TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կարող ենք պահպանել գեղեցկությունը խնձորի օգնությամբ

11:13 20.08.2022

Խնձորի մեջ պարունակվող վիտամին C-ն պահպանում է մազերի, մաշկի և եղունգների գեղեցկությունը, իսկ կվերցետինը երկարացնում է երիտասարդությունը, ասել է սպորտային բժիշկ և առողջ ապրելակերպի փորձագետ Ալեքսանդրա Պուրիգան։ Նա Lente.ru-ին պատմել է, թե օրական որքան միրգ է պետք ուտել՝ երկար տարիներ գեղեցկությունը պահպանելու համար։ «Անգլերեն հայտնի ասացվածքն ասում է՝ օրական մեկ խնձորը հեռու է պահում բժշկից: […]

̰
Արդյո՞ք գազավորված հայտնի ըմպելիքն օգնում է վարակների դեպքում

10:56 20.08.2022

Վարակաբան Տատյանա Չալենկոն հերքել է եվրոպացի բժիշկների կարծիքը վարակների դեպքում կոկա-Կոլայի օգտակարության մասին: Նա Ura.ru-ին տված հարցազրույցում հերքել է օտարերկրյա գործընկերների անսպասելի մեթոդի առավելությունները: Չալենկոյի խոսքով, եվրոպացի բժիշկները համոզված են, որ ռոտավիրուսը բուժելու, սրտխառնոցի դեմ պայքարելու և թունավորման աստիճանը նվազեցնելու համար կոկա կոլան շատ արդյունավետ է: Բժիշկը պարզաբանել է, որ սոդայի բուժիչ հատկությունների մասին այդպիսի […]

̰
Ինչպե՞ս հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը

10:49 20.08.2022

Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն, դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է միջոց, որը կօգնի հաղթահարել քաղցրի նկատմամբ հակումը. Նրա խոսքով՝ արժե այն փոխարինել ավելի առողջարար քաղցրավենիքով, օրինակ՝ հատապտուղներով կամ չրերով։ «Ամենահեշտ հնարքն ուտելուց հետո քաղցրավենիք ուտելն է, ոչ թե ուտելու փոխարեն քաղցր ուտելը: Քաղցրավենիքը պետք է լինի  […]

̰
Սննդաբանն անվանել է ախորժակը զսպող համեմունքները

10:37 20.08.2022

Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան անվանել է համեմունքներ, որոնք նվազեցնում են ախորժակը: Այդ մասին գրում է URA.RU-ն։ Նրա խոսքով՝ դարչինը, անանուխն ու կոճապղպեղը կօգնեն դիետայի ժամանակ՝ նվազեցնելով ախորժակը, կկարգավորեն մարսողությունը, նյարդային համակարգը, ինչպես նաև կբարելավեն արյան շրջանառությունը և կօգնեն հագեցնել քաղցը։ Մասնագետը նշել է, որ դարչինը կարող է արագացնել նյութափոխանակությունը, կարգավորել […]

̰
Որո՞նք են հետծննդյան դեպրեսիայի ախտանշանները և ինչպե՞ս հաղթահարել դրանք. ԱՆ

22:13 19.08.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հետծննդյան դեպրեսիան առկա է, եթե շուրջծննդյան ընթացքում (հղիություն, ծննդաբերությունից հետո մինչև երեք տարի) առնվազն երկու շաբաթվա ընթացքում կինը ունեցել է՝ 1. Տրամադրության կտրուկ տատանումներ, ընկճված տրամադրություն, դյուրագրգռություն 2. Հետաքրքրությունների կորուստ, մեկուսանալու ցանկություն 3. Մտածելու, ուշադրությունը կենտրոնացնելու, որոշումներ կայացնելու դժվարություններ 4. Ինքնամեղադրում, ձեռքբերումների արժեզրկում, սեփական անկարողության, դժբախտության զգացում 5. Ֆիզիկական […]

̰
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

21:35 19.08.2022

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով: Հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը: 3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը: Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, […]

̰
Վերաբացվում են կորոնավիրուսի համավարակի պատճառով փակված հինգ բարեգործական ճաշարանները

21:21 19.08.2022

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի մարտ ամսվանից սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գտնվող հինգ բարեգործական ճաշարանները փակվել էին։ Այժմ բարեգործական ճաշարանները վերաբացվում են։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Ս/թ սեպտեմբեր ամսից առաջինը իր գործունեությունը վերսկսում է էջմիածնի բարեգործական ճաշարանը, այնուհետև Երևանում գտնվող Արաբկիրի և Նորքի, ինչպես […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ

18:16 19.08.2022

Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից օգոստոսի 17-ից ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: «Արդյունքում, այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: «Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,-ասվում […]

̰
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

14:19 19.08.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոն ս/թ օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, ապա, մի քանի ժամ անց, անկել: ՍԱՏՄ տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Լաբորատոր հետազոտությունն […]

̰
Նոր պայմաններ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների մարզիկների համար

14:09 19.08.2022

Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների մարզիկների համար առողջապահության նախարարությունը նոր պայմաններ է ստեղծել. այս մասին պատմող տեսանյութ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰
Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց

12:22 19.08.2022

Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 💳 ՊՈՍ տերմինալի միջոցով ▫️ քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը, ▫️ անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին: 🏧 Վճարային տերմինալի միջոցով ▫️ բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի […]

̰
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի

18:38 18.08.2022

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հերթական քննարկումը` ուղղված ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում մի շարք գործընթացների իրականացմանն ու կազմակերպմանը: Քննարկվել է երեխայի բժշկական քարտի թվայնացման աշխատանքների նպատակահարմարությունը: Քննարկմանը ներկա պոլիկլինիկական ծառայության ղեկավարները անդրադարձել են երեխայի բժշկական քարտի լրացման և տրման վերաբերյալ ընթացիկ խնդիրներին, ներկայացրել լուծման տարբերակներ:

̰
Առողջապահության նախարարի տեղակալը երկօրյա աշխատանքային այցով Իրանում է

17:26 18.08.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է դեղերի և հավելումների, պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների և պարագաների արդյունաբերության ոլորտներում իրանական ընկերությունների հնարավորություններին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Նազարյանը հանդիպել է Իրանի առողջապահության կենսատեխնոլոգիաների զարգացման խորհրդին, ԻԻՀ նախագահի գիտական և տեխնիկական գծով տեղակալի, ԻԻՀ առողջապահության և բժշկական […]

̰
Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 3273 մարդ

16:00 18.08.2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում կազմել է 3273 մարդ։ Սա 3,3%-ով պակաս է նախորդ օրվանից, հայտնում է օպերատիվ շտաբը, 42 մարզում արձանագրվել է հոսպիտալացումների թվի աճ, մյուս 42-ում՝ նվազում, մի մարզում իրավիճակը մնացել է անփոփոխ։ Մարտի կեսերից ի վեր առաջին անգամ հիվանդացության օրական աճը գերազանցել է 35 հազարը։ Օպերատիվ շտաբը ճշտել է, […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների բուժօգնությունն իրականացվել է պետական հոգածությամբ

14:09 18.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժած 62 քաղաքացուց 58-ը, ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն, ապաքինումով դուրս են գրվել հիվանդանոցներից: 4 պացիենտ դեռ շարունակում է բուժումը, նրանց վիճակը գնահատվում է բավարար, և շուտով նրանք ևս տուն կգնան: Բոլոր տուժածների բուժօգնությունն իրականացվել է պետական հոգածությամբ:

̰
Խորհրդակցություն կորոնավիրուսային հիվանդության և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ

13:53 18.08.2022

2022 թվականի օգոստոսի 18-ին ժամը 17։00-ին տեղի կունենա առցանց խորհրդակցություն՝ կորոնավիրուսային հիվանդության և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ: Հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Նշվում է, որ կենտրոնի մասնագետները կպարզաբանեն հաճախակի հնչող հարցերը: Խորհրդակցությունը բաց է, բոլոր ցանկացողները կարող են միանալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

̰
«Սուրմալու»-ի պայթյունի վերաբերյալ ի՞նչ մանրամասներ են հայտնել վարչապետին կառավարության նիստի մեկնարկին

12:24 18.08.2022

«Սուրմալու»-ի պայթյունի վայրում փրկարարները գիտեն՝ կոնկրետ ում են փնտրում և որ հատվածում: Պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Քրեական գործով ահաբեկչության վերաբերյալ չկան փաստական տվյալներ։ Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին զեկուցվել է վարչապետին։ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է խորքային ուսումնասիրություն կատարել դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ և հանգել օբյեկտիվ եզրակացության։ Վարչապետն ու կառավարության […]

̰
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում

12:08 18.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն։ Ընդհանուր առմամբ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, […]

̰
Առանց գանգի մասի ծնված փոքրիկ աղջիկը փրկվել է 3D տպագրության շնորհիվ

00:00 18.08.2022

Լեհաստանի Ռժեշովից գանգի բաց հատվածով ծնված երեխան նորարարական վիրահատության է ենթարկվել։ Նա ծնվել է գանգի հինգերորդ մասով, իսկ ուղեղի հետևի մասը բաց է եղել: Վիրաբույժները հազվադեպ են կյանք փրկում 3D տպագրված վիզուալիզացիայի մոդելներով, գրում է Daily Mail-ը։ Հղիության ընթացքում՝ սկանավորման ժամանակ, դեֆորմացիան չի նկատվել, այլ միայն ծնվելուց հետո։ Ուղեղի բաց հյուսվածքները ենթակա են եղել վարակվելու, […]

̰
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

22:45 16.08.2022

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ COVID-19 է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նրա ներկայացուցիչ Էլիզաբեթ Ալեքսանդրին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը վարակվել է կորոնավիրուսով, չնայած երկու անգամ պատվաստվել և երկու անգամ վերապատվաստվել է։ Ալեքսանդրի խոսքով՝ առաջին տիկինը մրսածության մեղմ ախտանիշներ է ունենում։ Բայդենի 71-ամյա կնոջը «Paxlovid» հակավիրուսային դեղամիջոց են նշանակել։ Նա […]

̰
Առողջապահության փոխնախարարը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

20:24 16.08.2022

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Ստեփան Աթոյանին: Փոխնախարարը նշել է, որ կենտրոնի հիմնանորոգումը, աշխատանքային պայմանների ու մատուցվող ծառայությունների բարելավումն առողջապահության նախարարության գերակայություններից է. «COVID-19 համավարկը ցույց տվեց, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, բուժման ծառայությունները: Կենտրոնի համար սկսվում է անցումային շրջան: […]

̰
Մեկ շաբաթում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 հազարից ավելի դեպք

19:56 16.08.2022

Վրաստանում օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 338 նոր դեպք: Մահացել է կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Հաղորդում է aliq.ge-ն։ 12 հազար 766 մարդ ապաքինվել է վիրուսից։ Երկրում անցկացվել է 74 հազար 398 կորոնավիրուսի թեստ։

̰
Pfizer-ի գործադիր տնօրենը վարակվել է կորոնավիրուսով՝ չորս պատվաստումներից հետո

18:57 16.08.2022

Ամերիկյան Pfizer դեղագործական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան վարակվել է կորոնավիրուսով։ Նա արդեն չորս անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնել է ընկերության ղեկավարն իր Twitter-ում։ «Ցանկանում եմ հայտնել, որ իմ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Ես երախտապարտ եմ, որ արդեն ստացել եմ Pfizer-BioNTech պատվաստանյութի չորս չափաբաժին և ինձ լավ եմ զգում»,- ասել է Բուրլան։ […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին

18:10 16.08.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին, զրուցել նրանց հետ ու նրանցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- գրել է […]

̰
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած

12:00 16.08.2022

Թարմացված. Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Զոհերի թիվը 16 է:

̰
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած

11:03 16.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել: «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ […]

̰
Օգոստոսի 8-14-ը Շիրակի մարզում գրանցվել է 64 ծնունդ

19:49 15.08.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսի 8-14-ը գրանցվել է 64 ծնունդ, լույս աշխարհ է եկել 38 տղա, 26 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

̰
Բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած

18:08 15.08.2022

Թարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: Ունենք 6 մահ:

̰
Տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում. Ավանեսյան

15:56 15.08.2022

Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանմեսյանը: Նա նշել է, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն: «Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին….Համբերություն բոլորիս… Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում […]

̰
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար

15:11 15.08.2022

ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում, «Արևիկ» բուժմիավորումում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում իսպանացի 40 հոգանոց բժշկական թիմի կողմից կիրականացվեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար: Հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում. […]

̰
BACK_TO_TOP