TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+25.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումը

14:22 15.08.2022

Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Հիշեցնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Համաձայն օրենքի՝ • Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում, • Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած. ՀՀ ԱՆ

13:10 15.08.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է հաղորդում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժում ստացողների մասին: Նշվում է, որ բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է: Ունենք 6 մահ:

̰
Հայաստանում մեկ շաբաթում արձանագրվել է քովիդի 1713 դեպք, 6 մահ. պատվաստումային գործընթացը շարունակվում է

11:40 15.08.2022

Օգոստոսի 8-14-ը Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք: Կատարվել է 6829 թեստավորում, առողջացել է 1704 պացիենտ, արձանագրվել է մահվան 6 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430 361 դեպք, որոնցից 417 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8643 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 172 […]

̰
Մթերքներ, որոնք թուլացնում են իմունիտետը

11:24 15.08.2022

Թերապևտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում անվանել է իմունիտետը թուլացնող մթերքները։ Նրա խոսքով՝ քաղցրավենիքի չարաշահումը հանգեցնում է իմունային համակարգի բջիջների ակտիվության նվազմանը։ «Եթե դուք ուտում եք քաղցրավենիք, թխվածքաբլիթներ կամ խմում եք քաղցր գազավորված ըմպելիք, օրական երեք անգամ կամ ավելի շատ, ապա դա թուլացնում է իմունային համակարգը», – ասել է նա: Մասնագետը նշել է, […]

̰
Մեկ վիտամինի պակասը կարող է հանգեցնել ձեռքերի թմրածության. սննդաբան

23:40 14.08.2022

Սննդաբան Ժանել Օներ Սայարը խոսել է օրգանիզմում վիտամին B6-ի դեֆիցիտի հետևանքների մասին։ «B6-ի անբավարարության պատճառով զարգանում է սակավարյունություն՝ արյան կարմիր բջիջների նվազման պատճառով, առաջանում է մշտական ​​հոգնածություն, թուլություն և ուժի կորուստ: Մաշկային ցաներ, բերանի և շուրթերի շուրջ չորություն և ճաքեր, ինչպես նաև  թուլանում է իմունային համակարգը, մեծանում է վարակիչ հիվանդություններով վարակվելու վտանգը, նկատվում են ձեռքերի, […]

̰
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ

22:45 14.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ Այդ մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն։

̰
Աղի փոխարինիչը նվազեցնում է ինսուլտի ռիսկը

22:15 14.08.2022

  Օքսֆորդի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ աղի փոխարինիչ  օգտագործելը նվազեցնում է արյան ճնշումը և կյանքին սպառնացող սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և մահվան վտանգը: Գիտնականները վերլուծել են կլինիկական փորձարկման արդյունքները, որին մասնակցել է գրեթե 32000 մարդ, որոնք սովորական աղի փոխարեն օգտագործել են կալիումի քլորիդ: Պարզվել է, որ փոխարինիչն իջեցրել է արյան ճնշումը բոլոր կամավորների մոտ՝ անկախ […]

̰
Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի

21:42 14.08.2022

Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

̰
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի․ ՀՀ ԱՆ

19:45 14.08.2022

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա երեխային ու նրա մորը:

̰
Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 20-ը ստացել է առաջին օգնությունը և դուրս գրվել

18:28 14.08.2022

Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Տեղեկացնում է ՀՀ  առողջապահության նախարարությունը։ 55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 51-ի․ ՀՀ ԱՆ

17:31 14.08.2022

Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Կա 1 զոհ:

̰
Պայթյունից տուժած միայն մեկ երեխա է գտնվում վերակենդանացման բաժանմունքում․ ՀՀ ԱՆ

16:48 14.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, […]

̰
Առողջապահության նախարարությունը հերքում է պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխայի մահվան մասին լուրը

16:14 14.08.2022

Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Հայտնում են ՀՀ առողջապանության նախարարությունից և հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

̰
Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում․ ՀՀ ԱՆ

15:38 14.08.2022

  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ […]

̰
Կապիկի ծաղկի վիրուսը մինչև 70 աստիճան տաքության պայմաններում կենսունակությունը կորցնում է

13:15 14.08.2022

Ֆրանսիացի վարակաբանները պարզել են, որ «կապիկի ծաղիկ» վիրուսը կենսունակությունը կորցնում է  5-15 րոպե տևողությամբ 60-70 աստիճան ցելսիուս տաքացնելիս։ Սա պետք է հաշվի առնել տարածքները և բժշկական սարքավորումները ախտահանելիս։ Այս մասին գրում է bioRxiv էլեկտրոնային պարբերականը։ Եվրոպայում այս տարվա մայիսին բռնկված «կապիկի ծաղիկ» հիվանդությունը ստիպել է գիտնականներին վիրուսի դեմ պայքարի միջոցներ գտնել։ Առայժմ գոյություն ունի երկու […]

̰
ԱՀԿ-ն նոր անվանումներ է տվել կապիկի ծաղիկ վարակի տարբերակներին

13:33 13.08.2022

Կապիկի ծաղիկ վարակի տարբերակները սկսել են տարբերակվել նոր ձևով՝ անունները փոխարինելով հռոմեական թվերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքը։ Համապատասխան որոշումը կայացրել են միջազգային կազմակերպության փորձագետները։ Այդ կապակցությամբ կապիկի ծաղիկ վարակի տարբերակները հանրության կողմից կդադարեն ասոցացվել Աֆրիկայի այն շրջանների հետ, որոնց անունով էլ դրանք անվանվել էին։

̰
Sputnik V-ի հիման վրա պատվաստանյութ է ստեղծվել ընդդեմ նոր շտամների

10:18 13.08.2022

Գամալեայի կենտրոնում մշակվել է պատվաստանյութ, որը կպաշտպանի «դելտայի» և «օմիկրոնի» նոր տարբերակներից: Այն ստեղծվել է Sputnik V-ի հիման վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Կփոխվի միայն հակագենային կազմը: Մասնագետը նշում է, որ ճիշտ չէ այն նոր պատվաստանյութ անվանելը, քանի որ երբ մենք ներարկում ենք գրիպի դեմ պատվաստանյութը, ամեն […]

̰
Ռուսաստանում երկու երեխա է մահացել Zolgensma-ից

21:08 12.08.2022

 «Семьи СМА»Families Foundation-ը հայտնել է, որ Ռուսաստանում և Ղազախստանում երկու երեխա է մահացել Զոլգենսմա օգտագործելուց հետո: Հիմնադրամի նախագահ Օլգա Գերմանենկոն ասել է, թե «առայժմ հաստատված չէ ուղղակի կապը  մահվան և բուժման միջև»: «Ողնաշարի մկանային ատրոֆիայի՝ (SMA) Զոլգենսմայով բուժումից հետո երկու երեխաների՝ մասնավորապես Ղազախստանում մահացած երեխայի մասին ես տեղեկություն չունեմ: Ռուսաստանում սա արդեն երկրորդ երեխան է, […]

̰
Հայաստան է առաքվել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը

16:46 12.08.2022

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց […]

̰
Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Էնն  Հեչը

16:35 12.08.2022

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էնն Հեչը, ով օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում սարսափելի ավտովթարի էր ենթարկվել, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,-հաղորդում էDeadline-ը: Նշվում է, որ հարազատները որոշել են նրան անջատել կենսապահովման ապարատից այն բանից հետո, երբ բժիշկները ուղեղի մահ են արձանագրել։ Այնուհետև դերասանուհուն կմիացնեն արհեստական շնչառության սարքին, մինչև պարզվի, թե արդյոք վթարից և դրան հաջորդած հրդեհից չվնասված […]

̰
Ռուսաստանում  մեկ օրում 2619 մարդ COVID-19-ով հոսպիտալացվել է

15:00 12.08.2022

«Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 2619 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 3,7 տոկոսով»,- ասվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի   զեկույցում։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 41 մարզում, նվազում՝ 39-ում, հինգ մարզերում իրավիճակը չի փոխվել։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 27 810 նոր դեպք, մեկ օրում մահացել […]

̰
Օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում օրգանիզմը պաշտպանելու մի քանի պարզ կանոն

13:00 12.08.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. «Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից (հատկապես` 12:00-ից 17:00-ն), • Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր: (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ), • Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն, • Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, • Երեխաները, […]

̰
Առաջին անգամ արհեստական եղջերաթաղանթ է փոխպատվաստվել 20 պացիենտի

09:14 12.08.2022

Եվրոպացի, հնդիկ և իրանցի բժիշկներն առաջին անգամ բարեհաջող կերպով արհեստականորեն աճեցրած եղջերաթաղանթ են փոխպատվաստել թույլ տեսողությամբ երկու տասնյակ մարդկանց: Դա վերադարձրել է կամ բարելավել նրանց տեսողությունը: Այս մասին հաղորդվում է Nature Biotechnology ամսագրում: Արդյունքների մասին հայտնել է շվեդական Լինչյոպինգի համալսարանի մամուլի ծառայությունը: ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ եղջերաթաղանթի վնասումը կուրության ամենատարածված պատճառներից չորրորդն է։ Գիտնականներն արդեն մի […]

̰
Լվովում հազվագյուտ ախտորոշմամբ կնոջը փրկել են ռոբոտ-վիրաբույժի օգնությամբ

22:25 11.08.2022

Լվովում հազվագյուտ ախտորոշմամբ կնոջը փրկել են ռոբոտ-վիրաբույժի օգնությամբ: Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի բնակիչ 69-ամյա Լարիսայի մոտ ախտորոշվել է կերակրափողի ախալազիա, որը բուժվել է դեղորայքով, սակայն  ստամոքսում ցավ ու անհանգստություն էր զգում, չէր կարողանում ուտել, իսկ վերջին երկու ամսվա ընթացքում նույնիսկ հեղուկ սնունդը չէր կարողանում կուլ տալ ։ Այս մասին ասվում է Լվովի առաջին բժշկական ասոցիացիայի […]

̰
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն 

19:03 11.08.2022

ՀՀ առողջապահությունը տեղեկացնում է, որ Հանրապետությունում կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն։ Արդիականացված մարզային բուժհաստատությունները՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան՝ ախտորոշիչ և բուժական ստացիոնար, ինչպես նաև ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկեն բնակչությանը՝ իրենց բնակավայրերին մոտ։ Բնակավայրերն ընդգրկում են Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Արարատի մարզերը։

̰
Վարդենիսի հիվանդանոցի շենքի սեյսմակայունության վիճակի փորձաքննություն է ընթանում․ Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է պայմաններին

19:03 10.08.2022

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ծառայություններ մատուցող մասնաշենքերում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, վերջին մեկ տարվա տեխնիկական վերազինումներին եւ նորոգման աշխատանքներին, շրջել է բաժանմունքներում, հիվանդասենյակներում, զրուցել է բուժանձնակազմի հետ։Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Վերջին տարիների ընթացքում Վարդենիսի հիվանդանոցում բարելավվել են վիրաբուժական, գինեկոլոգիական, ռենտգեն հետազոտության, պոլիկլինիկայում` ակնաբուժական […]

̰
Գյումրիի առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է․ Covid վարակվածության ֆոնին կասկածելի դեպքերը թեստավորվում են

18:38 10.08.2022

Հայաստանում վերջին երկու շաբաթներին արձանագրվում է Covid վարակվածության դեպքերի կտրուկ աճ: Մի քանի ամիս առաջ ունեցած համաճարակային հանդարտ իրավիճակը չէ, դրական թեստերի մասնաբաժինն ավելանում է։ Ինչպես սուր շնչառական վարակների դեպքում, հիմա էլ մասնագետները սա համարում են սեզոնին բնորոշ երևույթ՝ պայմանավորված մարդկանց տեղաշարժի ակտիվությամբ։Սուր շնչառական վիրուսների ախտանշաններով Գյումրիի պոլիկլինիկաներ դիմելիությունը շատացել է, այդ ֆոնին նաև կասկածելի […]

̰
Մեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը

16:28 10.08.2022

Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Հայտնում է, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով, որոշ մասնագիտություններով, մասնավորապես` «Ընտանեկան բժշկություն», «Մանկաբուժություն», «Ներքին հիվանդություններ […]

̰ ̰
Վարդենիսը պետական հոգածությամբ կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն. Գեղարքունիքի մարզպետ

21:49 09.08.2022

Օգոստոսի իննին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայություններ մատուցող մասնաշենքերում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, վերջին մեկ տարվա տեխնիկական վերազինումներին և նորոգման աշխատանքներին, շրջել է բաժանմունքներում, հիվանդասենյակներում, զրուցել բուժանձնակազմի հետ։ Այս մասին նա ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Վերջին տարիների ընթացքում Վարդենիսի հիվանդանոցում բարելավվել են […]

̰
BACK_TO_TOP