18:35 06.08.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դեսպանությունից նաև հայտնում են, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։
17:49 06.08.2018
Շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է Sputnik-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել է այդ տարածքում գտնվող բուժհաստատություններ: Նշվում է, որ տուժածներից 4 անչափահաս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 3 տուժած գտնվում են ծանր վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց ԱԳՆ […]
16:36 06.08.2018
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, […]
16:24 06.08.2018
Հայաստանի տանկիստներն անցել են Մոսկվայում անցկացվող տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ։ Մասնակից 22 պետություններից այս փուլ են անցել նաև Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան, որոնց հետ կմրցեն հայկական անձնակազմերը։ Կիսաեզրափակիչ են անցել նաև ադրբեջանցիները։ Նրանք, սակայն, չեն մրցի հայկական անձնակազմերի հետ, քանի որ վիճակահանությամբ հայտնվել են կիսաեզրափակչի մյուս խմբում՝ Իրանի, Չինաստանի ու Ղրղզստանի հետ։ Տանկիստներն այս մրցույթում […]
15:34 06.08.2018
Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: […]
14:12 06.08.2018
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը RIA Novosti-ին տված հարցազրույցում նշել է, որ Բրյուսելում անցկացված հանդիպումը դարձել է իր և Հայաստանի իր նոր գործընկերոջ առաջին բովանդակալից շփումը: «Մեր նպատակն արդյունք գրանցելն է, և մենք պատրաստ ենք այս ուղղությամբ սուբստանտիվ երկխոսությունն ակտիվորեն շարունակել: Այդ հանդիպումների վայրերն ու ամսաթվերը զուտ տեխնիկական պահեր են, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք […]
12:50 06.08.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով պայքարել համասեռամոլների և աղանդավորների դեմ: «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին»,- գրել է պատգամավորը:
12:22 06.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը՝ փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրենք ինտենսիվ աշխատում են, քանի որ կան բաներ, որոնց մասին ասվել է, […]
11:37 06.08.2018
Լարիսա Ղարսլյանը Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» մինչ օրս երազում էր վարչապետի հետ լուսանկար ունենալու մասին, նրանց տանն ապրելու մասին նույնիսկ ենթադրել չէր կարող: Օգոստոսի 9-ից նա 10 օրով կհյուրընկալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տանը: Jnews.ge-ն խոսել է Լարիսա Ղարսլյանի հետ: 18-ամյա աղջնակը, լսելով «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին, որոշել է անպայման մասնակցել, սակայն մինչև այսօր տեղյակ […]
10:58 06.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 […]
10:49 06.08.2018
Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,- […]
10:18 06.08.2018
Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
09:44 06.08.2018
Երեկ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի, հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր 82 զոհի մասին։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հազարավորները՝ տարհանվել։ Հաղորդվում է բազմաթիվ շինությունների ավերվելու մասին։ Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ցնցումներն զգացվել են նաև հայտնի զբոսաշրջային Բալի կղզում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը […]
07:45 06.08.2018
Ճապոնական Հիրոսիմա քաղաքն այսօր նշում է ամերիկյան ատոմային ռմբակոծության 73-րդ տարելիցն արարողությամբ, որի ժամանակ հնչեցվել են առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծելու կոչեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ատոմային պայթյունի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպե է հայտարարվել Խաղաղության այգում՝ առավոտյան 8:15-ին (Երևանի ժամանակով ժամը 3:15-ին)՝ հենց այդ ժամին 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա ռումբ […]
07:37 06.08.2018
El Nacional պարբերականի ղեկավար, լրագրող Միգել Օտերոն Twitter-ում հրապարկել է Կարակասի Բոլիվարի պողոտայում անօդաչու սարքի ոչնչացման տեսանյութը։ Անօդաչուն ոչնչացվել է օգոստոսի 4-ին՝ զորահանդեսի ժամանակ, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Տեսանյութում երևում է դրոնը, որն այնուհետև պայթում է երկնքում։ Ավելի վաղ Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր, որ զորահանդեսի […]
21:54 05.08.2018
Լարսում կրկին խնդիրներ կան՝ թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: […]
21:20 05.08.2018
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են գերազանց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցել է ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադայի հետ: Հայ ըմբիշը հաղթել է 5:2 հաշվով: Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար ավելի ուշ կգոտեմարտի նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը […]
16:06 05.08.2018
Իսպանիայի Ազգային ոստիկանությունը Մալագա նահանգի Մարբելյե քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի 3 քաղաքացիների։ Նրանք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահներին։ Ձերբակալվածներն են Լիտվայում բնակվող ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն, ինչպես նաև Վրաստանի 2 քաղաքացիներ՝ L.B.-ն և I.P.-ն։ Ձերբակալությունը կատարվել է տեղի ռեստորաններից մեկում։ Նրանք ենթադրաբար, […]
14:25 05.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել: Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ […]
13:23 05.08.2018
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի […]
12:04 05.08.2018
Ռուսաստանում ուժի մեջ են մտել ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման համար սահմանված պատասխան մաքսատուրքերը, որոնց դրույքաչափը կազմում է 25-40 տոկոս։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մոսկվան նման քայլ է արել՝ ի պատասխան պողպատի և ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի կողմից բարձրացված մաքսատուրքերի։ Մոսկվան բարձրացրել է դրույքաչափերը բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների որոշ տեսակների, նավթագազային սարքավորումների, մետաղամշակման և ժայռերի […]
09:27 05.08.2018
Կարակասում՝ Բոլիվարական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առթիվ տոնակատարության ժամանակ, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է El Observador պարբերականը։ Պետության ղեկավարի խոսքը հեռարձակվել է ուղիղ եթերում։ YouTube-ում հայտնված կադրերում երևում է, թե ինչպիսի խուճապ է սկսվում հավաքվածների շրջանում։ Մադուրոն ընդհատել է մենախոսությունը, նա կնոջ հետ սկսել է […]
22:57 04.08.2018
Օգոստոսի 4-ին՝ ժամը 18:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 30 տարեկան կնոջ դի:
22:45 04.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում հեռախոսների և հաղորդակցության այլ միջոցների կիրառումն արգելելու վերաբերյալ ստացվող նամակներին և խնդրել հնչեցնել կարծիքներ այդ առաջարկի վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները […]
20:31 04.08.2018
Վրաստանի Գրիգոլեթի սևծովյա ավանում փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է փրկել ՀՀ քաղաքացի 33 ամյա մի կնոջ, որի անունը չի հրապարակվում: Փրկարարները օգնել են կնոջը դուրս գալ ջրից և սկուտերով տեղափոխել ափ: Այստեղ նրան ցուցաբերվել է առաջին օգնություն: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Վրաստանի արտակարգ իրավիՃակների ծառայությունը երկրի սևծովյա ավազանում հանգստացողներին զգուշացնում է ծովում սպասվող փոթորկի […]
17:12 04.08.2018
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, հայազգի հայտնի գործարար Քըրք Քրըքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Գրքում ներկայացվում է, թե ինչպես աղքատ ներգաղթյալի որդին դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն գործարարներից մեկը: «Խաղացողը» գիրքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսավ այս տարվա հունվարի 23-ին և վերջին մի քանի ամսում բեսթսելլեր է դարձել: Գրքի […]
16:54 04.08.2018
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ստացված տեղեկություններն […]
16:42 04.08.2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության […]
16:36 04.08.2018
Անձրևային ամառը պատճառ է դարձել Գյումրի գետակում ջրի մակարդակի բարձրացման: Գետակի՝ ափերից դուրս եկած ջուրը հասցրել է վնասներ հասցնել բնակելի տներին: Ներսից ու դրսից տների պատերին, խոնավության հետքերից բացի, ճաքեր են առաջացել: Խնդիրը, սակայն, նոր չէ: Գյումրի գետակին մոտ կառուցված տները հեղեղումներից պաշտպանելու համար պետությունը դեռևս 50-ականներին քարե պատնեշներ է կառուցել, որոնց մեծը մասը արդեն չկա: […]