Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Հայտնում է, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով, որոշ մասնագիտություններով, մասնավորապես` «Ընտանեկան բժշկություն», «Մանկաբուժություն», «Ներքին հիվանդություններ (թերապիա)» բժիշկ-մասնագետներին աշխատանքի ուղեգրելուց հաշվի է առնվելու նաև Երևանի բժշկական կազմակերպությունների կադրային պահանջարկը:
Մանրամասների համար դիմորդները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: 3,:
ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկը`
Մասնագիտություն |
Քանակը |
Լաբորատոր ախտորոշում |
2 |
Ընդհանուր վիրաբուժություն |
3 |
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
3 |
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ |
1 |
Նյարդաբանություն |
4 |
Ընտանեկան բժշկություն |
13 |
Հոգեբուժություն |
2 |
Մանկաբուժություն |
8 |
Ներքին բժշկություն |
7 |
Ինֆեկցիոն հիվանդություններ |
2 |
Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ |
1 |
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ |
3 |
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ |
1 |
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
1 |
Դատաբժշկական փորձաքննություն |
1 |
Մանկական վիրաբուժություն |
1 |
Համաճարակաբանություն |
1 |
Ռևմատոլոգիա |
1 |
Մեղրիին հատկացվող տեղ |
2 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
58 |