09:15 25.01.2025
Երեխաները կպչում են հեռախոսներին, քանի որ նրանք հաճելի զգացողությունների պակաս ունեն, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Հոգեբանը նշել է, որ եթե երեխան նախընտրում է մուլտֆիլմեր դիտելը և էլեկտրոնային խաղեր խաղալը «կենդանի» հաղորդակցության փոխարեն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ երեխային համացանցային իրականությունից հետ բերելու համար։ Նա նախ խորհուրդ է տվել երեխաներին ամեն […]
10:48 24.01.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին և խորհրդին է ներկայացրել 2024 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Խորհրդի կողմից հաստատումից հետո քննարկվել և հաստատվել է նաև տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը: Ամփոփելով նիստը` Անահիտ Ավանեսյանը […]
16:10 23.01.2025
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, […]
16:45 22.01.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ընտրվել է: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը:
14:40 22.01.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ծառայությունների որակի վերահսկման ուղիները, նաև ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը: Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա […]
17:54 21.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է ռազմավարությունից բխող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև տարբեր ծրագրերով իրականացվող ծրագրերը, որոնք ընդհանուր առմամբ ազդել են ռազմավարության իրագործման վրա: Մանրամասներ են ներկայացվել ռազմավարության երկու հիմնական ուղղություններով՝ առողջություն և առողջապահական […]
16:08 21.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին, փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։ ԱՄՆ նոր նախագահի խոսքով, իր երկիրը մյուսների համեմատ չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը։ «Չինաստանը, որի բնակչությունը կազմում է 1,4 միլիարդ, կազմում է Միացյալ Նահանգների բնակչության 300 տոկոսը, սակայն ԱՀԿ-ին գրեթե 90 տոկոսով ավելի քիչ ներդրում […]
15:55 20.01.2025
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: Հունվարի 20-ի` ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել […]
14:30 20.01.2025
Գազայի հատվածում առողջապահական համակարգի վերակառուցումը չափազանց բարդ խնդիր է, որը պահանջում է «միլիարդավոր դոլարների ներդրումներ»։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): «Անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ՝ աջակցելու առողջապահական համակարգի վերականգնմանը, և դա կպահանջի դոնորների և միջազգային հանրության անսասան նվիրվածությունը», – ասել է ԱՀԿ-ն: Դա, ըստ ԱՀԿ գնահատականի, «չափազանց բարդ խնդիր է՝ հաշվի առնելով […]
14:15 20.01.2025
Ծխելը սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է: Այն մեծացնում է բազմաթիվ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ աթերոսկլերոզ, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, զարկերակային գերճնշում և այլն։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է․ ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Երկրորդային ծուխը ևս վտանգավոր է, որի ազդեցությունը մեծացնում է սիրտ-անոթային […]
23:35 19.01.2025
Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև: Այս մասին KP.RU-ի հետ զրույցում խոսել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Քսենիա Էրուսլանովան։ Բժիշկը բացատրել է, որ մարդիկ հաճախ բաց են թողնում նախաճաշը ժամանակի սղության կամ սթրեսի պատճառով։ Այն իրավիճակներում, երբ մարդը կանոնավոր կերպով բաց է թողնում սնվելն այս […]
23:00 19.01.2025
Հաստատվել է, որ ձմռանը ավելորդ կիլոգրամներ հավաքելն ավելի հեշտ է, իսկ նիհարելը՝ ավելի դժվար, ասել է դիետոլոգ և սննդաբան Զոյա Բոգդանովան։ Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացահայտել է ցուրտ սեզոնին արագ քաշի ավելացման պատճառները։ Բոգդանովան պնդում է, որ ձմռանը օրգանիզմում կուտակվում են ճարպեր, որոնք անհրաժեշտ են որպես էներգիայի աղբյուր պատշաճ ջերմակարգավորման համար։ Դիետոլոգի խոսքով՝ սա […]
22:13 19.01.2025
Միգրենը կարող է զարգանալ բազմաթիվ անհասկանալի պատճառներով, ներառյալ սովը և ծանր հուզական և ֆիզիկական սթրեսը, զգուշացրել է նյարդաբան Մարինա Անիկինան: Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է ցավոտ վիճակը սրող գործոններ։ Բժշկի խոսքով, ինչպես ցանկացած այլ քրոնիկ ցավ, միգրենը կարող է առաջանալ գերծանրաբեռնվածության, այդ թվում՝ հուզական սթրեսի, հանգստի բացակայության պատճառով։ «Սա ազդանշան է օրգանիզմից, որ […]
21:04 19.01.2025
Որոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա UfaTime.ru-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքի հիմնական հակացուցումները։ Ուրազակովայի խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշությամբ սուրճ խմել, եթե արյան բարձր ճնշում ունեք։ «Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար»,- բացատրել […]
17:55 17.01.2025
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է՝ գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է բավականին արագ. ինկուբացիոն շրջանը կազմում է մի քանի ժամից մինչև երեք օր (սովորաբար՝ 1-2 օր): Ախտանշանները կտրուկ աճում են՝թուլություն, գլխացավ, մկանացավ, հոդացավ, աչքերում կտրող ցավեր: Այնուհետև միանում են շնչառական ուղիների ախտահարման ախտանշանները՝ հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն: Վարակումը տեղի է […]
15:27 17.01.2025
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ: Արտահիվանդանոցային թոքաբորբը (ԱՀԹ) հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։ Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին` 🔹 ծխելը, 🔹 վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը՝ հակաբիոտիկների ընդունումով, 🔹 հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի […]
10:35 16.01.2025
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ […]
15:52 15.01.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել նախադիաբետի մասին։ Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։ Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները տարիքը` 40 և ավելի, ավելորդ քաշ կամ ճարպակալում, ժառանգականություն, սիրտ-անոթային հիվանդություններ, զարկերակային գերճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ: Ինչպե՞ս կանխարգելել վերանայել […]
13:28 14.01.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2024 թվականի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսել բարեփոխումների ընթացքից։ «Բուժծառայությունները ֆինանսապես և ֆիզիկապես քաղաքացիներին առավել հասանելի դարձնելը եղել է 2024 թվականի մեր գործունեության առանցքը»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանն ու թվարկել իրականացվող ծրագրերը: 2024 թվականին անվճար տրամադրվել են հետևյալ ծառայությունները. Չարորակ նորագոյացություններով պացիենտներին վիրահատական և ոչ վիրահատական (քիմիաթերապևտիկ և ճառագայթային […]
12:18 14.01.2025
Հայաստանում 2024 թվականին ներդրված միասնական շտապօգնության ծառայությունը 2025-ին կընդգրկի արդեն ամբողջ հանրապետությունը: Կվերանայվի աշխատակիցների աշխատավարձը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով նաև շտապօգնության ծառայության փոփոխություններին:«2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարի շտապօգնության միասնական ծառայությունը կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Օպերատիվ կառավարման […]
16:36 13.01.2025
Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։ Սքրինինգային ծրագրերը ներառում են՝ Բնածին հիպոթիրեոզի Ֆենիլկետոնուրիայի Անհասության ռետինոպաթիայի Սրտի […]
16:32 10.01.2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։ Կարևոր է` ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին, ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը, մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը […]
13:41 09.01.2025
Շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է: Պետական պատվերով իրականացվող սքրինինգից այս մարզում արդեն օգտվել է 4166 կին: Ախտորոշման հաստատման համար 50 կնոջ ցուցվել է լրացուցիչ հետազոտություն։ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» նրանցից 5-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Փոխվել է նաև ծրագրի շահառու դառնալու […]
15:20 08.01.2025
2024 թվականի ընթացքում «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» շրջանակում հետազոտվել է 4893 անձ, որոնցից 332 անձի մոտ իմունաքիմիական թեստն ունեցել է դրական արդյունք, 204 անձ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, 7 անձի մոտ ախտորոշվել է կոլոռկտալ քաղցկեղ և ուղեգրվել են օնկոլոգի խորհրդատվության: Հիշեցնենք, որ սքրինինգային այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի նպատակն է […]
15:41 07.01.2025
Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն: Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1․6 անգամ։ Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 […]
12:15 07.01.2025
Չինաստանում արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ, վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի: Այս մասին գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ […]
21:45 01.01.2025
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել է Հարավային Ավստրալիայի համալսարանի պրակտիկ սննդաբան Էվանջելին Մանցիորիսը։ Բժշկի խոսքով, դարչինի կարողությունը` արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) […]
21:00 01.01.2025
Սուրճը կարող է ոչ միայն աշխուժացնել և բարձրացնել տրամադրությունը։ Գիտնականներն ապացուցել են, որ այն նաև շատ օգտակար է հասուն տարիքի մարդկանց համար։ Նրանք հետազոտություն են անցկացրել և դրա արդյունքները հրապարակել Frontiers in Nutrition ամսագրում։ Պարզվել է, որ սուրճ խմող մարդիկ պաշտպանված են մկանային հյուսվածքի կորստից։ 2011-2018 թվականներին գիտնականները տվյալներ են հավաքել 50 տարեկան և ավելի […]
20:00 01.01.2025
Դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացումից խուսափելու համար պետք է մարզել նաև ուղեղը։ Բժիշկները մի քանի խորհուրդներն են տվել․ Կարդացեք գրքեր։ Գիտնականները խորհուրդ են տալիս կարդալ գեղարվեստական գրականություն, քանի որ այն ստիպում է երևակայությանը ակտիվ աշխատել։ Նման գրքերը պահանջում են ավելի լավ հիշողություն, քանի որ պետք է հիշել հերոսների անունները, շատ մանրամասներ և տասնյակ սյուժետային զարգացումներ: […]