TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+10.09 oC

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Հայ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»․ մրցակիցներից են Ռուսաստանը և Իրանը

16:55 30.07.2019

Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ առաջին տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին՝ մրցելով Ղրղըզստանի, Իրանի և Ռուսաստանի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մյուս երկու անձնակազմերը […]

̰
Մահացել է վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկրորդ տղամարդը

16:56 29.07.2019

Հուլիսի 27-ին Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ վերելակի պարանի կտրվելու հետևանքով սրահում գտնվող, 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն օրը՝ ժամը 22.30-ին, Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել […]

̰
Այսօր ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները

14:03 27.07.2019

Զինված ուժերի կենտրոնական հավաքակայանում այսօր զորակոչն այլ հմայք ունի․ ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կամավորության սկզբունքով ընտրել են առաջնագծում ծառայությունը երեք տարով, ինչի համար ստանալու են արտոնություններ․ ամսական մեկ շաբաթ կգան արձակուրդ, արձակուրդ գալիս կստանան «գրպանի փող», ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ պարգևավճար՝ կոնկրետ ուղղություններով ծախսելու համար, բնակարան գնելու (հիպոտեկի կանխավճարի), […]

̰
Զորակոչի հերթական օրն է. Նորակոչիկների նոր խումբը հավաքակայանում է

12:31 27.07.2019

Այսօր ԶՈւ զորակոչի հերթական օրն է, երբ զինծառայության են մեկնելու այս զորակոչի ընթացքում բանակ գնացող վերջին նորակոչիկների մի մասը։ Նրանց այսօր իրենց զինվորական պարտականությունների, զինծառայության նրբությունների մասին կպատմի զինվորական կոմիսարի պաշտոնակատարը։ Իսկ նորակոչիկների ծնողները, ինչպես միշտ, սպասում են հավաքակայանի մոտակա տարածքում, մինչ նրանց որդիները կանցնեն բժշկական ստուգումները և վիճակահանությամբ կընտրեն ծառայության վայրերը։

̰
Բանակում վարժանքներ են անցկացվել հատուկ նշանակության, «Գրադ» համակարգերի և այլ զորքերի հետ

15:19 22.07.2019

Հուլիսի 18-20-ը հայկական զինված ուժերի 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր ամրապնդել կապի, տեսադիտարկման համակարգի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ սպաների գիտելիքները, գործնական հմտություններն ու ունակությունները: Հուլիսի 19-ին բանակի 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված վարժանքների շրջանակում սահմանված ժամկետներում բացազատվել […]

̰
Արարատի մարզում բեռնատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու

11:59 20.07.2019

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը […]

̰
Դավիթ Տոնոյանի և Սասուն Միքայելյանի մասնակցությամբ ԵԿՄ նոր ճամբար է բացվել

11:21 16.07.2019

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և […]

̰
Սարի Թաղում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

12:40 07.07.2019

Հուլիսի 6-ին, ժամը 19։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում գտնվող շինությունում 3 և 5 կիլոգրամանոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի […]

̰
Տոնոյանը բնակարաններ է հանձնել զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին

13:50 19.06.2019

ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն […]

̰
Բանակում մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացվել

19:08 17.06.2019

Հայաստանի զինված ուժերում այս օրերին միանգամից մի քանի վարժանքներ ու պարապմունքներ են իրականացվում։ Բանակի 1-ին զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվում են մարտավարական վարժանքներ։ Վարժանքների շրջանակում ուսուցանվում են մարտական առաջադրանքի կատարման ժամանակ հանկարծակի ծագող խնդիրների լուծման եղանակները, կատարելագործվում բարդ տեղանքում կողմնորոշվելու հմտությունները: Զինված ուժերի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ուսումնական ստորաբաժանումների ավարտական քննությունները։ Ստուգող […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ

17:21 15.06.2019

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, հայկական բանակի զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

̰
Լքված հանքավայրի աղտոտված ջուրը լցվում է Կապանով հոսող գետը

17:20 01.06.2019

Կապանի փողոցներում անձրևներից հետո հոսում են տարօրինակ գույն ունեցող առուներ, որոնք կավարտի լքված հանքավայրի աղտոտված ջրերը լցնում են Ողջի գետը։ Այս մասին ահազանգել են բնապահպանները։ Նրանց պնդմամբ՝ այդ առվակները գետն են լցնում ծանր և վտանգավոր տարրեր։ https://www.facebook.com/sheermining/videos/420426075206956/?v=420426075206956

̰
Հայաստանի զինված ուժերում մի շարք զորավարժություններ են անցկացվել

17:26 20.05.2019

Հայաստանի զինված ուժերում այս օրերին անցկացվել է մի քանի զորավարժություն, որոնցից մեկին հետևել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և տվել հանձնարարականներ: Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ […]

̰
Հյուսիսային Կորեան նոր հրթիռային զինատեսակ է փորձարկել․ արձակմանը հետևել է անձամբ Կիմ Չեն Ինը

15:00 05.05.2019

Հյուսիսային Կորեայի բանակի հրթիռային զորքերն արդեն երկրորդ օրն անընդմեջ իրականացնում են հրթիռային արձակումներ, որոնց ընթացքում փորձարկում են իրենց զինատեսակների դիպուկությունն ու այլ բնութագրեր։ Այսօրվա փորձարկումների ժամանակ հրթիռները հարվածել են 70-240 կմ հեռավորությունների վրա տեղակայված թիրախներին։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ հրթիռային զինատեսակների մի մասը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են («Սմերչի» դասի զինատեսակներ), իսկ զինատեսակներից մեկը՝ […]

̰
Հրապարակվել է Նյու Յորքի մետրոյում ռելսերի վրա ընկած տղամարդուն փրկելու տեսանյութը

21:53 01.05.2019

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մետրոյի կայարանում անհայտ անձն ընկել է ռելսերի վրա և ողջ մնացել։ Համացանցում է հայտնվել փրկարարական աշխատանքների տեսանյութը։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին՝ տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում։ «Մոտեցող գնացքի մեքենավարն արագ արգելակել է։ Այդ ժամանակ ես, նայելով ռելսերին, նկատեցի ընկած տղամարդուն։ Հավաքվածներն անմիջապես շտապօգնություն կանչեցին»,- պատմել […]

̰
Ադրբեջանում մեկնարկել է Թուրքիայի բանակի հետ համատեղ զորավարժությունը

12:44 01.05.2019

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում սկսել են համատեղ զորավարժություն, որը կրում է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվում է մարտական հրաձգությամբ։ Զորավարժության հիմնական նպատակը երկու զինված ուժերի միջև գործողությունների համադրումն ու ներդաշնակության ապահովումն է՝ համատեղ շտաբային աշխատանքի և զորային գործողությունների միջոցով։ Զորքից բացի, վարժանքներում  ներգրավված են հրետանային ու զրահատանկային […]

̰
Բանակում անցկացվել է գրոհային մարտի սցենարով զորավարժություն

14:06 30.04.2019

ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատարների և նրանց տեղակալների գործնական հմտությունները կատարելագործելու, գրոհային մարտի վարման ընթացքում վաշտի գործողությունները ներդաշնակելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 29-ից անցկացվում է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսում էլ մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, հաստիքային զենքով կրակ վարելու ունակությունները և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով ապրիլի […]

̰
Ռուսաստանում ցուցադրել են զորահանդեսի մասնակից զինտեխնիկան

16:40 27.04.2019

Ռուսաստանում սկսվել են ԽՍՀՄ Հայրենական պատերազմի 74-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստությունները։ Սանկտ Պետերբուրգում այսօր անցկացվել է զորահանդեսի առաջին փորձը, որի ժամանակ շարային կարգով անցել են մասնակից զինտեխնիկայի շարասյուները։ Այստեղից պարզ է դարձել, թե ինչ զինտեխնիկա է ներկայացվելու զորահանդեսի ժամանակ։

̰
Բանակում մի քանի զորավարժություն է անցկացվում

13:47 23.04.2019

Հրետանու ճամբարային հավաքների անցկացման շրջանակներում Հայաստանի զինված ուժերի 1-ին զորամիավորման հրետանային զորամասի ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ են անցկացվում։ Հրետանային ստորաբաժանումների անձնակազմերը սովորում են ճշգրիտ հաշվարկների արդյունքում խոցել պայմանական նշանակետերը: Ապրիլի 22-ին մեկ այլ՝ 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Մարզումների ընթացքում, գործնական պարապմունքների ձևաչափով, ստուգվել են մարտական առաջադրանքների կատարման, մասնավորապես՝ […]

̰
Հայաստանցի սակրավորները Սիրիայում արդեն ականազերծել են 10 հազար քմ տարածք

13:40 16.04.2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը։ Խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանը հայտնել է, որ աշխատանքների ընթացքում հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

20:44 13.04.2019

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։ Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին։ Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական […]

̰
«Բաղրամյանում» հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժություն է անցկացվում՝ հարձակողական և պաշտպանական դրվագներով

17:09 04.04.2019

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն: Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել, և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվելու են պաշտպանողական, հարձակողական, ինչպես […]

̰
Պատերազմը դեռ չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված․ Իլհամ Ալիև

15:47 02.04.2019

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»,- այս մասին այսօր Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության զորքերի զորամասերից մեկը այցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը` նա հայտարարել է, որ դա կարևոր էր բանակցությունների ներկա ձևաչափը պահպանելու համար։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտնել […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանում շասսիի տակ հայտնված հայի մահվան գործի վերաբերյալ նոր տեղեկություններ կան

13:29 25.03.2019

ՌԴ քննչական կոմիտեն համարում է, որ 2018 թ. նոյեմբերին «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի շասսիի տակ հայտնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահը եղել է ուղևորներիի գրանցման և նստեցման դիսպետչերական խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման հետևանք:  Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին: Գործի շրջանակներում առկա մյուս տարբերակները […]

̰
Փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի մետրոյի դեպոն․ 2 մարդ մնացել է փլատակներում

17:20 13.03.2019

Այսօր առավոտյան փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի՝ մետրոպոլիտենի դեպոներից մեկը, որի շինարարությունը դեռ ընթացքի մեջ է։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ փլատակներում է մնացել դեպոյի երկու աշխատակից՝ պահակ։ Նրանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նրանց հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել։

̰
Ներկայացվել է ՀՀ ՊՆ նոր համազգեստի մի քանի տարբերակ

11:51 01.03.2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։ Այնուհետև հարցը կքննարկվի ՊՆ ղեկավար կազմի հետ: Համատեղ և վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով:

̰
Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով, և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Փաշինյան

16:36 16.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված: «Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն միասին հոկեյ են խաղացել ու երկուսն էլ հաղթել

12:30 16.02.2019

Սոչիում շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկարատև, մի քանի օր շարունակվող հանդիպումը, որի քաղաքական արդյունքներից բացի, մամուլի ուշադրությունը գրավում են նրանց խաղերը։ Այսօր էլ երկու նախագահները հոկեյ են խաղացել իրար հետ։ Նախագահները երկուսն էլ եղել են նույն թիմից ու իրենց մրցակիցներին հաղթել են 16։1 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել և՛ Պուտինը, և՛ Լուկաշենկոն, և՛ […]

̰
ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպման ֆոտոշարքը

00:28 15.02.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում 1:0 հաշվով պարտվեց Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ձեզ ենք ներկայացնում ԲԱՏԷ-«Արսենալ» հանդիպման ֆոտոշարքը.

̰
Պուտինն ու Լուկաշենկոն ամբողջ օրն անցկացրել են միասին՝ հասցնելով նաև դահուկ քշել

20:16 13.02.2019

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը իրարանցում չի սիրում։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է եղել ամբողջ օրվա ծրագրով։ Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ որքան էլ բարդություններ լինեն հարաբերություններում, իրենք երբեք վատ օղի ու խորտիկներ չեն արտահանի Ռուսաստան։ Լուկաշենկոյի […]

̰
BACK_TO_TOP