19:38 08.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում […]
19:31 08.08.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված է կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում: Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին, իսկ Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը՝ հունիսի 20-ին։
19:00 08.08.2018
Սուրիոյ առաջին տիկին Ասմա Ալ Ասատ կուրծքի քաղցկեղէն բուժուելու շրջան մը սկսած է։ Այս մասին այսօր լուր տարածած է Սուրիոյ նախագահութեան Twitter-ի պաշտօնական էջը։ Աղբիւրը նաեւ տեղադրած է Նախագահ Պաշար Ասատի ու անոր կնոջ՝ Ասմա Ասատի պատկերը, ուր ան կ՚երեւի հիւանդանոցային պայմաններու մէջ։ Նկարին կից տեղադրուած է նաեւ գրառում մը ՝ «Կամքով, ուժով եւ ինքնավստահութեամբ. Մեր […]
17:39 08.08.2018
Լիբանանահայ Նարեկ Փանոսեան օրերս նուաճած է Ռուսաստանի բարձրագոյն՝ Էլպրուս լեռան գագաթը։ Այս մասին կը գրէ Պէյրութի «Ազդակ» օրաթերթը նշելով նաեւ, որ Փանոսեան անդամ է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան ՝ ՀՄԸՄ-ին։ Նշենք, որ 5642 մեթր բարձրութիւն ունեցող էլպրուս լեռը կը համարուի Եւրոպական ցամաքի բարձրագոյն գագաթը։ Նարեկի գրանցած նուաճումը, որպէս երիտասարդ լեռնագնաց (ալպինիստ) առաջին է իր տեսակին […]
17:37 08.08.2018
Պետական վերահսկողական ծառայությունը նոր բացահայտում է արել: Պարզվում է, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ առողջական մի շարք խնդիրներ է ունեցել: Արամն ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի: Այն արտահայտվում է տկարամտությամբ, գիտակցելու ու հասկանալու ունակության խանգարմամբ, խոսակցական ակտը […]
17:11 08.08.2018
Օգոստոսի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ […]
16:57 08.08.2018
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Արծվաշեն գյուղը 1992 թվականի օգոստոսի 8-ից բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Արծվաշենը ՀՀ միակ բնակավայրն է, որ շարունակում է բռնազավթված մնալ արդեն 26 տարի: Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ Գեղարքունիքի մարզում։ Նախքան Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկի շրջան) ձևավորումը, Արծվաշենը Դիլիջանի շրջանի կազմում է […]
16:50 08.08.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայաստանյան վերջին զարգացումներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը: «Ես երկրպագում եմ Փաշինյանին և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ նա պետք է փոխի, համակարգն է: Քանի դեռ նրա հրամանները հին իրավապահներն են կատարում, նրանք պատերազմ կնախապատրաստեն […]
16:48 08.08.2018
Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Հրդեհների և տեխնածին վթարների […]
16:25 08.08.2018
Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում այսօր անցկացվեց տանկային բիաթլոնի երկրորդ կիսաեզրափակիչ մրցույթը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Վենեսուելան։ Հաղթողի գլխավոր հավակնորդն էր Ռուսաստանը, քանի որ մինչ այս ռուսաստանցի տանկիստները չեմպիոն էին դարձել տանկային բիաթլոնի բոլոր նախորդ մրցումներում։ Հայաստանի տանկիստները բավական հաջող սկսեցին մրցությունը, սակայն չխոցված թիրախների պատճառով որոշակի ժամանակ կորցրին տուգանային շրջաններն անցնելիս։ Հետո հայկական […]
15:59 08.08.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ՝ օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է գործարանի տնօրենը: Նրա խոսքերով՝ ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից: Տնօրենը նաև փոխանցել է, որ տեղյակ […]
14:34 08.08.2018
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են ծանուցումներ և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին […]
13:50 08.08.2018
Փաստաբան Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել։ «Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի»,- նշել է նա: Այդ մասին հրապարակում է արել նաև hraparak.am կայքը: […]
11:38 08.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ 45 պատգամավորների անձնական երաշխավորագիրը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման […]
10:18 08.08.2018
Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Այս մասին ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը: Արդյունքում, հաշվառում չունենալով, կսահամանափակվեն քաղաքացու […]
10:09 08.08.2018
Իրանում վնասազերծել են երկրի տարբեր հատվածներում հարձակումներ ծրագրած ահաբեկչական երկու խմբավորման։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Տեղեկատվության նախարարությանը։ Ահաբեկչությունները ծրագրված են եղել մոտ ապագայում իրագործման համար։ Հաղորդվում է 6 ձերբակալվածի մասին։ Ուժայինները նրանցից առգրավել են ինքնաշեն ռումբեր, նռնակներ, մահապարտի գոտիներ։ Տեղեկություններ կան նաև, որ հետախուզական ծառայությունները պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ են […]
10:00 08.08.2018
Երևանն ու Գյումրին ներառվել են այն քաղաքների ցանկում, որտեղ նախընտրում են այցելել Ռուսաստանի այն զբոսաշրջիկները, որոնց տարիքն անցնում է 55-ից։ Այս մասին տեղեկությունները հավաքել է ռուսական զբոսաշրջային օպերատոր UFS.Travel-ը։ Ռուսաստանցի մեծահասակ զբոսաշրջիկները նախընտրում են այնպիսի տեղեր, որտեղ նրանց կուղեկցի ռուսախոս զբոսավարն ու որին կարող են դիմել օգնության համար։ Այս համատեքստում տարեց ռուսաստանցիների սիրելի քաղաքներից են […]
07:40 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպքի «Քյարքիի ոլորաններ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» […]
07:31 08.08.2018
Օգոստոսի 8-ին` ժամը 00:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]
22:50 07.08.2018
«Wildside Production» պրոդյուսերական ընկերությունը բոլոր տարիքների հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների մրցույթ է հայտարարել՝ «Երիտասարդ Պապը» սերիալում նկարահանվելու համար։ Ընդ որում՝ մրցույթին կարող են մասնակցել նաև դերասանական փորձ չունեցող մարդիկ։ Սերիալի՝ հայերի մասնակցությամբ դրվագները նկարահանվելու են այս տարվա նոյեմբերին, Հռոմում։ Սա հայտնի սերիալի շարունակությունն է, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի աշնանը։ Եվրոպական մի քանի […]
22:14 07.08.2018
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում սպանվել է ազգությամբ հայ Արմեն Ա-ն: Դեպքը տեղի է ունեցել բիլիարդի ակումբներից մեկում: Արմենն այնտեղ է եղել իր երկու ընկերների հետ: Նրանց են մոտեցել երկու անծանոթներ և առաջարկել փողով բիլիարդ խաղալ: Երիտասարդները մերժել են առաջարկը և դուրս եկել ակումբից: Անծանոթները ևս դուրս են եկել և հետապնդել Արմեն Ա-ին և նրա ընկերներին: Քիչ […]
20:57 07.08.2018
Նախօրեին ՝ Վանաձորի Իսահակյան փողոցի 13 շենքի բակում, անծանոթ կինը զրույցի է բռնվել 10-ամյա երեխաների հետ և համոզել, որ վերջիններս գնան իր հետ: Երեխաների հարազատները տեսել են և անծանոթ տիկնոջը հեռացրել բակից: Այսօր արդեն նույն բակի երեխաները դարձյալ նկատել են անծանոթ տիկնոջը, որը քաշելիս է եղել նույն բակի 10-ամյա մի աղջկա, որը չի ցանկացել անծանոթի […]
19:08 07.08.2018
Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ. ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և […]
18:44 07.08.2018
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռագբիր Սինգհ Սանգերան, որը ծագումով Հնդկաստանից է, իր այգում աճեցրել է հսկայական չափերի հասնող վարունգ: Բանջարեղենն ունի 130 սմ երկարություն և հավակնում է իր չափերով համաշխարհային ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է BBC-ն: Միևնույն ժամանակ բրիտանացի մասնագետները նշել են, որ դա վարունգի սովորական տեսակ չէ, այլ հայկական տեսակի՝ դդմազգիներին պատկանող բանջարեղեն: Բրիտանացին […]
18:18 07.08.2018
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը (կալանք) փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Հայտարարության մեջ նշվում է․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: […]
18:00 07.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, որտեղ լրագրողները նրան տեղեկացրել են, որ ճանապարհային ոստիկանությունը վերջին շրջանում ակտիվացել է, իրականացնում է ռեյդեր և այլն։ «Ճանապարհային ոստիկանության ակտիվ լինելուց մի՛ վախեցեք, և այդ բառերից էլ՝ ռեյդեր, մի՛ վախեցեք։ Ուղղակի կան վարորդներ, որոնք կոպիտ, կրկնում եմ՝ կոպիտ, խախտումներ են թույլ տալիս, և ազդում են, բացասաբար […]
17:53 07.08.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցները, որպես կաշառք ստացած գումարների դիմաց, իրականացրել են զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ […]
16:13 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանգիստ է ընդունում այն հանգամանքը, որ իրենց կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի շարքերում ևս կան պատգամավորներ, որոնք միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Կարծում եմ՝ դա նրանց իրավունքն է, այստեղ կարևոր մի փաստ պետք […]