12:45 22.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ կոնֆերանսին:
«Այն բոլոր բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք հնարավորություն է ընձեռում կանանց մայր դառնալու, վերագտնելու իրենց առողջությունը, ինչպես նաև ապահովել բոլոր հնարավորությունները` նպաստելու մեր երկրում ժողովրդագրական դրական տեղաշարժին»,- կոնֆերանսին ողջունելով մասնակիցներին` նշել է նախարարը:
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում պետությունը տարեցտարի ընդլայնում է ծառայությունների շրջանակն ու շահառուների թիվը և այս հնարավորությունը փոխում է և՛ ծնողների, և՛ հարազատների, և նաև համայնքի կյանքն ու ստեղծում նոր` ապրեցնող մթնոլորտ:
Վերարտադրողական բժիշկների հայկական ասոցիացիայի և ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպած կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել Ֆրանսիայում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորում իրականացրած պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, պրոֆեսոր Զիոն Բեն Ռաֆայելը (Իսրայել), բրիտանացի գիտնական Ռամի Վակիմը, իրենց խոսքում ընդգծել Հայաստանում այս ոլորտի տեսանելի ձեռքբերումները:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով` Հայաստանի օրենսդրական դաշտը լավագույն պայմաններն է ապահովում օժանդակ տեխնոլոգիաններով վերարտադրողական բժշկության զարգացման համար: Իսկ բարեփոխման արդյունքներին իրենք գործնականում ամեն օր են առնչվում:
Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում` շուրջ 50 տոկոսով ավելացել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով անպտղությունը հաղթահարած կանանց թիվը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...