TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առ այսօր Հայաստանում կատարվել է 1 959 789 քովիդ-պատվաստում

10:10 14.02.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 13-ի դրությամբ կատարվել է 1 959 789 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 067 296, ամբողջապես պատվաստված` 876 951, բուստեր` 15 539:

̰
Սննդաբանը ներկայացրել է նիհարելու համար ամենալավ խմիչքը

17:18 13.02.2022

Սննդաբան Քորթնի Դ’Անջելոյի կարծիքով՝ սպիտակուցային կոկտեյլը կամ սմուզին լավագույն ըմպելիքն է որովայնի ճարպերն այրելու համար։ Այս մասին գրում է Eat This, Not That! Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ սխալվում են սննդակարգ պահելիս՝ կենտրոնանալով սննդի վրա և մոռանալով խմիչքի մասին։ Ուստի մասնագետը զգուշացնում է չխմել գազավորված ըմպելիք, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և  հանգեցնում է քաշի […]

̰
Օմիկրոնի ևս մեկ առանձնահատկություն

16:48 13.02.2022

Կորոնավիրուսի օմիկրոնի շտամով վարակվելուց հետո առաջացող հազը հաճախ ուղեկցվում է կոկորդի ցավով, ասել է թոքաբան Ալեքսանդր Պալմանը «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում։ Բժշկի խոսքով՝ SARS-CoV-2-ի նոր տարբերակով հիվանդների մոտ հիվանդությունն ավելի թեթև է, և վիրուսն ավելի հազվադեպ է ազդում թոքերի վրա։ Omicron-ով վարակված շատ մարդիկ բողոքում են կոկորդի ցավից, ինչը վկայում է գրիպի կամ SARS-ի նմանության […]

̰
Այս պահին Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում․ Գամկրելիձե

19:55 12.02.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ ակնկալվում է, որ հավանաբար հաջորդ շաբաթվանից նոր դեպքերի թիվը կսկսի նվազել։Հաղորդում է Aliq Media-ն։ Գամկրելիձեի կարծիքով՝ այս պահին Վրաստանը միանշանակ գտնվում է կորոնավիրուսի համավարակի գագաթնակետում։ «Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվանից պետք է սպասել, որ նոր դեպքերի թիվը կսկսի նվազել, բայց, ինչպես գիտեք, կանխատեսումը բժշկության մեջ միանշանակ չէ»,- […]

̰
Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքում են COVID-19-ի պարտադիր պատվաստումների դեմ

19:44 12.02.2022

  Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցառումների  և պարտադիր պատվաստումների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ «Մեգա ցույցը» սկսվել է Հելդենպլաց հրապարակից, որտեղից ցուցարարները շարժվել են գլխավոր Ռինգշտրաս փողոցով՝ շրջափակելով քաղաքի կենտրոնը։ Փողոցում երթևեկությունը մասամբ սահմանափակվել է։ Փետրվարի 5-ից Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ պատվաստման […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2402 նոր դեպք, 12 մահ

11:06 12.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2402 նոր դեպք ✓7249 թեստավորում ✓ 4610 առողջացած ✓ 12 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 370 272-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8157 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում:

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիների պատվաստումը ազդում  պտղի վրա

20:15 11.02.2022

Maccabi Health Insurance Fund-ի հետազոտությունների և նորարարության ինստիտուտի իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիության ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ազդում պտղի վրա։ Այս մասին գրում է NEWSru.co.il-ը։ Հետազոտողները համեմատություններ են կատարել այնպիսի ցուցանիշների վերաբերյալ, ինչպիսիք են նորածինների քաշը, հոսպիտալացումները, ծննդյան արատները, մանկական մահացությունը և յուրաքանչյուր խմբում վաղաժամ ծնունդների հաճախականությունը: Հաշվի են առնվել նաև մոր […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք, 31 մահ

11:09 11.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2676 նոր դեպք ✓6743 թեստավորում ✓ 3658 առողջացած ✓ 31 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 811 771 թեստավորում:

̰
 Ժիրինովսկու կուսակցությունից պատմել են նրա առողջական վիճակի մասին

20:55 10.02.2022

«COVID-19-ով հոսպիտալացված Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի մասին լրատվամիջոցների տեղեկությունները չափազանցված են և «կենտրոնացած են սենսացիոն էֆեկտի վրա»։ Այս մասին РБК-ի խնդրանքով հայտնել են քաղաքական գործչի գլխավորած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից։ Ինչպես նշել են կուսակցությունում, Ժիրինովսկին ամեն օր ուսումնասիրում է մամուլը, աշխատանքային փաստաթղթերը, հեռախոսով հանձնարարականներ է տալիս։ «Շուտով նա կվերադառնա լիարժեք, ակտիվ աշխատանքի»,- ասված է […]

̰
Դոնոր երկրներն ամբողջ աշխարհում մատակարարել են 1 միլիարդ պատվաստանյութ

19:33 10.02.2022

Ամբողջ աշխարհում մինչև փետրվարի 9-ը երկրներին նվիրաբերվել է COVID-19 պատվաստանյութի ուղիղ 1 միլիարդ չափաբաժին։ Նման տվյալներ է հաղորդում բրիտանական «Airfinity» գիտավերլուծական ընկերությունը։ Փոխանցում է «Известия»-ն։ Տվյալների համաձայն՝ ընդհանուր նվիրաբերված պատվաստանյութերից 836 միլիոնը ստացվել է G7-ի երկրներից և Եվրոպական միությունից։ Ամենից հաճախ, դոնոր պետությունները այլ երկրներին հատկացրել են Pfizer / BioNTech (31%), AstraZeneca-ն (27%), Moderna և […]

̰ ̰
Ունենք կորոնավիրուսի 2842 նոր դեպք

11:19 10.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2842 նոր դեպք ✓7636 թեստավորում ✓ 2548 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 727 դեպք, որոնցից 362 004-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8114 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 805 028 թեստավորում:

̰
Աշխարհի բնակչության կեսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ․ Եվրահանձնաժողով

08:27 10.02.2022

Մոլորակի բնակիչների կեսը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ՝ չնայած որոշ պետությունների կողմից պատվաստանյութերի ոչ արդյունավետ կիրառմանը։ Այս մասին հայտարարել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Korrespondent-ը։ «Մենք մտել ենք մի փուլ, երբ համաշխարհային բնակչության 50 տոկոսն արդեն լիովին պատվաստված է քովիդի դեմ, սակայն եկել ենք գիտակցման, որ պատվաստանյութեր մատակարարելը բավարար […]

̰
Դեղագործական խոշոր ընկերությունը դադարեցնում է COVID պատվաստանյութի արտադրությունը

19:59 09.02.2022

Johnson & Johnson-ը դադարեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը Հոլանդիայի Լեյդեն քաղաքում գտնվող իր գործարաններից մեկում, հայտնում է The New York Times-ը։ Հրապարակման համաձայն՝ այս գործարանը կարտադրի մեկ այլ՝ ավելի շահավետ պատվաստանյութ, որը կապված չէ COVID-ի կանխարգելման հետ։ Դադարը  ժամանակավոր է, ակնկալվում է, որ Լեյդենի գործարանը կվերսկսի COVID պատվաստանյութի արտադրությունը մի քանի ամիս անց, և […]

̰
ԱՄՆ-ում վայրի եղջերուների մոտ Omicron-ի հակամարմիններ են հայտնաբերվել

19:45 09.02.2022

Ամերիկացի գիտնականները վայրի եղջերուների մոտ հակամարմիններ են հայտնաբերել Omicron կորոնավիրուսային շտամի դեմ։ Այս մասին ասվում է Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ։ Հետազոտողները պատահականորեն փորձարկել են 131 սպիտակապոչ եղջերու Սթեյթեն Այլենդի տարածքում: Նմուշների թեստավորման արդյունքում 19 կենդանիների մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, և նմուշների գենոմի հաջորդականությունը ցույց է տվել, որ նրանցից մի քանիսը վարակված են […]

̰
Շվեդիան չեղարկել է կորոնավիրուսային համավարակի բոլոր սահմանափակումները

18:41 09.02.2022

Այսօր՝ փետրվարի 9-ին, Շվեդիայի կառավարությունը չեղարկել է բոլոր Covid-սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իշխանություններն այս քայլը բացատրեցին երկրում պատվաստումների բարձր մակարդակով։ Բացի դրանից, ավելի քիչ շվեդներ են հիվանդանում կորոնավիրուսի ծանր ձևերով և հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ վարակելիության մակարդակը դեռևս բարձր կմնա որոշ ժամանակով, բայց հիվանդության ամենածանր հետևանքները, կարծես, ավարտվել են: […]

̰
Անվանվել է այն ըմպելիքը, որը ցանկալի չէ օգտագործել «Օմիկրոնով» վարակվելու դեպքում

18:24 09.02.2022

COVID-19-ի «Օմիկրոն» շտամով հիվանդանալուց հետո վերականգնման ժամանակահատվածում պետք է խուսափել կոֆեին և այլ խթանիչներ պարունակող ըմպելիքներ օգտագործելուց,- Gazeta.ru-ին հայտնել է նյարդաբան Իգոր Մացոկինը։ Կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդիկ հաճախ ունենում են հոգնածության զգացում և փորձում են թոթափել այն իրենց ծանոթ եղանակներով, օրինակ՝ սուրճ ըմպելով։ Այնուամենայնիվ, կոֆեինն օրգանիզմում ոչնչացնում է ադենոզին տրիֆոսֆորաթթուն, որը նպաստում է առողջ նյութափոխանակությանը: […]

̰
Աշխարհում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 400 միլիոնը

16:54 09.02.2022

Աշխարհում հայտնաբերված կորոնավիրուսային դեպքերի թիվն անցել է 400 միլիոնը, հայտնում է  Ջոն Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների,  լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 02:00-ի դրությամբ, աշխարհում գրանցված COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 400 244 031-ի։ Կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 5,761,208 հիվանդ։

̰
Դպրոցներում ու մանկապարտեզներում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք

16:25 09.02.2022

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում, վերջին տվյալներով, երեխաների ու աշխատակիցների շրջանում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք: Հիմնական դեպքերը գրանցվել են Երևանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ շատ դպրոցներ, ունենալով 10 տոկոս և ավելի կորոնավիրուսի դեպքեր, […]

̰
Շարժական մամոգրաֆը Ալավերդի քաղաքում է

15:13 09.02.2022

Շարժական մամոգրաֆը հասավ Ալավերդի քաղաք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:

̰
Կորոնավիրուսի նոր դեպքերի 437 տոկոսով աճ. համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ

14:44 09.02.2022

Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ 437 տոկոսով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ օրվա կտրվածքով կատարված թեստերի կառուցվածքում դրական պատասխանների մասնաբաժինը կազմում է 38.5 տոկոս, այնինչ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2811 նոր դեպք, 6 մահ

11:06 09.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2811 նոր դեպք ✓7297 թեստավորում ✓ 3291 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8108 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում:

̰
Մահացությունը կորոնավիրուսից մեկ շաբաթում աճել է 7%-ով․ ԱՀԿ

08:45 09.02.2022

Անցած մեկ շաբաթում կորոնավիրուսով է վարակվել 19 276 472 մարդ։ Վիրուսը 67 953 մարդու կյանք է խլել։ Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 17%-ով, իսկ մահվան դեպքերինը՝ աճել 7%-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է TASS-ը։ Ամենից շատ վարակման դեպքեր են արձանագրվել Արևելյան Միջերկրականում (+36%)։ Իսկ ԱՄՆ-ում, Հարավարևելյան Ասիայում […]

̰
Քնի տևողությունը կապ ունի մարմնի քաշի հետ

23:34 08.02.2022

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տևողության ավելացումն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ, այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում: Հետազոտություններն ապացուցել են, որ քնի պակասը ճարպակալման ռիսկի գործոն է: Թիմը, որը գլխավորում էր բժիշկ Էսրա Թասալին, ձեռնամուխ եղավ պարզելու երկարատև քնի ազդեցությունը մարմնի քաշի վրա: Գիտնականները դիտարկել են ավելորդ քաշ […]

̰
Հունվարին Վրաստանում կորոնավիրուսով 4000-ից ավելի հղի է վարակվել

18:53 08.02.2022

Վրաստանում հունվարին, կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ակտիվ տարածման ժամանակահատվածում, վիրուսով վարակվել է 4 019 հղի։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին կայացած Համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Գամկրելիձեն նշել է, որ համաճարակի սկզբից մինչև հիմա եղել են նաև կորոնավիրուսով վարակված հղիների մահվան դեպքեր, սակայն խուսափել […]

̰
Ճապոնիայում կորոնավիրուսով հոսպիտալացվել է արքայադուստր Յոկոն

15:38 08.02.2022

Ճապոնիայի կայսերական ընտանիքի արքայադուստր Յոկոն հոսպիտալացվել է կորոնավիրուսով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ճապոնիայի կայսերական տան գրասենյակը։ 38-ամյա արքայադուստրը 2012-ին մահացած արքայազն Տոմոհիտոյի երկրորդ դուստրն է։ Նշվում է, որ նա ընդունվել է կայսերական արքունիքի հիվանդանոց, սակայն նրա վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։

̰
COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ նոր ուղեցույցներ բուժաշխատողների  համար

13:58 08.02.2022

Առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ նոր ուղեցույցներ բուժաշխատողների համար: Ուղեցույցները կոչված են աջակցելու բուժաշխատողներին հիվանդանոցային պայմաններում Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների կլինիկական վարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման, ինչպես նաև հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատճառահետևանքային կապի գնահատման համար ։ Ուղեցույցները հասանելի են Առողջապահության ազգային ինստիտուտի վեբկայքում (nih.am)։ Ուղեցույցները մշակվել են Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2486 նոր դեպք

11:03 08.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2486 նոր դեպք ✓6807 թեստավորում ✓ 3180 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 790 095 թեստավորում:

̰
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

10:56 08.02.2022

Խաչարձան, Աղավնավանք , ✅ 08.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Նորաշեն, Տավուշ, Գոշ, Վազաշեն, Վ.Կ.Աղբյուր, Աճարկուտ, Բաղանիս ✅ 09.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Հովք ,Չինչին, Չորաթան, Հաղթանակ, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Բարեկամավան, Դիլիջան, Ոսկեպար ✅ 10.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 Վ. Ծաղկավան, Դովեղ, Ակնաղբյուր, Լուսաձոր ✅ 11.02.2022 թ., 🕛 ժամը 10։00

̰
Աշխարհում մինչ օրս գրանցված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 394 միլիոնը․ ԱՀԿ

08:31 08.02.2022

Աշխարհում պանդեմիայի ողջ ընթացքում գրանցված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 394 միլիոնը (394 381 395), որից 5,7 միլիոնն (5 735 179) ավարտվել է մահով։ Նման տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Մեկ օրում վարակակիրների թիվն աճել է 5 735 179-ով, գրանցվել է մահվան 10 826 դեպք։ Հիվանդացության մակարդակով առաջատարներն են ԱՄՆ-ը (75,7 մլն դեպք), Հնդկաստանը […]

̰
BACK_TO_TOP