TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի նոր ուսումնական բազա Գյումրու ԲԿ-ում

11:24 15.10.2022

Գյումրու բժշկական կենտրոնում բացվեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան, որի գործունեության մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և Գյումրու բժշկական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրով, հայտնում է տեղեկացրին կենտրոնի մամլո ծառայությունը: Կարևորելով կրթված և ներառական հասարակության կայացումը, կողմերն այդ փաստաթղթով ամրագրել են համագործակցության հեռանկարը, մասնավորապես. ամրապնդել […]

̰
Սյունիքում շարժական մամոգրաֆ կգործի

20:23 14.10.2022

Հոկտեմբերի 13-ին Գորիսում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է Սյունիքում մեկնարկող առողջապահական ծրագրի մանրամասները։ Հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը, մարզի բուժհաստատությունների ղեկավարները, պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատուները։ Առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող ծրագրի շրջանակում Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի 50-69 տարեկան […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

18:22 14.10.2022

Առողջապահության ոլորտում Հայաստան – Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) համագործակցությամբ ընթացիկ ծրագրերն ու գործընկերային հարաբերությունների խորացման հնարավորությունները քննարկվել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հանդիպմանը: Նախարարը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումները, մարզային 20 ամբուլատորիայի և 4 պոլիկլինիկաների վերակառուցման և վերազինման ծրագրի շուրջ համագործակցելու հնարավորությունները: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները վերահաստատել […]

̰
Ո՞ւր կարող են դիմել 44-օրյայի մասնակիցները. քննարկում՝ նվիրված արցախյան 2-րդ պատերազմի 2-րդ տարելիցին

15:34 14.10.2022

44-օրյա պատերազմի մասնակիցների սոցիալական, առողջապահական, զբաղվածության ծրագրերի իրազեկման, խնդիրների վեր հանման նպատակով ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում է անցկացվել՝ նվիրված արցախյան 2-րդ պատերազմի 2-րդ տարելիցին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնաբերվել է բակտերիալ սպիտակուց, որը խանգարում է 1-ին տիպի շաքարախտի զարգացմանը

08:48 14.10.2022

Գիտնականները հայտնաբերել են բակտերիալ սպիտակուց, որը կարող է ներթափանցել ենթաստամոքսային գեղձ և նրա բջիջները բերել մի վիճակի, երբ նրանք սկսում են ակտիվորեն բազմանալ: Սա նվազեցնում է 1-ին տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը, ասվում է Օրեգոնի համալսարանի (UO) մամուլի հաղորդագրությունում: «BefA սպիտակուցի հայտնաբերումը շատ հետաքրքիր հետևանքներ ունի: Եթե մենք հասկանանք, թե ինչպես է գործում այս բակտերիալ պեպտիդը, […]

̰
Որ ախտանիշների դեպքում է սուրճը վտանգավոր

22:34 13.10.2022

Սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումը, մեծացնում է սրտամկանի կծկումների թիվը և գրգռում նյարդային համակարգը, այդ պատճառով որոշ ախտանիշների դեպքում վտանգավոր է այդ ըմպելիքը օգտագործել։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է էնդոկրինոլոգ, սննդաբան Օկսանա Միխալևան։ «Գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, եթե այդ ախտանշանները կապված են բարձր զարկերակային ճնշման հետ, ապա կոֆեինի օգտագործումը կարող է վտանգավոր լինել, այն կարող […]

̰
Մեծ Բրիտանիան արտակարգ դրություն է հայտարարել հանրային առողջության ոլորտում՝ արյան պաշարների պակասի պատճառով

18:39 12.10.2022

Բրիտանական Առողջապահական Ծառայությունը (NHS) հիմնադրումից ի վեր՝ 1972 թվականից, առաջին անգամ, դեղին տագնապ է  հայտարարել, դրա պատճառն այն է, որ արյան պաշարների խիստ կրճատում է գրանցվել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Sky News-ը։ Ըստ Բրիտանական Առողջապահական Ծառայության՝ արյան պաշարները կբավականացնեն «ընդամենը երեք օր, իսկ 0 խմբի RH-բացասական պաշարները՝ երկու օրից պակաս»: Արյան այս տեսակը ունիվերսալ […]

̰
Ծխելը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար. մասնագետներ

16:09 12.10.2022

Ծխելը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար, որոշ հետազոտությունների արդյունքով Հայաստանում ծխողների քանակը մոտ 28 տոկոս է: Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում և ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ: Թեմայի շուրջ ասուլիս են տվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թերապևտը թվարկել է 30 տարեկանից հետո տարածված հիվանդությունները

08:53 12.10.2022

Ատոպիկ դերմատիտը, ալերգիան և մի շարք այլ հիվանդություններ համարվում են երեսուն տարեկանից հետո ամենատարածված հիվանդություններկը, նշել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան։ Այդ մասին նա ասել է Ura.ru-ի խմբագրությանը։ Բացի ալերգիաներից և մաշկային հիվանդություններից, 30 տարեկանից հետո հաճախ ի հայտ եկած հիվանդություններից մասնագետը նշել է ռևմատիզմն ու ռևմատոիդ արթրիտը։ Նրա խոսքով՝ այս տարիքում շատ լուրջ դեպքեր են […]

̰
Սանկտ Պետերբուրգի բժիշկները գտել են Ալցհեյմերի հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու միջոց

08:18 12.10.2022

Սանկտ Պետերբուրգի թիվ 40 քաղաքային հիվանդանոցի բժիշկները Ալցհեյմերի հիվանդությունը վաղ փուլերում՝ նույնիսկ առաջին ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքը։ Նյարդաբան Ալես Մինոչկինի խոսքով՝ բժիշկները սովորել են ուսումնասիրել բիոմարկերներ, որոնք վկայում են արյան անալիզում պաթոլոգիական պրոցեսների առկայության մասին։ Նա հավելել է, որ ախտորոշման դժվարությունը կայանում է […]

̰
Աշխարհում առաջին անգամ մահացած դոնորի աղիքներ են փոխպատվաստել 1 տարեկան երեխային

22:40 11.10.2022

Իսպանացի բժիշկները մահացած դոնորի աղիքներ են փոխպատվաստել:  Այս մասին հայտնում է «Kadena SER» ռադիոն։ Վիրահատությունը կատարվել է Մադրիդի Լա Պաս համալսարանական հիվանդանոցում։  Դոնորից  աղիները փոխպատվաստել են 13 ամսական աղջկա, ում մոտ ախտորոշվել էր աղիքային անբավարարություն ծնվելուց մեկ ամիս անց։ Այսպիսով` Լա Պաս իսպանական համալսարանական հիվանդանոցի մասնագետները մահացած մարդու աղիքներ փոխպատվաստելու աշխարհում առաջին հաջող վիրահատությունն են […]

̰
Ֆինլանդիայի իշխանությունները 3-40 տարեկան բնակիչներին խորհուրդ են տվել յոդի պաշարներ կուտակել

13:31 11.10.2022

Ֆինլանդիայի սոցիալական բարեկեցության եւ առողջապահության նախարարությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ նորացրել է յոդի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները ճառագայթային վտանգի դեպքում՝ խորհուրդ տալով դեղը ձեռք բերել 3-40 տարեկան բոլոր բնակիչների համար: Նորացված ուղեցույցը հիմնված է յոդի վերաբերյալ վերանայված առաջարկությունների վրա, որոնք հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2017 թվականին: Նախարարությունը պարզաբանում է, որ ատոմակայանում տեղի […]

̰
Սննդաբանը խոսել է կեֆիրով սննդակարգի մահացու վտանգի մասին

23:14 10.10.2022

Համացանցի օգտատերերի շրջանում տարածված կեֆիրով սննդակարգը հղի է վտանգավոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև մահ: Այս մասին 5-tv.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Անաստասիա Տարասկոն։ Ինչպես նշել է մասնագետը՝ նման սննդակարգերին հետևելով՝ կալորիականության կտրուկ դեֆիցիտի ֆոնին մարդն իր օրգանիզմը դատապարտում է սթրեսի։ «Եթե ցանկանում եք նիհարել ծոմ պահելով, ապա այո, իհարկե, կնիհարեք կիլոգրամներով, բայց մկանային զանգվածի, լյարդի […]

̰
Քննարկվել են կաթվածի բուժման ծրագրի հասանելիությանը, հեռաբժշկության զարգացմանն առնչվող հարցերը

18:36 10.10.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Հյուրերը ուրախությամբ […]

̰
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

16:50 10.10.2022

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: «Կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման և խնամքի պատշաճ կազմակերպումը, արժանապատիվ կենսապայմանների ապահովումն ու մատուցվող ծառայությունների որակի բարելավումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։ Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել ԱՍՀՆ […]

̰
Առողջապահության նախարարության ու ԱՀԿ-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԱՊ օղակի բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները

13:42 10.10.2022

Առողջապահության նախարարության ու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները: Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի հետ քննարկել են գերատեսչության մշակված ու հաստատված ռազմավարությունը, ներկայացվել է առողջության առաջնային օղակում էլեկտրոնային առողջապահության և հոգեկան առողջության դերի բարձրացման տեսլականը: […]

̰
Տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը նպաստում են հոգեկան հիվանդությունների աճին

11:57 10.10.2022

Արցախի առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ( ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր (World Mental Health Day) ։ Օրն առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ՝ միավորելով ջանքերը վերջինիս […]

̰
Հաստատվել է Covid-19-ի 697 նոր դեպք, գրանցվել է 9 մահ

11:28 10.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 3-9-ը: Այս ընթացքում կատարվել է 4214 թեստավորում, հաստատվել է 697 նոր դեպք, առողջացել է 1251 քաղաքացի, գրանցվել է 9 մահ: Ներկայացվել է նաև պատվաստումային գործընթացը:

̰
Բժիշկը զգուշացրել է կատվախոտ օգտագործելու վտանգների մասին 

23:23 09.10.2022

Կատվախոսի՝ վալերիանայի օգտագործումը կարող է սպառնալ մարսողության խանգարմանը, նվազեցնել արյան ճնշումը և այրոց առաջացնել, զգուշացրել է բժիշկ-թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։ Նա հիշեցրել է, որ վալերիանան կարող է ալերգիա առաջացնել։ Բացի դրանից, կարող է հանգեցնել արյան ճնշման նվազման, զգուշացրել է Ռոմանենկոն։ «Աղեստամոքսային տրակտի հիվանդության ցանկացած սրացում, այն է՝ կոլիտ, գաստրիտ, միշտ կարող է հարաբերական հակացուցում լինել վալերիանայի […]

̰
Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել

21:48 09.10.2022

Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել, հայտնում է LBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության աղբյուրները։ Հինգշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր մոտ 30 տարվա մեջ խոլերայի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ «Արձանագրվել է խոլերայի 14 նոր դեպք։ Երեք հիվանդ գտնվում է Հալբայի պետական ​​հիվանդանոցում, մյուս վեցի մոտ առկա են թեթև ախտանշաններ, որոնք հոսպիտալացում չեն […]

̰
Բժիշկը նշել է վեց մթերք, որոնք ստամոքսի ալերգիա են առաջացնում

21:20 09.10.2022

  Սոյան, կաթը, ընկույզը և որոշ այլ մթերքներ սպառնում են աղեստամոքսային տրակտի ալերգիայով, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։ Նա նշել է վեց մթերք, որոնք ստամոքսի ալերգիա են առաջացնում։ Վյալովը նշել է, որ կա աղեստամոքսային տրակտի հիվանդությունների խումբ, որոնք ալերգիկ ծագում ունեն և կոչվում են էոզինոֆիլ։ Օրինակ՝ կերակրափողի ալերգիկ բորբոքումը։ Այն հանգեցնում է կուլ տալու  դժվարությունների՝ […]

̰
ԱՀԿ պատվիրակությունը և «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում ոլորտի հիմնախնդիրները

20:20 09.10.2022

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվեց Հայաստանում, քանի որ մեր երկիրն առաջիններից է, որ միացել է Համաեվրոպական հոգեկան առողջության նախաձեռնությանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակության անդամները` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Մուսկատի գլխավորությամբ, հանդիպել են «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի […]

̰
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պատվիրակությանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում տարվող բարելավման նախագծերը

18:24 09.10.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման 3 բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների […]

̰
Կապ է հայտնաբերվել քնի պակասի և շաքարային դիաբետի միջև

21:03 08.10.2022

Սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան Evening Moscow-ին տված հարցազրույցում հայտնել է քնի պակասի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի միջև կապի մասին։ Լենտա ռու-ի փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ ինքնին ուշ քնելը կարող է հիվանդություն չառաջացնել, եթե մարդն անընդհատ քնի համապատասխան ռեժիմով։ Նրա խոսքով, կարևոր է նաև, որ մարդը բավականաչափ քնի։ «Ուրիշ բան, որ մեր հասարակության մեծ մասը […]

̰
Քաղցկեղը դատավճիռ չէ. ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին բացվեց Պալիատիվ ծառայության կլինիկան

16:57 08.10.2022

75 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Հոբելյանական այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, բացվեց նաև կենտրոնի բակում կառուցված նոր Պալիատիվ ծառայության կլինիկան: Իր տեսակի մեջ եզակի համարվող կլինիկան ունի 30 մահճակալ, հիվանդներն այստեղ կստանան որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմի անդամներն էլ կաշխատեն ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ: […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման արարողությանը

13:29 08.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին: Կառավարության ղեկավարը ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել իրականցված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, պատասխանատուների հետ զրուցել կլինիկայի գործունեության […]

̰
Բաց երկխոսությունը առանցքային է տարածաշրջանային կայունության համար. տեղի է ունեցել «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովը

12:11 08.10.2022

Տեղի է ունեցել «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Փոխնախարարը ներկայացրել է առողջապահական ոլորտում ճգնաժամային կառավարման հիմնախնդիրներն ու լուծման ուղիները։ APRI Armenia-ն անկախ, անկուսակցական վերլուծական կենտրոն և քաղաքականության արագացուցիչ է, որը գործարկվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ լուծելու Հայաստանի ներուժը […]

̰
Հայաստանն անընդմեջ արտակարգ իրավիճակների ռիսկային գոտում է. Առողջապահության նախարարի ելույթը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման փակմանը

23:25 07.10.2022

«Պատերազմ, առողջապահական արտակարգ իրավիճակ, երկրաշարժ. Հայաստանն անընդմեջ արտակարգ իրավիճակների ռիսկային գոտում է»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 5-րդ գլոբալ հանդիպման փակմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը վստահեցնում է` Հայաստանը ԱԱԲԹ զարգացման գործում ճիշտ ուղու վրա է, և նման միջազգային քննարկումները բացառիկ հնարավորություն են փորձի փոխանակման, հմտությունների կատարելագործման համար:  

̰
Ավարտվել է արագ արձագանքման բժշկական թիմերի երևանյան գլոբալ հանդիպումը

20:55 07.10.2022

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից, շուրջ 600 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։ Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք՝ գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։ Նրանց խոսքով՝ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, քննարկումներն […]

̰
7 օրում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք

20:15 07.10.2022

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 20 նոր դեպք: Տվյալները ներկայացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը։ Փաստացի բուժում է ստանում 36 պացիենտ, որից 3-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 460 առողջացած ։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 77 թեստավորում: Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 7-ը ընկած […]

̰
BACK_TO_TOP