուցում, ընդ որում, խոսքը միայն նյութական փոխհատուցման մասին չէ, այլև նույնիսկ վերասոցիալականացման մասին, նոր կառուցակարգերի, նոր օրենքների մշակում:

Հայաստանում, ըստ փաստաբանի, ամենից արդյունավետ կլինեն երկրորդ և չորրորդ ուղղությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP