Տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը նպաստում են հոգեկան հիվանդությունների աճին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը նպաստում են հոգեկան հիվանդությունների աճին

11:57 10.10.2022

Արցախի առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։

Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ( ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր (World Mental Health Day) ։

Օրն առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ՝ միավորելով ջանքերը վերջինիս ամրապնդման գործում։ Հոգեկան առողջության խնդիրները հաճախ ծագում են դեռահասության շրջանում և եթե դրանք չեն կառավարվում ու չեն ճանաչվում, ապա կարող են հանգեցնել հոգեկան հիվանդության։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ավելի քան 450 մլն մարդ տառապում է հոգեկան հիվանդությամբ, ինչին նպաստում են տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը: Ամեն ինչ սկսվում է սթրեսից, ինչը տանը կամ աշխատավայրում ծագած խնդիրների հետևանք է: Սթրեսի դեմ չպայքարելու դեպքում՝ այն կարող է հանգեցնել դեպրեսիայի՝ նպաստելով հիվանդության աճին։

Օրվա գաղափարախոսությունն է՝ խրախուսել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, աջակցել նրանց վաղ տարիքից կառուցելու մտավոր ճկունություն։ Հոգեկան առողջությունը առողջության կարևորագույն տարրերից է և դրա անքակտելի մասը: Հոգեկան առողջությունը յուրաքանչյուր մարդու հիմնական բարեկեցությունն է և ողջ հանրության արդյունավետ գործելու երաշխիքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

19:35 26.06.2025

Քննարկվել են տնտեսական ոլորտի բարեփոխումները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփախումներն էին: Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար […] ...

Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում․ Պոգբա

19:26 26.06.2025

Յամալն ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում․ Պոգբա

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի խաղի վերաբերյալ: «Նա անհավանական ֆուտբոլիստ է: Նա ունի մի հատկանիշ, որն ինձ ամենաշատն է զարմացնում. դա նրա ֆուտբոլային IQ-ն է, որը ամենևին էլ նրա տարիքին չի համապատասխանում: Լամինը միշտ անում է այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին: Նրա տարիքի ֆուտբոլիստի համար ուղղակի խելահեղ […] ...

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավելի մարիխուանա

19:17 26.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով 30 գրամից ավելի մարիխուանա

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 40 և 43 տարեկան երկու տղամարդ ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են մարիխուանա։ Աշտարակի համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հունիսի 22-ի երեկոյան Աշտարակ քաղաքում նրանց հայտնաբերել, ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են բաժին։ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ […] ...

BACK_TO_TOP