14:19 21.04.2025
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկների՝ հայտարարագրերի ներկայացման ժամկետների սահմանման հետ կապված հարաբերություններն են:
ԱԺ որոշմամբ նախագիծը կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ մայիսի 1-ը, որը որպես վերջնաժամկետ սահմանված է օրենքով, առաջարկվում է այս տարվա եւ հաջորդ տարվա համար փոխել՝ սահմանելով նոյեմբերի 1-ը: «Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնելու այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը: Եվ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը: Զուգահեռաբար, դրանից հետո, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում՝ մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք սահմանում, այլ նաեւ՝ սկզբնաժամկետ: Այսինքն՝ հիմա մարդիկ, երբ ցանկանան, հայտարարագիր են ներկայացնում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը: Բայց մենք հիմա սահմանում ենք, որ հայտարարագիրը պետք է ներկայացվի մարտի 2-ից»,- պարզաբանել է նախագծի հեղինակը:
Բաբկեն Թունյանը նշել է, որ մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է եկամտահարկի վճարման վերջնաժամկետին: Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է՝ առաջարկվող փոփոխությունը վերաբերելո՞ւ է այն քաղաքացիներին, որոնք նախորդ տարի արդեն լրացրել են հայտարարագիր: Բաբկեն Թունյանը պարզաբանել է՝ այն անձինք, որոնք նախորդ տարի լրացրել են եկամուտների հայտարարագիր, նրանք այս տարի հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 1-ը:
Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Զեկուցողի տեղեկացմամբ նախագիծը մշակվել է Կառավարության հետ համագործակցությամբ եւ կոչված է եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումն առավել սահուն եւ անխոչընդոտ իրականացնելու համար:
Նշվել է, որ առայժմ հայտարարագիր ներկայացրել է շուրջ 35 հազար մարդ, որոնցից 15 հազարն օգտվել է սոցիալական ծախսերի հետ ստացման իրենց իրավունքից: Վերադարձվել է շուրջ 1,4 մլրդ դրամ:
Մտքերի փոխանակության ընթացքում ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծիք է հայտնել, թե հայտարարագիր չներկայացնելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված, ինչը եզրափակիչ ելույթներում հերքել են նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը եւ փոխնախարար Արման Պողոսյանը:
Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...