21:26 13.12.2024
44–օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որոնք, վնասման աստիճանից ելնելով, ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, այս հարցով աշխատանքները ծնողերի, քննչական մարմինների ու Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»,- ասել է նախարարը։
21:17 13.12.2024
Կարևորելով հիվանդությունների վաղ հայտնաբերումը` անընդհատ ընդլայնվում ու բարելավվում են սքրինինգային ծրագրերը։ Թե ինչ սքրինինգային ծրագրեր են գործում և ընդլայնման ի՞նչ հեռանկարներ կան, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
14:30 13.12.2024
Լյարդը օրգանիզմի համար բնական զտիչ է, հետևաբար պաշտպանում է այն տոքսիններից և այլ վնասակար նյութերից։ Վատ սովորությունները, հիվանդությունները,սթրեսը և վատ սննդակարգը կարող են հանգեցնել լյարդի խնդիրների: Այո՛, այս ներքին օրգանն ունակ է ինքնաբուժման, բայց դա չի նշանակում, որ դրա առողջ ու ճիշտ աշխատանքի համար խնամքի կարիք չկա։ Բժիշկները նշել են, թե որ մթերքներն են օգնում […]
12:56 13.12.2024
Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները մշակում են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է կանխել ձվարանների քաղցկեղի զարգացումը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով գիտնականներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը OvarianVax պատվաստանյութի մասին է, որը իմունային համակարգին սովորեցնում է վաղ փուլերում ճանաչել ուռուցքային բջիջները և հարձակվել դրանց վրա։ Ակնկալվում է, որ կանայք կկարողանան պատվաստանյութը ստանալ Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի (NHS) […]
10:16 13.12.2024
Պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հիշողությունը։ Ուղեղի ակտիվացման այս անսպասելի միջոցն անվանել են Լոնդոնի համալսարանի Համաճարակաբանության և առողջության ինստիտուտի հետազոտողները՝ Միքայելա Բլումբերգը և Էնդրյու Ստեպտոն, գրում է Daily Express-ը։ Բլումբերգը նշել է, որ ճանաչողական կարողությունները բարելավվում են առաջին մարզումից հետո։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, արդյունքը զգալու համար պարտադիր չէ մարզասրահ գնալ։ «Դա կարող է լինել […]
22:12 12.12.2024
Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն […]
20:22 12.12.2024
Առողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։ Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։ Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։ Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:02 12.12.2024
Աշխարհում առաջին բաբախող սրտի փոխպատվաստման վիրահատությունը կատարել են Իտալիայի Պադուա քաղաքի սրտային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները, հայտնում է քաղաքային հիվանդանոցը և համալսարանի ղեկավարությունը։ «Հեղափոխություն, որը կբարելավի սրտի փոխպատվաստման արդյունքները: Սա կվերացնի իշեմիայի և ռեպերֆուզիայի վտանգը և կապահովի սրտի ֆունկցիայի ավելի արագ վերականգնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ պացիենտի ինքնազգացողությունը է, նա պատրաստվում է դուրս […]
12:05 11.12.2024
Ձմռանը մաշկն առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը: Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը […]
09:43 11.12.2024
Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Արմավիր» ԲԿ-ում ծնողներին հայտնել էին, թե տղա էին ունեցել, հետո պարզվել էր, որ աղջիկ է ծնվել։ Բժշկական կենտրոնն այս կապակցությամբ պարզաբանում է տվել․ «Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00 Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ․-ին ծնված Լ. Ա-ն։ Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով […]
18:55 09.12.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության […]
12:57 09.12.2024
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 14 տարեկան երեխա է մահացել։ «Ի պատասխան լրագրողների հարցերի` տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն […]
22:40 07.12.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ։ Նա հանդիպում է ունեցել Եղեգնաձորի պոլիկլինիկայի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ, շրջել բուժկենտրոնում։ Այս մարզում գյուղական հինգ ամբուլատորիաներ միավորվել է քաղաքային երկու` Վայքի և Եղեգնաձորի պոլիկլինիկաների հետ։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի, պոլիկլինիկաների տնօրենների հետ միասին քննարկել են միավորման գործընթացի […]
22:32 06.12.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնելու Հայաստանը Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ։ Դաշինքը աջակցում է զարգացող երկրներին` բարելավելու իմունիզացիայի մակարդակը, բարձրացնելու պատվաստանյութերի հասանելիությունը, ամրապնդելու սեփական երկրի կարողությունները` բնակչությանը կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով: ԳԱՎԻ Խորհրդի այս շաբաթվա նիստն ավարտվեց մի […]
14:50 06.12.2024
Առողջապահության նախարարությունն ընդլայնել է հղիների և ծննդկանների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի հայտնաբերմանն ուղղված հսկողությունը: Այսուհետև` հղիների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունն իրականացվում է ոչ միայն նախածննդյան հսկողության առաջին այցի ժամանակ, այլև 30 շաբաթական հղիության ժամկետում: Նախկինում այս հետազոտությունը կատարվում էր հղիության 30 շաբաթականում` միայն ռիսկի խմբի հղիներին: Մեկ այլ փոփոխություն, որը կնպաստի […]
16:39 03.12.2024
Կարևորելով նորածինների մոտ հնարավոր հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը` պատրաստ ենք, միջազգային փորձը հաշվի առնելով, պարբերաբար ընդլայնել ու արդիականացնել նորածնային սքրինինգները, լսողության հետազոտության արդիականացման թեմայով հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թվականից: 17 տարվա ընթացքում այն արդիականացնելն անհրաժեշտություն է: Առկա խնդիրները վերանայելու, միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով […]
15:50 03.12.2024
Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաեւ պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել […]
13:35 03.12.2024
Երեկ երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ առնվազն 26 մարդ է տուժել։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ «Դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիայից հետո բուժհաստատություններ է տեղափոխվել 26 անձ։ Տուժածներից 23-ը ակցիայի մասնակիցներ են եղել, 3-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։ Տուժածներից ոմանք շարունակում են մնալ կլինիկաներում՝ բժիշկների հսկողության ներքո, իսկ մի մասն […]
13:11 03.12.2024
Որևէ ամբուլատորիա չի փակվելու, որևէ բուժաշխատող գործազուրկ չի դառնալու․ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը «Հրապարակում» հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացրել է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը, նպատակն ու ակնկալվող արդյունքը: «Ոչ միայն որևէ ամբուլատորիա չի փակվի, այլև 2025 թվականին կկառուցվի 19 նոր ամբուլատորիա` կառուցվածքային ու բովանդակային ամբողջովին նոր որակով, ինչպես նաև կմեկնարկի մարզային նշանակության 9 պոլիկլինիկաների շինարարությունը»,-ասել է […]
14:22 02.12.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 12:00-ից մինչև 16:00։ «Գրիպի և գրիպի հետևանքով առաջացած բարդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել նաև առողջության առաջնային պահպանման օղակ»,-նշված է հաղորդագրության մեջ:
13:02 02.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու […]
11:33 02.12.2024
Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում: ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելման տևողությունը 4 շաբաթ է: Ո՞ւմ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման: Այն անձանց, ովքեր […]
12:10 01.12.2024
Առողջապահության նախարարությունը` UNAIDS-ի և գործընկերների աջակցությամբ, սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը. «#Հարցրու բժշկին, Չ=Չ»: Այս նախաձեռնությունն ընդգծում է առողջապահության ոլորտի մասնագետների կենսական դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի առաջխաղացման գործում՝ միաժամանակ շեշտելով մարդու իրավունքների կարևորությունը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը վերացնելուն միտված գործընթացում: Քարոզարշավի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձը […]
23:43 30.11.2024
Շոկոլադի օգտակարությունը պայմանավորված է կակաոյի հատիկների առկայությամբ, ասել է էնդոկրինոլոգ Ելենա Օստրովսկայան։ Շոկոլադը պարունակում է շատ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են օքսիդատիվ սթրեսի ծանրությունը, ինչպես նաև B2, B1 և B6 վիտամիններ, որոնք կարևոր են նյարդային համակարգի համար: Այնուամենայնիվ, Օստրովսկայան նշել է, որ այս մթերքը պարունակում է շատ ածխաջրեր և ճարպեր : Այդ իսկ պատճառով խորհուրդ […]
10:24 30.11.2024
Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […]
09:28 30.11.2024
Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […]
08:57 30.11.2024
81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […]
08:42 30.11.2024
Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […]
19:37 28.11.2024
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը: «Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է […]
15:52 28.11.2024
Հանրային միջոցառումներ՝ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում: Միջոցառումների ընթացքում այցելուները կարող են անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Հանրային միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: