TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Օսկարի» մասնակիցներից կպահանջվի COVID-19-ի դեմ պատվաստման վկայական կամ բացասական թեստ

12:50 18.02.2022

«Օսկար» մրցանակաբաշխության բոլոր մասնակիցները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ կամ ունենան բացասական PCR թեստ։ Հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրներին։ Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված է եղել մոտ 2,5 հազար հյուր։ Միևնույն ժամանակ, պատվաստման կամ թեստավորման պահանջը կանդրադառնա ինչպես հյուրերի, այնպես էլ մրցանակների թեկնածուների վրա: Հրապարակման […]

̰
Չորրորդ դեպքը․ ամերիկուհին բուժվել է ՄԻԱՎ-ից

12:42 18.02.2022

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում բժիշկներին հաջողվել է հիվանդին բուժել ՄԻԱՎ վարակից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ միջին տարիքի կնոջը հազվագյուտ գենետիկ մուտացիայով ցողունային բջիջներ են փոխպատվաստել հարազատից։ Այդ մուտացիան խանգարում է վիրուսի բազմապատկմանը։ Կինը նաև նորածնից պորտալարային արյան փոխներարկում է ստացել։ Հիվանդի մոտ ՄԻԱՎ-ի հայտնաբերումից չորս տարի անց լեյկոզ է […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, 25 մահ

11:06 18.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1417 նոր դեպք ✓5659 թեստավորում ✓2825 առողջացած ✓ 25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 851 836 թեստավորում:

̰
̰
Բիլ Գեյթսը հայտարարել է համաճարակի մոտալուտ ավարտի մասին

19:20 17.02.2022

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի Omicron շտամը կլինի համաճարակի վերջին սուր փուլը և կհանգեցնի դրա ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Suddeutsche Zeitung գերմանական թերթին տված  հարցազրույցը։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի Omicron շտամով հիվանդացության ալիքը կլինի համաճարակի վերջին սուր փուլը, միաժամանակ մտավախություն է հայտնել, որ շուտով բոլորը կմոռանան այս համաճարակի մասին։ «Մենք բոլորս պետք […]

̰
Վրաստանում 5-12 տարեկանների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի երկրորդ եռամսյակում

18:40 17.02.2022

Վրաստանում 5-12 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը հասանելի կլինի այս տարվա երկրորդ եռամսյակում։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ «Աշխատանքներ են տարվում 5-12 տարիքային խմբի համար Pfizer պատվաստանյութի մատակարարման ուղղությամբ»,- ասել է Գաբունիան։ Նշենք, որ ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում 12-15 տարեկան, ինչպես նաև 16-17 տարեկանների […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալն այցելել է Գյումրի

17:06 17.02.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել է Գյումրի: Փոխնախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, ծանոթացել բուժկենտրոնի հնարավորություններին, հանդիպել կենտրոնի քովիդ բաժանմունքի բուժանձնակազմի հետ, այցելել ինֆեկցիոն բաժանմունք։

̰
Գերմանիան վերացնում է կարանտինային սահմանափակումները

12:26 17.02.2022

Մարտի 20-ից Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են վերացնել երկրում կիրառվող գրեթե բոլոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։ Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտնել է ռուսական DW ծառայությունը։ Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հաստատել է պլանը, որը բաղկացած է երեք կետից և նախատեսում է սահմանափակումների փուլային վերացում։ Առաջին փուլը, որը վերացնում է անձնական շփման արգելքը COVID-19-ի դեմ պատվաստվածների […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք, 24 մահ

11:07 17.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1723 նոր դեպք ✓5734 թեստավորում ✓1668 առողջացած ✓ 24 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 846 177 թեստավորում:

̰
̰
«Կասպերսկի» ընկերությունը զգուշացնում է կրվող բժշկական սարքերի անվտանգության խնդիրների մասին

11:40 16.02.2022

«Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են խոցելիությունները MQTT արձանագրությունում, որն առավել հաճախ է օգտագործվում բուժառուների հեռավար մշտադիտարկման սարքերից տվյալների փոխանցման համար: 2021-ին հայտնաբերվել է 33 սողանցք, որոնցից 18-ը կրիտիկական են (2014-ից ի վեր MQTT արձանագրությունում հայտնաբերվել է 90 խոցելիություն)։ Դա 10 կրիտիկական խոցելիությունով ավելին է, քան 2020-ին, և դրանցից շատերի համար դեռ չկան պատչեր (կարկատան)։ Որոշ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1774 նոր դեպք, 28 մահ

11:08 16.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1774 նոր դեպք ✓6630 թեստավորում ✓2574 առողջացած ✓ 28 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 700-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8229 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում:

̰
̰
«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է «Քովիդ» բուժման կենտրոնը

19:15 15.02.2022

«Գյումրի» բժշկական կենտրոնը դարձյալ գրություններով և ցուցանակներով բաժանվել է միջին, ռիսկային ու բարձր ռիսկային գոտիների։ Արդեն երկու օր է՝ կենտրոնում վերաբացվել է  «Քովիդ»բաժանմունքը։ Հոսպիտալացվել են մարզի և այլ  տարածաշրջաններից ուղեգրված հիվանդները։ «Բացի մեր տրիաժ բաժանմունքից, որտեղից երեկ ընդունել էինք 12 հիվանդների, մնացած հիվանդները ուղեգրվել են հանրապետական տրիաժ բաժանմունքից, տարբեր մարզերից՝ Լոռի, Տավուշ։ Հիվանդները այս պահի […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է պիտանելիության ժամկետը լրացած պատվաստանյութերի մասին

18:22 15.02.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը լրանալու դեպքեր։ Դրանց թիվը մեծ չէ։ Այս մասին IZ.ru-ին ասել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը։ Նրա խոսքերով՝ երկրները ԱՀԿ-ին տեղյակ չեն պահում, թե քանի դեղաչափ պատվաստանյութ է ոչնչացվել պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, սակայն ԱՀԿ-ն վերահսկում է օգտագործվող դեղաչափերի […]

̰
Երևանի փոխքաղաքապետն այցելել է համայնքային բուժհաստատություններ

17:26 15.02.2022

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ միասին այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: «Շտապբուժօգնություն» ընկերությունում հատկապես կարևորվել է քաղաքացիների կանչերին արագ արձագանքելը: Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում շտապբուժօգնության զանգերի կենտրոնում հատուկ համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն […]

̰
Վերաբացվել է ՈւԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը

16:23 15.02.2022

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի […]

̰
Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

15:23 15.02.2022

ՀՀ ԱՆ-ը ներկայացրել է Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը 15.02.2022-20.02.2022թթ․․ – ք. Աշտարակ, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ագարակ, Աղձք, Տեղեր, Բյուրական, Օրգով, Անտառուտ, Ուջան, Նոր Եդեսիա, Արագածոտն, Կոշ, Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Արուճ, Նոր Ամանոս, Շամիրամ, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Ապարան, Լուսագյուղ, Նիգավան, Մուլքի, Սարալանջ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Չքնաղ, Արագած, […]

̰
Հոսպիտալացվածների 82%-ը պատվաստված չէ․ ԱՆ

14:43 15.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 74,7%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 82%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 77,9%-ը պատվաստված չէ։

̰
Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

12:20 15.02.2022

Փետրվարի 15-ն աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որը գլոբալ համագործակցային արշավ է` բարձրացնելու մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը և աջակցություն հայտնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին և դեռահասներին, վերապրածներին ու նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է 80-100 մինչև 18 տարեկան երեխա։ Դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1307 նոր դեպք, 15 մահ

11:04 15.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1307 նոր դեպք ✓5359 թեստավորում ✓ 3514 առողջացած ✓ 15 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8201 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 833 813 թեստավորում:

̰
Արցախում նախատեսվում է մի շարք բարեփոխումների միջոցով ուժեղացնել շրջանային բուժմիավորումների կարողությունները

20:47 14.02.2022

Այսօր ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյան Միքայել Հայրիյանը միասին այցելել են Ասկերանի շրջանային բուժմիավորում և գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը տեղում ներկայացրել է բուժհիմնարկի 2021թ․ գործունեության ցուցանիշները։ Հաշվետու տարում՝ 2021թ-ի հոկտեմբերի 10-ից բուժհիմնարկում գործում է ՈՒՁՀ-ի կաբինետ, որում իրականացվել է 665 ՈՒՁՀ: Վերապատրաստման դասընթացներ են անցել ՇԲՄ-ի բժիշկները և բուժքույրերը: COVID-19 […]

̰
Երեխաների մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը պահպանվում է ինն ամիս

19:16 14.02.2022

Գերմանացի գիտնականները ևս մեկ հաստատում են գտել, որ երեխաները COVID-19-ով ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։ Այս մասին ասվում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Սորեն Գերսթինգի հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Գերմանիայում SARS-CoV-2 վարակների հաճախականության լայնածավալ դիտարկման արդյունքներով ակնհայտ է դարձել, որ երեխաները ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։ Ուսումնասիրությունը սկսվել է 2020 […]

̰
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի գիտական հետազոտության արդյունքները հրապարակվել են «Frontiers in Immunology» գիտական ամսագրում

18:19 14.02.2022

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` «Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը: COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն […]

̰
Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի. ԱՆ

16:32 14.02.2022

«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, […]

̰ ̰
ԱԱՏՄ-ն փետրվարի 1-13-ն իրականացրել է 2179 ստուգայց․ արձանագրվել են խախտումներ

14:07 14.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022-ի փետրվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 2179 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները արձանագրել են 66 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 6-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 37 որոշում։ Նշենք, որ ստուգայցերի […]

̰
̰
«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է

11:26 14.02.2022

Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք, 19 մահ

11:07 14.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓695 նոր դեպք ✓4245 թեստավորում ✓ 2306 առողջացած ✓ 19 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 074 դեպք, որոնցից 375 612-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8186 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 828 454 թեստավորում:

̰
BACK_TO_TOP