14:47 13.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ մարզի դպրոցներից մեկում իրավախախտումներ են հայտնաբերվել: «Պաշտոնական. հարուցվել է քրեական գործ ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ, ուսումնասիրություն իրականացնելու նպատակով […]
14:29 13.08.2018
Հունաստանում ավարտվեց Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 133 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ «Կավալա Օփենում» Դանիելյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսեց 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց տվեց բացարձակ լավագույն […]
14:00 13.08.2018
Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող՝ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Հավաքվածները հիշեցրել են կառավարությանը, որ իրենց աշխատանքը խոչընդոտված է արդեն 53 օր: Ցուցարարներին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը: «Մի քիչ համբերե՛ք, 12 օր հետո աշխատանքային […]
13:19 13.08.2018
Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում յուրացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն առաջարկել է Ս. Ի-ն 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր։ Վերջինս, Ա. […]
13:05 13.08.2018
Արթուր Վարդանյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրա կնոջ խոսքերով՝ նրա համար հստակ ախտորոշում չի իրականացվում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից լիազորված իրավաբան Հայկազ Մակարյանը։ Մակարյանը պնդում է, որ այս պայմաններում Վարդանյանին պետք է բաց թողնեն, քանի որ նա, միևնույն է, չի փախչելու։ Իրավաբանի խոսքերով՝ Արթուր Վարդանյանն […]
12:20 13.08.2018
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական […]
12:17 13.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինչպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել […]
11:27 13.08.2018
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք […]
10:59 13.08.2018
Իսպանիայի Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար մարզ) համերգի ժամանակ փայտե հարթակի փլուզման հետևանքով ավելի քան 260 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Faro de Vigo պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան, O Marisquiño փառատոնի շրջանակում անցկացվող համերգի ժամանակ: Փայտե հարթակը չի դիմացել ծանրաբեռնվածությանն ու փլուզվել է: Բազմաթիվ մարդիկ հայտնվել են ջրում: Բոլոր տուժածները […]
09:32 13.08.2018
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք նաև հայտարարություն են տարածել լրատվամիջոցների համար, որում ասված է. «Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը՝ կոչ անելով միջամտել՝ վերջ տալու Ամուլսարի […]
07:14 13.08.2018
Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին վերադառնալ «իրավական հուն»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Մեզ մոտ չկա նման հասկացություն, ինչպիսին է իրավունքի նորմերի անտեսումը։ Մենք հրավիրում ենք ԱՄՆ-ին վերադառնալու իրավական հուն»,- ասել է Էրդողանն՝ ընդգծելով, որ Թուրքիան գործում է՝ ելնելով միջազգային համաձայնագրերից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ […]
23:45 12.08.2018
Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նշվում է, որ տվյալ գոտում օդի ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի։ Հրդեհը ծայր է առել Խալդիկա քաղաքից հյուսիս ընկած հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքներին այժմ մասնակցում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ։ Գործի է դրվել շուրջ 60 մեքենա, 6 ինքնաթիռ […]
22:15 12.08.2018
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, […]
22:07 12.08.2018
«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչև ի սրտե դրական: Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջև է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան […]
21:31 12.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ աշխատելու են, որպեսզի արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։ Վստահ ենք, որ կառավարությունը չպետք […]
20:38 12.08.2018
Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Աղբյուրը հայտնում է, որ վերջինս խցում միայնակ չէր ապրում, ու երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։ Նա դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ անչափահասի հետ անառակաբարո […]
20:30 12.08.2018
Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում տեղի է ունեցել բախում անվտանգության ուժերի և «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինների միջև։ Ընդհարման հետևանքով զոհվել է 90 աֆղան զինվորական և 13 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է տեղի 1TV հեռուստաալիքն իր թվիթերյան էջում։ Գրոհայինները նույնպես կորուստներ են կրել, զոհերի թիվը չի հստակեցվում։ Թալիբները զավթել են համանուն քաղաքի մեծ մասը, աֆղանական անվտանգության […]
19:38 12.08.2018
Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին և Սուրբ Աստվածածնի կերպարին։ Արշակ Սրբազանն ընդգծեց, որ մենք հնազանդ ենք Աստծուն՝ իրականացնելու այն […]
18:39 12.08.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ Ֆեյսբուքյան շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի´ երիտասարդներ, Այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերն աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները: Հեծանիվ […]
16:25 12.08.2018
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից։ Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում։ Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջևանում՝ նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` երիտասարդական ապագա […]
15:35 12.08.2018
Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարների կողմից Կասպյան ծովի կարգավիճակի վերաբերյալ ստորագրված համաձայնագրին: «Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, […]
14:26 12.08.2018
Սուրբ Աստուածածնայ տօնին առթիւ երէկ տեղի ունեցած տօնախմբութեան ընթացքին, խօսք մը արտասանելով Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ի շարս այլ նիւթերու, անդրադարձ կատարած է Հայաստանի վերջին զարգացումներուն մասին։ Արամ Ա. Կաթողիկոսը մասնաւորապէս նկատել տուած է, թէ ինք տարբեր առիթներով ողջունած է Հայաստանի մէջ իրականացուած «Թաւշեայ յեղափոխութիւնը»։ Վեհափառը նաեւ կարեւորած է, որ Հայաստանի մէջ […]
14:15 12.08.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:58 12.08.2018
Delta IV Heavy տիեզերանավը, որն իր վրա է կրում Parker Solar Probe զոնդը, ժամեր առաջ տիեզերք է արձակվել Ֆլորիդայի տիեզերակայանից: Արձակումն ուղիղ հեռարձակել է ՆԱՍԱ-ն: Տիեզերանավը հեռավոր էլիպտիկ ուղեծիր է դուրս բերելու հատուկ սարք, որն ընդամենը միջին ավտոմեքենայի չափսեր ունի: Այն պետք է մոտենա Արեգակին մինչև 6.1 միլիոն կիլոմետր: Սա ռեկորդային տարածություն է, քանի որ […]
13:31 12.08.2018
Ռուս հայտնի դերասանուհի Աննա Խիլկևիչը տեղեկացրել է իր հետևորդներին, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվելու է նոր բնակարան, որի վերանորոգման աշխատանքներն անձամբ ղեկավարում է իր ամուսինը: «Շինարարների ու վարպետների աշխատանքներին անձամբ Արթուրն է հետևում, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի: Նա հայ է, դրա համար նրան խաբելն անհնարին է»,- մեջբերում է Խիլկևիչի խոսքերը «Мир новостей» […]
12:37 12.08.2018
Արդեն երկրորդ օրն է՝ հարյուր հազարավոր ռումինացիներ դուրս են գալիս մայրաքաղաք Բուխարեստի և այլ քաղաքների փողոցներ ու պահանջում խորհրդարանի լուծարումն ու կառավարության հրաժարականը: Միայն Բուխարեստի կենտրոնում ցույցերի առաջին օրը հավաքվել էր 110 հազար մարդ: Ցուցարարների՝ կառավարության շենքին մոտենալու փորձերը վերածվել են անկարգությունների: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Բախումների հետևանքով տուժել է 450 […]
11:01 12.08.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր լուսավոր երազանքները, իսկ հավաքական առումով՝ ձեր սերնդի առաքելությունը: Այսօր Հայաստանն ընթանում է անկախության ամրապնդման ու աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Ըստ այդմ, պիտի յուրացնեք մարդկային մտքի […]
10:46 12.08.2018
Նոյեմբերյանի շրջանի համայնքային ղեկավարներից մեկը ողջունել է Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի բանակ զորակոչվելը և նշել, որ ծրագիր է ուզում ներկայացնել սահմանամերձ համայնքներից բանակ զորակոչվող երիտասարդների՝ ավելի մոտ զորամասերում ծառայելու մասին: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը որդու «պրիսյագն» է` երդման արարողությունը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, իր դիմումի համաձայն ծառայության է […]
09:46 12.08.2018
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղաղօրհնեքը նշում է օգոստոսի 12-ին։ Սա Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է։ Ըստ ավանդույթի՝ մինչ տոնն արգելվում է խաղող ուտել, որը տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է։ Վերափոխման տոնին՝ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը […]
01:00 12.08.2018
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ Ուրեկիում փրկարարները փրկել են 9-ամյա հայ տղայի կյանքը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ ՀՀ քաղաքացի, 9-ամյա Գևորգը ծովում 50 մ խորության վրա է եղել և չի կարողացել ափ վերադառնալ: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է ծովափում հանգստացողներին, որ Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է: Ալիքների բարձրությունը հասնում […]