18:14 17.06.2018
Տեղեկություններ կան, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը: «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ […]
17:01 17.06.2018
Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ: Մանվել Գրիգորյանը դպրոցականների կողմից ուղարկված սնունդը յուրացրել […]
16:37 17.06.2018
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ ուղիղ տեսաուղերձով՝ անդրադառնալով մի շարք ներքաղաքական հարցերի, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: «Չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ: Համարում եմ, որ ժողովուրդն ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը: Ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որպեսզի ես իմ թիմով և ժողովրդի օգնությամբ […]
14:18 17.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կոչ է արել դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները: Քաղաքապետը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ընդունում են իշխանությունների կոչը եւ բաց են ցանկացած քննարկումների համար։ Ինչ վերաբերում է Կարեն Գրիգորյանի հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ազատության պահանջով բողոքի ակցիաներին, Կարեն […]
13:40 17.06.2018
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմի` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներն ու «Մերժի՛ր Կարենին» նախաձեռնության անդամները չեն ներկայացել մարզպետարան՝ հանդիպման: «Մենք սպասեցինք, կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին, դեռ փակ չէ ոչ մի բան, պատրաստ ենք ընդունել բոլորին, զրուցել, հասկանալ: Քննարկեցինք բազմաբնույթ հարցեր, և ամենակարևորը՝ […]
12:59 17.06.2018
Ազգային անվտանգության ծառայության կողմից ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու գործողությունն ապօրինի է եւ մենք դա բողոքարկել ենք դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը: «Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից եւ ձերբակալման հիմքեր են նշվել այն, որ անձը բռնվել է հանցագործություն կատարելիս եւ նրա ձերբակալման նպատակն […]
12:52 17.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմի ներկայացուցիչները չեն ներկայացել Արմավիրի մարզպետարան: «Ես կշարունակեմ դեռ քաղաքապետի հետ մի քանի հարցերի քննարկումը, կսպասենք որոշակի ժամանակ, դուրս կգանք, հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Լրագրողների հարցին, թե որքան են պատրաստվում սպասել երրորդ կողմին, Գագիկ Միրիջանյանը նշեց, որ նախնական կսպասեն մինչև ժամը 13:00-ը: «Բայց ժամանակն անժամանակ է, որովհետև […]
09:14 17.06.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են […]
09:09 17.06.2018
Եկեք գնահատենք մեր արժեքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ԵԿՄ տարածած հայտարարությունում: «Երկրապահ կամավորականների միությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը […]
23:50 16.06.2018
Մի խումբ երկրապահներ փակել են Նալբանդյան փողոցը և պահանջում են ազատ արձակել գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: ԱԱԾ շենքի դիմաց հավաքվածները միաձայն վանկարկում են՝ «Զորավար»: Նշենք, որ այսօր ձերբակալվելուց հետո Մանվել Գրիգորյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից […]
23:32 16.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով քաղաքում ստեղծված իրավիճակին, որը, նրա խոսքով, կարող է անվերահսկելի դառնալ: Նամակը ստորև ներկայանում ենք ամբողջությամբ. «Հարգելի´ պարոն վարչապետ, Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման […]
21:58 16.06.2018
Հունիսի 16-ին՝ ժամը 20:50-ի դրությամբ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասից՝ Ճանապարհային ոստիկանության հենակետից դեպի Այնթապ-Նոր Խարբերդ-Խարբերդի ամառանոցներ տանող հատվածում Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 6 փրկարար ծառայող և ոստիկանության 6 աշխատակից իրականացնում են որոնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, որ ՀՀ […]
21:30 16.06.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, այսօր առավոտից Էջմիածնում մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Ողջ օրվա ընթացքում քայլերթեր անցկացնելով քաղաքի փողոցներով՝ մարդկանց բազմությունը երեկոյան հավաքվեց Մայր տաճարի հարևանությամբ գտնվող հրապարակում, որտեղ գտնվում էին նաև Կարեն Գրիգորյանի համակիրները: Մարդկանց մի մասը վանկարկում է «Կարե՛ն, հեռացիր», «Հեռացի՛ր», «Ամո՛թ», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ». […]
20:34 16.06.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, այսօր առավոտից Էջմիածնում մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Ողջ օրվա ընթացքում քայլերթեր անցկացնելով քաղաքի փողոցներով, մարդիկ այս պահին հավաքվել են Մայր տաճարի հարևանությամբ գտնվող հրապարակում: Հրապարակում է նաև Էջմիածնի քաղաքապետը, ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները պատ են կազմել, որպեսզի բացառվեն քաղաքապետի կողմնակիցների և նրա պաշտոնավարմանը […]
20:09 16.06.2018
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն […]
18:59 16.06.2018
ՀՀ ոստիկանությունը վիճակագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման օրոք քանի հանցագործություն է բացահայտվել: Նշենք, որ նման վիճակագրություն հրապարակելու խնդրանքով Օսիպյանին դիմել էին հունիսի 15-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հեռարձակված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Ոստիկանության պետը խոստացել էր պատասխանել ասուլիսից հետո: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2018 թ. […]
18:27 16.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունը ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակից քիչ առաջ բերման է ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանին: ԵԿՄ գրասենյակում էր նաև գեներալ Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել՝ Գրիգորյանի հետ, սակայն նրան թույլ չտվեցին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այսօր առավոտից Էջմիածնում են, հատուկ գործողություններ են իրականացվում ԵԿՄ գրասենյակում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ինչպես նաև քրեական […]
18:18 16.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն, ինչպես և խոստացել էր, հանդես եկավ հայտարարությամբ: Դիմելով քաղաքացիներին՝ նա նշեց, որ վերջիններիս սերն իրեն թույլ չի տա նահանջել: «Ուղիղ երկու տարի առաջ ես կանգնեցի մեր զինվորի կողքին՝ ՀՀ միակ քաղաքապետն էի, կանգնեցի առանց վախի, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ ես վախ ունենամ: Սիրելի ժողովուրդ, ինձ իմ օպոնենտներից մեկը, որի անունը […]
17:39 16.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու իր կողմնակիցները եկեղեցու հարակից հրապարակում են: Այս մասին տեղից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակից Արփի Սուքիասյանը: Քաղաքապետը հայտնել է, որ շուտով հայտարարությամբ հանդես կգա: Վերջինս հաշտության նստարանին նստած սպասում էր, որ դեմ արտահայտվողները գան, սակայն նրանք չեկան: Քաղաքապետը զանգեր էր ստանում, ասաց՝ իրեն դեմ արտահայտվողները զանգել են, բայց այստեղ չեն, ապա […]
15:10 16.06.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը չի հերքում և չի հաստատում Դոն Պիպո մականունը կրող Արթուր Ասատրյանին բերման ենթարկելու մասին լուրերը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքներն այս պահին շարունակվում են: Նա ասաց, որ աշխատանքի ավարտից հետո իրենք հաղորդագրություն կտարածեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ SHANTNEWS.AM-ի թղթակիցը Էջմիածնից հաղորդել է, որ Էջմիածնում […]
14:47 16.06.2018
Հունիսի 26-ին Բրյուսելում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում իմ նախաձեռնությամբ «Եվրանեսթում» հայկական պատվիրակության անունից Վեհաժողովին կներկայացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական […]
14:30 16.06.2018
ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ Էջմիածնում տարել են Դոն Պիպո մականունով Արթուր Ասատրյանին: Այդ մասին տեղից հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Ոստիկանության աշխատակիցներն էլ բերման են ենթարկել Արթուր Ասատրյանի թիկնապահներից մեկին:
14:04 16.06.2018
Քիչ առաջ Էջմիածնի ԵԿՄ գրասենյակ է ժամանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: ԵԿՄ գրասենյակից դուրս գալով, պատասխանելով լրագրողների հարցերին, վերջինս նախ՝ նշեց, որ ԱԱԾ-ն ներսում չէր: Լրագրողները հիշեցրին, որ արդեն իսկ ԱԱԾ-ն հաստատել է կատարվող գործողությունների վերաբերյալ լուրերը: Բաղդասարյանը միայն նշեց, որ եկել էր իրավիճակին ծանոթանալու, և ամեն ինչ խաղաղ է: Էջմիածնում տեղի ունեցող […]
13:30 16.06.2018
Արցախի հանրապետության պաշտպանության բանակից հայտնում են, որ հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու […]
12:31 16.06.2018
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը հավաքված են Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի առջև: SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ հատուկ միջոցառումներ են իրականացվում: Տեղեկություններ են տարածվել, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քաղաքապետարանի տարածքում, քաղաքապետի ամառանոցում, նաև Դոն Պիպո մականունով քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի տարածքներում:
12:16 16.06.2018
Այսօր առավոտից բազմաթիվ քաղաքացիներ փակել են Էջմիածին քաղաքի ճանապարհները՝ բողոքելով գործող քաղաքապետի դեմ: SHANTNEWS.AM-ը հայտնել է, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Նրա որդին է Էջմիածնի քաղաքապետը: Միաժամանակ ոստիկանությունը փակել է Էջմիածնի մուտքի և ելքի ճանապարհները՝ մարդկանց զգուշացնելով, որ քաղաքում հնարավոր չէ երթևեկությունը:
12:12 16.06.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ նշելով, որ ռազմական ոստիկանությունը կաշառքի դեպք է բացահայտել ԶՈՒ-ում: «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը […]
11:50 16.06.2018
Հունիսի 16-ին, ժամը 04:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրությունում նշվում է՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան հրապարակում գտնվող թիվ 1/20 հասցեում […]
11:00 16.06.2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է հիվանդանոց` դերասան Երվանդ Մանարյանին տեսակցության: Այս մասին տեղեկանում ենք Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ 94-ամյա Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին կոտրել էր ոտքը՝ ազդրի հատվածում, և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: https://www.facebook.com/lilit.manaryan/posts/10214445953876676
09:21 16.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը երեկվա դրությամբ կազմել է 1500 հոգի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: «Այդքանը գրանցված է: Բայց դեռ աշխատանքներն ընթանում են, մոտ օրերս հստակ պատկերը կունենանք»,- ասել է Թադեւոսյանը: Հարցին, թե ՀՀԿ-ն լքածների մեջ կան տարածքային […]