Հայաստանը չկարողացավ անցնել Տանկային բիաթլոնի եզրափակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Հայաստանը չկարողացավ անցնել Տանկային բիաթլոնի եզրափակիչ

16:25 08.08.2018

Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում այսօր անցկացվեց տանկային բիաթլոնի երկրորդ կիսաեզրափակիչ մրցույթը, որին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Վենեսուելան։ Հաղթողի գլխավոր հավակնորդն էր Ռուսաստանը, քանի որ մինչ այս ռուսաստանցի տանկիստները չեմպիոն էին դարձել տանկային բիաթլոնի բոլոր նախորդ մրցումներում։

Հայաստանի տանկիստները բավական հաջող սկսեցին մրցությունը, սակայն չխոցված թիրախների պատճառով որոշակի ժամանակ կորցրին տուգանային շրջաններն անցնելիս։ Հետո հայկական անձնակազմի տանկը տեխնիկական խնդիր ունեցավ, որից հետո հայաստանցի տանկիստները խնդրեցին փոխել մարտական մեքենան։ (Մրցույթի ամբողջ ընթացքը կարելի է տեսնել ստորև տեղադրված տեսանյութում՝ «Հորիզոնի» թողարկումից անմիջապես հետո

Ռուսաստանն իր ելույթն ավարտեց 1 ժամ 29 րոպե արդյունքով, որը լավագույնն է մինչ այս անցկացված երկու կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցների արդյունքների մեջ։ Ապա ելույթն ավարտեց Մոնղոլիան։ 2 ժամ 2 րոպե արդյունքում նրանք չորրորդ տեղում են ու զիջում են առաջին կիսաեզրափակչում ավելի լավ արդյունքներ գրանցած Չինաստանի (1 ժամ 46 րոպե) և Ադրբեջանի (1 ժամ 53 րոպե) տանկիստներին։

Այսօրվա կիսաեզրափակչում Հայաստանը ելույթն ավարտեց վերջինը՝ գրեթե 2․5 ժամ արդյունքով, և մինչ այս ելույթ ունեցած անձնակազմերի շրջանում զբաղեցրեց 7-րդ տեղը, որը հնարավորություն չի տալիս անցնել բիաթլոնի եզրափակիչ։

Վաղը երրորդ կիսաեզրափակչում կմրցեն մյուս 4 պետությունները՝ Բելառուսը, Ղազախստանը, Սերբիան ու Հնդկաստանը։ Այս 4 պետությունների տանկիստներն էլ նախկինում բարձր հորիզոնականներ են գրավել այս մրցույթում, և եզրափակչի 4 մասնակից պետությունների անունները հայտնի կլինեն միայն վաղը։

https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/311873639360993/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

08:51 26.07.2025

«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին

«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...

BACK_TO_TOP