TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության. Մանվել Գրիգորյան

19:33 18.06.2018

Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, հաղորդում է Aysor.am-ը։ «Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։ Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խոր, բազմակողմանի և […]

̰
Մանվել Գրիգորյանի հետ կապված սենսացիոն բացահայտումները չեն ազդի Հայաստանի վարկանիշի վրա. ԱԳՆ մամուլի խոսնակ

17:45 18.06.2018

Մանվել Գրիգորյանի հետ կապված սենսացիոն բացահայտումները, ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքով, չեն ազդի Հայաստանի վարկանիշի վրա, այլ ճիշտ հակառակը: «Կոռուպցիան բացահայտվում է, և մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում: Սա միայն դրական կարող է անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա»,- նշել է Տիգրան Բալայանը: ԱԳՆ խոսնակն այսօր անդրադարձել է նաև Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի վերաբերյալ ադրբեջանական մամուլի […]

̰
Այդքան թուլամորթ մարդ չեմ. Մանվել Գրիգորյանի կինը՝ իր ինքնասպանության մասին

17:18 18.06.2018

Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն արձագանքել է իր ինքնասպանության մասին լուրերին, դրանք  անվանել ստահոդ: «Ով այդպիսի ցանկություն ունի, թող գնա, առաջինը ինքնասպանություն գործի»,- ասել է նա: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նա հայտնել է, որ լրատվամիջոցներով կեղծ տեղեկություններ են հաղորդվել: «Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»,- նշել է նա:

̰
 Թուրքական ուժերը մուտք են գործել Մանբիջ

17:17 18.06.2018

Թուրքական ուժերը մուտք  են գործել սիրիական Մանբիջ քաղաք: Այս մասին հայտնում  է թուրքական «Միլլիյէթ»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ուժերի Մանբիջ մուտք  գործելը կապված է շաբաթներ առաջ Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Անկարա համաձայնության հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանային հատվածում գտնվող Մանբիջում ամերիկյան և ֆրանսիական զորքերից բացի, կան նաև քրդական ջոկատներ:   Լրատվական մի շարք  գորածակալություններ  մեկնաբանելով             թուրքական ուժերի մուտքը […]

̰
Ի՞նչ է ասում Սահմանադրությունը, երբ Մանվել Գրիգորյանին կզրկեն անձեռնմխելիությունից

17:05 18.06.2018

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ներկայացված են Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաները, զինամթերքը, զինվորի համար հատկացված սննդամթերքը, Ապրիլյան պատերազմից հետո աշակերտների գրված նամակները։ Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար պետք է նրան զրկեն պատգամավորական մանդատից։ Ստորև ներկայացնում ենք մանդատից զրկելու ընթացակարգը։ Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […]

̰
Հաջորդ տեսանյութերից մեկը կլինի «Երևան» հիմնադրամի մասին. ԱԱԾ տնօրեն

16:21 18.06.2018

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին կալանավորելու բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց: Այս մասին հունիսի 18-ին կառավարության նիստից հետո նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դատարանն է դատական բարձրագույն մարմինը, նա է որոշում, բայց դա չի նշանակում, որ մեր կատարած աշխատանքները և հայտնաբերված խախտումները մոռացվեցին, մենք շարունակելու ենք աշխատել նույն կերպ»,- ասաց նա: […]

̰
Ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյան

16:14 18.06.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք, ու պատժվելու է Աստծո ու Հայ Զինվորի թա՜նկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից։ Ասում են՝ մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ։ Երևանում չէի, ուշ հասա ու ետ տվեցի, նայեցի «Հայլուրը» ու չկա […]

̰
Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ. ԱԱԾ տնօրեն

16:12 18.06.2018

ԱԱԾ համակարգի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ավելացել է: Հունիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ հազարավոր քաղաքացիներ դիմել են իրենց կառույցում աշխատանքի ընդունվելու: Նա նաև ասաց, որ իրեն հատկապես զարմացրել է ակտիվիստ Վարդգես Գասպարիի արարքը. երբ ԱԱԾ առջև մի շարք քաղաքացիներ ցույց էին անում՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի, […]

̰
Ադրբեջանի տարածած լուրերը մարտերի և զոհերի մասին հերթական կեղծիքն են. ԱԳՆ խոսնակ

15:13 18.06.2018

Արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը հունիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստը: Այցի շրջանակներում արտգործնախարարը կհանդիպի նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտնել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Խոսնակն անդրադարձել է նաև […]

̰
Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված գործը կքննի ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի համատեղ քննչական խումբը

14:40 18.06.2018

Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին […]

̰
Այս գործը պետք է մինչև վերջ բացահայտվի, և որևէ խոչընդոտներ չեն լինելու ու չկան. վարչապետը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

14:05 18.06.2018

«Այս գործը պետք է մինչև վերջ բացահայտվի, և որևէ արգելակներ ու խոչընդոտներ չեն լինելու ու չկան: Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու»,- կառավարության արտահերթ նիստում իր խոսքում այսպես ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ երեկվա բացահայտումներին: Շարունակելով խոսքը՝ վարչապետը նշեց, որ թող ոմանց չթվա, թե այս ամենը զուտ […]

̰
Մենք երբևիցե ինչ-որ տեղ ձևական չենք գնում. ԱԱԾ տնօրեն

14:01 18.06.2018

Լինելու է հարցաքննություն, եթե խնդիր կլինի այլ օպերատիվ և քննչական գործողությունների, դրանք էլ կլինեն: Հունիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ նախկին ղեկավարությունը թերացել է այս հարցում, Վանեցյանը պատասխանեց. «Ես ենթադրություններով, տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ […]

̰
Մանվել Գրիգորյանին կզրկե՞ն Արցախի հերոսի կոչումից․ պարզաբանում է Դավիթ Բաբայանը

13:53 18.06.2018

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում խոսել է Արցախի իշխանության պաշտոնական տեսակետի շուրջ գեներալ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու մասին։ «Կասկածները ծանր ազդեցություն են թողել բոլորիս վրա, բայց ամեն ինչ պետք է ըստ օրենքի ընթանա, պետք է լինի արդար ու թափանցիկ դատավարություն, ապացուցվեն բոլոր մեղքերը, նոր բաներ գուցե ևս բացահայտվեն, ըստ […]

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների հանդիպումը Շիրակի թեմի առաջնորդի հետ վերածվել է վիճաբանության

13:24 18.06.2018

Արդեն 12 օր է՝ շարունակվում են «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության բողոքի ակցիաները։ Նախաձեռնության անդամները, որոնց շարքերում նաև հոգևորականներ կան, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Հունիսի 8-ին եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն տարածեց, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջը արտաքին միջամտությամբ պարտադրված և հակակրոնական քայլ է և, որ միայն 12 եպիսկոպոսները կարող են կաթողիկոսի թեկնածու առաջադրել։ […]

̰
Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ

13:07 18.06.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին երեկ ԱԱԾ-ի տարածած տեղեկատվությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր […]

̰
Եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, դա որևէ արդարացում չունի. Շարմազանով

13:03 18.06.2018

Եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, դա որևէ արդարացում չունի, ուզում է՝ ես անեմ, իմ տղան անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատան բացահայտումներին: Նրա խոսքերով՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը չէր կարող անտարբեր թողել որևէ հայ մարդու: Շարմազանովն ասել է, […]

̰
Գլխավոր դատախազը միջնորդել է Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

12:12 18.06.2018

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը ԱԱԾ քննչական վարչության վարույթից հանձնվել է ՀՔԾ վարույթ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի վարչությունից:  Դատախազության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից […]

̰
ԱԺ-ն դեռ չի ստացել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը

11:33 18.06.2018

Արցախի հերոս, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովը դեռ չի ստացել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը։ Նա հայտնեց, որ միջնորդությունն ստանալուն պես կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մանվել Գրիգորյանի տանը […]

̰
Ես դադարել եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինել. փաստաբան Հրանտ Անանյան

10:39 18.06.2018

Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ստեղծված պայմաններում նպատակահարմար չի գտնում շարունակելու Մանվել Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործընթացը։ «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ […]

̰
Փաշինյանը հրապարակել է հայ զինվորին հասցեագրված՝ 3-րդ դասարանցի աղջկա նամակը

07:35 18.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը՝ հասցեագրված հայ զինվորին։ «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։ Դուխո’վ, Նատալիի […]

̰
Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Տիգրան Ավինյան

07:26 18.06.2018

Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունն այլընտրանք չի ունենալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Իսկ նախկին եւ, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր եւ ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,- […]

̰
Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյան

07:15 18.06.2018

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձություններին: «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետեւյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը […]

̰
Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

01:49 18.06.2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին, հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Ես՝ Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- ասված է գրառման մեջ:  

̰
Քառօրյա պատերազմի զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանիներին կերակրելու նպատակով. ԱԱԾ-ի տեսանյութը

23:19 17.06.2018

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել և տեսանյութ հրապարակել գեներալ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս […]

̰
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել «Դոն Պիպոյի» տանը կատարված խուզարկությունից

22:12 17.06.2018

ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել 2018թ. հունիսի 16-ին Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածնի առանձնատանն ապօրինի պահվող մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու մասին։ ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ […]

̰
Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար. Արայիկ Հարությունյան

18:14 17.06.2018

Տեղեկություններ կան, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը: «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ […]

̰
Ոչ ոք հերոսներին իրավունք չի տալիս գողանալ դպրոցականների օգնությունը եւ դրանով կերակրել սեփական կենդանիներին. Փաշինյան

17:01 17.06.2018

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ: Մանվել Գրիգորյանը դպրոցականների կողմից ուղարկված սնունդը յուրացրել […]

̰
Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Փաշինյան

16:37 17.06.2018

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ ուղիղ տեսաուղերձով՝ անդրադառնալով մի շարք ներքաղաքական հարցերի, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: «Չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ: Համարում եմ, որ ժողովուրդն ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը: Ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որպեսզի ես իմ թիմով և ժողովրդի օգնությամբ […]

̰
Էջմիածնի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները

14:18 17.06.2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կոչ է արել դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները: Քաղաքապետը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ընդունում են  իշխանությունների կոչը եւ բաց են ցանկացած քննարկումների համար։ Ինչ վերաբերում է Կարեն Գրիգորյանի հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ազատության պահանջով բողոքի ակցիաներին, Կարեն […]

̰
Դեռ փակ չէ ոչ մի բան, պատրաստ ենք ընդունել բոլորին. Արմավիրի մարզպետը հանդես եկավ հայտարարությամբ

13:40 17.06.2018

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմի` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներն ու «Մերժի՛ր Կարենին» նախաձեռնության անդամները չեն ներկայացել մարզպետարան՝ հանդիպման: «Մենք սպասեցինք, կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին, դեռ փակ չէ ոչ մի բան, պատրաստ ենք ընդունել բոլորին, զրուցել, հասկանալ: Քննարկեցինք բազմաբնույթ հարցեր, և ամենակարևորը՝ […]

̰
BACK_TO_TOP