TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը

08:11 23.04.2024

Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում ծառի ճյուղը կախվել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները կտրել են կախված ճյուղը և հեռացրել […]

̰
Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

13:27 15.04.2024

Ապրիլի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Ողջի գետը: Վարորդի՝ 33-ամյա Յուրի Անդրեասովի դիակը հայտնաբերվել է գետում: Կատարվում է նախաքննություն:

̰
Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:09 26.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, […]

̰
Օգնության են հասել փրկարարները

12:54 24.03.2024

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ՝ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ […]

̰
Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

15:46 09.01.2024

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […]

̰
Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգու ձկնաշխարհը

11:48 06.11.2023

Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգում ավելի քան 30 տեսակի ձուկ կա. հայտնում է Երևանի կենդանաբանական այգին՝ ֆոտոշարքով ներկայացնելով ձկնաշխարհը:

̰
ՃՏՊ Բավրա-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

08:07 13.09.2023

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23։34-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտ՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «GAZ» մակնիշի բենզատար […]

̰
ՃՏՊ` Հալաբյան փողոցում

19:26 24.08.2023

Օգոստոսի 24-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին […]

̰
Հայտնի ոճաբանը նշել է փողկապ կրելու երեք անսովոր եղանակ

18:11 11.06.2023

Ոճաբան Ալեքսանդր Ռոգովը նշել է փողկապ կրելու երեք անսովոր եղանակ, այդ թվում՝ առաջարկել է գոտիի փոխարեն կրել այս աքսեսուարը։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է Telegram-ի իր ալիքում։ Նորաձեւության փորձագետն ընդգծել է, որ փողկապը սեզոնի գլխավոր թրենդներից է։ Ռոգովը խորհուրդ է տվել կրել ընթացիկ աքսեսուարը դասական տարբերակով՝ վերնաշապիկներով և բաճկոններով, ինչպես նաև նկարագրել է առաջարկվող այլընտրանքային […]

̰
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններում կցուցադրվեն խնամքի հաստատությունների երեխաների ձեռքի աշխատանքները

22:23 31.05.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում կցուցադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։ Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու […]

̰
Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական  գրությամբ տապանաքարերի մասունքներ

11:39 20.05.2023

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: «Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, որը մի […]

̰
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

09:18 19.05.2023

Մայիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Տավուշի […]

̰
Իջևան-Բերդ ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորը

18:17 13.05.2023

ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին Մայիսի 13-ին, ժամը 15:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին՝ Այգեհովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1986 թ.) […]

̰
Չինաստանում քարհանքի փլուզման հետևանքով առնվազն 57 մարդ համարվում է անհետ կորած

16:33 22.02.2023

Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում գտնվող ածխահանքում գետնի փլուզման պահին առնվազն 57 մարդ էր աշխատում, նրանք համարվում են անհետ կորած։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փլուզումը տեղի է ունեցել Ալաշանում։Դեպքի վայր են ժամանել մոտ 200 փրկարարներ և արտակարգ իրավիճակների այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ ութ մարդու […]

̰
Մետրոյի «Հայաստանի Հանրապետություն» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված

10:35 29.11.2022

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մետրոյի «Հայաստանի Հանրապետություն» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված:

̰
Ֆրանսիայում ձկնորսը  30 կգ քաշով «ոսկե ձկնիկ» է բռնել

17:41 27.11.2022

25 րոպե տևած մարտից հետո բրիտանացի ձկնորս՝ Էնդի Հեքեթին հաջողվել է բռնել «Գազար» մականունով վիթխարի կարասին, որը կշռում էր 67 ֆունտ, 4 ունցիա (30 կիլոգրամ): Ենթադրվում է, որ հսկա ձուկը իր տեսակի մեջ  երբևէ բռնած երկրորդ ամենամեծ ձուկն է, ,ըստ BlueWater Lakes-ի՝ Ֆրանսիայի Շամպայն շրջանի ձկնորսարանի, որտեղ ապրում է հսկան: Իր ապշեցուցիչ նարնջագույն գույնով ոսկե […]

̰
Հրդեհ Աղբյուր Սերոբ փողոցում. այրվել է քարե տնակի տանիքը

21:15 17.08.2022

Օգոստոսի 17-ին, ժամը 14։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնից դեպի Սարալանջի փողոց տանող ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի ետնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղբյուր Սերոբ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող […]

̰
Խորվաթիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 12 լեհ ուխտավորներ, վիրավորվել՝ 32-ը

13:43 07.08.2022

Շաբաթ օրը Խորվաթիայում լեհ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորը, 12 մարդ է զոհվել, հայտնում է BBC -ին: Նշվում է, որ ողջ մնացած բոլոր 32 ուղևորները վիրավորվել են, որոնցից 19-ը՝ ծանր: Ճամփորդությունը, որը կազմակերպել էր Սուրբ Ջոզեֆի եղբայրությունը կաթոլիկ խումբը, ներառում էր երեք քահանա և վեց միանձնուհի: Նրանք ճանապարհորդում էին Մեջուգորե՝ […]

̰
ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ

15:39 06.08.2022

ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ. այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:  

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը «Մայր Հայաստան» թանգարանին են փոխանցվել ծովակալ Իսակովի անձնական իրեր

12:05 28.07.2022

Հուլիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան […]

̰
Ավտոտեխսպասարկման կետերից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

17:46 24.06.2022

Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»: Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, […]

̰
Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին

22:24 14.06.2022

Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի համար անցնող օրը նույնպես նվիրված է եղել գիտությանն ու մշակույթին․ կեսօրին դասախոսություն է կարդացել Երևանի պետական բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, երեկոյան էլ Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
Վալենտինա Տերեշկովայի և Անդրիյան Նիկոլաևի հարսանեկան ալբոմը հանվել է աճուրդի

12:54 20.04.2022

Լոտը տեղադրված է «Գրական ֆոնդ» աճուրդի տան կայքում: Ալբոմում 1963 թվականի 9 լուսանկար է փակցված, որոնց հետևի մասում ինքնագիր է. «Հարգելի Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովին՝ ի հիշատակ մեր հարսանիքի. Վ. Տերեշկովա, Ա.Նիկոլաև»: Ինքնագրի հասցեատերը ավիացիայի գեներալ-գնդապետ Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովն էր։ Լուսանկարներում պատկերված են խորհրդային տիեզերագնացներ, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը, խորհրդային կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը, գիտնական Մստիսլավ Կելդիշը, […]

̰
Լենինգրադյան փողոցում մեքենաներ են բախվել

23:48 11.12.2021

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։

̰
Աճառյան փողոցում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Opel Vectra»-ն

23:40 03.12.2021

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Խ. Շ.) և «Opel Vectra» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է․ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն

14:33 30.07.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին տղամարդ է։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը։

̰
Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոտնակ է հրդեհվել

09:58 23.05.2021

Մայիսի 23-ին, ժամը 01։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում (մոտ 40 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։51-ին, […]

̰
Պարզվել է երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

20:31 14.04.2021

Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ուենցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, […]

̰
Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ

21:44 08.03.2021

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արթիկ–Ալագյազ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ, 25-ամյա Հայկ Շ.-ի վարած Nissan Murano մակնիշի 70-ամյա Ալբերտ Յ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 7-ամյա Նարեկ Հ.-ին օպերատիվորեն դեպքի վար ժամանած բժիշկների հերթապահ […]

̰
Վրաստանի անտառներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. վերջին մեկ օրում արձանագրվել է հրդեհի 100 օջախ

15:13 05.01.2021

Վրաստանի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի շրջանի Օնչևի գյուղի տարածքում անտառ է այրվում։ Տեղեկատվությունը տարածում է քաղաքապետարանը: Այդ մասին հայտնում է sputnik-georgia-ն: Հրդեհը տեղայնացվել էր նախորդ գիշերը, սակայն լուսադեմին ուժեղ քամու պատճառով նոր օջախներ էին հայտնվել: Հրշեջ ծառայությունները ակտիվ աշխատանքներ են իրականացնում կրակը մեկուսացնելու ուղղությամբ: Տեղի իշխանությունների խոսքերով ՝ գյուղում աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ: […]

̰
BACK_TO_TOP