15:35 09.07.2018
Ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա: Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական, հենց այս խնդիրն է նա դրել օրինապահ մարմինների առաջ: «Նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, դա հաղթահարելու եղանակները ևս մշակված են, նման դեպք մենք արդեն տեսել ենք Ազգային ժողովում»,- […]
15:16 09.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ի էջում իր, կնոջ և արդեն զինվորական որդու լուսանկարն է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Մեր որդին զինվոր է արդեն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2087599661560418/?type=3&theater&ifg=1 SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, ով այսօր մեկնում է ծառայության:
15:10 09.07.2018
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմություն է հրապարակել Բելառուսի քաղաքացի, հայկական արմատներով Մագա անունով տղամարդու մասին, որը Ռուսաստանից անցել է Ադրբեջան, հասել Բաքու, ապա այցելել իր ծնողների ծննդավայր Գյանջա (Գանձակ), գտել հայրական տունը և հայերի մասին զրուցել տեղացիների հետ: Մագան, ըստ Լապշինի, մեծ ռիսկի է դիմել, քանի որ տեղի բնակիչներից ոմանք վերցրել են նրա անձնագիրը, թաքուն […]
14:42 09.07.2018
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, առաջիկայում մանրամասներ կհրապարակենք:
14:18 09.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր զինծառայության է մեկնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, որը Կենտրոնական հավաքակայանում հայտնվել էր լրագրողների «թիրախում»: Քիչ առաջ հավաքակայան է ժամանել նաև Նիկոլ Փաշինյանը, որը շրջեց հավաքակայանում, ապա գնաց ընդհանուր ճաշարան, որտեղ ճաշում էին նորակոչիկները: Աշոտ Փաշինյանը ճաշեց նույն սեղանի շուրջ, սակայն չնստեց վարչապետ հայրիկի կողքը: Ճաշից հետո SHANTNEWS.AM-ի թղթակցի հարցին, […]
13:50 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ծանուցում է ստացել Հատուկ քննչական ծառայությունից՝ որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց՝ պատկերացնելով, որ այս հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, որոշել է հրապարակել այն նամակը, որով իրենք պատասխանել են հարցաքննության գալու հայցին: «2018 թ. […]
13:47 09.07.2018
Երեկ երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մարզադաշտի հանդերձարանում հանդիպել են հանդիպման մասնակից լեգենդար ֆուտբոլիստներից մի քանիսի հետ: Վարչապետը ողջունել է և լուսանկարվել ֆուտբոլի աստղերի հետ:
13:28 09.07.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրենց հետ անցկացնում են Վրաստանի տարածքում արգելված կամ ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ, այդ իսկ պատճառով դեսպանությունը իր պատրաստած տեղեկատվական ծանուցագրերի առաջին խմբաքանակն է (20.000 հատ) ուղարկել հայ-վրացական սահմանային […]
13:02 09.07.2018
2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել 1.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկումով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3.4%, 0.3% և 0.1% նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: […]
12:55 09.07.2018
Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների «թիրախում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, ով այսօր մեկնում է ծառայության: Աշոտից ինչ-որ հարցերի պատասխաններ ստանալու լրագրողական համառ փորձերի, «հետապնդումների» արդյունքում հանպատրաստից հարցուպատասխան տեղի ունեցավ. ներկաները կեսկատակ-կեսլուրջ նկատեցին՝ սա վարչապետի որդու առաջին ասուլիսն է: Աշոտը նշեց, որ դիմում է գրել Արցախում ծառայելու համար: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց Արցախ, նա […]
11:45 09.07.2018
Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի […]
11:39 09.07.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը: #ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին #Բրյուսել’ում կայանալու է #Հայաստան'ի ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և #Ադրբեջան'ի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ pic.twitter.com/RHQjd2XHFk — MFA of […]
10:51 09.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր մեկնում է զինվորական ծառայության: Հավաքակայանում Աշոտի հետ են մայրը՝ Աննա Հակոբյանը, քեռին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Ավելի վաղ Աշոտ Փաշինյանը դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար։ «Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին արցախյան հակամարտությունում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, դրա միակ արժանապատիվ ու արդյունավետ […]
10:28 09.07.2018
Գիտությունը վերադառնում է Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հանդիպել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանի հետ։ «Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեևի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները […]
09:45 09.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերը ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են […]
09:38 09.07.2018
Հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,-ասված […]
23:57 08.07.2018
Քիչ առաջ 24-ամյա Արենա Զեյնալյանը (Թեհրանից) նվաճեց «Միսս Հայուհի 2018» տիտղոսը։ Նա ընտրվեց 19 այլ մասնակիցներից։ Արենան կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Արենան նվաճել է նաև «Միսս Համերաշխություն» տիտղոսը։ Արենան մասնագիտությամբ նկարչուհի է, զբաղվում է ոսկերչությամբ։ Գեղեցկուհուն հաջորդում են Հռիփսիմե Խաչատրյանը, ով արժանացել է նաև «Միսս Տաղանդ» կոչմանը։ Երրորդ մրցանակը բաժին է հասել Սոնա […]
22:39 08.07.2018
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուղևորատար գնացքի 5 վագոնները դուրս են ընկել ռելսերից։ Կա 10 զոհ, 73 վիրավոր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Hurriyet-ը։ 362 ուղևորի տեղափոխող գնացքն ուղևորվում էր Ստամբուլից Ուզունկյոպրյու քաղաք։ Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն։ Նշվում է, որ վթարի պահին ուժգին անձրև է տեղացել։ Վիրավորներին ուղղաթիռներով տարհանում են։ Դեպքի վայրում աշխատում […]
22:26 08.07.2018
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում լեգենդների խաղից հետո հրդեհ է բռնկվել մարզադաշտի տանիքում։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, միմյանց հետ մրցել են Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը: Խաղն ավարտվել է լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
21:33 08.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման կապակցությամբ։ Տեսաուղերձն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Արդեն 15 հազար տարի այս օրերին Հայաստանում հասունանում է ծիրանը, և արդեն 15 տարի այս օրերին Երևանում բացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, և ես ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել […]
21:13 08.07.2018
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, և ջուր լցրեց ներկաների վրա, հայտնում է news.am-ը։ Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում և արդյո՞ք […]
20:56 08.07.2018
«Ինչ-որ ահռելի հրդեհ է փոքր օդանավակայանի ուղղությամբ մի կես ժամ արդեն, նկարված է Արցախի փողոցից»,-գրում է Facebook-ի օգտատեր Կարեն Անտաշյանը։ https://www.facebook.com/karen.antashyan/posts/10215245148254812
20:07 08.07.2018
«Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ Վարդավառի առիթով անակնկալ այցելել էին Վանաձորի մանկատուն։ Երիտասարդները երեխաներին բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ բակում տեղադրել մեծ, արհեստական լողավազան։ Մինչ լողավազան տեղադրելը, բակում միմյանց վրա ջուր են լցրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ «Քայլ արա» շարժման երիտասարդների հետ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը, ովքեր նույնպես մասնակցել են ջրոցիին։ […]
18:34 08.07.2018
Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովել էր բոլոր պայմանները՝ ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին […]
15:19 08.07.2018
Նոր Նորքում բակի երեխաները ջրով դույլերով գրոհել են ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի վրա։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սկզբում վարանում էին, բայց իմ «դուխո՛վ» կոչին, ահա այսպես արձագանքեցին»,-գրել է Մխիթար Հայրապետյանը https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/491772207954581
15:06 08.07.2018
Ժպիտներ, փուչիկներ․ Էջմիածնում Վարդավառի տոնին տիրող մթնոլորտին է անդրադարձել քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ «Մեր Վարդավառը շատ ուրախ անցավ: Քաղաքապետին էլ մի լաաավ ջրեցին»,-գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կցելով լուսանկարներ։ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/405878929908392
14:53 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 10:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 77 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, […]
13:22 08.07.2018
Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մտահոգիչ դրվագի․ «Արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու երկու եպիսկոպոս կապել ու բանադրանքի տակ են դրել «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման» պարագլուխներին։ Ինձ, իբրև Հայ եկեղեցու Ծայրագույն վարդապետի, լուրջ մտորումների տեղիք է տալիս այս ամենը»,-ասված է գրառման մեջ։ Օգտատերերի ճշգրտող հարցերին ի պատասխան՝ նշվում է, որ […]
11:53 08.07.2018
Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնականորեն զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով […]
11:43 08.07.2018
Քիչ առաջ Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ)՝ Շերամի փողոցում՝ «Արմենիկում» հիվանդանոցի դիմաց, պայթյունի ձայն է լսվել, որին հաջորդել է սաստիկ հրդեհը։ Միջադեպից տեսանյութ է հրապարակել Facebook-ի օգտատեր Արման Ղարագուլյանը։Դեպքի վերաբերյալ ներկայում պաշտոնական տեղեկություններ չկան։ «Մենք մեզ համար տանը նստած՝ մեկ էլ վթարի ձայն, պայթյուն.. Ինչքան հասկացա, մեքենան խփեց վնասեց գազատարը…. մնացածը ինչպես կատաստրոֆա ֆիլմում»,-գրել է […]