08:33 07.10.2022
Բրիտանացի դիետոլոգներ Հասիա Ալ Խուբրան և Ամանդա Ուրսելը նշել են ինը մթերք, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն մաշկի գեղեցկության և երիտասարդության վրա։ Առողջ սննդի վերաբերյալ նրանց խորհուրդները ներկայացրել է The Sun-ը: Օրինակ, վիտամին C-ով հարուստ հատապտուղների ցանկում են մոշն ու սալորը։ Բժիշկների խոսքով՝ մանուշակագույն մրգերը դանդաղեցնում են ծերացման գործընթացը և բարձրացնում օրգանիզմում կոլագենի մակարդակը, որը մաշկին […]
20:27 06.10.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի: Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների […]
23:30 05.10.2022
Արագ արձագանքման բժշկական թիմերի երևանյան 5-րդ գլոբալ հանդիպման առաջին օրը ամփոփվեց պաշտոնական ընթրիքով։ Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից՝ նախարար Անահիտ Ավանեսյանը, նորից ողջունելով աշխարհի 110 երկրներից ժամանած հյուրերին, կարևորեց հենց Հայաստանում այս ֆորումը անցկացնելու փաստը։ Նախարարի խոսքով` հայ ժողովուրդը առավել քան գիտի արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու կարևորությունն ու նման պայմաններում արագ արձագանքման բժշկական թիմերի պատրաստվածության […]
22:50 05.10.2022
Շատերը սառեցնում են սեզոնային հատապտուղներ, մրգեր և բանջարեղեն, սակայն ոչ բոլոր մթերքները կարելի է պահել 0-ից ցածր ջերմաստիճանում, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նախազգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-սննդաբան Մարիյա Մուխինան։ Սառնարանում որոշ սննդամթերքների բաղադրությունը փոխվում է, նշել է նա։ Մասնավորապես, կանաչին դադարում է լինել վիտամինների և հակաօքսիդանտների աղբյուր։ «Խորհուրդ չի տրվում սառեցնել կանաչեղենը, այդ դեպքում […]
22:20 05.10.2022
Ուսուցչի բարդ աշխատանքը հանգեցնում է տարբեր հիվանդությունների բարձր ռիսկի, որպեսզի հոգ տանեն իրենց առողջության մասին, բժիշկ-պրոֆպատոլոգ, Ռուսաստանի առողջապահության նախարարության Սեչենովսկի Համալսարանի մասնագիտական պաթոլոգիայի կենտրոնի ղեկավար Լեոնիդ Ստրիժակովը խորհուրդ է տալիս մանկավարժներին հետևել քնի և հանգստի ռեժիմին, աշխատանքի գնալիս վերցնել օգտակար խորտիկ, ինչպես նաև ուշադրություն դարձնել տեսողության և մկանների թուլացման վարժություններին: Նա նշել է, որ միջին […]
13:30 05.10.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն: «Դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է: ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր, կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում […]
12:53 05.10.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի […]
12:43 05.10.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն: Նա նշեց, որ բուժաշխատողները մարտական գործողություների ընթացքում երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն: «Ցավոք սրտի, բուժաշխատողների վրա […]
12:36 05.10.2022
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ […]
09:54 05.10.2022
Մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կից ներկայացնելով հղումը՝ նշվում է, որ հանդիպմանը հնարավոր է հետևել ուղիղ միացմամբ:
23:09 04.10.2022
ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցով Հայաստան ժամանած հյուրերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված լայնածավալ աշխատանքներին, ձեռք բերված նոր սարք-սարքավորումներին, մատուցվող ծառայությունների լայն շրջանակին, նաև եղել են հոկտեմբերի 8-ին բացվող նորակառույց Պալիատիվ […]
19:32 04.10.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC ) տվյալներով՝ սեպտեմբերին կորոնավիրուս է ախտորոշվել 35 հազար 719 մարդու մոտ. սա նշանակում է, որ միջին հաշվով ամեն օր 1 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Ըստ նույն կենտրոնի տվյալների` վերջին մեկ ամսում մահացել է 20 պացիենտ: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 1 […]
12:08 04.10.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ […]
21:49 03.10.2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ «Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Երեխայի […]
19:43 03.10.2022
Sputnik V պատվաստանյութի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 18 ամսով՝ երկու բաղադրիչներից յուրաքանչյուրի համար։ Դեղամիջոցի թարմացված ցուցումները հրապարակվել են դեղերի պետական ռեգիստրում։ Օգոստոսին ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Sputnik V պատվաստանյութի պիտանելիության ժամկետները երկարացվել են, և տարբեր արտադրողների համար դրանք տատանվում են 6 ամսից մինչև 1 տարի, որոշումը կայացվել է փորձաքննության հիման […]
18:22 03.10.2022
«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունը Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորում անցկացրեց առողջապահական գիտաժողով՝ կարևորելով մարզային բժիշկների ներգրավվածությունը արդի կոնֆերանսներին և նպատակ ունենալով բարձրացնել քաղցկեղի մասին տեղեկացվածությունը մարզում: «Առողջությանն ընդառաջ. քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը, բուժումը» թեմայով գիտաժողովը վարում էին միջազգային հեղինակավոր բժիշկներ Երևանից, Մոսկվայից և Վալենսիայից, մասնակցում էին Լոռու մարզի առողջության առաջնային պահպանման օղակի, հիվանդանոցային և այլ առողջապահական […]
12:49 03.10.2022
2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է […]
11:05 03.10.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 910 նոր դեպք, առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, առաջին դեղաչափը ստացել է 1 150 019 քաղաքացի, 1 025 351 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ:
11:17 02.10.2022
Սթրեսային վիճակը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն մեր ընդհանուր վիճակի, այլև այն բանի վրա, թե ինչպես ենք մենք քնում. խախտվում է արագ և դանդաղ քնի փուլերի միջև հավասարակշռությունը, «Փրայմ» գործակալությանը պատմել է Կարմիր Պրեսնայում ՄԵԴՍԻ կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի սոմնոլոգիայի կենտրոնի ղեկավար, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Տատյանա Սուրնենկովան: «Իսկ որոշ դեպքերում սթրեսն ազդում է երազների բովանդակության և […]
10:30 02.10.2022
Զինվորի տանը բուժվող, Գերմանիայից վերադարձած Հայկն արդեն երբեմն արձագանքում է հարազատների խոսքին, իսկ Հունաստանից վերադարձած Սերգեյը երջանկության արցունքներ է պարգևում ծնողներին՝ իր ժպիտով: Պատերազմից հետո արտերկիր բուժման մեկնած տղաները վերադարձել են հայրենիք՝ Զինվորի տուն։
20:49 01.10.2022
Ծայրահեղ ծանր վիճակում մեկ այլ բժշկական կենտրոնից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա։ Նա տուժել է ինքնագլորից ընկնելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից։ «Երեխան առաջին օրերին գանգատվել է կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, ծնոտի ցավերից և ատամնաշարում ատամների բացակայությունից։ Նրա մոտ հայտաբերվել է ծնոտի կոտրվածք և կատարվել է ծնոտի ֆիքսացիոն վիրահատություն։ Սակայն հետվիրահատական […]
12:15 01.10.2022
Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակուվ կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն արդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը: Թե մասնավոր և պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտությունները ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց […]
23:20 30.09.2022
ԱՄՆ-ից ժամանած բժշկական առաքելության հերթական այցի մանրամասները, ինչպես նաև առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարները քննարկվել են այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի հանդիպման ժամանակ: Պերճ Աբգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի իրականացմանը:
13:50 30.09.2022
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, լույս աշխարհ է եկել Մոսինյանների ընտանիքի 7-րդ տղան: Փոքրիկը ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով, տեղեկացնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։ Մոսինյան ընտանիքի ավագ որդին 14 տարեկան Սարիբեկն է՝ դյուցազնագրքի ավելի քան 10 ռեկորդների հեղինակ: 7 որդի լույս աշխարհ բերած մայրիկի ցանկությունը մեկն է՝ տղաները […]
10:23 30.09.2022
Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կանցկացվի Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մանրամասները ներկայացված են տեսանյութում:
12:24 29.09.2022
Այսօր Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից […]
22:21 28.09.2022
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել եմ երկօրյա այցով Արցախ ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին և «Բժիշկներ Արցախի համար» ծրագրով Արցախում աշխատող բժիշկներին։ Քննարկվել է Հայ օգնության ֆոնդի և «Առաջադեմ Բժշկություն» ՀԿ-ի կողմից առողջապահության նախարարության հետ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո […]
19:40 28.09.2022
ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Հ/Ա Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21): Ազգային կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին» ծննդատանը, որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկների աշխատանքի համար: Առողջապահության նախարար […]
12:36 28.09.2022
Կատաղություն հիվանդության մասին լսե՞լ եք: Այսօր նշվում է կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայտնում է, որ աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Ներկայացնում է ուղեցույց, թե ինչ է կատաղությունը և որն է բուժումը: Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների […]