TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Գլխավոր

ՊԵԿ-ը գիշերային ստուգումներ է անում գազալցակայաններում. «Հրապարակ»

09:02 16.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել։ ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում։ Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, […]

̰
Թրամփը վիրավորել է «Մեծ յոթնյակի» առաջնորդներին

07:11 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ հասցեագրված մի շարք գործընկերների:  Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան աշխատակցի հայտարարությանը: Իրանին և ահաբեկչությանը վերաբերող թեմաների քննարկման ժամանակ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ «բոլոր ահաբեկիչները գտնվում են Ֆրանսիայում»: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թրամփի […]

̰
Անսթափ ղեկին նստելը կարող է դիտարկվել իբրև քրեական հանցագործություն. Օսիպյան

20:42 15.06.2018

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսվող պատիժը խստացնելու մեխանիզմներ են քննարկվում: Հունիսի 15-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ուսումնասիրում են նաև այլ երկրների պրակտիկան ու չի բացառվում, որ դա դիտարկվի իբրև քրեական հանցագործություն: Օսիպյանը խոսեց նաև հասարակության՝ ոստիկանների հանդեպ ունեցած վերաբերմունքի փոփոխության մասին: «Այսօրվա մեր ոստիկանությունն այլ է, […]

̰
Գործող ընթացակարգերի փոփոխություն անձնագրային համակարգում

20:02 15.06.2018

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, տեղեկացնում է ոստիկանության լրատվության բաժինը: Համաձայն գործող ընթացակարգերի փոփոխության՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման […]

̰
Արցախի ՊԲ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գրառումներից

19:55 15.06.2018

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ, սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ: «Հաշվի առնելով ինտերնետ տիրույթում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու […]

̰
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կգնահատեն հայաստանյան քաղաքական իրավիճակը

18:48 15.06.2018

Եվրոպական խորհրդարանի ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, նախարարների, ԱԺ պատգամավորների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կնախագահի Դեյվիդ Մքալիսթերը: Հանձնաժողովը գնահատական կտա Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա մակարդակի, վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և բարեփոխումների մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում ընթանում էր «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» […]

̰
Նոր զարգացումներ Երևանի կենդանաբանական այգու շուրջ

18:29 15.06.2018

Կենդանաբանական այգում տարածված վարակի ու կենդանիների անկման պատմությունը շարունակում է քննարկումների առիթ դառնալ: «Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ձայնագրություն է հրապարակել, որտեղ հարցնում է ՀԳԳԱ ակադեմիկոս Հովհաննես Նաղաշյանին, թե քանի ամիս պետք է կարանտին հայտարարվի տուբերկուլյոզի դեպքում։ «Մինիմում 6 ամիս»,- պատասխանում է ակադեմիկոսը՝ հավելելով, որ շատ վրդովված է, որ չի պահվել, մարդիկ կարող էին […]

̰
ԱՆ-ն հորդորում է ծնողներին զգոն լինել Երևանի կենդանաբանական այգի այցելելիս

17:54 15.06.2018

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյան-Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առողջապահության նախարարությունը  հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: «Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Հարցի առնչությամբ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու […]

̰
Ի՞նչ էր շշնջում Օսիպյանը Փաշինյանի ականջին հեղափոխության օրերին

17:28 15.06.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանեց բազմաթիվ օգտատերերի հուզող հարցին, թե ի վերջո թավշյա հեղափոխության օրերին ի՞նչ էր շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին: Քաղաքացիներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք այդ ժամանակ ձեռք է բերվել իր պաշտոնավարման համաձայնությունը: «Պարոն Փաշինյանը շատ պարզ անձնավորություն է, այնպես չէ, որ ես փորձեմ հաճոյախոսել, ես դա միշտ ասել եմ: […]

̰
«Ռոսսելխոզնադզորն» արգելք է սահմանել Հայաստանից կենդանիների, թռչունների և ձկների ներմուծման վրա

16:22 15.06.2018

«Ռոսսելխոզնադզորը» տեղեկացնում է, որ հունիսի 14-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից ներմուծվող բոլոր տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների համար: Ըստ հայտարարության՝ դա արվել է ՌԴ տարածքը մարդու և կենդանիների համար առավել վտանգավոր վարակներից պաշտպանելու համար: Բացառություն է գործում միայն անձնական օգտագործման նպատակով ՌԴ բերվող կենդանիների դեպքում՝ երկու գլխից ոչ ավելի:

̰
Դեռ վաղ է խոսել ինչ-որ առաջարկների մասին. Պեսկովը՝ Փաշինյանի ու Ալիևի հնարավոր հանդիպման մասին

15:36 15.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում առաջին անգամ են ծանոթացել և հետագա հավանական հանդիպումների և շփման մասին խոսելը դեռևս վաղ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դեռևս վաղ է այդ ամենի մասին խոսել, դեռևս եղել է նրանց առաջին ծանոթությունը: Այդ իսկ պատճառով դեռ վաղ է խոսել […]

̰
Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի. Դավիթ Անանյան

15:17 15.06.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից առաջ, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, հաստատել է նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելու մասին լուրերը: Նա չի պատասխանել հարցին, թե Սեյրան Օհանյանը զուտ հարցաքննվելո՞ւ է, թե՞ ներգրավվելու է նաև որպես մեղադրյալ՝ նշելով, որ քննություն է ընթանում, և որևէ տեղեկություն բացահայտելը տեղին չէ և օրենսդրությանը հակասում է: Հարցին, թե […]

̰
Աղվան Հովսեփյանն ազատվեց պաշտոնից. կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում

13:10 15.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ազատվեց պաշտոնից: Կառավարությունը քիչ առաջ ընդունեց համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է. Աղվան Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: Թե […]

̰
Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

13:07 15.06.2018

Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտնել է, որ  հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Կոստանյանն ասել է, որ հրաժարականի դիմումը ինքը ներկայացրել է 4 օր առաջ։ «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհին երթևեկությունը սահմանափակված է

13:04 15.06.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը հենապատի փլուզման պատճառով սահմանափակված է երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվական բաժնից քիչ առաջ SHANTNEWS-ին հայտնեցին, որ միջպետական ճանապարհով չեն կարող երթևեկել միայն ծանրաքարշ ավտոմեքենաները, քանի որ հենապատի նոր փլուզման վտանգ կա: Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարը բաց է: Ներկա պահին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ոստիկանության և նախագծողների հետ քննարկում […]

̰
Սամվել Բաբայանն ազատ արձակվեց, քրեական գործը բեկանվեց և ուղարկվեց լրացուցիչ քննության

12:48 15.06.2018

Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը  բավարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և վեց ամբաստանյալների` Արմեն Պողոսյանի,  Անդրանիկ և Կարեն Քոչարյանների, Ժորա  Զաքարյանի, Սանասար Գաբրիելյանի և Դավիթ Հարությունյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը` խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Ամբաստանյալներն ազատ արձակվեցին:  Բացի այդ, ամբաստանյալների վճռաբեկ բողոքները բավարարվեցին մասնակի` նրանց նկատմամբ կիրառված  Կենտրոն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]

̰
Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությունը

11:43 15.06.2018

Կառավարությունը մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ՝ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և Գագիկ Մելիքյանի մշակած օրենսդրական նախաձեռնությունները: Նա­խագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ 1.Ուժը կորց­­րած ճանաչել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում պետական տուրքը ժամանակին չվճա­­րելու համար հաշվարկված տույժի գումարների վճարման պարտավորության հետ կապված դրույթները։ 2. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելու համար նա­խա­տես­ել […]

̰
Հայաստանում այժմ կոռուպցիա չկա. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RT-ին

23:12 14.06.2018

Հայաստանում այժմ կոռուպցիա չկա: Այս մասին RT գործակալությանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հակակոռուպցիոն ոլորտում ձեռքբերումների մասին հարցին: «Այո, այդքան կարճ ժամանակահատվածում: Իհարկե, կարող են լինել որոշակի առանձին դրսևորումներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Դա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտն, այս գործընթացը թույլ կտան մեզ երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը», – […]

̰
Ոստիկանությունն ավելի քան 1 մլրդ դրամի յուրացման դեպք է բացահայտել

20:56 14.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են […]

̰
Էջմիածնում խորհրդանշական ջահ է վառվել

20:40 14.06.2018

Էջմիածնի կենտրոնական հրապարակում շարունակվում է հանրահավաքը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով։ Ելույթների ընթացքում «Մերժիր Սերժին» նախաձեռնության Էջմիածնի ակտիվիստները խորհրդանշական ջահ վառեցին՝ ի նշան հաղթանակի։ Կենտրոնական հրապարակում հավաքվածներն այժմ սպասում են նախաձեռնող «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանին, որը խոստացել է կարևոր հայտարարություն անել։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, […]

̰
Ի՞նչ է կատարվել ու կատարվում Երևանի կենդանաբանական այգում

19:26 14.06.2018

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի կենդանաբանական այգում վերջին մի քանի ամիսներին երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ կենդանատեսակներ են սատկել հիվանդության պատճառով, սակայն այդ փաստն այգու տնօրինությունը թաքցրել է։ SHANTNEWS.am-ն այսօր եղել է կենդանաբանական այգում և պարզաբանումներ ստացել Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից: Կենդանաբանական այգում չեն հերքել, որ կենդանիների անկման […]

̰
Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

18:11 14.06.2018

Ժամը 16:00-ի դրությամբ Արմավիրի մարզի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաները որոնողական աշխատանքներ են իրականացնում Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Այնթափում կորած երեխան դեռ չի գտնվել: Երեխան տնից դուրս է […]

̰
21-րդ անգամ մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

18:02 14.06.2018

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հանդիպումները տեղի կունենան 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Միլիոնավոր երկրպագուներ երկրագնդի տարբեր ծայրերից արդեն ժամանել են Ռուսաստան՝ մասնակից լինելու ֆուտբոլային ամենասպասված տոնին: Երևանի ժամանակով 18:30-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում  մեկնարկում է Աշխարհի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը մի շարք երկրների ղեկավարների հետ ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետության […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել RT-ին, իսկ այս պահին ճաշում է Մարգարիտա Սիմոնյանի հետ

16:35 14.06.2018

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Russia Today հեռուստաալիքին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ մեկ լուսանկար հրապարակելով: Հարցազրույցի մանրամասներն ու շոշափվող թեմաներն այս պահին հայտնի չեն: Այն կհեռարձակվի մի քանի օրից Russia Today հեռուստաալիքի եթերում: «Հարցազրույցի բովանդակությունը նրանք կհրապարակեն»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Եղոյանը: RT […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Հայաստան կատարած այցի վերաբերյալ

16:26 14.06.2018

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից)՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին, հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ գրասենյակը: Համանախագահները և […]

̰
Ձերբակալվել են Դավթաշենի թաղապետի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը. ԱԱԾ

15:45 14.06.2018

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկատվությունը, որ ձերբակալվել են Դավթաշենի թաղապետի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը: Սամսոն Գալստյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ այժմ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ներխուժել էր Երևանի քաղաքապետարան և առգրավել «Երևան»  հիմնադրամի  որոշ փաստաթղթեր:

̰
100 հազար դրամ բնակարանի վարձավճար կառավարության պաշտոնյաների համար

15:26 14.06.2018

SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշում կընդունի մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ՝ ամսական 100 հազար դրամ փոխհատուցել։ Նշվում է, որ կառավարության անդամի բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվելու է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար: Դրանից բացի՝ այդ փոխհատուցումը տրամադրվելու է այն […]

̰
Ո՞րն է Ադրբեջանի նոր զենքերի վտանգը

14:40 14.06.2018

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որ Ադրբեջանը գնել է Բելառուսից, ունեն մինչև 200 կմ հեռահարություն, իսկ «Լոռա» հրթիռային համակարգերը, որ գնել է Իսրայելից, ունեն 300 կմ հեռահարություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար լիարժեք հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր կետերը նույնիսկ Շիրակի մարզում, և սա է այս գնումների հարուցած փոփոխություններից մեկը, բայց ոչ կարևորագույնը (մյուսի […]

̰
«Սասնա ծռեր»-ից ևս մեկի կալանքը փոխելու միջնորդություն է բավարարվել

12:55 14.06.2018

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջաների նստավայրում  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների  գործի քննությունը: Նիստի մեկնարկին  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝  չհեռանալու մասին ստորագրությամբ:   Պաշտպանը հիմնավորեց, որ Արթուր Մելքոնյանն իր խնամքին ունի երեք […]

̰
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը

12:31 14.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ստորագրել Մանե Թանդիլյանի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատվելու հրաժարականի դիմումը: ShantNews.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, ով նշեց, որ հրաժարականի դիմումը չստորագրելու պատճառներրը միայն տեխնիկական են: «Ինչպես գիտենք,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այժմ գործնական այցով գտնվում է Մոսկվայում և շատ հավանական է, որ […]

̰
BACK_TO_TOP